Նյարդային Անորեքսիա

Նյարդային անորեքսիա (լատին․՝ Anorexia nervosa, հին հունարեն՝ ἀν- — «առանց-», «ան-» և ὄρεξις «֊ախորժակ», հաճախ անվանվում է պարզապես անորեքսիա), սնման խանգարում, որը բնութագրվում է ցածր քաշով, գիրանալու վախով և նիհար լինելու ուժեղ ցանկությամբ՝ ինչը բերում է սննդի սահմանափակման։ Անորեքսիայով հիվանդներից շատերը իրենց գեր են համարում անգամ, եթե ունեն քաշի էական պակաս։ Հարցնելու դեպքում նրանք սովորաբար ժխտում են, որ ունեն քաշի խնդիր։ Նրանք հաճախ են կշռվում, սնվում են միայն փոքր չափաբաժիններով, որոշները ուժգին ֆիզիկական վարժություններ են կատարում, ստիպողաբար առաջացնում են փսխում կամ ընդունում լուծողականներ քաշի նվազման նպատակով։ Բարդությունների թվում կարող են լինել օստեոպորոզը, անպտղությունը, սրտի վնասումը և այլն։ Կանանց մոտ հաճախ կարող է բացակայել դաշտանը։

Նյարդային անորեքսիա
Նյարդային Անորեքսիա
Տեսակհիվանդության կարգ և հոգեկան հիվանդություն
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
Տարբերակիչ ախտորոշումԴիսմորֆոֆոբիա, Նյարդային բուլիմիա, հիպերթիրեոզ, աղիների բորբոքային հիվանդություն, դիսֆագիա, ուռուցք
Բուժումհոգեթերապիա և psychomotor education?
Նյարդային Անորեքսիա Anorexia nervosa Վիքիպահեստում

Պատճառը հայտնի չէ։ Կան որոշակի գենետիկական կոմպոնենտներ, ըստ որոնց միաձվանի երկվորյակները ավելի հաճախ են ախտահարվում, քան տարաձվանիները։ Մշակութային գործոնները նույնպես ունեն որոշակի դերակատարում՝ հասարակությունները, որտեղ արժևորում են նիհարությունը՝ ունեն հիվանցության ավելի բարձր ցուցանիշներ։ Բացի դրանից ավելի հաճախ այն տարածված է այնպիսի ոլորտներում ինչպիսիք են թեթև աթլետիկան, մոդելային աշխատանքը և պարը։ Անորեքսիան հաճախ սկսվում է կյանքում մեծ փոփոխություններից կամ սթրեսային իրավիճակներից հետո։ Ախտորոշումը պահանջում է էական ցածր քաշ։ Հիվանդության ծանրությունը որոշվում է ելնոլով մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ)։ Հիվանդության միջին ծանրություն ունեցող մեծահասակ հիվանդներները ունեն 17-ից բարձր ՄԶԻ, չափավորը 16-ից 17, ծանրը 15-ից 16 և ծայրահեղ ծանրը 15-ից պակաս։ Երեխաների դեպքում համապատասխան տարիքային սանդղակը ոչ այնքան հաճախ է օգտագործվում։

Անորեքսիայի բուժումը ներառում է քաշի առողջ կերպով վերականգնում, հիմքում ընկած հոգեբանական խնդիրների բուժում, լուծելով վարքագծային խնդիրները, որոնք խթանում են հիվանդությունը։ Չնայած դեղամիջոցները չեն օգնում քաշի ավելացման հարցում, դրանք կարող են վերացնել հիվանդության արդյունքում առաջացած անհանգստությունը կամ դեպրեսիան։ Թերապիայի որոշակի տեսակներ նույնպես կարող են օգտակար լինել, այնպիսիք ինպիսիք են կոգնիտիվ-վարքային թերապիան կամ մոտեցումը, երբ ծնողները երեխայի սնման պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա՝ հայտնի ինչպես Մոդսլիի ընտանեկան թերապիա։ Երբեմն որոշ անձանց՝ քաշ հավաքելու համար պահանջվում է հոսպիտալիզացում, սակայն նազոգաստրալ զոնդի արդյունավետությունը ապացուցված չէ։ Երբեմն մարդիկ կարող են ունենալ եզակի էպիզոդ և ապաքինվել, մինչ դեռ ուրիշները ունենում են բազում էպիզոդներ տարիներ շարունակ։ Շատ բարդություններ բարելավվում կամ լուծվում են քաշի վերականգման միջոցով։

Ըստ 2015 թվականի տվյալների՝ անորեքսիան գլոբալ ախտահարել է 2.9 միլիոն մարդ։ Դա կազմում է կանանց 0,9%-4,3%-ը և տղամարդկանց 0,2%-0,3%-ը արևմտյան երկրներում նրանց կյանքի որոշակի շրջանում։ Տրված տարում ախտահարված են երիտասարդ կանանց մոտ 0,4%-ը մինչ դեռ ախտահարված տղամարկանց թիվը մոտ տաս անգամ պակաս է։ Մի շարք զարգացած պետությունների տվյալները հստակ պարզ չեն։ Հիվանդությունը հաճախ սկսվում է դեռահասային կամ երիտասարդ տարիքում։ 2013-ի տվյալներով անորեքսիայից գրանցվել է 600 մահ, մինչ 1990-ին դրանից մահացության թիվը չէր գերազանցում 400-ը։ Սնման խանգարումները նաև բարձրացնում են անձի մահացության ռիսկը մի շարք այլ պատճառներից, ներառված ինքնասպանությունը։ Անորեքսիայով հիվանդների մոտ 5%-ը մահանում են առաջացած բարդություններից 10 տարվա ընթացքում։ «Նյարդային անորեքսիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1873 թվականին Վիլյամ Գելի կողմից նկարագրելու համար տվյալ վիճակը։

Նշաններ և ախտանիշներ

Նյարդածին անորեքսիան սնման խանգարում է, նկարագրվող քաշի կորստով, որը հանգեցնում է սովամահության։ Անորեքսիայով հիվանդները կարող են նկարագրել ախտանշաններ և ախտանիշներ, որոնց տեսակը և ծանրությունը կարող են տատանվել և ներկայացվել ոչ հստակ։

