Բոսնիական Պատերազմ

Բոսնիական պատերազմ, տեղի է ունեցել 1992 թվականից մինչև 1995 թվականիի նոյեմբեր։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցեգովինան 1992 թվականին իրեն անկախ հռչակեց։

Բոսնիական պատերազմ/Պատերազմ Բոսնիա և Հերցեգովինայում
Հարավսլավիական պատերազմներ
Բոսնիական Պատերազմ
Հրդեհված պառլամետնը, Սարաևո, 1992 մայիս; Ռատկո Մլադիչը բոսնիական զինվորների հետ; ՄԱԿ-ի ուժերի նորվեգական զինծառայողը Սարաևոյի օդանավակայանում
Թվական Ապրիլի 1 1992Դեկտեմբերի 14 1995
Վայր Բոսնիա և Հերցեգովինա
Պատճառ Բոսնիա և Հերցեգովինայի անկախությունը
Արդյունք Դեյթոնյան համաձայնագիր
Հակառակորդներ
Բոսնիական Պատերազմ Բոսնիա և Հերցեգովինա
ՆԱՏՕ (1995)
Բոսնիացի խորվաթներ
{{{2}}} Խորվաթիա
Բոսնիական Պատերազմ Սերբական Հանրապետություն
Բոսնիական Պատերազմ Հարավսլավիա
Հրամանատարներ
Ալիյա Իզետբեգովիչ (Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ)

Սեֆեր Հալիլովիչ (Բանակի հրամանատար 1992-1993)
Ռասիմ Դելիչ (Բանակի հրամանատար 1993-1995)

Ֆրայո Տուդման (Խորվաթիայի նախագահ)

Մաթե Բոբան (Խորվաթիայի հանրապետություն Հերցեգ-Բոսնիայի նախագահ)
Միլիվոյ Պետկովիչ (ՀՎՈ հրամանատար) Դարիո Կորդիչ (քաղաքական առաջնորդ խորվաթների միջին-Բոսնիայում)

Սլոբոդան Միլոշևիչ (Սերբիայի նախագահ) (1989-1997)

Ռադովան Կարաջիչ (Սերբական հանրապետության նախագահ)
Ռատկո Մլադիչ (Սերբական հանրապետության բանակի հրամանատար)

Կողմերի ուժեր
~100 տանկեր
~200,000 հետևազոր
~200 տանկեր
~70,000 հետևազոր
500-600 տանկեր
120,000 հետևազոր
Ռազմական կորուստներ
31,270 ռազմական զոհ
32,723 քաղաքացիական զոհ
5,439 ռազմական զոհ
1,899 քաղաքացիական զոհ
20,649 ռազմական զոհ
3,555 քաղաքացիական զոհ

Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը՝ բոսնիակները, խորվաթները և սերբերը։

Երկու անկախություններ

1992 թվականի փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թվականի ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն. Սերբական Հանրապետությունը (Republika Srpska) և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։

Զինյալ կազմավորումներ

Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ և միլիցիաներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական Բանակի (ՀԺԲ) կողմից։

Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերեց Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի լարվեց։ Երկրի տարբեր վայրերում բռնկվեցին կռիվներ, հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թվականի ապրիլից կատարվեցին արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիյելյինա, Վիսեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիյեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերում Բոսնիացի բնակչությունը դարձավ թիրախ։

Հակամարտող կողմեր

Ըստ Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի` ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Բոսնիայի, Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության (հետագայում Սերբիա և Մոնտենեգրոյի) և Խորվաթիայի միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության՝ Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն տվել է Բոսնիայի սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական ժողովրդական բանակից, Սերբական հանրապետության բանակից, Սերբական հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն տվել է Բոսնիայի խորվաթներ զինված ուժերին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակից։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակները ու կողմնորոշումը։

