Մագնիտոգորսկ, քաղաք՝ Ռուսաստանի Չելյաբինսկ մարզում, գունավոր մետաղագործության, ինչպես նաև Հարավային Ուրալի տարածաշրջանի խոշորագույն կենտրոններից մեկը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մագնիտոգորսկ | |||||
Магнитогорск | |||||
| |||||
Պատկեր:Проспект Ленина Магнитогорск.jpg | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Շրջան | Չելյաբինսկի մարզ | ||||
Համայնք | Մագնիտոգորսկի վարչաշրջան | ||||
Ներքին բաժանում | Բաժանված է երեք մասի Լենինյան, Օրջոնիկիձեի, Պրաբաբերեժնի | ||||
Քաղաքապետ | Վիտալիյ Բախմտեյև | ||||
Հիմնադրված է | 1929 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1743 | ||||
Մակերես | 392,35 կմ² | ||||
ԲԾՄ | 370 մ | ||||
Կլիմայի տեսակ | Բարեխառն ցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 417 057 մարդ (2015) | ||||
Խտություն | 1062.97 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, ուկրաինացիներ և ուրիշ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն, իսլամ, սուննի և այլ դավանանքներ | ||||
Տեղաբնականուն | մագնիտոգորսկցի | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 3519 | ||||
Փոստային ինդեքս | 455000 | ||||
Փոստային դասիչ | 455xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | 74, 174 | ||||
Պաշտոնական կայք | magnitogorsk.ru | ||||
Պարգևներ | |||||
| |||||
1740 թվականին Սիբիրի ճանապարհի վաճառական Բաիմ Կիդրաևը հանքային աշխատանքի պետ՝ Մարկովին և թարգմանիչ Ռոման Ուրազլինին ցույց տվեց երկաթի հանքավայրը Ատաչ լեռան վրա, որը գտնվում էր Յաիկ (Ուրալ) գետի ձախ ափին։ Հրաբխային լեռը բաշկիրները անվանեցին Ատաչ լեռ իսկ հանքանյութը ըստ երևույթին օգտագործում էին վաղուց։ Հանքաքարի նմուշը տվել է գերազանց արդյունքներ. 100 ֆուտ մագնիսական հանքաքարից ստացվել է 75 ֆուտն երկաթ։ Հետագայում այդ լեռ կոչվել է Մագնիտոգորսկ, որը հայտնի է դարձել դեռևս խորհրդային տարիներին։ Բաիմ Թարխանից գործարանատեր՝ Իվան Միյասնիկովը և Իվան Տվերդիշևը իմացան երկաթի հանքաքարի պաշարների կան նաև մոտ Զիյանբա գյուղում։
1743 թվականին Յաիկ գետի աջ ափին հիմնադրվել է Մագնետիկ բերդը (գյուղ)։ 1759 թվականին այս տարածքում սկսվեց շահագործվել Բելորեցկավո հանաքաքարը։
1774 թվականի ապրիլին Պուգաչովի բանակը հարձակվել է բերդի վրա, և արդյունքում մայիսի 6-ին երկու օր հարձակումից հետո գրավել է բերդը։ Եկատիրինա 2-րդը աբստամբության ավարտից հետո հանձնարարել է, որ «կարգի բերեն այն ամենը, ինչը տեղի ունեցածի արդյունքում մատնվել է մոռացության»։
1840 թվականին Մագնետիկ գյուղում կար 108 բակ, 283 բնակիչ, 1866 թվականին 283 բակ, բնակչության թիվը ավելի քան 1700 մարդ։ 1874 թվականին Մագնիտա լեռան վրա արտադրվել է 500 մլ տոննա երկաթյա հանքաքար, որից 300 մլ տոննան ձուլվել է Բելորեցկավո գործարանում։
1877 թվականին գործարանը և լեռը պարտքերի համար աճուրդով վաճառվում է Պաշկովին։
Ըստ 1881 թվականին Մագնետիկում եղել է 1653 բակ, 1660 ընտանիք, 4646 տղամարդ, 4936 կին, 9582 բնակչություն։
1915 թվականին սկսվել է Բելորեցկ-Մագնիտիկա երկաթուղային գծի շինարարությունը։ Նոր լայնածավալ ճանապարհի շինարարությունը սկսվել է 20-րդ դարի 60-ական թվականներին։