Անորեքսիան և ասոցացված թերսնուցումը, որը ինքնապարտադրված սովահարման արդյունքն է, կարող են առաջացնել բարդություններ բոլոր օրգան համակարգերում։ Հիպոկալեմիան՝ կալիումի մակարդակի անկումը արյան մեջ, նյարդածին անորեքսիայի ախտանշան է։ Կալիումի մակարդակի զգալի անկումը առաջացնում առիթմիաներ, փորկապություն, մկանների վնասում և պարալիզ։

Նյարդային Անորեքսիա 
Անորեքսիայով հիվանդ միսս Ա․

Ախտանիշները կարող են ներառել՝

  • Մարմնի ցածր զանգված՝ համեմատած անձի տարիքին և հասակին
  • Ամենոռեա՝ դաշտանի դադար, որն առաջանում է քաշի կորստի պատճառով։ Մազերը դառնում են փխրուն, իսկ մաշկը ձեռք է բերում դեղին երանգ և անառողջ տեսք
  • Վախ քաշի նույնիսկ ամենաչնչին ավելացման նկատմամբ։ Հիվանդները ձեռնարկում են հնարավորը քաշի ավելացումից խուսափելու համար
  • Արագ և շարունակական քշի կորուստ
  • Լանուգո՝ մարմնի և դեմքի վրա աճող փափուկ, նուրբ մազեր
  • Մոլուցք կալորիաները հաշվելու, սննդում ճարպի քանակի գնահատման նկատմամբ
  • Տարվածություն սննդով, բաղադրատոմսերով և խոհարարությամբ։ Կարող են պատրաստել հրաշալի ճաշատեսակներ ուրիշների համար, սակայն ինքերը չուտեն կամ ուտեն շատ փոքր չափաբաժիններով
  • Սննդի սահմանափակում, չնայած անբավարար կամ առողջ քաշին
  • Սննդային ծեսեր, այնպիսիք ինչպիսիք են՝ սննդի կտրատումը մանրագույն մասնիկների, հրաժարվելը սննդից ուրիշների ներկայությամբ և սննդի թաքցնելը կամ դեն նետելը
  • Մաքրում․ կարող են օգտագործել լուծողականներ, նիհարելու համար նախատեսված հաբեր և ցանկացած այլ միջոցներ, որոնք նպաստում են սննդի հեռացմանը օրգանիզմից։ Կարող են առաջացնել ստիպողաբար փսխում, չնայած որ դա ավելի հաճախ բուլեմիայի ախտանիշն է։
  • Չափից դուրս շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
  • Ավել քաշի զգացողություն, սեփական ցածր քաշի ժխտում
  • Ցրտի նկատմամբ անհանդուրժողականություն, հաճախակի գանգատներ ցրտահարության վերաբերյալ։ Մարմնի ջերմաստիճանը կարող է ընկնել (հիպոթերմիա) թերսնուցման ժամանակ էներգիա խնայելու նպատակով։
  • Հիպոտենզիա կամ օրթոստատիկ հիպոտենզիա
  • Բրադիկարդիա կամ տախիկարդիա
  • Դեպրեսիա, անհանգստություն և անքնություն
  • Միայնություն։ Կարող է խուսափել ընտանիքից և ընկերներից, դառնալ ավելի ինքնամփոփ և փակ
  • Որովայնում փքվածության զգացողություն
  • Հալիտոզ (տհաճ հոտ բերանից) առաջացած փսխումների կամ կետո֊ացիդոզի պատճառով
  • Չոր մաշկ և մազեր, ինչպես նաև մազերի նոսրացում
  • Խրոնիկական հոգնածություն
  • Տրամադրության կտրուկ տատանումներ
  • Ոտքերի գունատություն, ստանում են նարջագույն երանգ
  • Ուժգին մկանային կծկումներ, ջարդվածության զգացում, ցավեր
  • Ինքն իրեն վնասելու սովորություն / ապացույցներ կամ ատելություն սեփական անձի նկատմամբ
  • Հիացմունք նիհար անձանց նկատմամբ

Ինտերոցեպտիվ

Ինտերոցեպցիան ունի կարևոր նշանակություն հոմեոստազում, էմոցիաների և մոտիվացիայի կարգավորման հարցում։ Անորեքսիան հաճախ ներկայացվում է սեփական օրգանիզմի հետ ներդաշնակության խանգարումով։ Անորեքսիայով հիվանդները կենտրոնանում են իրենց արտաքին տեսքի աղավաղված ընկալման վրա՝ վախենալով գեր երևալ։ Բացի դրանից նրանք գանգատվում են ոչ նորմալ ֆիզիոլոգիական զգացողություններից, օրինակ վքնածությունից։ Սա մարմնի և ուղեղի միջև եղած աններդաշնակության վառ օրինակ է։ Հիվանդների մոտ դիտվում են շնչառության և սրտի աշխատանքի անոմալ խանգարումներ, հատկապես արտահայտված սնունդ ընդունելուց առաջ։ Անորեքսիայով հիվանդները նաև նշում են մարմնական զգացողությունները էմոցիացիաներից տարբերակելու անհնարինությունը որը, կոչվում է ալեքսիթիմիա։ Բացի դրանից անորեքսիայով հիվանդները ունենում են բարդություններ դիմացինների էմոցիաները հասկանալու և էմպատության դրսևորման հարցում։ Այս անոմալ փոփոխությունները այնքան հաճախ են հանդիպում անորեքսիայով հիվանդների շրջանում, որ սկսվել են դիտարկվել որպես հիվանդության հիմնական առանձնահատկություններ։

Ուղեկցող խնդիրներ

Այլ հոգեբանական խնդիրներ կարող են ազդել նյարդային անորեքսիայի վրա կամ հանդիսանալ դրա առաջանալու պատճառ։ Որոշները առանձին խանգարումներ են, իսկ որոշներն էլ ախտորոշվում են որպես սնման խանգարումների մի մաս։ Մի մասի մոտ կան խանգարումներ, որոնք կարող են անմիջական պատճառ լինել սնման խանգարումների առաջացման, իսկ որոշների մոտ հոգեբանական այլ խնդիրները առաջանում են անորեքսիայով հիվանդանալու հետևանքով։ Ապացուցված է, որ հոգեբանական այլ խնդիրների առկայությունը ազդում է անորեքսիայի ծանրության աստիճանի և ընթացքի վրա ինչպես դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում։

