Վեդանտա (սանսկրիտերեն वेदान्त, vedānta, վեդաների վերջ, վեդաների հիմնական իմաստ), կամ ուտտարա միմանսա (սանսկրիտերեն उत्तरमीमांसा, uttara mīmāṃsā, երկրորդ, ուշ կամ բարձրագույն միմանսա), հնդկական վեց ուղղափառ փիլիսոփայական համակարգերից (դարշան), կրոնափիլիսոփայական ազդեցիկ և տարածված ուղղություն։ Կազմում է հինդուիզմի փիլիսոփայական հիմքը, հենվում է Վեդաներում արտահայտված բրահման–ատմանի գաղափարի վրա։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Վեդանտան որպես համակարգված ուսմունք, ենթադրվում է, որ ձևավորվել է հետբուդդայական շրջանում։ Ուսումնասիրությունների արդյունքում Վեդանտա–սուտրաների կազմման ստույգ թվագրում չկա։ Այն հիմնականում վերագրվում է մ․թ․ա․2–րդ դարից մինչև մ․թ․ 2–րդ դար ընկած ժամանակաշրջանում։ Որոշ գիտնականների կողմից առաջադրվում են ավելի վաղ (մ․թ․ա․ V դար) և ավելի ուշ (մ․թ․ V դար) ժամանակաշրջաններ։ Ռուս գիտնականների տեսակետով վեդանտան սկիզբ է առել ոչ շուտ, քան մ․թ․ 3–4–րդ դարերում։
Վեդանտա անվանումը նախապես վերաբերվել է վեդաներին հարող փիլիսոփայական տեքստերին (բրահմաններ, արանյակներ, ուպանիշադներ), որոնք չորս վեդաների բացատրող և լրացուցիչ մասն են հանդիսանում։ Հետագայում, այդ հին վեդայական տեքստերը հնդկական փիլիսոփայության օրթոդոքսալ դպրոցների հիմք ծառայեցին։
Ըստ էության, վեդանտան ընդհանուր անվանումն է հինդուիզմի մի շարք կրոնա–փիլիսոփայական ավանդույթների, որոնց համար նույնն են թեման, առարկան, և մասամբ հիմնարար տեքստերը և նրանց վերաբերյալ գրված մեկնաբանությունները, սակայն տարբեր են առաջարկած լուծումները։
Վեդանտան հայտնի տարբեր անուններով․
Վեդանտան այլ կերպ անվանում են ուտտարա միմանսա (ուշ միմանսա), ի տարբերություն հնդկական փիլիսոփայության մյուս դպրոցի՝ պուրվա միմանսայի (առաջին միմանսա)։
Պուրվա միմանսան կենտրոնացած է վեդայական Ագնի կրակի աստծուն նվիրված զոհաբերությունների (սանսկր यज्ञ yajña յաջնա, զոհաբերման ծես) իմաստի մեկնաբանության և նրանցում կիրառվող մանտրաների վրա, որոնք ներկայացված են չորս Վեդաների սամհիթներում և բրահմաններում։ Իսկ Վեդանտան հիմնականում նվիրված է արանյակների և ուպանիշադների ուսմունքների փիլիսոփայական մեկնաբանությանը։
Վեդանտան, որպես ավարտուն գիտելիք, տալիս է ինքնագիտակցության կամ տիեզերական գիտակցության վիճակ։ Ինչպես պատմականորեն, այնպես էլ այժմյան ենթատեքստում, վեդանտան հասկացվում է, որպես ամբողջությամբ տրանսցենդենտալ և հոգևոր վիճակ, և ոչ թե կոնցեպցիա, որին կարելի է հասնել պարզապես նյութական բանականության շնորհիվ։
Վեդանտան, որը նշանակում է «վերջնական գիտելիք» կամ «բոլոր գտելիքների վերջ», չի սահմանափակվում այս կամ այն տեքստով։ Այն հիմնված է անփոփոխ, բացարձակ, հոգևոր օրենքների վրա, որոնք ընդհանուր են աշխարկում գործող գրեթե բոլոր կրոնների և հոգևոր ավանդույթների համար։
Վեդանտայի հեղինակություն համարվող սկզբնաղբյուրներն են՝
Ըստ այդ տեքստերի մեկնաբանությունների (բհաշյա), ձևավորվել են Վեդանտայի առանձին ուղղություններ՝ դպրոցներ։
Տեքստերի մեկնաբանությունների հիման վրա ձևավորված դպրոցների համար ընդհանուրը Վեդաների անառարկելի հեղինակությունն է, բրահմանի (բացարձակի)՝ բարձրագույն հոգևոր սկիզբ և աշխարհի պատճառ լինելը, ատմանի (անհատական հոգու, «ես»-ի) վերամարմնավորումների շրջապտույտից ազատագրվելու (մոկշա) ցանկալիությունը (Վեդանտան Յոգան ընդունում է որպես մոկշայի հասնելու գործնական միջոց)։
Վեդանտայի դպրոցները տարազատվում են հիմնականում ըստ բրահմանի և ատմանի էության, նրանց նույնության կամ տարբերության աստիճանի, երևույթների աշխարհի և մոկշայի վերաբերյալ եղած տեսակետների։ Հիմնական դպրոցներն են՝
Ազատագրումը հնարավոր է համարվում միայն բհակտիի ճանապարհով։
Վեդանտան մեծ չափով ազդել է և շարունակում է ազդել հնդկական փիլիսոփայական և կրոնական մտքի վրա։ Նորագույն ժամանակի Վեդանտայի ակնառու ներկայացուցիչներն են Ռամմոհան Ռայը, Ռամակրիշնան, Վիվեկանանդան, Գհոշը, Ռադհակրիշնանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 357)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդանտա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վեդանտա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.