Աղիների Բորբոքային Հիվանդություն

Աղիների բորբոքային հիվանդություն (ԱԲՀ), հաստ և բարակ աղիների բորբոքային հիվանդությունների խումբ է։ Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը հանդիսանում են աղիների բորբոքային հիվանդության հիմնական տեսակները։ Կրոնի հիվանդությունը ախտահարում է բարակ և հաստ աղիները, ինչպես նաև բերանը, կերակրափողը, ստամոքսը և հետանցքը, մինչդեռ խոցային կոլիտը առաջնայնորեն ախտահարում է ուղիղ և հաստ աղիները։

Աղիների բորբոքային հիվանդություն
Աղիների Բորբոքային Հիվանդություն
Աղիների բորբոքային հիվանդության դեպքում հաստ աղիքի մանրադիտակային զննմամբ երևում է բորբոքում։ Հաստ աղիքի բիոպսիա, ներկված հեմատոքսիլին-էոզինով։
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԳաստրոէնտերոլոգիա
Տարբերակիչ ախտորոշումԳաստրոէնտերիտ, աղիքի գրգռման համախտանիշ, ցելիակիա
Հաճախություն11.2 միլիոն ամբողջ աշխարհում (2015 թվականին)
Մահացություն47,400 ամբողջ աշխարհում (2015 թվականին)
Աղիների Բորբոքային Հիվանդություն Inflammatory bowel diseases Վիքիպահեստում

Նշաններ և ախտանիշներ

Նշաններ և ախտանիշներ
Կրոնի հիվանդություն Խոցային կոլիտ
Կղազատում Հաճախ շիլայանման,
երբեմն ստեատորեա
Հաճախ լորձանման և

արյան հետքերով

Տենեզմ Քիչ է բնորոշ Ավելի բնորոշ
Տենդ Բնորոշ է Ծանր ընթացքի դեպքում
Խուղակ Բնորոշ է Հազվադեպ
Քաշի կորուստ Հաճախ Ավելի հազվադեպ

Չնայած նրան, որ կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը (ԽԿ) բավականին տարբեր հիվանդություններ են, նրանք երկուսն էլ կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշներով՝ որովայնի ցավ, փորլուծություն, արյուն հետանցքից (ուղիղ աղիքի արյունահոսություն), կոնքի հատվածում ուժեղ ցավեր/մկանային սպազմեր և քաշի կորուստ։ Անեմիան հանդիսանում է աղիների բորբոքային հիվանդության ամենահաճախ հանդիպող արտաաղիքային բարդությունը։ Կապակցված բարդություններն ու հիվանդություններն են՝ հոդաբորբ, գանգրենոզ պիոդերմիա, առաջնային սկլերոզացնող խոլանգիտ և էութիրոիդային հիվանդության համախտանիշ։ Ապացուցվել է նաև կապը խորանիստ երակների թրոմբոզի և կրիպտոգեն օրգանիզացվող թոքաբորբի հետ։ Ախտորոշումը հիմնականում իրականացվում է կղանքում բորբոքային մարկերների հայտնաբերումով, ինչին հաջորդում է կոլոնոսկոպիան, որի ժամանակ ախտահարված հյուսվածքներից վերցվում է բիոպսիա։

Ախտորոշիչ տվյալներ
Կրոնի հիվանդություն Խոցային կոլիտ
Զստաղու վերջնամասի ընդգրկում Հաճախ Հազվադեպ
Հաստ աղիքի ընդգրկում Սովորաբար Միշտ
Ուղիղ աղիքի ընդգրկում Հազվադեպ Սովորաբար
Հետանցքի ընդգրկում Բնորոշ է Հազվադեպ
Լեղուղիների ընդգրկում Առաջնային սկլերոզացնող խոլանգիտի ռիսկը չի մեծանում Ռիսկը մեծանում է
Հիվանդության տարածումը Ընդհատումներով բորբոքման բծավոր հատվածներ

(թռիչքաձև ախտահարում)

Բորբոքման անընդհատ հատվածներ
Էնդոսկոպիա Խորը աշխարհագրական և ալիքաձև (օձաձև) խոցեր Չընդհատվող, ձուլվող խոցեր
Բորբոքման խորությունը Խորը, կարող է ընդգրկել ամբողջ պատը (ինտրամուրալ) Մակերեսային, լորձային
Ստենոզ (խցանում) Բնորոշ է Հազվադեպ
Գրանուլոմաներ բիոպսիայում Կարող են լինել չնեկրոզվող կրիպտային գրանուլոմաներ Կրիպտային գրանուլոմաներ չկան

Պատճառներ

Ախտաֆիզիոլոգիա
Կրոնի հիվանդություն Խոցային կոլիտ
Ցիտոկինային պատասխան Կապված է Th17-ի հետ Կապը Th2-ի հետ

կասկածելի է

ԱԲՀ-ն բազմապատճառային հիվանդություն է, որը առաջանում է միջավայրի տարաբնույթ գործոնների և գենետիկական ֆակտորների փոխազդեցության հետևանքով աղիներում զարգացող իմունոլոգիական պատասխանի և բորբոքման արդյունքում։

Դիետա

Տարբեր սննդակարգեր (ճաշացանկ, սնվելու ռեժիմ) կապված են խոցային կոլիտի առաջացման ռիսկի հետ։ Մասնավորապես, այն մարդկանց մոտ, որոնք առողջ սնունդ ընդունելու վերին տերտիլում են (այսինքն ավելի առողջ են սնվում, քան մարդկանց 2/3-ը), խոցային կոլիտի զարգացման հավանականությունը 79%-ով ցածր է։