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը հաճախ է հանդիպում նյարդային անորեքսիայով հիվանդների շրջանում, հատկապես սահմանափակող տիպի մոտ։ Անձի նման խանգարումով հիվանդների շրջանում անորեքսիան ունի նշանակալի ավելի ծանր ընթացք և վատ կանխատեսում։ Կապը տվյալ հիվանդությունների միջև դեռևս հաստատված չէ, կա կապ դեպրեսիայի, ալկոհոլիզմի, անձի սահմանային խանգարման և այլ անձի խանգարումների միջև։ Դեպրեսիան և անհանգստությունը համարվում են ամենատարածված ուղեկցող խանգարումները և դեպրեսիան բերում է վատագույն ելքի։

Աուտիզմով հիվանդերի մոտ անորեքսիան հանդիպում է ավելի հաճախ քան ընդհանուր բնակչության շրջանում։ Կա վարկած, որ աուտիզմի հիմքում ընկած խանգարումներն են ստեղծում կապ այս երկու հիվանդությունների միջև։

Պատճառագիտություն

Նյարդային Անորեքսիա 
Dysregulation of the serotonin pathways has been implicated in the cause and mechanism of anorexia.

Կան տվյալներ բիոլոգիական, հոգեբանական, էկոլոգիական և սոցիալ֊մշակութային ռիսկի գործոնների վերաբերյալ, սակայն հիվանդության հստակ պատճառը անհայտ է։

Գենետիկական

Նյարդային անորեքսիան, դոմինանտ ժառանգվող հիվանդություն է։ Երկվորյակ հետազոտություններով ապացուցված է, որ ժառանգականության ցուցանիշը կազմում է 28֊ից 58%։ Անորեքսիայով հիվանդների առաջին սերնդում անորեքսիան ժառանգելու ռիսկը մեծ է 12 անգամ։ Կատարվել են հետազոտություններ, 128 տարբեր ուսումնասիրելու 128 տարբեր պոլիմորֆիզմներ, կապված 43 գեների հետ, ներառելով այն գեները, որոնք կարգավորում են սնման վարքը,մոտիվացիան, անձնային որակներն ու էմոցիաները։

Էկոլոգիական

Մանկաբարձական բարդություններ՝ պրենատալ և պերինատալ բարդությունները կարող են ազդել նյարդային անորեքսիայի առաջացման վրա, օրինակ մայրական անեմիան, շաքարային դիաբետը, պլացենտար ինֆարկտը և նեոնատալ սրտային անոմալիաները։ Նեոնատալ բարդությունները կարող են ազդել նաև անհատականության ձևավորման վրա, որն էլ հենց անորեքսիայի առաջացման հիմնական պատճառն է։

Նեյրոէնդոկրին խանգարում․ այն ազդանշանային պեպտիդների գործառույթների խափանում, որոնք կազմակերպում են կապը՝ աղիների, գլխուղեղի և ճարպային հյուսվածքի միջև։ Դռելինը, լեպտինը, Y նեյրոպեպտիդը և օրեքսինը կարող են նպաստել նյարդային անորեքսիայի պաթոգենեզին, խախտելով սովի և հագեցվածության զգացումները։

Ստամոքսաղիքային հիվանդություններ․ Ստամոքս֊աղիքային հիվանդություն ունեցողը գտնվում են ավելի մեծ ռիսկի գոտում քան բնակչության այլ զանգվածը, որն ունի ուղղակի սնման խանգարում։ Հայտնաբերվել է կապ նյարդային անորեքսիայի և ցելիակիայի միջև։ Որոշ հեղինակներ կարծում են, որ բժիշկները պետք է ստուգեն ցելիակիայի առկայությունը բոլոր այն հիվանդների մոտ, որոնք նշում են որևէ ստամոքս աղիքային ախտանիշներ, ինչպիսիք են՝ ախորժակի անկումը, ցավերը և վքնածության զգացումը որովայնում, փսխումը, փորլուծությունը կամ փորկապությունը։

Համաձայն մեկ այլ հիպոթեզի անորեքսիան առավել տարածված է այն պոպուլյացիաներում, որտեղ կա ճարպակալման բարձր մակարդակ։

Նյարդային անորեքսիան ավելի հաճախ առաջանում է դեռահասության տարիներին։ Դա կապվում է հիմնականում այդ տարիքում մարմնակազմվածքի փոփոխությունների (աղջիկների մոտ ճարպային հյուսվածքի ավելացում), սեռահասունացման պատճառով առաջացող հորմոնալ փոփոխությունների, անկախություն և ավտոնոմություն ունենալու ցանկության հետ։

Հոգեբանական

Նախկինում անորեքսիայի առաջացման պատճառը համարում էին մանկական տարիքում տարած սեքսուալ բռնությունները կամ անապահով ընտանիքին պատկանելը, ապացույցները իրարամերժ են և անհրաժեշտ է լավ մշակված հետազոտություն։ Սննդի նկատմամբ վախը հայտնի է որպես սիտոֆոբիա, ցիբոֆոբիա, և հանդիսանում է տարբերակիչ ախտորոշում։ Անորեքսիայի հոգեբանական պատճառները ներառում են նաև ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան, անհագստությունը և միայնությունը։

