Քեն Լոուչ

Քեն Լոուչ (անգլ.՝ Ken Loach, ամբողջական անունը՝ Kenneth Loach, հունիսի 17, 1936(1936-06-17), Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր, եվրոպական սուր սոցիալական կինոյի դասականներից մեկը։ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր «Քամին, որ տատանում է գարին» (2006) և «Ես, Դանիլ Բլեյք» (2016) ֆիլմերի համար։

Քեն Լոուչ
անգլ.՝ Ken Loach
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1936(1936-06-17) (87 տարեկան)
ԾննդավայրՆանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունՔեն Լոուչ Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍուրբ Պետրոսի քոլեջ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրBBC
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Կոնրադ Վոլֆի մրցանակ

Կայսերական մրցանակ

Ոսկե արմավենի

Ոսկե արմավենի

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

«Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար

«Սեզար» մրցանակ Եվրամիությունից Լավագույն ֆիլմի համար

Ռոբեր Բրեսոնի մրցանակ

Լիոնի կինոփառատոնի Լյումիեր մրցանակ

Ոսկե արջ

BAFTA Academy Fellowship Award

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Եվրոպական կինոակադեմիայի քննադատների մրցանակ

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

European University Film Award?

և

Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?

ԵրեխաներՋիմ Լոուչ
Քեն Լոուչ Ken Loach Վիքիպահեստում

Կենսագրություն

Քենեթ Լոուչը ծնվել է 1936 թվականի հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում, հանքագործի ընտանիքում։ Օքսֆորդի Սուրբ Պետրոս քոլեջում ուսանելու տարիներին հաճախել է փորձարարական թատրոնի ակումբ։ 1961 թվականից սկսած՝ BBC-ի համար փաստագրական հեռուստասերիալ է նկարահանել անտունների կյանքի մասին, որը մեծ հասարակական ռեզոնանս առաջացրել։

1968 թվականին թողարկվում է Լոուչի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խեղճ կովը» գլխավոր դերում Թերենս Սթամփի հետ միասին։

Լոուչի վաղ արվեստի բարձրակետը եղել է «Քես» ֆիլմը (1969), որը Կինոյի բրիտանական ինստիտուտը համարել է XX դարի ազգային կինեմատոգրաֆիայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Երկար տարիների համեմատական պասիվությունից հետո Լոուչը կրկին իր վրա ուշադրություն է գրավել «Գաղտնիության վարագույրի ետևում» (1990) ֆիլմից հետո, որը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։ «Ռիֆ-Ռաֆ» («Հասարակության մնացուկները») աշխատանքը ճանաչվել է 1991 թվականի լավագույն եվրոպական ֆիլմ Եվրոպական կինոակադեմիայի կարծիքով։ «Զատիկ, թռչիր երկինք» ֆիլմը, որը մեծ էկրաններին է բարձրացել 1994 թվականին, Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ է ստացել։ Իսկ «Երկիր և ազատություն» ֆիլմը (1995) դարձել է Լոուչի երկրորդ աշխատանքը, որը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի վարկածով՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» մրցանակին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քեն Լոուչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Լոուչ» հոդվածին։

Tags:

1936d:Q175632d:Q23140ԱնգլերենԱնգլիաԿաննի կինոփառատոնՀունիսի 17Մեծ ԲրիտանիաՄիացյալ ԹագավորությունՌեժիսոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կոտայքի մարզԴանթեական առասպելԿառլես ՊուչդեմոնԱրագածԱրագիլներSaudi AramcoՍրտամկանի ինֆարկտԹոքերԳարունՏեստոստերոնԹութքՇրջակա միջավայրՀայկական դիցաբանությունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՌուբինյաններԱրգանդի վզիկի քաղցկեղԲնությունԼեոնարդո դա ՎինչիՀայկական դրամՈրոշիչՓափուկ ուժՀունաստանՖուտԿռունկներՀին աստվածներ (դրամա)ՍաղմոսավանքԷդուարդ ՍպերցյանՍիերա ԲրավոԱրգանդԿապ (խոսքի մաս)Խաչատուր ԱբովյանԵրազահանՍողուններՀայ ֆիդայիներՀին ՀունաստանՇվեդիաՌոմանոս ՄելիքյանԱդրբեջանԷլեկտրական հոսանքՄանուշակԹաթուլ ԿրպեյանԿոռուպցիաԱրևմտյան ՀայաստանԿանանց միջազգային օրՄաշկային հիվանդություններՎանաձորԲիթքոյնՎրաստանԳենետիկաՀրազդան (քաղաք)ԵգիպտոզավրՀաստ աղիքների բորբոքումԳլխուղեղի ուռուցքՄակբայՀարավային ԱմերիկաԴաշտանադադար«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԲարդ նախադասությունՀույզերՖիմոզՍննդային ալերգիաԱլեքսանդր ՅանվարյովՀարավային ԿորեաԱլեքսանդր ՄակեդոնացիՇաքարային դիաբետՍտատուտ (այլ կիրառումներ)Ջոնաթան ՍվիֆթԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԱրցախի ՀանրապետությունԾավալՖրանսիայի քաղաքներՈրդան կարմիրՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱսպիրինԻրանՀորոսկոպՖոսֆոր🡆 More