Գլուտենի նկատմամբ զգայունությունը շատ բնորոշ է ԱԲՀ-ին և կապված է հիվանդության բռնկումների հետ։ Կրոնի հիվանդությամբ պացիենտների 23,6%-ի, իսկ խոցային կոլիտով պացիենտների 27,3%-ի մոտ առակ է եղել զգայունություն գլուտենի նկատմամբ։

Սպիտակուցների, մասնավորապես կենդանական սպիտակուցների բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է կապված լինել աղիների բորբոքային հիվանդության առաջացման և ռեցիդիվների բարձր ռիսկի հետ։

Միկրոբիոտա

Միկրոբային սիմբիոզի և իմունիտետի հետևանքով, աղիների միկրոֆլորայի խանգարումները կարող են բերել աղիների բորբոքային հիվանդության առաջացման։ Հայտնաբերվել է, որ ԱԲՀ-ով տառապող պացիենտների մոտ մոտավորապես 30-50%-ով նվազած է եղել կոմենսալ բակտերիաների կենսաբազմազանությունը, մասնավորապես նվազած են եղել Firmicutes-ների (Lachnospiraceae) և Bacteroidetes-ների քանակը։ Աղիների միկրոֆլորայի մասնակցությանը աղիների բորբոքային հիվանդության զարգացման մեջ կողմ են խոսում նաև այն փաստերը, որ աղիների բորբոքային հիվանդություն շատ հաճախ առաջացել է այն մարդկանց մոտ, որոնք մինչև հիվանդության ախտանիշների դրսևորվելը՝ 2-5 տարի ժամանակահատվածում, ընդունել են հակաբիոտիկներ։ Աղիների միկրոֆլորան կարող է վնասվել միջավայրի տարբեր գործոններից, օրինակ՝ կաթի խտացրած ճարպերի (որոնք շատ հաճախ օգտագործվում են վերամշակված սնունդի և հրուշակեղենի պատրաստման մեջ) կամ օրալ դեղամիջոցների (օրալ հակաբիոտիկներ կամ օրալ երկաթի պատրաստուկներ) օգտագործումից։

Աղիքային պատնեշի խախտում

Աղիքային էպիթելի ամբողջականության խախտումը էական դեր է խաղում ԱԲՀ-ի ախտածագման մեջ։ Թոլլանման իմունային ընկալիչների ( toll-like receptors (TLRs), ընկալիչներ, որոնք ակտիվացնում են իմունային պատասխանը այն մոլեկուլների նկատմամբ, որոնք լայնորեն տարածված են բազմաթիվ պաթոգենների մոտ) կողմից ազդանշանային համակարգի խանգարման հետևանքով առաջանում է բնածին իմունային համակարգի դիսֆունցկիա, որն էլ բերում է սուր և քրոնիկական բորբոքային պրոցեսների առաջացմանը ԱԲՀ-ի ժամանակ դիտվող կոլիտի և կապակցած քաղցկեղի դեպքում։ Աղիքային միկրոֆլորայի կազմի և բաղադրության փոփոխությունները հանդիսանում է միջավայրային շատ կարևոր գործոն ԱԲՀ-ի առաջացման համար։ Աղիքային միկրոֆլորայի վնասակար փոփոխությունները մակածում են չկառավարվող իմուն պատասխանի զարգացում, որի հետևանքով վնասվում է աղիքային էպիթելը։ Այս կարևորագույն խոչընդոտի (աղիքային էպիթելի) վնասումները թույլ են տալիս աղիքային միկրոբիոտային ինֆիլտրացնել աղիքի պատը (ներծծվել վերջինիս մեջ), ինչն էլ իր հերթին առաջացնում է հետագա իմուն պատասխան։ ԱԲՀ-ն բազմապատճառային հիվանդություն է, սակայն դրա առաջացման մեջ շատ մեծ դեր է խաղում իմուն համակարգի անվերահսկելի պատասխանը աղիքային միկրոբիոտայի նկատմամբ, ինչի հետևանքով խախտվում է նրա էպիթելային պատնեշի ֆունկցիան։

Գենետիկա

Աղիների Բորբոքային Հիվանդություն 
կապակցված լոկուսները. Վարդագույն գեները գտնվում են ԱԲՀ-ի հետ կապակցված լոկուսներում, կապույտները՝ ոչ։

Ավելի քան մեկ դարից ավել է, որ ԱԲՀ-ի զարգացման մեջ հաստատված են գենետիկական գործոնների դերը։ Հետազոտությունները, որոնք օգնել են հասկանալ գենետիկական գործոնների ազդեցությունը ներառել են էթնիկ խմբերի ուսումնասիրություններ (օրինակ՝ Աշկենազի հրեաների շրջանում կատարված, որոնց մոտ ԱԲՀ-ի հանդիպման հաճախությունը համեմատած այլ էթնիկ խմբերի բավականին մեծ է), ընտանիքներում հիվանդության տարածվածության ուսումնասիրություններ, համաճարակաբանական հետազոտություններ և զույգերի հետազոտություններ։ Մոլեկուլային գենետիկայի ի հայտ գալուն պես, գենետիկական գործոնների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները զգալի առաջընթաց ապրեցին, հատկապես վերջին տասնամյակում։ Առաջին հայտնաբերված գենը, որը կապված է եղել ԱԲՀ-ի հետ, NOD2-ն է և հայտնաբերվել է 2001 թվականին։ Գենոմի հետ կապակցված հետազոտությունները օգնեցին ավելի լավ հասկանալ հիվանդության գենետիկան և ախտածագումը։ Ներկայումս հայտնաբերված են ավելի քան 200 եզակի նուկելոտիդային պոլիմորֆիզմներ (single nucleotide polymorphisms (SNPs կամ «snips»)), որոնք կապված են ԱԲՀ-ի նկատմամբ մեծացած զգայունության հետ։ ԱԲՀ-ի հետ կապված ամենամեծ հետազոտություններից մեկը տպագրվել է 2012 թվականին։ Հետազոտությունը բացատրեց Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի միջև այն տարբերությունները, որոնք նախկինում հայտնի չէին։ Ուսումնասիրությունը նաև փաստեց, որ կոմենսալ (պայմանական) միկրոբիոտան կարող է փոփոխվել այն կերպ, որ նրանք սկսեն իրենց պահել պաթոգենի պես և բերել բորբոքման առաջացման։ Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ ԱԲՀ-ի հետ կապակցված գեների մուտացիաները կարող են ազդել բջջային ակտիվության և միկրոբիոտայի հետ փոխազդեցության վրա, որոնք նպաստում են նորմալ իմուն պատասխանի առաջացման։