Սոցիոլոգիական

Նյարդային անորեքսիան սկսվեց հաճախակի ախտորոշվել 1950֊ականներից սկսած, կապված մարմնակառուցվածքի իդեալների փոփոխման և խոցելիության բարձրացման հետ։ Անձիք ովքեր պատկանում են այն մասնագիտություններին, որտեղ կա նիհար լինելու սոցաիալական ճնշում (մոդելներ, պարողներ), ունեն հիվանդանալու ավելի մեծ ռիսկ։ Այս միտումը կարելի է նկատել նաև որոշակի սպորտաձևերով զբաղվողների շրջանում, ինչպիսիք են ձիավարությունը և մարտարվեստը։ Անորեքսիայի միտում կա այնպիսի սպորտաձևերում, որտեղ կա էստեթիկ բաղադրիչ կամ երբ նիհարությունը մարզիկի օգտին է և այն դեպքերում, որտեղ պետք է փոփոխել քաշը մրցակցելու համար։ Իրավիճակը ընտանիքում նույնպես թողնում է իր ազդեցությունը անորեքսիայի զարգացման վրա։ Անընդհատ ճնշման, հետապնդման և ծաղրուծանակի կենտրոնում գտնվող անձաանց շրջանում կարող է առաջանալ ցածր ինքնագնահատական և մի շարք այլ հոգեբանական խնդիրներ։

Մեդիայի ազդեցություն

Մեդիայի անընդհատ ազդեցությունը, մարմնակառուցվածքի իդեալներ ներկայացնելու ձևով հանդիսանում է սեփական մարմնից դժգոհության և անորեքսիայի առաջացման ռիսկի լուրջ գործոն։ Մշակույթում իդեալական մարմին ունեցողի կոչումը դեռևս պատկանում է՝ V-աձև իրանով աթլետիկ, մկանոտ տղամարդկանց և բարեկազմ կանանց։ 2002 թվականին իրականացված հետազոտումը պարզեց, որ 18֊24 տարեկան տղամարկանց ավելի հետաքրում են կազմվածքի վերաբերյալ հոդվածները, մինչ նույն տարիքի կանայք նախընտրում են նյութեր դիետայի վերաբերյալ։ Սեփական կազմվածքից դժգոհությունը և իդեալը ստանալու ձգտումը անորեքսիայի գլխավոր ռիսկի գործոններից է, որն սպառնում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։

Վեբ կայքերը, որոնք անընդհատ շեշտում են իդեալների ձեռքբերման կարևորությունը նպաստում են նյարդային անորեքսիայի առաջացմանը՝ կրոնական այլաբանությունների օգտագործման միջոցով, ներկայացնելով կենսակերպեր, որոնք բերում են «հոգեկան ներդաշնակության», տեղադրում են նկարներ և ցիտատներ, որոնք մոտիվացնում են «իդեալի» ձեռք բերմանը։

Զանգվածային լրատվամիջոցները կանանց և տղամարդկանց արտաքին տեսքի վերաբերյալ ստեղծում են թյուր պատկերացումներ։ Ամսագրերում, ֆիլմերում և անգամ գովազդային վահանակներին դերասանների/մոդելների տեսքը մշակվում են բազում վիզուալ խմբագրիչներով։ ԵՎ այդժամ մարդիկ ձգտում են նմավել այդ «հիասքանչ» կերպարներին, երբ իրականում ոչ ոք իդեալական չէ։

Մեխանիզմներ

Ֆիզիոլոգիական, ֆարմակալոգիական և նեյրովիզուալ հետազոտությունների միջոցով պարզվել է սերոտոնինի դերակատարությունը անորեքսիայի առաջացման հարցում։ Չնայած որ սուր հիվանդությունը, նյութափոխանակության խանգարումը կարող են մի շարք կենսաբանական փոփոխություններ առաջացնել անորեքսիայով հիվանդների մոտ, դրանք անորեքսիկ պահվածքի պարտադիր պատճառ չեն։ Հիվանդության սրացման շրջանում նկատվել է անոմալ հորմոնալ ռեակցիաներ սերոտոնինէրգիկ ագենտներով պայմանավորված խնդիրներին, մինչդեռ լավացման շրջանում դրանք բացակայում են։ Հիվանդության ընթացքում նկատվում են սերոտոնինի մետաբոլիտների ավելացում օրգանիզմում՝ ի պատասխան հյուծվածության և հնարավոր է, որ այս փոփոխությունները այլ փոխկապակցված հոգեբանական խանգարումների հետևանք են, սակայն ընդհանուր առմամբ դրանք վկայում են սերոտոնինի դերակատարությունը անորեքսիայի առաջացման հարցում։ Սերոտոնինի և նրա մետաբոլիտների այս փոփոխությունները կարող են առաջացնել անորեքսիային բնորոշ հատկանիշներ ինչպիսիք են՝ մոլագարությունը, անհանգստությունը և ախորժակի կորուստը։

Նեյրովիզուալ հետազոտությունները հայտնաբերել են կապեր գլխուղեղի տարբեր կենտրոնների միջև, որոնք կարող են պատասխանատու լինել սնման և վարքագծի կապի և սեփական մարմնի ձևի աղավաղված ընկալման հարցում։

Հետազոտությունը նաև հայտնաբերել է, որ առկա է լիմբիկ շրջանի ակտիվության նվազում «ներքևից֊վերև» և կեղևում որոշակի ակտիվության ուժգնացում, որը կարող է դերակատարում ունենալ սննդի սահմանափակման հարցում։

Ապացուցվել է, որ ի պատասխան սննդի ընդունման այդ ակտիվությունը նվազում է։ Նշանակալի ազդեցություն են թողնում նաև քաղցր ըմպելիքները և ACC-ն։

Ախտորոշում

Ախտորոշումը ներառում է հիվանդի ընթացիկ վիճակի գնահատում, կյանքի և ընտանեկան անամնեզ, և ախտանիշներ։ Կարևոր է նաև հոգեբանական վիճակի գնահատումը, որը ներկայացնում է հիվանդի տրամադրությունը և վերաբերմունքը սննդի և քաշի նկատմամբ։

DSM-5

Նյարդային անորեքսիան դասակարգվում է որպես սնման խանգարում «Հոգեբանական խանգարումների դիագնոստիկ և ստասիստիկ ձեռնարկ»֊ի (DSM 5) վերջին հրատարակությունում։

Համեմատած նախկին հրատարակության հետ այս հրատարակությունում կատարվել են փոփոխություններ անորեքսիայի կրիտերիաներում ամենոռեայի վերաբերյալ։ Ամենոռեան հեռացվել է քանզի այն չի կիրառվում տղամարդկանց, մինչ և հետ մենստրուալ տարիքում գտնվող և հակբեղմնավորիչ դեղամիջոցներ ընդունող կանանց շրջանում։

