Աշխարհի Քարտեզ

Աշխարհի քարտեզ, Երկիր մոլորակի քարտեզը, որն ընդգրկում է Երկրագնդի ամբողջ մակերեսը։

Աշխարհի Քարտեզ
Աշխարհի քարտեզ Վինկել Տրիպելի պրոյեկցիայով

Աշխարհի քարտեզները հիմնականում լինում են տարբեր տեսակի, որոնցից առավել կիրառելի են ֆիզիկականը և քաղաքականը։ Քաղաքական քարտեզներում ներկայացվում են հասարակական օբյեկտներ, վարչական սահմաններ, բնակավայրեր, տրանսպորտային ցանց և այլն։ Ֆիզիկական քարտեզներում ներկայացվում են բնական օբյեկտները` մակերևույթը, ջրագրական ցանցը և ալյն։ Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ոչ միայն երկրի մակերևույթը, այլ նաև ընդերքի կառուցվածքը, լեռնային ապարների տեղադիրքը, տեկտոնական խզվածքային գծերը և այլն։ Գունային քարտեզներում կիրառվում է գույնի երանգը և նրա ինտենսիվությունը՝ ցույց տալու համար օբյեկտների միջև առկա տնտեսական կամ բնական տարբերությունները։

Պրոյեկցիաներ

Քարտեզների ստեղծման համար կիրառվում են արտապատկերման (պրոյեկցիայի) բազմաթիվ եղանակներ։ Բոլոր պրոյեկցիաներում անխուսափելի են գծերի, հեռավորությունների, անկյունների, օբյետների ձևերի աղավաղումները, և յուրաքնաչյուր պրոյեկցիա ունի իրեն հատուկ աղավաղումների ձևը և չափը։ Ամենից հաճախ կիրառվող պրոյեկցիան համարվում է Մերկատորի պրոյեկցիան, որն ի սկզբանե նախատեսված է եղել ծովային քարտեզների համար։

Թեմատիկ քարտեզներ

Թեմատիկ քարտեզներում ցույց է տրվում մեկ կամ մի քանի աշխարհագրական տարրեր։ Այս քարտեզները աշխարհի մասշտաբով կարող են ներկայացնել ֆիզիկական, հասարակական, քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսկական պատկերը։

Պատմական քարտեզներ

Առաջին քարտեզները, որոնք պատկերել են ամբողջ երկրագունդը ստեղծվել են երկաթե դարից մինչև Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և կատարելագործվել են նորագույն ժամանակաշրջանում ժամանակակից աշխարհագրության կողմից։ Պատմական քարտեզները տեղեկատվություն են տալիս հին ժամանակներում հայտնի աշխարհի մասին, որը հիմնվում է փիլիսոփայության և մշակութի վրա։ Այս ամենը էականորեն տարբերվում է ժամանակակից քարտեզագրությունից։ Այս քարտեզների շնորհիվ գիտնականները փոխանցել են իրենց գիտելիքները ապագա սերունդներին։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Edson, Evelyn (2011). The World Map, 1300–1492: The Persistence of Tradition and Transformation. JHU Press. ISBN 1421404303
  • Harvey, P. D. A. (2006). The Hereford world map: medieval world maps and their context. British Library. ISBN 0712347607

Tags:

Աշխարհի Քարտեզ ՊրոյեկցիաներԱշխարհի Քարտեզ Թեմատիկ քարտեզներԱշխարհի Քարտեզ Պատմական քարտեզներԱշխարհի Քարտեզ ԾանոթագրություններԱշխարհի Քարտեզ ԳրականությունԱշխարհի ՔարտեզԵրկրագունդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներԲաժանարարների աղյուսակԲագրատունիներԵրիկամաքարային հիվանդությունԵվրասիաՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԺառանգական հիվանդություններՀանրապետության հրապարակ (Երևան)Դաշտանային ցիկլԱրյան ընդհանուր հետազոտությունԱտոպիկ մաշկաբորբԹորոս ՌոսլինՊոլ ՄորֆիՊետությունԼիլիթ ՀովհաննիսյանՊյութագորասՇոկոլադՎլադիմիր ԼենինՑեղակրոնությունԶուգահեռագիծԵրաժշտական գործիքներԱլեքսանդր ԹամանյանԷլեկտրոնիկի արկածներըՀամո ՍահյանԿիպրոսՇուշիի ազատագրումԴերբայական դարձվածԹաջ ՄահալԽուստուփՍևրի պայմանագիրԻսլամԳլաուկոմաՎիրուսներՀայոց ցեղասպանության ճանաչումԽտությունՉարլի ՉապլինՄեղրՄակարավանքԿարեն ԴեմիրճյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՆեմեսիս գործողությունՎեներա (մոլորակ)ԽաչքարԱծական անունԴերենիկ ԴեմիրճյանԲանաստեղծական կայուն ձևերԵրվանդունիների թագավորությունՈսկեպարՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳոշավանքԴեղաբույսերԹանաԾծմբական թթուՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍպիտակավոր վանքԻսպանիաԴերբայԵռանկյան բարձրությունՀայկական բանակ (1918-1920)ԵրազահանՕսկար ԱյզեկԵռանկյունԱվրորայի լուսաբացըՔրիստափոր ԿոլումբոսՀայոց պատմությունՊյութագորասի թեորեմԱքբար ՄեծՍամվել (վեպ)Ժան-Պիեր ՆշանյանՍարդարապատի հերոսամարտԱրցախյան ազատամարտՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԱրշիլ ԳորկիՔարահունջՀոգնակի թիվՋուր🡆 More