Եզան Լեզու

Եզան լեզուն (լատին․՝ Plantágo) ջղախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի

Եզան լեզու
Եզան Լեզու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Ցեղ Եզան լեզու (Plantago)
L., 1753

ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ։

Հայաստանում

Հայաստանում՝ 10 տեսակ՝

  • Եզան լեզու մեծ (P.major),
  • Եզան լեզու նշտարատերև (P. lanceolata),
  • Եզան լեզու անհարթ (P. scabra),
  • Եզան լեզու ծովափնյա (P. maritima),
  • Եզան լեզու սևացող (P. atrata) և այլն։

Տարածում

Եզան Լեզու 
Բուսաբանական նկարազարդումը Գ. Հ. Շուբերտի «Naturgeschichte des Pflanzenreichs»

Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողերում, անտառի բացատներում, մարգագետիններում, ճանապարհների, գետերի, առուների եզրերին, աղբոտում է ցանքերը։

Կենսաբանական նկարագիր

Ծաղկակիր ցողունի բարձրությունը 5-50 (80) սմ է։ Տերևները ջղավոր են, հիմնականում՝ արմատամերձ վարդակում, երբեմն՝ հերթադիր կամ հակադիր, գծաձև, գծանշտարաձև, ձվաձև, էլիպսաձև։ Ծաղկաբույլը հասկ է կամ գլխիկ, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։ Պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Կարող է հասնել 10-30 սմ բարձրության։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքսերի մեջ։ Տերևները ուտելի են։

Պատմություն

Եզան Լեզու 
Plantago lanceolata

Համարվում է, որ եզան լեզուն Հյուսիսային Ամերիկայում հայտնվել է Եվրոպայից՝ եվրոպական գաղութացման ժամակաշրջանում։ Բնիկ հնդկացիները այն անվանում էին «սպիտակամորթի ոտնահետք» կամ էլ «անգլիացու ոտ», քանի որ հայտնաբերում էին այդ բույսը միայն այն տեղերում, որտեղ եվրոպացիներ էին անցել։

Քիմիական կազմ

Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ և այլն։

Բուժական նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։

Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով։

Տեսակներ

Դասն ընդգրկում է ավելի քան 150 տեսակ, բաժանվում է 5 ենթադասի։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 485 Եզան Լեզու 
Եզան Լեզու Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզան լեզու» հոդվածին։
Եզան Լեզու Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզան լեզու» հոդվածին։

Tags:

Եզան Լեզու ՀայաստանումԵզան Լեզու ՏարածումԵզան Լեզու Կենսաբանական նկարագիրԵզան Լեզու ՊատմությունԵզան Լեզու Քիմիական կազմԵզան Լեզու Բուժական նշանակությունԵզան Լեզու ՏեսակներԵզան Լեզու ԾանոթագրություններԵզան ԼեզուԼատիներենՋղախոտազգիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գոյական անունԽոսքի մասերԱնալ սեքսՍպիտակ ձին (պատմվածք)Երիկամաքարային հիվանդությունԷվերեստԱրաքսՀանգԵրկկենցաղներՅանդեքսՆիդերլանդներՓսորիազՄեղուներՎահան ՏերյանՇեղանկյունԱստվածաշունչՍևանի իշխանՍննդային շղթաՀամո ԲեկնազարյանԶոլի ԱդոկՎանա լիճԹռչնագիրԱրշակ ԲԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԱլգորիթմՀամբարձում (տոն)ԵրաժշտությունՀայաստանի առաջին բաժանումԻմպրեսիոնիզմՆորավանքԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄարդու աչքՂըզըլհաջըլիՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՊարզ նախադասությունՀովհաննես ԱդամյանԱնասնապահությունԲազմացումԹոքի քաղցկեղԱրծիվներԽաղաղ օվկիանոսՄոմիկՀովհաննես ՇիրազՖոտոսինթեզԵրկրաշարժՇաքարային դիաբետՇախմատԵրազահանԿառլես ՊուչդեմոնoginhԼյարդԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՊապ թագավորՎիտամին EԱրյան ընդհանուր հետազոտությունԳլխուղեղՆար-ԴոսԿարսԱվստրալիաԱշոտ Գ ՈղորմածՄարտիրոս ՍարյանՄետաղԱնմոռուկ (խորհրդանիշ)Մայրիկ (ֆիլմ)Ստրեպտոկոկային ֆարինգիտԴաշտանԿտավատԽատուտիկ սովորականԱմբոխները խելագարվածԱծանցյալԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայ-վրացական պատերազմԱշոտ Բ ԵրկաթՔրիստափոր ԿոլումբոսՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հարավաֆրիկյան ՀանրապետությունՏուբերկուլոզԱրյան ճնշումԱլբերտ Այնշտայն🡆 More