1917 թվականի հուլիսին Մագնիտիկ կազակական պահակախմբի հսկողությունը գույքի և դրամական միջոցների վրա վերացվեց։ Գործելով ըստ մարզային հանձնակատար Ենիգեևի հաղորդմանը, և նրա ձեռնարկա միջոցներով վերականգնվեց քաղաքի բնակչությունը։ 1918 թվականի ապրիլի 1-ին քաղաքում հաստատվել է Խորդրային կարգեր։
1920 թվականին քաղաքը սկսեց զարգանալ, սկսվեց կառուցապավել Բելորեցկ-Մագնիտա նախագծի կառուցումը։ Սիբիրի գերագույն տնտեսական խորհրդի կողմից իրականցվել է Տոմսկի ինժեներ՝ Ն. Վ. Գուտովսկոյի գլխավորած Ուրալ-Կուզնեցկ նախագիծը։ Ստեղծվել է 4 պողպատի գործարան։ 1923 թվականին գլխավոր կոմիտեի որոշման համաձայն և Կենտրոնական գործադիր կոմիտեի նոյեմբերին կայացող երրորդ նստաշրջանի որոշման համաձայն ստեղծվել է Ուրալի տարածաշրջանը, որը ընդգրկում էր Երրորդության տարածքը և Մագնիտա շրջանը։ Շրջանը դարձավ տարածաշրջանային կենտրոն, 1935-1940 թվականներին կառուցվեց Մագնիտոգորսկի գործարանը։ Սվերդլովսկ քաղաքում սկսվեց Մագնիոգորսկ գործարանի կառուցումը։ Մագնիտա լեռան վրա պրոֆեսոր Ա.Ն. Զավարիտսկիյի գլխավորությամբ իրականացվել են նոր հետազոտություններ, երկրաբանական աշխատանքներ։ Աշխատանքը շարունակվել է 2 տարի, հայտնաբերվել է 51 հորանցք։
1929 թվականի հունվարին ԽՍՀՄ կոմիսարների համատեղ նիստում որոշեց Մագնիտոգորսկում սկսել մետաղագործական գործարանի շինարարությունը։ Իսկ մարտին Մագնիտա լեռ են եկել շինարարներ՝ Դմիտրի Բորիսովի գլխավորությամբ։ Հունիսի 30-ին Մագնիտոգորսկի առաջին գնացքն է ժամանել, այդ օրը համարվում է Մագնիտոգորսկի ծննդյան օրը, սակայն Մագնետիկ գյուղը հիաշատակվում է դեռևս 1743 թվականին։
1930 թվականի հունվարի 1-ին հրապարակվել է «Մագնիտոգորսկի աշխատող» թերթի առաջին համարը։ Ապրիլին հանձնաժողովի ներկայացուցիչները որոշել են «կառուցել Մագնիտոգորսկ քաղաքը Ուրալի աջ ափին»։ Որոշումը իրականացնելւ համար շատ ժամանակ պահանջվեց, և միևնույն ժամանակ ձախ ափին սկսվեց կառուցել քաղաքը, որին տվեցին Սոցիալիստական քաղաք անունը։ Առօրյա խոսքում քաղաքի անունը կրճատվել է կոչվելով Սոցքաղաք։ Մինչև 1931 թվականի դեկտեմբերը քաղաքի շինարարության վրա աշխատում էր ավելի քան 40000 մարդ։
1932 թվականին Մագնիտոգորսկում բացվեցին առաջին մանկավարժական ինստիտուտը, դպրոցը, կինոթատրոնը, թատրոնը, ակումբը։ 1937 թվականի ապրիլին փակվեցին ստորին ջրատարները, որովհետև լրացվել է ջրամբարի պահանջները։ Հետագայում Մագնետիկ գյուղի մի մասը անհետացել է ջրի տակ։ 1934-1936 թվականներին Չելյաբինսկ տարածաշրջանում կառուցվեց Մագնիտոգորսկ թաղամասը։
Ըստ 1939 թվականի տվյալների Մագիտոգորսկում կար 146 հազար բնակչություն, Մագիտոգորսկում բացվել է երաժշտական դպրոց, ավարտվել է ցեմենտի գործարանի շինարարությունը։ Ապրիլին Նյու Յորքում բացվացծ ցուցահանդեսում, նրկայացվեցին Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատի ապրանքները։
Պատերազմի նախօրեին քաղաքում գործում էր մետաղագործական ձեռնարկություն։ 1940 թվականին արտադրվել է երկաթ - 8.7%, պողպատ-11.2%: Սակայն, մետաղի գրեթե 90%-ը հասարակ պողպատ էր։ Ռազմական գործողությունները սկսվելուց հետո անհրաժեշտություն եղավ զարգացնել սարքավորումները և ստացված ապրանքը արտահանել պատերազմի գոտի, որը պետք է արտադրեին քաղաքի 34 ձեռնարկությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվում զրահապատ պողպատե ապրանքների արտադրությանը և զարգացմանը։ Պատերազմից առաջ գործարանը հիմնականում տվել է մետաղապալաստե արտադրանք։ Որակով պողպատը կազմում է ընդհանուր արտադրության 12 տոկոսը։ Անհրաժեշտ էր բարձրորակ պողպատե զրահի արտադրությունը։