Ենթատեսակներ

Կան նյարդային անորեքսիայի 2 ենթատեսակներ

  • Շատակերության/մաքրման ենթատեսակ` անձը սնվում է մեծ քանակներով և օգտագործում է ստամոքսի լվացումը, որպես նիհարելու միջոց։ Այս տիպը տարբերվում է նյարդային բուլեմիայից հիվանդի քաշով։ Այս խնդրով հիվանդները կարող են ունենալ նորմալ քաշ, չնայած հիմնականում այն պակաս է նորմայից մինչ դեռ բուլեմիայով հիվանդների շրջանում քաշը ավելցուկային է։
  • Սահմանափակման ենթատեսակ` անձը սահմանափակում է սնունդը, մատնվում է սովի, օգտագործում է նիհարելու համար նախատեսված հաբեր կամ հատուկ վարժություններ է կատարում քաշը նվազեցնելու նպատակով։ Նրանք կարող են իրենց ենթարկել խիստ ֆիզիկական ծանրաբեռնվածության և սնվում են այնքան, որքանը ամենանվազագույնն է ապրելու համար։

Ծանրության աստճանները

Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) օգտագործվում է DSM-5֊ում, որպես անորեքսիայի ծանրության աստճանի ցուցանիշ։ Դա իրենից ներկայացնում է՝

  • Միջին՝ ՄԶԻ֊ն մեծ է 17֊ից
  • Չափավոր՝ ՄԶԻ֊ն 16–16.99
  • Ծանր՝ ՄԶԻ֊ն 15–15.99
  • Ծայրահեղ ծանր ՄԶԻ֊ն փոքր է 15֊ից

Հետազոտություններ

Նյարդային անորեքսիայի վատթարացման մասին վկայող բժշկական թեստերը կարող են իրականացնել ինչպես ընդհանուր մասնագիտացման բժիշկները այնպես էլ հոգեբանները

  • Արյան ընդհանուր հետազոտություն ՝ էրիթրոցիտների, թրոմբոցիտների և լեյկոցիտների քանակը ստուգող թեստ
  • Մեզի հետազոտություն՝ մեզի քննություն տարատեսակ փսիխոակտիվ դեղամիջոցների չարաշահումը պարզելու համար
  • Քիմիական հետազոտություն՝ հայտնի է ինչպես Chem-20, SMA-20 20 տարբեր թեստերից բաղկացած հետազոտություն է, որն իրականոցվում է արյան շիճուկով։ Թեստերը որոշում են խոլեստերինի, սպիտակուցների, էլեկտրոլիտների՝ նատրիում, կալիում քանակները։ Դրանք լյարդի և երիկամների աշխատանքի ցուցանիշներ են համարվում։
  • Գլյուկոզի տոլերանտության թեստը օգտագործվում է գլյուկոզայի մետաբոլիզմը ստուգելու համար։ Կարող է օգտակար լինել դիաբետը, ինսուլինոման, Քուշինգի համախտանիշը, հիպոգլիկեմիան և ձվարանների պոլիկիստոզը հայտնաբերելու համար
  • Շճային խոլինէսթերազային թեստը լյարդի ֆերմենտների գործառույթները որոշող թեստ է
  • Արյան ազոտի հետազոտություն՝ ցույց է տալիս երիկամների աշխատանքը
  • Էլեկտրասրտագրություն (էՍԳ)
  • Էլեկտրաուղեղագրությունը (ԷՈւԳ) ցույց է տալիս ուղեղի էլեկտրական ակտիվությունը

Տարբերակիչ ախտորոշում

Շատ բժշկական և հոգեբանական վիճակներ սխալմամբ ախտորոշվել են որպես նյարդային անորեքսիա և որոշ դեպքերում ճշգրիտ ախտորոշում չի դրվել ավելի քան 10 տարի։

Նյարդային անորեքսիայի, բուլեմիայի և սնման խանգարումների միջև տարբերությունները շատ հստակ չեն քանզի շատ մարդկանց մոտ ովքեր ունեն տվյալ խնդիրները կան նշանակալի համընկնումներ։ Վարքի թերևս աննկատ փոփոխությունները նյարդային անորեքսիայով հիվանդ անձի մոտ կարող են նրա ախտորոշումը փոխել անորեքսիայից` նյարդային բուլեմիայի` շատակերության։ Հիմնական տարբերությունը այս երկու հիվանդությունների, դրանցով տառապող անձանց քաշի նշանակալի տարբերություններն են։ Սակայն որոշ դեպքերում անորեքսիայով հիվանդները կարող են ունենալ նորմայից քիչ ցածր քաշ, իսկ բուլեմիայով հիվանդները նորմալ կամ նորմայից քիչ ավել քաշ։ Կա անորեքսիայով հիվանդների խումբ, որոնք սնվում են բավականին մեծ քանակներով, սակայն ունեն փոքր քաշ ի հաշիվ այդ սնունդը օրգանիզմից արհեստական ձևով հեռացնելու։ Նման հիվանդությունով տառապողները ունեն հակում հաճախ փոխելու իրենց կարծիքը և վարքը այդպիսով անցնելով մի շարք ախտորոշումներից մեկը մյուսին։

Բուժում

Չկա որևէ ապացույց, որ այս կամ այն բուժումը ավելի արդյունավետ է, սական հաստատ է, որ վաղ բուժումը ունի առավելություն։ Բուժումն ներառում է երեք հիմնական ոլորտներ․

  • Հիվանդի առողջ քաշի վերականգնում
  • Հոգեբանական խնդիրների լուծում
  • Սնման խանգարումների հանգեցնող վարքի ուղղում

Բուժումը և բուժման ելքը խիստ անհատական են։ Բուժման հիմնական նպատակը քաշի կարգավորումն է, սակայն օպտիմալ բուժումը պետք է պարունակի նաև վարքի մշտական մոնիտորինգ և հոգեթերապիա։

