Նադիր Շահ

Նադիր շահ Աֆշար կամ Նադիր շահ (պարս.՝ نادر شاه افشار, որ հայտնի է նաև որպես Նադեր ղոլի բեգ - نادر قلی بیگ կամ Թահմասպ Ղուլի Խան - تهماسپ قلی خان, նոյեմբեր, 1688 թ կամ օգոստոսի 6, 1698 – հունիսի 19, 1747), Իրանի շահ 1736–1747 թվականներին, Աֆշարների հարստության հիմնադիր։

Նադիր շահ
نادر شاه افشار‎
Նադիր Շահ
Դրոշ
Դրոշ
Իրանի շահ
1736-1747
Նախորդող Աբբաս 3-րդ
Հաջորդող Ադիլ շահ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր նոյեմբեր 1688 թ. կամ 6 օգոստոսի 1698 թ.
Ծննդավայր Դաստգերդ, Խորասան, {{{2}}} Իրան
Վախճանի օր 19 հունիսի, 1747 թ.
Վախճանի վայր Քուչան, Խորասան, {{{2}}} Իրան
Թաղված Nader Shah Mausoleum և Մաշհադ
Դինաստիա Աֆշարիներ
Քաղաքացիություն Նադիր Շահ Աֆշարյան կայսրություն
Հայր Իմամ Ղուլի
Ամուսին Ռազիյա-սուլթան
Զավակներ Reza Qoli Mirza Afshar?, Նասրուլլա միրզա և Յոզեֆ ֆոն Սեմլին
 
Ինքնագիր Изображение автографа

Նադիր շահը սերում էր Իրանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների ցեղից։ 1726 թվականին ծառայության է անցել Սեֆյան շահ Թահմազ II-ի մոտ։ 1730-31 թվականներին Իրանի մի շարք շրջաններ գավթած աֆղանական, թուրքմենական ցեղերին ու թուրքերին հաղթելու արդյունքում մեծ հեղինակություն է ձեռք բերել։ 1732 թվականին գահընկեց է արել Թահմազին, շահ հռչակել նրա որդի Աբբաս III-ին և դարձել խնամակալ։ 1736 թվականի թուրք-իրանական պատերազմից հետո Նադիրն իրեն հռչակել է շահ։

Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-1736, 1738-1740, 1743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»։ Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։

Թուրքական արշավանքը

Օսմանյան Ահմեդ III սուլթանը (1703–1730 թթ.), օգտվելով Սեֆյանների թուլացումից, որոշում է հարձակվել Իրանի վրա և վերստին գրավել Անդրկովկասն ու Ատրպատականը։ 1722 թ. Էրզրումում Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպվում է 150 հազարանոց բանակ, որը խախտելով 1639 թ. պայմանագրով հաստատված Ախուրյան-Զագրոս սահմանը, ներխուժում է Իրանի տարածք։ 1723 թ. թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը։ Թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ նույն թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի Ղարաբաղի կուսակալություն։ Սկզբում Գանձակի մուսուլմանները Արցախի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան ետ նահանջել դեպի Վրաստան։ Սակայն 1724 թ. թուրքերը գրավեցին Գանձակը և մոտեցան Արցախի հայկական իշխանություններին

1723-1728 թվականներին Քարթլի-Կախեթի թագավորությունը, Երևանի ու Գանձակի կուսակալությունները գրավելուց հետո թուրքերը շարժվում են Ատրպատական, որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։

1724–1725 թթ., օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են Մարաղան, Խոյը (Հեր), Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը, Ուրմիան և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը 1722–1723 թթ-ին գրավել էր Կասպից ծովի արևմտյան ափերը՝ Դերբենդից մինչև Բանդարե Անզալի։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվել է 1724 թ-ի հունիսի 13-ի պայմանագրով։ Դրա համաձայն Շամախիից արևմուտք ընկած տարածքները անցնում էին Օսմանյան կայսրությանը, իսկ Կասպից ծովի ափամերձ շրջանները՝ Ռուսաստանին։

Թուրքերը շարժվել են Արևելյան Պարսկաստան, սակայն 1726 թ. հոկտեմբերին նրանց առաջխաղացումը կասեցրել է երկրի աֆղան կառավարիչ Աշրաֆը։ 1727 թ. հոկտեմբերի 4-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչել է Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ Պարսկաստանի տիրակալ։ 1723–27 թթ. թուրք-պարսկական պատերազմը ծանր հարված է հասցրել Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական պայքարին։

Նադիրը՝ Իրանի շահ

1730–36 թթ պատերազմը

Իրանի ժողովրդական զանգվածները շարունակում էին գործուն պայքար մղել աֆղանական զավթիչների դեմ։ Հակաաֆղանական ուժերը կենտրոնանում էին Իրանի հյուսիսային մերձկասպյան նահանգում՝ Մազանդարանում։ Դրանք գլխավորում էր թուրքական աֆշար ցեղից Նադիր խանը(հետագայում Նադիր շահը)։ 1729 թվականի սեպտեմբերի 29-ին Դամղանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում աֆղանական զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին։