Ախտորոշում

Ախտորոշումը հիմնականում հաստատվում է կոլոնոսկոպիայի ժամանակ վերցված բիոպսիայի հիման վրա։ Կղանքային (ֆեկալ) կալպրոտեկտինի որոշումը կարող է օգնել հիվանդությունը նախնական շրջանում հայտնաբերելու համար, քանի որ վերջինիս քանակը կղանքում բարձր է լինում ԱԲՀ-ի ժամանակ։ Այս թեստը սենսիտիվ (զգայուն) է, սակայն սպեցիֆիկ չէ ԱԲՀ-ի համար։

Տարբերակիչ ախտորոշում

Այլ հիվանդություններ նույնպես կարող են բերել ֆեկալ կալպրոտեկտինի մեծացած արտազատման, օրինակ՝ վարակիչ (ինֆեկցիոն) դիարեա, չբուժված ցելիակիա, նեկրոզացնող էնտերոկոլիտ, աղիքային ցիստիկ ֆիբրոզ և աղիքային բջիջների նեոպլազիա։

Կրոնի հիվանդության նման ախտանիշներ դրսևորվում են հետևյալ հիվանդագին վիճակների դեպքում՝ աղիքային տուբերկուլոզ, Բեխչետի հիվանդություն, խոցային կոլիտ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից առաջացած էնտերոպաթիա, աղիքի գրգռման համախտանիշ և ցելիակիա։

Խոցային կոլիտի նման ախտանիշներ կարող են դրսևորվել հետևյալ հիվանդագին վիճակների դեպքում՝ սուր ինքնալիմիտավորող կոլիտ, ամեոբային կոլիտ, շիստոսոմատոզ, Կրոնի հիվանդություն, հաստ աղիքի քաղցկեղ, աղիքի գրգռման համախտանիշ, աղիքային տուբերկուլոզ և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից առաջացած էնտերոպաթիա։

Աղիների բորբոքային հիվանդության ժամանակ շատ հաճախ մեծացած են լինում լյարդի ֆերմենտների քանակը, սակայն չափավոր, և հիմնականում սպոնտան կերպով վերադառնում են նորմալ մակարդակի։ ԱԲՀ-ի դեպքում լյարդի ֆերմենտների քանակի շատացման ամենատեղին բացատրությունը դեղամիջոց-ինդուկցված հեպատոտոքսիկությունն ու ճարպային լյարդն է։

Դասակարգում

Աղիների բորբոքային հիվանդության հիմնական տեսակները Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտն (ԽԿ) են։ Աղիների բորբոքային հիվանդությունը պատկանում է աուտոիմուն հիվանդությունների խմբին, որի դեպքում մարմնի իմունային համակարգը պայքարում է սեփական մարսողական համակարգի տարրերի դեպ։

Ստորև նշվածները համարվում են ԱԲՀ-ի ավելի հազվադեպ հանդիպող տեսակներ, որոնք սակայն ոչ միշտ են դասակարգվում որպես ԱԲՀ․

  • Միկրոսկոպիկ կոլիտ, որը բաժանվում է կոլագենոզ կոլիտի և լիմֆոցիտիկ կոլիտի
  • Դիվերսիոն կոլիտ
  • Բեխչետի հիվանդություն
  • Չտարբերակված կոլիտ

Դեռևս չկան որևէ սպեցիֆիկ արյան մարկերներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հստակ տարբերակել Կրոնի հիվանդությունը տառապող պացինենտերին խոցային կոլիտով տառապողներից։ Բժիշկները կարողեն Կրոնի հիվանդությունը տարբերակել ԽԿ-ից բորբոքային պրոցեսների տեղակայմամբ և բնույթով։ Կրոնի հիվանդության դեպքում կարող է ախտահարվել աղեստամոքսային ուղու ցանկացած հատված՝ սկսած բերանից, վերջացրած հետանցքով (թռիչքաձև ախտահարումներ), նաև դեպքերի մեծամասնությունը սկսվում է զստաղիքի վերջնամասից։ Ի հակառակ սրան, խոցային կոլիտը սահմանափակվում է հաստ և ուղիղ աղիներով։ Մանրադիտակային հետազոտությամբ կարելի է տեսնել, որ խոցային կոլիտը ախտահարում է միայն լորձաթաղանթը (աղիքի էպիթելային շերտ), մինչդեռ Կրոնի հիվանդության դեպքում ախտահարվում է աղիքի պատի ամբողջ հաստությունը (տրանսմուրալ ախտահարում)։ Ի վերջո, Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը դրսևորվում են նաև տարբեր արտաաղիքային ախտանիշներով (ինչպիսին է՝ լյարդի խնդիրներ, հոդաբորբ, մաշկային դրսևորումներ և աչքի հետ կապված խնդիրներ)։