Պողպատե զրահները արտադրվել է պատերազմից առաջ, հիմանակաում հարավային շրջաններում։ Զարգացմանը զուգընթաց արտադրվեցին զրահներ։
Հատուկ գործարանը սկսել է արտադրել տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է պողպատե զրահապատ ստանալ։ Այդ գործում մեծ ներդրումներ ունեն Նոսովը, Ժուկովը և մի շարք այլ մարդիկ։ 1941 թվականի հուլիսի 23-ին արտադրվել է առաջին պղնձաձուլական պողպատե զրահը, որի մեջ եղել է 185 տոննա կրակարան։ Բայց դա բավական չէր, որպեսզի զրահը վերջնական տեսքի գար անհրաժեշտ էր զրահե ափսե։ Սակայն մինչ պատերազմը գործարանը թղթերը չի ուղղում, հետևաբար չկար համապատասխան հումք։
Կենտրոնական կոմիտեն որոշել է, որ Մագնիտոգորսկ պետք է տեղափոխել ԽՍՀՄ-ի ամենահզոր զրահային գործարանը, որը կրում էր Իլյիչի անունը։ Նրա հատուկ բաժնի և ժամանակի բացակայության պատճառով շինարարությունում որոշեցին տեղադրել բլոմինգ։ Այն պարզապես համարձակ և ցնցող որոշում էև, ոմանք հակված էին համարել արկածային քայլ սարքավորումներին։ Սակայան գործարանի մեխանիկի տեղակալ Ն.Ա. Ռիժենկոն հայտարարել է «Սա Ուրալի ճամբարն է և անվտանգության ռեսուրսները բավական են և տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս պատատել հաստ, առավել հատու պողպատի տեսակ։ Անհրաժեշտ է փոխել որոշ բաներ և կազմակերպել պատրաստի թիթեղի մաքրում»։ Համարձակ հայտարարությունը հավանության է արժանացնում գոնավոր մետալուրգիայի կոմիսար Ի.Ֆ. Տեվոսյանը, թեև զգուշացրել էր՝ անհաջողության դեպքում պատասխանատվությունը ընկնելու է նրանց վրա։
Քրտնաջան աշխատաքը և ստեղծագործական որոնումը հաջողությամբ պսակվեց 1941 թվականի հուլիսի 28-ին՝ պատրաստվեց առաջին զրահայաին թիթեղը։ Ճակատը Մագնիտոգորսկի զրահը ստացավ նախատեսվածից երկու ամիս շուտ։ Այդ գիտական աշխատանքային սխրանքի համար գործարանի 14 աշխատակիցներ պարգևատրվեցին Սովետական միության մեդալներով ու շքանշաններով։ Բացի պողպատե զրահից սկսվեց ինամթերքի սկավառակի, ավտոմատի սկավառակի, ծակող ընդունիջների և այց բազմաթիվ բարձորակ պողպատից ռազմամթերքի արտադրություն։ 1945 թվականի ՄՄԿ արդեն արտադրում էր 83% որակով պողպատ։ Մագնիտոգորսկի արտադրված զինամթերքի տեսակից պատերազմում կարելի էի առանձնացնել զինվորական գործողությունների բնույթը և հատկապես պաշտպանական ու հարցակողական գործողությունների ճակատում։
Քաղաքի համար վատ տարի է եղել 1942 թվականը, երբ թշնամին կանգնած էր Ստալինգրադի պարիսպների մոտ և շտապում էին հասնել Կովկաս, մետալուրգիկան կոմբինատին հանձնարարված էր ստեղծել բեռանաթոխադրումների գոտիներ տանկերի համար։ Այդպիսի տանկային գոտիների արտադրության կազմակերպման համար օգտագործվել են ստան 300-2։
Պատերազմի ժամանակ գործարանի աշխատակիցների 70%-ը նորեկներ էին։ Պատերազմը ջնջել էր բորոլ հասկացություններ, նույն զբաղմունքով զբաղվում էին թե տղաները, թե կանայք։ Կանայք պատերազմի ճակատում աշխատում էին տղամարդկանց հետ, հաճախ տղամարդկանց փոխարեն։ Մարտենյան հրակայուն քարե աշխատանքների մեջ երբեք չեն աշխատել կանայք։ 1941 թվականի հոկտեմբերին մատենյան վառարաններում հայտնվել են նույնիսկ կանաց թիմեր։ Առաջատար աշխատանքերում հիմնականում աչքի էին ընկում տղամարդիկ։ Այդ ավանդույթները խախտեցին Սմիռնովը և Պիտերը։ Կանայք սկսել են աշխատել, որպես հրշեջներ և մեքենավարերի տուրբիններ։