1726–1729 թթ. Նադիր շահը պարտության է մատնում աֆղաններին և դուրս քշում երկրից։ 1730 թ-ին երկրի փաստացի կառավարիչ Նադիրը թուրքական զորքերին վտարել է Համադանից, Քերմանշահից և Հյուսիսային Պարսկաստանից։ Թահմասպ II շահը (1722–1732 թթ.) ինքնուրույն ռազմական գործողություն է ծավալել, սակայն 1731 թ. պարտվել է Համադանի մոտ։ 1732 թ. կնքվել է հաշտություն, որով Թուրքիան պահպանել է այրսկովկասյան հողերը՝ Արաքսից հյուսիս։

Նադիր Շահ 
Նադիր Շահ 
Նադիր շահի վերականգնած սահմանները

1734–1735 թթ-ին Նադիրի զորքերը ներխուժել են Այսրկովկաս։ Տեղի ժողովուրդները, մասնավորապես հայերը, օժանդակել են Նադիրին թուրքերի դեմ պայքարում։ Հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունն ընդգծելու համար Նադիրն այցելել է Սբ Էջմիածին և ներկա եղել պատարագի։ Վանքի վերանորոգման համար հատկացրել է 1000 թուման, տաճարը զարդարել 15-կգ-անոց ոսկե ջահով, կարգադրել է Քերմանշահից ուղարկել ընտիր գորգեր և այլն։ 1735 թ-ի հրովարտակներով վերահաստատել է հայ հոգևորականության՝ նախկինում սահմանված արտոնությունները, ընդարձակել նրանց կալվածքները։ Գնահատելով հայերի դերը հակաթուրքական պայքարում՝ Նադիրը սիրաշահել և հովանավորել է նրանց։

1735 թ. հունիսի 14-ին Եղվարդ գյուղի մոտ վճռական ճակատամարտում նրա զորքերը ջախջախել են թուրքերին։ Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները։ Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ Հայ զինվորներն ու աշխարհազորայինները փակել են թուրքերի նահանջի ճանապարհը։ Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ 1736 թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։ Նադիրը 1736 թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ։ Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը։ 1736 թ. Էրզրումում (Կարին) կնքված պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է պարսկաստանի տիրապետությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։

Նադիր Շահ 
Շահի գերեզմանը
Նադիր Շահ 

Շահ հռչակվելուց (1736 թ.) հետո Նադիրը դաժան հաշվեհարդար է տեսել թուրքամետ ցեղերի հետ։ Նա Արցախն անջատել է Գանձակի խանությունից և դարձրել առանձին վարչական միավոր։ Արցախի հայկական (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի) մելիքությունները միավորել է Խամսայի (5) մելիքության մեջ, որի սահմանները տարածվել են Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Խամսայի մելիքությունների կառավարիչ է նշանակվել Դիզակի մելիք Եգանը (ստացել է նաև խանի տիտղոս), հաջորդել են որդիները՝ Արամը, այնուհետև՝ մելիք Եսային։

Իրենց տիրապետություններն են պահպանել նաև Սյունիքի և Ղարադաղի հայկական մելիքությունները։ Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչներն ավելի են ամրապնդել իրենց դիրքերը և անկախացել Երևանի խանությունից։ Այրարատյան երկրի քալանթար (կառավարիչ) է նշանակվել Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, իսկ նրա որդի մելիք Մանուչարը՝ Երևանի ու Նախիջևանի բեյլերբեյ (կուսակալ)՝ զորահրամանատարի իրավունքով։ Մելիք Մանուչարն իր զորամասով մասնակցել է Նադիր շահի Հնդկաստան կատարած արշավանքին։

Պարսից արքունիքում եղել են հայ պաշտոնյաներ։ Նադիրի տիրակալության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձել է Արևելքի հզոր տերություններից մեկը։ Նադիրը հովանավորել է հայ առևտրականներին, սերտ հարաբերություններ ունեցել Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի հետ, նրա խնդրանքով ազատել է շուրջ 7 հզ. հայ և վրացի գերիների։

Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում

Նադիր Շահ 
Խամսայի մելիքություններ
Նադիր Շահ 
Գանձասար

Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։

Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մուսուլմանների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մուսուլմանները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։

Նադիր Շահ 
Դիզակի մելիքների պալատը Տողգյուղում
Նադիր Շահ 
Գյուլիստանի մելիքության զինանշանը

Իրենց տիրապետությունը պահպանեցին նաև Սյունիքի և Ղարադաղի (Սև լեռներ) հայկական մելիքությունները։ Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչները Նադիրի իշխանության տարիներին ոչ միայն պահպանեցին սեփական իրավունքները, այլև ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը։ Նրանք անկախ ճանաչվեցին Երևանի խանից։ Արարատյան երկրի քալանթար նշանակվեց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը։ Վերջինիս մահից հետո նրա որդի մելիք Մանուչարը նշանակվեց Երևանի ու Նախիջևանի զորահրամանատար։ Մելիք Մանուչարը մեծ վստահություն ուներ Նադիրի մոտ։ Նա իր զորամասով մասնակցել էր Նադիրի Հնդկաստան կատարած արշավանքին։