Դեպքերի 10-15%-ում, հնարավոր չի լինում իրականացնել ո՛չ խոցային կոլիտի, ո՛չ էլ Կրոնի հիվանդության վերջնական ախտորոշում, քանզի այս դեպքում երկու հիվանդություններն էլ դրսևորվում են բացարձակ միանամ ախտանիշներով (հիվանդությունների դրսևորման իդիոսինկրազիա)։ Այս դեպքում վիճակը կարելի է նկարագրել որպես չտարբերակված կոլիտ։ Չնայած նրան, որ սա տարածված սահմանում է, ոչ բոլոր բժշկական կենտրոններն են օգտվում այս ախտորոշումից։

Բուժում

Բուժում
Կրոնի հիվանդություն Խոցային կոլիտ
Մեսալազին Քիչ արդյունավետ Ավելի արդյունավետ
Հակաբիոտիկներ Արդյունավետ են երկար

օգտագործման դեպքում

Հիմնականում

անարդյունավետ են

Վիրահատություն Հաճախ կրկնվում է

ախտահարված հատվածի

հեռացումից հետո

Սովորաբար բուժվում է

հաստ աղիքի հեռացումից հետո

Վիրահատություն

Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը քրոնիկ բորբոքային հիվանդություններ են և չունեն վերջնական բուժում։ Այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությունում խոցային կոլիտը կարող է բուժվել պրոկտոկոլէկտոմիայի միջոցով (ուղիղ և հաստ աղիների մասնահատում), սակայն սա չի բուժում արտաաղիքային ախտանիշները։ Այս վիրահատությունից հետո դրվում է իլեոստոմա, որին ամրացված պարկի մեջ հավաքվում է կղանքը։ Որպես այլընտրանք, բարակ աղիքից ձևավորվում է քսակ, որը խաղում է ուղիղ աղիքի դեր և կանխում է մշտական իլեոստոմայի անհրաժեշտությունը։ Իլեո-անալ քսակներ ունեցող պացիենտների 1/4-1/2-ի մոտ հետո զարգանում է պատահական կամ քրոնիկ քսակաբորբ (ձևավորված աղիքային քսակի բորբոքում)։

Վիրահատությունը չի կարող բուժել Կրոնի հիվանդությունը, սակայն այն հնարավոր է հարկավոր լինի բարդությունները բուժելու համար, օրինակ՝ թարախակույտ, կպումներ կամ խուղակ։ Ծանր դեպքերը կարող են պահանջել ավելի մեծածավալ վիրահատություններ, օրինակ՝ աղիքի մասնահատում, ստրտիկտուրոպլաստիկա և ժամանակավոր կամ մշտական կոլոստոմա կամ իլեոստոմա։ Կրոնի հիվանդության դեպքում մասնահատվում են աղիքի այն հատվածները, որոնք ամենից շատ են ընդգրկված բորբոքային պրոցեսի մեջ, ինչից հետո աղիքի առողջ մասերը միացնում են իրար, բայց ցավոք, սա չի բուժում Կրոնի հիվանդությունը կամ կանխում հիվանդության հարաճումը։ Վիրահատությունից որոշ ժամանակ անց Կրոնի հիվանդությունը կարող է կրկնվել և ներառել աղիքի առողջ հյուսվածքները՝ սովորաբար մասնահատված մասերում (օրինակ՝ եթե Կրոնի հիվանդությամբ պացիենտը ունի իլեոցեկալ անաստամոզ, որի դեպքում կույր աղիքը ու զստաղու վերջնամասը հեռացված են և զստաղիքը միացված է վերել հաստ աղիքին, ապա այդ պացիենտի մոտ Կրոնի հիվանդությունը ամենայն հավանականությամբ կկրկնվի անաստամոզի շրջանում կամ վերել հաստ աղիքի մնացած հատվածներում)։

Բուժական թերապիաներ

ԱԲՀ-ի բուժումը ցանկացած պացիենտի դեպքում պետք է ունենա անհատական մոտեցում։ Թե ինչ դեղամիջոց ընտրել, և ինչ եղանակով այն օգտագործել (բերանացի, ռեկտալ, ներարկում, ինֆուզիա), կախված է տարբեր գործոններից, ներառյալ՝ հիվանդության տեսակը, տարածվածությունը և ծանրությունը, ինչպես նաև այլ անամնեստիկ և բիոքիմիական պրոգնոստիկ գործոններից և պացիենտի նախընտրություններից։ Օրինակ՝ մեսալազինը ավելի արդյունավետ է խոցային կոլիտի դեպքում քան Կրոնի հիվանդության։ Ընդհանրապես, կախված հիվանդության ծանրության աստիճանից, ԱԲՀ-ի ախտանիշները վերահսկելու համար կարող է պահանջվել իմունոսուպրեսիա հետևյալ դեղամիջոցների միջոցով՝ պրեդնիզոն, ՈւՆԳ-ի ինհիբիտորներ, ազաթիոպրին (իմուրան), մետոտրեքսատ կամ 6-մերկապտոպուրին։

Ստերոիդները, ինչպիսին է գլյուկոկորտիկոիդ պրեդնիզոլոնը, շատ հաճախ օգտագործվում են հիվանդության սրացումները կանխելու նպատակով, և ժամանակին օգտագործվում էին որպես պահպանողական դեղամիջոց։ Աղիների բորբոքային հիվանդության բուժման համար կիրառվող կենսաբանական (բիոլոգիական) դեղամիջոցները, հատկապես ՈւՆԳ ինհիբիտորները, օգտագործվում են ավելի ծանր կամ ռեզիստենտ ընթացքով Կրոնի հիվանդության, իսկ երբեմն նաև խոցային կոլիտի համար։