Հոգեթերապիան անորեքսիայով հիվանդների դեպքում բավականին բարդ է, քանզի նրանք կարևորում են նիհարությունը և կարող են ձգտել պահպանել այն՝ հրաժարվելով փոփոխություններից։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ընտանեկան թերապիան առավել արդյունավետ է քան անհատականը։ Անորեքսիայով հիվանդների բուժումը բարդ է նրանց ավելորդ քաշ հավաքելու վախի պատճառով։ Փոփոխությունների ցանկության առաջացումը մեծ և կարևորագույն առաջընթաց է բուժման մեջ։

Սննդակարգ

Սննդակարգը անորեքսիայով հիվանդների հետ աշխատանքի կարևորագույն գործոններից է և պետք է հարմարեցվի ըստ անձի կարիքների։ Մթերքների ընտրության հարցում պետք է կարևորել դրանց բազմազանությունը և բարձր կալորիականությունը։ Հիվանդները պետք է ընդունեն բավարար քանակությամբ կալորիաներ, դանդաղ սկսելով և աստճանաբար ավելացնելով։ Ցինկի հավելումների սննդում օգտագործման արդյունավետությունը դեռևս պարզ չէ։

Թերապիա

Պարզվել է, որ ընտանեկան բուժումը ավելի արդյունավետ է քան անորեքսիայով հիվանդ դեռահասների անհատական բուժումը։ Ապացուցվել է, որ ընտանեկան բուժման տարբեր ձևերն ունեն իրենց արդյունավետությունը և երբ ծնողներներով և երեխայով միասնական ձևով զբաղվում է նույն հոգեթերապևտը և երբ նրանք հաճախում են տարբեր հոգեթերապևտների մոտ առանձին Դեռահասներին ընտանեկան թերապիայով բուժելու կողմնակիցները հավաստիացնում են, որ ծնողների ներառումը բուժման մեջ ունի շատ մեծ և կարևոր դեր։

«Մոդսլիի ընտանեկան թերապիայի» 4-5 տարի տևող ուսումնասիրությունները, ապացուցողական մոդելի հիման վրա ցույց են տվել 90%-ից ավել հիվանդների առողջացում։ Թեև այս մոդելը առաջարկվել է «Հոգեկան առողջության համաշխարհային ինստիտուտի» կողմից, քննադատները պնդում են, որ այն կարող է բերել ինտիմ հարաբերություններում իշխելու պայքարի և խախտել զուգընկերների միջև սեռական հավասարությունը։

Ճանաչողական-վարքային թերապիան արդյունավետ է նյարդային անորեքսիայով դեռահասների և մեծահասակների շրջանում։ Ընդունման և հանձնառության թերապիան այս թերապիայի տեսակներից է և նույնպես ունի բարձր արդյունավետություն։

Դեղամիջոցներ

Դեղամիջոցները ունեն սահմանափակ արդյունավետություն անորեքսիայի բուժման հարցում։

Հոսպիտալիզացում

Նյարդային անորեքսիան ունի բարձր մահացություն և ծանր վիճակում բժշկական հաստատություն ընդունված հիվանդների ռիսկը շատ բարձր է։ Ախտորոշումը կարող է լինել բարդ, ռիսկի գնահատումը՝ սխալ, շատ երևույթներ կարող են բաց թողնվել, իսկ բուժումը իրականաղվի ոչ լիարժեք այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում, որ բժիշկները և հոգեբույժները աշխատեն համագործակցելով։

Սնում

Կրկնակի սնման աստճանը դժվար է սահմանել քանզի կա վախ կրկնակի սնման սինդրոմի առաջացման, որը բերում է անբավարար սնման։ Վարակի և սրտային անբավարարության պայմաններում խորհուրդ է տրվում կրկնակի սնումը սկսել դանդաղ աստճանաբար ավելացնելով։ Էներգետիկ պահանջների վերաբերյալ առաջարկները տարբեր են ՝ նվազագույնը 5-10կկալ կգ-ի հաշվարկով օրվա ընթացքում ամենա օպտիմալն է։

Կանխատեսում

Նյարդային Անորեքսիա 
2012 թ.-ին մահացության դեպքերը մեկ միլիոն մարդու համար

Նյարդային անորեքսիան հոգեկան հիվանդությունների շարքում ունի ամենաբարձր մահացությունը։ Մահացության ռիսկը բարձր է 11-12, իսկ ինքնասպանությանը 56 անգամ։ Անորեքսիայով տառապող կանանց կեսի շրջանում նկատվում է լիարժեք, իսկ 20-30%-ի դեպքում մասնակիառողջացում։ Ոչ բոլոր անորեքսիայով հիվանդներն են առողջանում, նրանցից մոտ 20%-ի մոտ այն զարգանում է, որպես խրոնիկական հիվանդություն։ Անորեքսիայի բուժման բացակայությունը կարող է բերել այնպիսի բարդությունների առաջացման ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և երիկամային անբավարարությունը, որոնց հետևանքով էլ կարող է գրանցվել մահ։

Միջինում հիվանդության սկզբից մինչև ավարտը ընկած ժամանակահատվածը կանանց մոտ կազմում է 7, իսկ տղամարդկանց մոտ 3 տարի։ 10-15 տարի հետո 70% հիվանդները արդեն չեն համապատասխանում հիվանդության բոլոր չափորոշիչներին, սակայն նրանց մոտ դեռևս կարող են պահպանված լինել սնման հետ որոշակի բարդություններ։

Բարդություններ

Նյարդային անորեքսիան կարող է ունենալ լուրջ բարդություններ կախված ծանրության աստճանից և տևողությունից, բացի դրանից կարևոր է նաև տարիքը, երբ առաջացել է հիվանդությունը՝ սեռահսունացման և ոսկրացման անավարտության տարիքում առաջած հիվանդության բարդությունները ամենածանրն են։ Բարդությունները բնորոշ են երեխաներին և դեռահասներին։ Նյարդային անորեքսիային բնորոշ են հետևյալ բարդությունները՝ աճի հապաղում՝ աճը կարող է դանդաղել կամ կանգնել կապված քաշի լուրջ կորստի կամ շարունակական թերսնման հետ։ Նմանատիպ դեպքերում համապատասխան սնման պայմաններում կարելի հասնել մինչև աճի լիարժեք վերականգնման և տարիքին բնորոշ նորմալ հասակի։ Ոսկրի աճման պոտենցիալը սովորաբար պահպանվում է, եթե հիվանդության ծանրությունը և տևողությունը չնչին են կամ երբ հիվանդությունը ուղեկցվում է հիպոգոնադիզմի հետ, որի պատճառով առաջացած աճի ուշացումը չեզոքացնում է անորեքսիայի հետևանքով առաջացած անբավարար աճը։ Ճիշտ բուժման դեպքում աճի պոտենցիալը ոչ միայն պահպանվում է այլ նաև կարող է ավելանալ։ Որոշակի դեպքերում հատկապես երբ հիվանդությունը առաջանում է սեռահասունացման տարիքում, բարդությունները սովորաբար դարձելի են։