Հակամարտության սկզբնական շրջանում բոսնիացի խորվաթները և բոսնիակները կռվում էին բոսնիացի սերբերի դեմ, որոնք Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակումից հետո, հռչակել էին նոր հանրապետություն՝ Սերբական Հանրապետությունը։ Բոսնիացի սերբերին աջակցում էր Սերբիան՝ Սլոբոդան Միլոշևիչի ղեկավարությամբ։

1993-ին պատերազմ սկսվեց նաև մուսուլման բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև, քանի որ խորվաթները ցանկանում էին Բոսնիայից տարածք խլել։ Խորվաթներին օժանդակում էր Խորվաթիան։ 1994 թվականին՝ Խորվաթիայի նախագահ Ֆրանյի Տուջմանի միջամտությունից հետո, բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև կնքվեց հաշտություն։

Մարդկային վնասներ

Մարդկային զոհերի թիվը պատերազմից հետո սկզբնապես գնահատվել էր 200,000 Բոսնիայի կառավարությունից և ՆԱՏՕ-ից։ Նրանք նաև գրառել են 1,326,000 փախստական և աքսորական։ Հունիսի 21, 2007 թ. Հետազոտության և Փաստագրության Կենտրոնը Սարաևոյում հրատարակել է «Բոսնիական մեռյալների գիրքը» (անգ. The Bosnian Book of the Dead), տվյալների բազա որ ցուցաբերում է 97,207 անուններ Բոսնիա և Հերցեգովինայի զոհված և կորած քաղաքացիների 1992-1995 պատերազմի ժամանակ։ Միջազգային մի խումբ մասնագետների գնահատել է գյուտերը հրատարակումից առաջ և 240,000-ից ավելի տվյալներ հավաքվել, տեխնոլոգիայի պրոցեսի ենթարկվել, ստուգվել, բաղդատվել և գնահատվել են որպեսզի կարողանան վերջնական համարը ստանալ ավելի քան 97,000 մարդկային վնասների բոլոր ազգություններից։ Վերջերս պատահած հետազոտություն ցուցադրել է որ մեծամասնությունը 97,207 մարդկային վնասների (ռազմական և քաղաքացիական) Բոսնիական պատերազմի բոսնիակներն էին (65 %), սերբերը երկրորդ (25 %) և խորվաթները երրորդ (8 %)։ 83 տոկոսը քաղաքացիական զոհերի բոսնիակներ էին, 10 տոկոսը սերբեր և 5 տոկոսը խորվաթներ ու ավելի քիչ քանակով ալբանիացիներ և ռոմանիներ։ Ընդհանուր գումարը զոհերի կարելի է բարձրանա 10,000 բոլոր երկրում որովհետև հետազոտությունը շարունակվում է։ Նաև, 320 զինվոր միջազգային զորքերից զոհվել են Բոսնիայի պատերազմում։

Մարդկային վնասների թվեր ըսկ «Դեմոգրաֆիկ Յունիտ»ի ՀՀՄԴ-ում։
Ընդհանուր
102,622
Բոսնիակներ և խորվաթներ c. 72,000
Սերբեր c. 30,700
Քաղաքացիականներ
55,261
Բոսնիակներ և խորվաթներ c. 38,000
Սերբեր c. 16,700
Զինվորներ
47,360
Բոսնիակներ c. 28,000
Սերբեր c. 14,000
Խորվաթներ c. 6,000
Մարդկային վնասների թվեր ըստ RDC-ի։
(Մարտ 2006)
Ընդհանուր
96,175
Բոսնիակներ 63,994 66.5 %
Սերբեր 24,206 25.2 %
Խորվաթներ 7,338 7.6 %
այլ 637 0.7 %
Քաղաքացիականներ
38,645
Բոսնիակներ 32,723 84.7 %
Սերբեր 3,555 9.2 %
Խորվաթներ 1,899 4.9 %
այլ 466 1.2 %
Զինվորներ
57,529
Բոսնիակներ 31,270 54.4 %
Սերբեր 20,649 35.9 %
Խորվաթներ 5,439 9.5 %
այլ 171 0.3 %
չհաստատված 4,000