Բուժումը սովորաբար սկսվում է բարձր հակաբորբոքային ազդեցություն ունեցող դեղամիջոցներով, ինչպիսին է՝ պրեդնիզոլոնը։ Երբ բորբոքային պրոցեսը հաջողվում է վերահսկել, որպես հիմնական բուժում սկսում են կիրառել մեկ այլ դեղամիջոց, օրինակ՝ մեսալազին, որպեսզի պահեն հիվանդությունը ախտադադարի (ռեմիսիայի) շրջանում։ Եթե հարկավոր է լինում իրականացնել հավելյալ բուժում, կարելի է կիրառել դեղամիջոցների զուգակցումներ՝ իմունոսուպրեսիվ դեղի (ազաթիոպրին) զուգակցում մեսալազինի (որը նաև կարող է ունենալ հակաբորբոքային ազդեցություն) հետ։ Բուդեսոնիդը օգտագործվում է մեղմ ընթացքով զստաղիքային Կրոնի հիվանդության դեպքում։

Սննդային և դիետիկ թերապիաներ

Սննդանյութերի անբավարարությունը շատ մեծ դեր է խաղում ԱԲՀ-ի մեջ։ Մալաբսորբցիան, դիարեան և ստամոքսաղիքային ուղու արյունահոսությունները համարվում են ԱԲՀ-ի հաճախ հանդիպող հետևանքներ։ Վիտամին B-ի, ճարպալույծ վիտամինների, անփոխարինելի ճարպաթթուների և կարևորագույն հանքային աղերի՝ մագնեզիումի, ցինկի, սելենի, անբավարարությունը շատ հաճախ է հանդիպում և բարելավվում է փոխարինող թերապիայի արդյունքում։

Անեմիան շատ հաճախ է հանդիպում և՛ խոցային կոլիտի, և՛ Կրոնի հիվանդության ժամանակ։ Բորբոքային ցիտոկինների մակարդակի բարձրացման պատճառով, ինչը բերում է հեփսիդինի էքպրեսիայի ավելացման, պարէնտերալ երկաթի կիրառումը համարվում է բուժման նախընտրելի մեթոդ, քանզի այն շրջանցում է ստամոքսաղիքային տրակտը և ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, ինչպես նաև բերում է ավելի արագ բարելավման։ Հեփսիդինը ինքնին նույնպես հակաբորբոքային գործոն է։ Մկների մոտ երկաթի շատ ցածր մակարդակը սահմանափակում էր հեփսիդինի սինթեզը՝ ավելի վատացնելով առկա բորբոքային պրոցեսը։ Աղիների բորբոքային հիվանդությամբ պացիենտների մոտ էնտերալ սնուցումը բավականին արդյունավետ է, հատկապես, երբ զուգակցվում է էրիթրոպոետինի հետ։

Միկրոբիոմ

Կան նախնական տվյալներ, որ որոշ պացիենտների մոտ աղիների բորբոքային հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ վարակիչ գործոնները, այդ իսկ պատճառով այս դեպքում անտիբիոտիկները կարող են ցուցաբերել որոշակի արդյունավետություն, օրինակ՝ ռիֆաքսիմինը։ Ռիֆաքսիմինի արդյունավետության մասին փաստերը սահմանափակված են Կրոնի հիվանդությաբ, իսկ խոցային կոլիտի դեպքում չկան որևէ համոզիչ փաստեր։

Կղանքային (ֆեկալ) միկրոբիոտայի փոխպատվաստումը համարվում է ԱԲՀ-ի բուժման համար կիրառվող համեմատաբար նոր մոտեցում, որը հայտնիություն սկսեց ձեռք բերել 2010 թվականից սկսած։ Որոշ նախնական ուսումնասիրություններ փաստեցին այս մեթոդի արդյունավետությունը պսևդոմեմբրանոզ (կեղծ թաղանթային) կոլիտի դեպքում, բայց ԱԲՀ-ի դեպքում ֆեկալ միկրոբիոտային փոխպատվաստումը համարվում է անվնաս մեթոդ, սակայն արդյունավետությունը անորոշ է։ 2014 թվականին տպագրված հոդվածում նշվում էր, որ այս ուղղությամբ հարկավոր են ավելի շատ ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններ։

Այլընտրանքային բժշկություն

Աղիների բորբոքային հիվանդության բուժման համար նաև կիրառվում են այլընտրանքային և լրացուցիչ բժշկական մոտեցումներ։ Այս բուժման մեթոդները ներառող հետազոտության արդյունքները վերանայվել են․ կողմնապահության ռիսկը բավականին հետերոգեն էր։ Ամենաարդյունավետ աջակցող ազդեցությունն են թողնում խոտաբույսերը՝ եզան լեզուն և կուրկումինը խոցային կոլիտի պահպանողական բուժման դեպքում, իսկ դառը օշինդրը՝ Կրոնի հիվանդության։ Հոգեմարմնային թերապիան որոշակի արդյունավետություն ունի ԽԿ-ի ժամանակ, իսկ ասեղնաբուժությունը և՛ խոցային կոլիտի, և՛ Կրոնի հիվանդության դեպքում։

Նորագույն մոտեցումներ

Ցողունաբջջային թերապիայի օգտագործումը ԱԲՀ-ի բուժման համար դեռևս գտնվում է հետազոտությունների փուլում։ Նախնական արդյունքները բավականին խոստումնալից են, սակայն կան որոշակի հիմնավոր խնդիրներ, ինչպիսիք են՝ արժեքը և ազդեցության անհատականացումը, ինչը ներկայումս սահմանափակում է այս մեթոդի կլինիկական օգտագործումը։

Կանխատեսում

Բարդություններ
Կրոնի

հիվանդություն

Խոցային

կոլիտ

Սննդանյութերի

անբավարարություն

Մեծ ռիսկ
Հաստ աղիքի քաղցկեղի ռիսկ Աննշան Էական
Արտաաղիքային բարդությունների հաճախություն
Իրիտ/Ուվեիտ Կին 2.2% 3.2%
Տղամարդ 1.3% 0.9%
Առաջնային