Նյարդային անորեքսիան բերում է կանանց վերարտադրողական համակարգում լուրջ փոփոխությունների։ Նշանակալի քաշի կորուստը, հոգեկան սթրեսը, ֆիզիկական հագեցած ծանրաբեռնվածությունը բերում են երկրորդային ամենորեայի զարգացման։ Այն կարող է բերել նաև սեռահասունացման ուշացման։ Նաև կարող է առաջանալ լյարդային ստեատոզ՝ լյարդի ճարպակալում, որը երեխաների շրջանում թերսնուցման ցուցանիշ է։

Հիվանդության հետևանքով առաջացած նյարդային խանգարումները՝ ցնցումներն են և դողը։ Վերնիկեի էնցեֆալոպաթիան, որը առաջանում է վիտամին B1-ի անբավարարության արդյունքում հաճախ հանդիպող բարդություն է քրոնիկ թերսնուցում ունեցող հիվանդների շրջանում։ Դրա ախտանիշները ներառում են՝ գիտակցության խանգարում, խնդիրներ կապված ակնաշարժ մկանների հետ և ատաքսիա՝ շարժման խանգարումներ քայլելու ընթացքում։

Ստամոքս-աղիքային համակարգում ամենատարածված բարդությունները՝ ստամոքսի դատարկման խանգարումն է և փորկապությունը, սակայն կարող է նկատվել և հակառակը՝ լյարդի գործառույթների բարձրացում, փորլուծություն, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում, ստամոքս-կերակրափողային հետհոսք և կլման դժվարացում։ Կարող է լինել նաև ժամանակից շուտ հագեցվածության զգացում, սրտխառնոց և փսխում։ Բարդությունները սովորաբար վերանում են նորմալ քաշի հասնելուն հետ մեկտեղ։

Սրտային բարդություններ

Նյարդային անորեքսիան մեծացնում է սրտային հանկարծամահության ռիսկը, չնայած որ հստակ պատճառը դեռևս պարզ չէ։ Սրտային բարդությունները ներառում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ գործառույթային բարդություններ։ Սրտային բարդությունների մի մասը մեղմ են և վերանում են բուժման դեպքում, իսկ մյուսները կարող են կյանքի համար լուրջ վտանգ ներկայացնել։ Դրանք են սրտի ռիթմի և հաճախության խանգարումները, ցածր զարկերակային ճնշումը, սրտամկանի կրճատման նվազումը։ Թերևս ամենատարածվածը ցածր զարկերակային ճնշումն է, որը նկարագրվում է անընդհատ թուլության և հոգնածության զգացումով և կարող է հանգեցնել անգամ ուշագնացության։

Հիվանդության կրկնություն

Հիվանդության կրկնությունը լինում է հոսպիտալիզացվածների 1/3-ի դեպքում, ամենից հաճախ հաստատությունից դուրսգրման 6-18 ամիսների ընթացքում։

Համաճարակաբանություն

Ըստ որոշ տվյալների անորեքսիան հանդիպում է արևմտյան երկրներում 0,9-4,3% կանանց և 0,2-0,3% տղամարդկանց շրջանում, կյանքի որոշակի փուլերում։ Այսինքն այն տղամարդկանց շրջանում հանդիպում է 3-10 անգամ ավելի հազվադեպ։ Չկան տվյալներ զարգացող պետություններից։ Հաճախ սկիզբը լինում է դեռահասային և սեռահասունացման տարիքում։

Կյանքի տևողությունը ատիպիկ անորեքսիայի դեպքում ավելի երկար է՝ մոտ 5-12%-ով։

Անորեքսիան ամենահաճախ ախտորոշվել է 20-րդ դարում և պարզ չէ դա կապված է դեպքերի հաճախացման, թե ուղղակի ախտորոշման լավացման արդյունքում։ Հետազոտությունների մեծամասնությունը վկայում են, որ սկսած 1970-ականներից անորեքսիան ամենահաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց շրջանում, չնայած որ դեռահաս աղջիկների շրջանում դեպքերը նույնպես հաճախացել են։

Սխալ պատկերացումներ

Ոչ արևմտյան պետություններում սննդային խանգարումները ավելի քիչ են ներկայացվում հանրությանը քան արևմտյան պետություններում։ Աֆրիկական պետություններում բացառությամբ Հարավային Աֆրիկայի, տվյալ հիվանդության մասին տեղեկատվությունը սահմանափակվում է առանձին դեպքերի վերաբերյալ հետազոտություններով և ոչ թե դեքերի հաճախականության ուսումնասիրություններով։ Նման տեղեկություններից և այլ ուսումնասիրություններից ելնելով կարելի է դատել, որ այս հիվանդությունները ունեն տարածվածություն նաև աֆրիկյան էթնիկ ցեղախմբերում հակառակ այն համոզմունքի, որ այն ավելի բնորոշ է արևմտյան քաղաքակրթություններ։