Արցախի ինքնավարությունը մարմնավորվում էր նաև հոգևոր իշխանության՝ Գանձասարի կաթողիկոսության գոյությամբ։ Վերջինս եռանդուն մասնակցություն էր ունենում ազատագրական շարժման մեջ։ Այն Արցախի ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ ուժերի համախմբման ու նրանց պայքարի հիմնական կենտրոնն էր։ 1700 թվականից մինչև իր կյանքի վերջը ազատագրական եռանդուն գործունեություն էր ծավալել Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը։ Եսայի կաթողիկոսի մահից հետո էլ Գանձասարի կաթողիկոսարանը մնում էր հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը։ Այնտեղ էին կազմակերպվում գաղտնի խորհրդակցություններ՝ քննարկելու Հայաստանի ազատագրության տարբեր ծրագրեր։

1743–1746 թթ. պատերազմը

Նադիր Շահ 
Նադիր Շահ 

1743 թ. աշնանը Նադիր շահի զորքերը պաշարել են Մոսուլը, 1744 թ. հուլիս-հոկտեմբերին՝ Կարսը։ 1745 թ-ի օգոստոսի 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթել է թուրքերին, սակայն ռազմական գործողությունները չի շարունակել։ 1746 թ-ի սեպտեմբերի 4-ի հաշտությամբ հաստատվել են 1639 թ. պայմանները։ 1747 թ. Նադիր շահի սպանությունից հետո երկրում խառնաշփոթ է առաջանում։ Դրանից օգտվելով՝ Իրանի հյուսիսում ժամանակին գոյությոյուն ունեցող Երևանի, Ղարաբաղի, Շամախիի ու Թավրիզի կուսակալությունների փոխարեն թյուրքալեզու մի քանի ցեղեր Օսմանյան կայսրության օժանդակությամբ տարածքը բաժանում են 20-ից ավելի խանությունների ու 10-ից ավելի սուլթանությունների միջև։

XIX դարի 20–40-ական թվականների պարսկա-թուրքական բախումների հետևանքով սահմանները չեն փոփոխվել։ Պարսկա-թուրքական պատերազմների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հաղորդում ականատես պատմիչներ Առաքել Դավրիժեցին, Աբրահամ Գ Կրետացին (1734–37 թթ-ին՝ կաթողիկոս), Աբրահամ Երևանցին, Եսայի Հասան-Ջալալյանը, Զաքարիա Քանաքեռցին և ուրիշներ։

Գրականություն

  • Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը.
  • Մելքոնյան Աշոտ Հայոց պատմություն.
  • Սարգսյան Ա., Հակոբյան Ա. Հայոց պատմություն.
  • Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն.
  • Հովաննես Թումանյան - Թմկաբերդի առումը.

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 140 Նադիր Շահ 

Tags:

Նադիր Շահ Թուրքական արշավանքըՆադիր Շահ Նադիրը՝ Իրանի շահՆադիր Շահ ԳրականությունՆադիր Շահ ԾանոթագրություններՆադիր Շահ1688169817361747Հունիսի 19ՆոյեմբերՇահՊարսկերենՕգոստոսի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հին ԵգիպտոսSWOT վերլուծությունՀայաստանի լեռներՓորլուծությունՀրանտ ՄաթևոսյանՄադամ ԲատերֆլայԱնհանգիստ ոտքերի համախտանիշՎիտամին B12 անբավարարությունԼյարդԱրա Գեղեցիկ և ՇամիրամԱնորոշ դերբայՎատիկանՄոնթե ՄելքոնյանՂազարոս ԱղայանՇվեյցարիաԴժոխք (Աստվածային կատակերգություն)Հին ՀունաստանՀայ գրերի գյուտԱռնանդամի գլխիկԴերանունՕհմի օրենքՍրտի կծկումների հաճախականությունԿույր աղիքՎիժում (հղիության կրելախախտ)ԼուսինՄարդու կմախքԱլբանիաԼուիզիանաՀրաբուխԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՉակերտներԱյծեղջյուրՖոսֆորԿենդանակերպի նշաններԿարմիր քամիԴեռահասի հոգեբանությունAlexa InternetՋոնաթան ՍվիֆթՄերկուրի (մոլորակ)ԵղնջացանԲառարանՀայաստանի ձկների ցանկՄովսես ԽորենացիԲնությունՀղիություն (մարդ)Ռոմանոս ՄելիքյանՍահմանական եղանակԿորած մոլորվածը ՀայաստանումՏեղեկատվական տեխնոլոգիաներԵրազահանԲացահայտիչՊապ թագավորՀարակատար դերբայՓինք ՖլոյդԳլխուղեղՀայկական մուֆլոնԱլեքսանդր ՇիրվանզադեԱռիթմիաԿանադաԳործակալ 044Ֆիդայական շարժումՀեկտարԼեոնարդո դա ՎինչիԴիֆթերիաՁկներԱրատտաԻսլամԼիոնել ՄեսսիՆախադասության գլխավոր անդամներՍինագոգԿատուներԷդուարդ ՔալանթարյանԲրայան ԻնոԱրտաշատԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱրգանդՓափուկ ուժԱզոտ🡆 More