սկլերոզացնող

խոլանգիտ

Կին 0.3% 1%
Տղամարդ 0.4% 3%
Անկիլոզացնող

սպոնդիլիտ

Կին 0.7% 0.8%
Տղամարդ 2.7% 1.5%
Գանգրենոզ

պիոդերմիա

Կին 1.2% 0.8%
Տղամարդ 1.3% 0.7%
Հանգուցավոր

էրիթեմա

Կին 1.9% 2%
Տղամարդ 0.6% 0.7%

Չնայած նրան, որ ԱԲՀ-ն կարող է վատացնել հիվանդի կյանքի որակը ցավի, փսխման, փորլուծության և այլ սոցիալապես անցանկալի ախտանիշների պատճառով, այն ինքնին շատ հազվադեպ է լինում մահացու։ Բարդությունների՝ տոքսիկ մեգակոլոնի, աղիքի թափածակման և վիրահատական բարդությունների հետևանքով մահացությունը նույնպես հազվադեպ է։

ԱԲՀ-ով անհատների մոտավորապես մեկ երրորդի մոտ առանց հիվանդության ակնառու փաստերի առկա են լինում մշտական աղեստամոքսային ախտանիշներ, որոնք նման են գրգրռված աղիքի համախտանիշի ախտանիշներին։ Չնայած երկարատև թերապիայի կայուն կողմնակի ազդեցությունների, այս խմբի պացիենտների կյանքի որակը էականորեն չի տարբերվում այն պացիենտների կյանքի որակից, ում մոտ առկա է անվերահսկելի, օբյեկտիվորեն ակտիվ հիվանդություն, և թերապիայի մեջ բիոլոգիական ագենտների ներառումը, որպես այդպիսին, անարդյունավետ է ախտանիշների վերացման համար։ ԱԲՀ-ի նման ախտանիշների զարգացման պատճառները դեռևս պարզաբանված չեն, սակայն կան կարծիքներ, որ դրանք կապված են աղիք-ուղեղային ուղու փոփոխությունների, էպիթելային պատնեշի դիսֆունկցիայի և աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների հետ։

Մինչդեռ ԱԲՀ-ով պացիենտների մոտ մեծացած չէ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը, այնուամենայնիվ, այս պացիենտների մոտ ռուտին կերպով իրականացվող կոլոնոսկոպիայի շնորհիվ քաղցկեղը ավելի շուտ է հայտնաբերվում, և հետևաբար այս պացիենտները ունեն ապրելու ավելի մեծ շանսեր։

Նոր տվյալները փաստում են, որ ԱԲՀ-ով պացիենտների մոտ կարող է մեծացած լինել էնդոթելային դիսֆունկցիայի և պսակային զարկերակների հիվանդության ռիսկը։

Նորագույն գրականության տվյալներով ԱԲՀ-ով տառապող, 65 տարեկանից մեծ, կին պացիենտների մոտ առկա է պսակային զարկերակների հիվանդության առաջացման բարձր ռիսկ՝ անկախ դասական ռիսկի գործոնների առկայությունից։

Բուժման նպատակը ախտադադարի (ռեմիսիա) հասնելն է, ինչից հետո պացիենտին սովորաբար նշանակում են ավելի թեթև դեղամիջոց՝ ավելի քիչ կողմնակի ազդեցություններով։ Ժամանակ առ ժամանակ հիվանդության սկզբնական ախտանիշները կարող են սուր կերպով կրկնվել, սա կոչվում է «բռնկում»։ Կախված տարբեր հանգամանքներից, այն կարող է ինքն իրեն անցնել կամ պահանջել դեղամիջոցների կիրառում։ Բռնկումների միջև եղած ժամանակահատվածը կարող է տատանվել շաբաթներից մինչև տարիներ, և տարբեր պացիենտների մոտ բավականին տարբեր է՝ շատ քչերն են, ում մոտ բռնկումներ երբեք չեն առաջացել։

ԱԲՀ-ով կյանքը կարող է լինել մարտահրավերներով լի, սակայն բազմաթիվ հիվանդներ վարում են համեմատաբար նորմալ կյանք։ Քանզի ԱԲՀ-ով կյանքը նաև կարող է լինել բավականին դժվար, կան բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ընտանիքին՝ ԱԲՀ-ի հետ կապված տարբեր հարցերում կողմնորոշվելու համար, օրինակ՝ Կրոնի և Կոլիտի Ամերիկական Հիմնադրամը (Crohn's and Colitis Foundation of America):

Համաճարակաբանություն

2013 թվականին ԱԲՀ-ն հանդիսացել է ընդհանուր առմամբ 51․000 մահի պատճառ, իսկ 1990 թվականին ՝ 55․000։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո ԱԲՀ-ի հանդիպման հաճախականությունը աճել է, ինչը կարող է կապված լինել ամբողջ աշխարհում մսի օգտագործման մեծացման հետ, ինչը և աջակցում է այն պնդմանը, որ կենդանակ սպիտակուցի օգտագործումը սննդի մեջ կապված է ԱԲՀ-ի առաջացման հետ։ Աղիների բորբոքային հիվանդությունների հաճախությունը աճում է եվրոպական երկրներում։

Բուժման հեռանկարային մոտեցումներ և այլ հետազոտություններ

Հաջորդիվ նշված բուժական ստրատեգիաները ռուտին կերպով չեն օգտագործվում, սակայն աղիների բորբոքային հիվանդության որոշ ձևերի դեպքում բավականին խոստումնալից են։