Ցածր քաշով որոշ տղամարդիկ և կանայք կարող են չհամապատասխանել ախտորոշման համար տրվող կետերին քանի որ չունենալով անհրաժեշտ ճարպի քանակ կարող են ունենալ փոխարենը մկանային զանգված։ Երկու սեռերին պատկանող աթլետները կարող են անտեսվել անորեքսիայով ախտորոշվելու հարցում, այդ իսկ պատճառով կարևորվում է նրանց ախտորոշման մեջ ոչ միայն նրանց մարմնի զնագվածը այլ նաև սննդկարգը, վարքը և այլ ախտանիշները։ Մարզիկների շրջանում հաճախակի կշռման արարողությունները և դրանց կարևորությունը կարող են հոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա այդպիսով մեծ ռիսկ հանդիսանալով նրանց շրջանում սնման խանգարումներ առաջացնելու հարցում։ Բացի դրանից կատարյալ կառուցվածքի ձգտելով կանայք օգտագործում են նիհարելու համար հաբեր, իսկ տղամարդիկ ստերոիդներ, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում։ Կանադայում կատարված հետազոտություններում դեռահաս տղաների 4 %-ը 9-րդ դասարանից սկսած օգտագործում են անաբոլիկ ստերոիդներ։ Հաճախ անորեքսիայով հիվանդ տղամարդկան անվանում են մանորեքսիկներ (manorexic):

Պատմություն

Նյարդային անորեքսիա տերմինը առաջադրվել է Վիկտրիա թագուհու անձնական բժիշկներից մեկի` Սիր Վիլյամ Գյուլլի կողմից։ Անորեքսիայի պատմությունը սկիզբ է առնում հելլենիստական դարաշրջանում` հելլենիստական քաղաքակրթության կրոնական ծեսերում նկարագրվող պահքից և շարունակվում միջնադարում։ Միջնադարում երիտասարդ կանանց շրջանում կրոնական նկատառումներից ելնելով պահքը` բարեպաշտության և մաքրության համար, նույնպես կաչող է դիտվել որպես անորեքսիա` հաճախ այդ երևույթը նկարագրում են, որպես «Հրաշալի անորեքսիա» (լատին․՝ anorexia mirabilis):

Անորեքսիայի վերաբերյալ առաջին բժշկական գրառումները պատկանում են անգլիացի բժիշկ Ռիչարդ Մորտոնին 1689 թվական։

Նյարդային անորեքսիայի դեպքերի վերաբերյալ գրառումները շարունակվել են 17-րդ, 18-րդ և 19-րդ դարերում։

19-րդ դարի վերջում անորեքսիա տերմինը լայն տարածում գտավ, երբ Վիկտորիա թագուհու անձնական բժիշկ Վիլյամ Գյուլլը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ ներմուծեց այդ տերմինը և նկարագրեց մի շարք դեպքեր, տալով նաև դրանց բուժման օրինաչափությունները։

Մինչև 20-րդ դարի երկրորդ կես այս հիվանդության վերաբերյալ բժշկությունը ուներ սահմանափակ պատկերացումներ, մինչ գերմանա-ամերիկայան ծագում ունեցող հոգեանալիտիկ` Հիլդա Բրուխը հրապարակեց իր «Ոսկե վանդակ։ նյարդային անորեքսիայի գաղտնիքը» աշխատությունը 1978 թվականին։ Նյարդաբանության բնագավառում արեքավոր նվաճումներ ունեցող Բրուխի տեսությունները գերակշիռ տեղ գտան հանրային մտածողությունում։ Եվս մեկ կարևոր իրադարձություն եղավ հայտնի երգչուհի և թմբկահարուհի Կարեն Կարպենտերի մահը անորեքսիայի հետևանքով 1983 թվականին, ինչը մամուլում բերեց սնման խանգարումների լուսաբանմանը։

Ծագումնաբանություն

Տերմինը ունի հունական ծագում։ an- (ἀν-, ժխտող ածանց) և orexis (ὄρεξις, "ախորժակ"), թարգմանաբար՝ ախորժակի նյարդածին կորուստ։

Ծանոթագրություններ

Նյարդային Անորեքսիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդային անորեքսիա» հոդվածին։

Tags:

Նյարդային Անորեքսիա Նշաններ և ախտանիշներՆյարդային Անորեքսիա ՊատճառագիտությունՆյարդային Անորեքսիա ՄեխանիզմներՆյարդային Անորեքսիա ԱխտորոշումՆյարդային Անորեքսիա ԲուժումՆյարդային Անորեքսիա ԿանխատեսումՆյարդային Անորեքսիա ՀամաճարակաբանությունՆյարդային Անորեքսիա ՊատմությունՆյարդային Անորեքսիա ԾանոթագրություններՆյարդային ԱնորեքսիաԱնպտղությունԴաշտանԼատիներենՀին հունարենՓսխումՕստեոպորոզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔանդակագործությունՌոբոտՍերմնահեղուկԱնդրանիկ ՕզանյանԴերանունԴիկլոֆենակՆիկոլ ՓաշինյանՄաշկ (մարդ)Հայաստանի թռչունների ցանկՍողոմոնի երգերըԱրարատի մարզՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՍպիրտԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՓղերՀնդկաստանի մշակույթԹորոս ՌոսլինՏիգրան ՄանսուրյանԱնգլերենՕհմի օրենքՄիքայել ՆալբանդյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԿիպրոսՖուտբոլԴաշտանՎազգեն Ա ԲուխարեստցիԱվտոմեքենաՈւղղանկյուն եռանկյունԱլբերտ ԱյնշտայնՉարլի ՉապլինՀեքիաթԲացականչական նշանՄայիսյան հերոսամարտերՀաղորդակցային գործընթացԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱվետիք ԻսահակյանՍասունՏաթևի վանքՀեմոգլոբինԾիծեռնակներԼոբիՓիղՌուդոլֆ Էրիխ ՌասպեՎահանաձև գեղձի քաղցկեղՎանի թագավորությունՏուբերկուլոզՈրոշիչԳետային խեցգետիններԳլխուղեղՄեղրՀին ՀունաստանԵվրոպայի դրոշներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՓոքր ՄհերԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՁիՇաղկապենաբորբՍինդրիկՀայաստանի դրոշՋրհեղեղԲագրատունիների թագավորությունԽաղաղ օվկիանոսՊյութագորասի թեորեմԱռնո ԲաբաջանյանՀարավային ԿովկասՔիշ (կղզի)Եռանկյան մակերեսՀայաստանի զինված ուժերԾաղիկԻսրայել ՕրիԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԴարձվածքՄթնոլորտի աղտոտումՀարկադրական եղանակԵրաժշտությունԹութակներ (ընտանիք)Աբովյան (քաղաք)Միջատներ🡆 More