Բանականություն

Բանականությունը ճշմարտությունը գտնելու նպատակով տրամաբանության ունակության օգտագործեումն է ՝ նոր կամ գոյություն ունեցող ինֆորմացիայից եզրակացություններ անելով։ Այն սովորաբար համարվում է մարդուն հատուկ ունակություն և ասոցացվում է մարդուն բնորոշ ոլեորտների հետ ինչպիսիք են փիլիսոփայությունը, գիտությունը, լեզուն, մաթեմատիկան և արվեստը։ Բանականությունը երբեմն նաև վերագրվում է ռացիոնալությանը։

Առողջ բանականություն

Բանականությունը ասոցացվում է մտածելու և ճանաչողության հետ և ներառում է ինտելեկտի գործածումը։ Տրամաբանության ոլորտն ուսումնասիրում է այն ուղիները, որոնցով մարդիկ կարող են օգտագործել ֆորմալ բանականությունը՝ տրամաբանական փաստարկներ ստեղծելու համար։ Բանականությունը կարող է բաժանվել տրամաբանական բանականության տարբեր ձևերի՝ դեդուկտիվ, ինդուկտիվ  և աբդուկտիվ բանականություն։ Արիստոտելը բաժանել է տրամաբանական դիսկուրսիվ բանականությունը  և ինտուիտիվ բանականությունը։ Ինտուիտիվ բանականությունում ինտուիցիայի միջոցով դատողությունների գործընթացը, որքան էլ որ հաստատված լինի, կարող է հակվել դեպի անձնականը և սուբյեկտիվորեն անթափանցը։ Որոշ սոցիալական և քաղաքական իրավիճակներում տրամաբանական և ինտուիտիվ տրամաբանական բանականությունները կարող են բախվել, մինչդեռ այլ համատեքստում նրանք դիտվում են որպես փոխլրացնող, այլ ոչ թե իրար հակազդող։ Օրինակ, մաթեմատիկայի մեջ ինտուիցիոն բանականությունը հաճախ անհրաժեշտ է ստեղծագործական գործընթացների համար ՝ փոխլրացնելու և պաշտոնական ապացույցի հասնելու հետ, որը կարծես թե ամենադժվարն է ֆորմալ բանականության հիմնավորման առաջադրանքներից։

Բանականությունը, ինչպես սովորությունը կամ ինտուիցիան, այն ուղիներից մեկն է, որով մտածողությունը տեղափոխվում է մեկ գաղափարից հարակից գաղափար։ Օրինակ, բանականությունը այն միջոցն է, որով ռացիոնալ անհատները հասկանում են զգայական տեղեկատվությունը իրենց միջավայրից, կամ կոնցեպտուալիզացնում են վերացական երկատություններ, ինչպիսիք են պատճառն ու հետևանքը, ճշմարտությունն ու կեղծիքը, կամ գաղափարները բարու կամ չարի հասկացությունների վերաբերյալ։ Բանականությունը, որպես գործադիր որոշումների կայացման մաս, նույնպես սերտորեն կապակցվում է ինքնագիտակցաբար փոխվելու ունակության հետ՝ նպատակների, համոզմունքների, վերաբերմունքի, ավանդույթների և համակարգերի, հետևաբար՝ ազատության և ինքնորոշման կարողության հետ։

Ի տարբերություն «բանականության» օգտագործման՝ որպես վերացական գոյական, բանականությունը այն նկատառումն է որը կամ բացատրում կամ արդարացնում է իրադարձությունները, երևույթները կամ վարքագիծը։ Բնականակությունը արդարացնում է որոշումները և պատճառաբանում անհատների գործողությունները (վարքը)։

Գրականություն

  • П.А. Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուս.)
Բանականություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանականություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 270 Բանականություն 



Tags:

ԱրվեստԳիտությունԼեզուՃշմարտությունՄաթեմատիկաՌացիոնալությունՏրամաբանությունՓիլիսոփայություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարույր ՍևակԿաթոլիկ եկեղեցիԳյումրիՄարս (մոլորակ)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանի կենտրոնական բանկՆար-ԴոսՄեր հայրենիքՄարմնի զանգվածի ինդեքսՀունաստանՄոնթե ՄելքոնյանՈրդանման ելունի բորբոքումԱլբերտ ԱյնշտայնՍիֆիլիսՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՔինգսման։ Գաղտնի ծառայությունՊարկինսոնի հիվանդությունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԿիստաԲյուրականի աստղադիտարանՀիրիկԳարեգին ՆժդեհՀանրապետության հրապարակ (Երևան)Վարազդատ ՀարոյանԿատուներԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԿենդանիներԵվրոպական միությունՍև անգղԱրտաշատՆիդերլանդներՎահե ՇահվերդյանԱղտոտումՀեպատիտ CՀայերԱծանցյալՀարցական նշանԱնահիտ (հեքիաթ)Վիկտոր ՀամբարձումյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԼուիզիանաՀայկյան տոմարՆախադասության գլխավոր անդամներՊորտուգալիաՊարզ նախադասությունԲնությունՎիլյամ ՍարոյանԼյարդԱրաքսԿանոնավոր եռանկյունՎեներա (մոլորակ)ԾովՈրդան կարմիրՔիմիական տարրերի ցանկՀղիություն (մարդ)Harleys in HawaiiՀայրենական մեծ պատերազմԹոքաբորբՊապ թեստԵրիկամի քրոնիկ հիվանդությունՍրտամկանի ինֆարկտԶատիկՀայաստանի բուհերի ցանկՀավերժության հայկական նշանՇեղանկյունԱրեգակՎագրԳլխուղեղի բորբոքումՄինետԼեյկոցիտԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱտոմՄողեսներՎիտամին B12 անբավարարություն🡆 More