Ըստ նախնական տվյալների «հելմինթիկ թերապիան» ոչ միայն կարող է կանխել ԱԲՀ-ի զարգացումը, այլ նաև կառավարել վերջինիս ընթացքը։ Շատ պացիենտների մոտ ամսական երկու անգամ խոզի մտրակավոր որդի մոտ 2500 ձու պարունակող խմիչքի օգտագործումը զգալիորեն նվազեցրել է ախտանիշների ծանրությունը։ Կան նաև կարծիքներ, որ այս մեթոդով կարելի է իրականացնել արդյունավետ իմունիզացիա, եթե այս «կոկտեյլը» օգտագործվի փոքր տարիքից։

ԱԲՀ-ի բուժման հարցում պրեբիոտիկների և պրոբիոտիկների նկատմամբ ուշադրությունը գնալով աճում է։ Ներկայումս կան բավարար փաստեր, որ որոշակի պրոբիոտիկների կիրառումը՝ ստանդարտ բուժման հետ միասին, մեծացնում է խոցային կոլիտի բուժման արդյունավետությունը, սակայն նույնը չի կարելի ասել Կրոնի հիվանդության դեպքում, քանզի այս պարագայում բավարար փաստեր չկան։ Հարկավոր են հավելյալ հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե որոնք են աղիների բորբոքային հիվանդությունների համար ամենաարդյունավետ պրոբիոտիկների շտամերը կամ դրանց զուգակցումները և պրեբիոտիկ նյութերը։ Ներկայումս հստակեցված չեն բուժման համար հարկավոր պրոբիոտիկների շտամերը, ընդունման հաճախությունը, դեղաչափը և բուժման տևողությունը։ ԱԲՀ-ի ծանր ընթացքով պացիենտների մոտ առկա է ռիսկ, որ աղիքում բնակվող բակտերիաները կարող են անցնել դեպի ներքին օրգաններ (բակտերիալ տրանսլոկացիա) և հետևաբար առաջացնել բակտերեմիա, ինչը կարող է բերել առողջությանը սպառնացող շատ լուրջ հետևանքների։ Կենդանի բակտերիաները կարող են անհրաժեշտ չլինել, քանզի պրոբիոտիկների ազդեցությունը խթանվում է իրենց ԴՆԹ-ի և արտազատված լուծվող գործոնների միջոցով, և նրանց բուժական ազդեցության բացի օրալ ընդունման եղանակից նաև կարելի է հասնել համակարգային ընդունման եղանակով։

2005 թվականին New Scientist ամսագրում հրապարակվեց մի հետազոտության վերաբերյալ հոդված, որը իրականացվել էր Բրիթոլի Համալսարանի և Բաթի Համալսարանի համատեղ ուժերով, և ստուգում էր մարիխուանայի հնարավոր բուժիչ ազդեցությունը ԱԲՀ-ի վրա։ Այդ հոդվածում նշված էր, որ կանաբիսը թեթևացնում է ԱԲՀ-ի ախտանիշները, ինչը խոսում է այն մասին, որ աղիներում կան կանաբինոիդային ընկալիչներ, որոնք պատասխանում են այդ բույսերում առկա քիմիական նյութերին։ CB1 կանաբինոիդային ընկալիչներ, որոնք հայտնի է, որ առկա են ուղեղում, կան նաև աղիները պատող էնդոթելիալ բջիջներում, որոնք օգնում են աղիքի էպիթելին վերականգնվել վնասման դեպքում։

Հետազոտողները դիտավորյալ վնասում էին աղիքի բջիջները, որպեսզի առաջացնեին բորբոքում, ինչից հետո ավելացնում էին արհեստականորեն սինթեզված կանաբինոիդներ։ Այս ամենի արդյունքը այն էր, որ աղիքի էպիթելը սկսվում էր վերականգնվել։ Վնասված բջիջները վերականգնվում էին և մոտենում իրար՝ փակելու համար վնասված հատվածը։ Կան կարծիքներ, որ առողջ աղիներում, երբ էնդոթելիալ բջիջները վնասվում են, նրանք արտազատվում են բնական էնդոգեն կանաբինոիդներ, որոնք հետագայում կապվում են CB1 ընկալիչների հետ։ Այս գործընթացը միտված է վերականգնել աղիքի վնասված էպիթելը, և երբ մարդիկ օգտագործում են մարիխուանա, նրանում գտնվող կանաբինոիդները նույն ձևով կապվում են այդ ընկալիչների հետ և նպաստում վնասված լավացմանը։

Մինչ այս կատարված հետազոտությունները պնդում էին որ CB1 ընկալիչները տեղակայված են աղիների նյարդային բջիջներում և կանաբինոիդների ազդեցության հետևանքով դանդաղեցնում են աղիների շարժողականությունը (մոտորիկան), այսպիսով նվազեցնելով ցավոտ մկանային կծկումները, որոնք կապված էին փորլուծության հետ։ Հայտնաբերվել է, որ կանաբինոիդային ընկալիչների մեկ այլ տեսակի՝ CB2-ի խտությունը, որոնք էքպրեսվում են իմունային բջիջների կողմից, ԱԲՀ-ով տառապող մարդկանց աղիներում ավելի մեծ է։ Այս ընկալիչները, որոնք նույնպես պատասխանում են մարիխուանայում գտնվող քիմիական նյութերին, կապված են ապոպտոզի՝ բջիջների ծրագրավորված մահվան հետ, և կարող են իրենց դերը խաղալ գերակտիվ իմունային համակարգի ճնշման մեջ, այդպիսով նվազեցնելով իմունային բջիջների կողմից հրահրված բորբոքումը։

Էնդոկանաբիոիդային համակարգի ակտիվացումը բարելավում է մկների մոտ կոլիտի ընթացքը, մեծացնում նրանց ապրելիությունը և նվազեցնում հեռակա օրգանների փոփոխությունները, որոնք զարգանում են կոլիտի հետևանքով։ Այսպիսով, այս համակարգի վրա տարբեր ներգործությունները համարվում են ԱԲՀ-ի և դրա հետևանքով այլ օրգան համակարգերում փոփոխությունների զարգացման կանխման պոտենցիալ մոտեցում։