Միջազգային դատարանի որոշումները

Բոսնիակների մեծամասնությունը, շատ խորվաթներ, ինչպես նաև արևմտյան քաղաքական գործիչներ և մարդու իրավունքների կազմակերպություններ հավաստում են, թե պատերազմը սերբական և խորվաթյան հարձակում (ագրեսիա) էր։ Իսկ սերբերը հավաստում են, թե այն քաղաքացիական պատերազմ էր։ Ըստ միջազգային դատարանի 2007 թվականի փետրվարի 26-ի եզրակացության՝ պատերազմը եղել է էթնիկ բախում, և, թե Սերբիան ցեղասպանություն չէր իրականացրել, հակառակ Բոսնիա և Հերցեգովինայի պնդման, որ Սերբիան աջակցել էր Սերբական Հանրապետությանը՝ բոսնիացիների դեմ ցեղասպանություն իրագործելիս։ Սակայն, նույն դատարանը հաստատել է որ Սերբիան ամեն ինչ չի արել սերբ զորքերի կողմից ցեղասպանությունը կասեցնելու և գլխավոր հանցագործներին, մասնավորապես գեներալ Ռատկո Մլադիչին, հետապնդելու համար։ Չնայած բոլոր ակներև ռազմական հանցագործությունների, դատավորները հաստատել են, թե ցեղասպանություն տեղի է ունեցել միայն Սրեբրենիցայում 1995 թվականին։

Ծանոթագրություններ

Բոսնիական Պատերազմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիական պատերազմ» հոդվածին։

Tags:

Բոսնիական Պատերազմ Երկու անկախություններԲոսնիական Պատերազմ Զինյալ կազմավորումներԲոսնիական Պատերազմ Հակամարտող կողմերԲոսնիական Պատերազմ Մարդկային վնասներԲոսնիական Պատերազմ Միջազգային դատարանի որոշումներըԲոսնիական Պատերազմ ԾանոթագրություններԲոսնիական Պատերազմ19921995Բոսնիա և ՀերցեգովինաՀարավսլավիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հղիություն (մարդ)ԷրիթրոցիտներՆոր ԶելանդիաԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Գրիգոր ԼուսավորիչՄիքայել ՆալբանդյանԱրցախյան շարժումԹոքաբորբՄիջին ականջի բորբոքումՏաթևի վանքԱՄՆ-ի նախագահների ցանկՊետական կառավարման ձևՆևրոզներՍակավարյունությունՀամո ԲեկնազարյանԴվինԴավիթ ԱնանյանՈւսուցման մեթոդներԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄթնշաղի անուրջներԿոկորդաբորբԲյուզանդական կայսրությունՀովհաննես ԲաղրամյանՀայերենի այբուբենԿենդանիներԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԱսիաՀովազներԱրհեստական բանականությունԱնկլավ և էքսկլավՀայկական պարՄրջյուններԱնուղղակի խնդիրՍտրեպտոկոկային ֆարինգիտՀետգրությունԼևոն ԱրոնյանԽաչատուր ԱբովյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԽոսրովի անտառ պետական արգելոցԱբովյան (քաղաք)ԵգիպտոսԱրքիմեդեսԱրագածԼեոնիդ ԱզգալդյանԿոնՀուլիոս ԿեսարՈրոտանՀարավային ԿովկասՈրդանման ելունի բորբոքումԹաթուլ ԿրպեյանՍիրտԶինվորական կոչումներՕդԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Ավարայրի ճակատամարտՔարՍասնա ծռերում գործող անձանց անուններՔարային շինանյութերՖեյսբուքՀայկական գամփռԷլեկտրական հոսանքՀոմանիշԴավիթ ՄուրադյանՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԷպիլեպսիաԱրյան ճնշումՂազարոս ԱղայանՀայկյան տոմարԼոռու մարզՄարտիրոս ՍարյանՁվարանի կիստաՎանաձորՊարբերական հիվանդությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲրոնխաբորբՀայաստանի ձկների ցանկԱմոքսիցիլին🡆 More