Մաշհադ: քաղաք

Մաշհադ (պարս.՝ مشهد), քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Քաշաֆռուդ գետի հովտում։ Վարչականորեն գտնվում է Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), հանդիսանում է դրա վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 3 001 184, բնակչությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Թեհրանից հետո։ Համարվում է Իրանի «հոգևոր մայրաքաղաքը»։

Քաղաք
Մաշհադ
պարս.՝ مشهد
Մաշհադ: քաղաք
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՌազավի Խորասան
Շահրեստան Մաշհադ
Հիմնադրված է818 թ.
Մակերես328 կմ²
ԲԾՄ995 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն3 208 000 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ۰۵۱۳
Պաշտոնական կայքmashhad.ir
Մաշհադ (Իրան)##
Մաշհադ (Իրան)
Մաշհադ: քաղաք

Քաղաքում է գտնվում շիա իսլամի ութերորդ իմամի՝ Ռեզայի դամբարանը և Գոհարշադ մզկիթը։ Իմամի նահատակության արդյունքում տարածքը և քաղաքը կոչվեց «Մաշհադ», այսինքն ՝ նահատակության վայր։ Տարեկան 30 միլիոն տեղացի և 1 միլիոն արտաքին ուխտագնաց այցելում են Մաշհադ։ Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը նույնպես թաղված է այդտեղ։ Ժամանակին եղել է խոշոր օազիս Մետաքսի ճանապարհին՝ Իրանից դեպի Միջին Ասիա (Մերվ և Սամարղանդ) ճանապարհին։ Զարգացած միջնադարում ղեկավարվել է մուսուլման բազմազգ նվաճողների կողմից, իսկ ուշ միջնադարում եղել է Աֆշարների մայրաքաղաքը։

Մաշհադ: քաղաք
Իմամ Ռեզայի դամբարանը

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ Երկրի հյուսիսարևելյան մասի առևտրաարդյունաբերական կենտրոնն է։ Կա մետաղամշակություն, տեքստիլ, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տնայնագործություն (փիրուզի մշակում, գորգագործություն են)։ Ունի համալսարան։ Շիա մուսուլմանների ուխտագնացության կենտրոն է։ Առաջին անգամ հիշատակվել է X դարում։

Մաշհադ: քաղաք
«Կարմիր ոսկու»՝ քրքումի վաճառքը Մաշհադի մի խանութում

Մաշհադի մյուս ճարատարապետական հուշարձաններից են մզկիթներ (Գոհար-շադ, 1405-1418), մեդրեսը (XV դ.), աղոթարաններ, սրբարաններ, գրադարաններ, կարավանատներ։ XX դ. կառույցներից են Նադիր շահի դամբարանը (1961 թվական)՝ շահի հեծյալ արձանով, հիվանդանոցը (1965 տվական)։ Մաշհադի շրջակայքում են՝ Մուսալլա մզկիթը (1676 թվական), Խոջա Ռաբիի դամբարանը, Ֆիրդուսի գերեզմանը (տապանատաղավարը՝ 1934 թվական)։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 3 001 184 մարդ, որոնք կազմում էին 914 146 տնտեսություն։ Մաշհադը բնակչությամբ Թեհրանից հետո Իրանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 241 989 409 616 1 463 508 1 559 155 1 887 405 2 410 800 2 766 258 3 001 184

Բնակիչերը հիմնականում պարսիկներ են, կան նաև քրդեր, թուրքմեններ և ավելի քիչ թվով այլ ազգությունների ներկայացուցիչեր։

Տես նաև

Մաշհադ: քաղաք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշհադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 261 Մաշհադ: քաղաք 

Tags:

2016ԹեհրանԻրանի Իսլամական ՀանրապետությունՊարսկերենՌազավի Խորասան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱծխածինՍահմանական եղանակԵգիպտոսԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԷկզեմաՀատակումԾիրանի փողըՎլադիլեն ԲալյանԵրևանի պետական համալսարանՇնչառությունԱմբոխները խելագարվածՀայաստանի Հանրապետության նախագահՎահան ՏերյանՓղերԿանադաԱնդրանիկ ՕզանյանԹռչնագիրԹվաբանական պրոգրեսիաՀովազներԹոմաս ԷդիսոնՄրգաշատՀայաստանի ՍահմանադրությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍակավարյունությունԼեոնիդ ԵնգիբարյանՊարբերական աղյուսակՄարտիրոս ՍարյանԱվետիք ԻսահակյանԱմերիկայի հայտնագործումՀրանտ ՄաթևոսյանՀապավումՓիղՎիտամին CԿենսաբանական դասակարգումԴերենիկ ԴեմիրճյանԱռիթմիաՕհմի օրենքԼևոն ԲԵրաժշտական գործիքներՊարզ նախադասությունՀին աստվածներ (դրամա)Շուշիի ազատագրումԿիրանց (Տավուշի մարզ)ՄոմիկՔարային շինանյութերԿոնքի բորբոքային հիվանդությունԵրկիրԹբիլիսիԿոմիտասԿայծակՄարդու առնանդամՀայ գրերի գյուտՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Մեծ Հայքի նահանգների ցանկՄխիթարյան միաբանությունՑեղասպանությունՀայկական ճարտարապետությունԶուգահեռագիծԴվինՊյութագորասի թեորեմՄիլանՖաշիզմՎիտամինՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՍևանավանքԷվերեստՎահանաձև գեղձի քաղցկեղԱտոպիկ մաշկաբորբԱռաքյալը (Մուրացան)ՎանաձորԱլբերտ ԱզարյանԲառարանՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀեպատիտ BԲացատրական բառարանԿոտայքի մարզՀին Հունաստան🡆 More