Ալիկաֆորսենը (alicafrosen) առաջին սերնդի օլիգոդեօքսինուկլեոտիդ է, որը մշակվել է հատուկ մարդու ICAM-1-ի միջնորդ հանդիսացող ՌՆԹ-ին կապվելու համար, ինչը իրականացվում է Ուոթսոն-Քրիքի հիմային զույգերի հետ փոխազդելու արդյունքում, և բերում է ICAM-1-ի էքսպրեսիայի ընկճման։ ICAM-1-ը նպաստում է բորբոքային պատասխանի զարգացմանը՝ ուժեղացնելով լեյկոցիտներին (արյան սպիտակ բջիջներ) և նրանց էքստրավազացիան դեպի բորբոքված հյուսվածք։ Կրոնի հիվանդությամբ և խոցային կոլիտով տառապող մարդկանց աղիների լորձաթաղանթում ICAM-1-ի քանակը ավելացած է և նրանց քանակը ուղիղ համեմատական է հիվանդության ակտիվությանը։ Սա նշանակում է, որ ICAM-1-ը կարող է հանդիսանալ պոտենցիալ թիրախ՝ այս հիվանդությունների բուժման համար։

Հայտնաբերվել է, որ CB2 ընկալիչների ագոնիստները նվազեցնում են ուղեղային հյուսվածքում, և մասնավորապես մարդու ուղեղի էնդոթելիալ բջիջներում, ICAM-1 և VCAM-1 միջնորդների մակերեսային էքսպրեսիան։

2014 թվականին Բրոադի Ինստիտուտը, Ամգենի և Մասաչուսեթսի Գլխավոր Հիվանդանոցները կազմեցին դաշինք, որպեսզի «հավաքեն և ուսումնասիրեն ԱԲՀ-ով տառապող պացիենտների ԴՆԹ-ն՝ գենետիկական գործոնները պարզելու համար»։

2015 թվականին, ԱԲՀ-ով հիվանդ 938 պացիենտի և 953 հոգուց կազմված հսկիչ խմբի մետա-անալիզը փաստեց, որ ԱԲՀ-ն խիստ կապված է վիտամին D-ի անբավարարություն ունենալու ռիսկի հետ։

Գրամ դրական բակտերիաների առկայությունը աղիքի լուսանցքում կարող են կապված լինել խոցային կոլիտի երկարատև ռեցիդիվների հետ։

Հայտնաբերվել է ԱԲՀ-ի և դեպրեսիայի մեջ երկկողմանի կապ և ապացուցվել է, որ հոգեբանական գործընթացները ժամանակի ընթացքում ազդում են ընկալվող ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղիների Բորբոքային Հիվանդություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղիների բորբոքային հիվանդություն» հոդվածին։

Tags:

Աղիների Բորբոքային Հիվանդություն Նշաններ և ախտանիշներԱղիների Բորբոքային Հիվանդություն ՊատճառներԱղիների Բորբոքային Հիվանդություն ԳենետիկաԱղիների Բորբոքային Հիվանդություն ԱխտորոշումԱղիների Բորբոքային Հիվանդություն ԲուժումԱղիների Բորբոքային Հիվանդություն ԿանխատեսումԱղիների Բորբոքային Հիվանդություն ՀամաճարակաբանությունԱղիների Բորբոքային Հիվանդություն Բուժման հեռանկարային մոտեցումներ և այլ հետազոտություններԱղիների Բորբոքային Հիվանդություն Տես նաևԱղիների Բորբոքային Հիվանդություն ԾանոթագրություններԱղիների Բորբոքային Հիվանդություն Արտաքին հղումներԱղիների Բորբոքային ՀիվանդությունԲարակ աղիքԿրոնի հիվանդությունՀաստ աղիքՈչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շաքիի ջրվեժԵլակԱպրիլի 24Էնվեր փաշաՊտուղՊրիզմաԷպիլեպսիաԿիստաՇնչառությունՀին աստվածներ (դրամա)ԲրոնխաբորբՎեներա (մոլորակ)Մթնոլորտի աղտոտումԼևոմեկոլՎարդան ՄամիկոնյանԴպրությունԲջջային հեռախոսԽաչատուր ԱբովյանԱլյումինԷկոլոգիական գործոններՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԽնձորԱմառՀապավումՌևմատոիդ արթրիտՈսկեպարԱրմավիրՎբեթԲութԿասկադ համալիրԿապույտ հազՍերմԱրեգակնային համակարգՄագաղաթՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԵրևանի թանգարանների ցանկՐաֆֆիՕքեյՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՎահագնԱյբուբենՍասունցի ԴավիթԲնությունԱրամ ԽաչատրյանՍննդային ալերգիաԵրևանԱնտառՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԹոքաբորբԲացատրական բառարանԱննա ՀակոբյանԵրեխայի իրավունքներԲաժանարարների աղյուսակՀայաստանի բուհերի ցանկԵռանկյան բարձրությունԱվստրալիաՉարլի ՉապլինԽոսքի մասերՄարդու առնանդամԲացահայտիչՄիսաք ՄեծարենցԱզգային ժողովրդավարական բևեռԵրիկամՂըզըլհաջըլիԹոնդրակյաններԳլխուղեղի ուռուցքՁեռնաշարժությունԱրցախյան շարժումԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԾխախոտՄաշկաբորբՀաղպատի վանական համալիրԳևորգ ՉաուշԵվրոպայի դրոշներԳևորգ Մկրտչյան🡆 More