1942 թվականի ուժի մեջ է մտել ստուգաճշտման գործարանը, որը դարձել է խոշորագույն ձեռնարկություն։ Ձեռնարկություն տեղափոխվեց ապարատային սարքավորումներ։ Օգոստոսի 6-ին հանդես է եկել ստուգաչափված պողպատը։ Շինարարության նմանատիպ տեմպեր չեն գրանցվել անգամ Միացյալ Նահանգներում, Հարավային Չիկագոյում։
Պատերազմական գործողությունների ժամանակ իրենց սխրագործություններով աչքի են ընկել կանայք։ Այդ կանանցից առաջինն էր Օլգա Լոպատինան, որից հետո մեծ սխրագործություններով աչքի են ընկել Չելգովան, և նրա ընկերներ Հաբարովան և Կոդձևը։ Աննա Ժավորոնկովայի փոփոխություններից հատկապես կարևոր է եղել այն, որ նա կարողացել է 109 տոննա մետաղի փոխարեն օգտագործել նորմայի սահմաններում։ Կանայք աշխատել են հրամանատարական հաղորդագրությունների վրա։ Կային կանաց խմբեր, որոնք աշխատում էին մարտենյան վառարաններում։
Կոլեկտիվ գործարանը մշտական համալրվել է արհեստակցական դպրոցների ուսանոցներով։ 1941 թվականի մայիսին ստեղծվել է 13 մասնագիտական դպրոցներ։ 1942 թվականին մոտ հազար աշակերտներ աշխատել են իրենց կամքով՝ 10 մարտենյան վառարաններում։ Հոկտեմբերին գործարանում աշխատող ուսանողների թիվը հասնում էր 311։ Լավ սպասարկոց ստորաբաժանումները պատերազմի ընթացքում թողարկել են բազմաթիվ մետաղներ, հիմանում տնօրինության ախատանքի ջանքերով, և ավելի քան հարյուր ուսանողներ և աակերտներ պարգևատրվել են «Սոցիալիստական մրցույթի գերազանցություն» կրծքանշանով։ Նույն տարում դպրոցը արժանացել է «Խորհրդային միության լավագույն դպրոց» պատվոնշանի և Կարմիր դրոշը հանձնվել է դպրոցին։ Հարյուրավոր դպրոցականների ՖԶՈ դպրոցն ավարտելով դարձան հմուտ աշխատողներ։ Օրինակ միայն ՖԶՈ դպոցը 1942 թվականի հունվարին հմտացրել է 600 հմուտ շինարարների։
Հայրենական Մեծ պատերազմի համար անվեհեր աշխատել են ավելի քան 2000 բնակչություն, որոնք պարգևատրվել են շքանշաններով, մեդալներով, իսկ 12 մարդ արժանացել է ԽՍՀՄ-ի պետական մրցանակի։
Այդ թվում՝
Պատերազմից հետո Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը մնաց պողպատի արտադրություն մեջ առաջատարը և արտադրությունը գնալով սկսել ավելի աճել ու զարգանալ։ Գրեթե ամեն տարի շահագործման էր հանձնվում նոր ագրեգատներ։
1946 թվականի գարնանը քանդվեց փայտե կամրջի աջ հատվածը։
1948 թվականի դեկտեմբերին կենտրոնական հատվածներում կառուցվել են տրամվայի գիծեր։
1943 թվականի ապրիլին կառուցվել է բարձրահարկ շենք՝ Մոսկվայից եկած շինարարների կողմից։
1947 թվականին ՌՍՖՍՀ նախարարների խորհուրդը ընդունել է Մագնիտոգորսկի հատակագծի նախագիծը։ Հեղինակները սկսնակ ճարտարապետներ՝ Մ. Բելայա, Ա. Դուբինին, Յու. Կիլովատով, Մ. Մորոզով, Ա. Սորոկին, Ա. Տիդերման, իսկ գլխավոր ճարտարապետը՝ Ա. Դուդինն։
1950 թվականին Մագնիտոգորսկը ծաղկում էր ապրում։ Կառուցվել է 3 դպրոց, 5 մանկապարտեզ, հաղաբուլկեղենի փուռ, քաղաքի հիվանդանոցի նոր շենքը, պոլիկլինիկա, բացվել է «Կոմսոմոլեց» կինոթատրոնը։ Ավարտվել է սպանդանոցի շինարարությունը։ Կառուցվել է Հարավային տրանսֆեր նախագծի մեջ մտնող «Գիպրոկոմմունդորտրանս» և Մագնիտոգորսկի գիպրոմեզի համալսարանները։ 1950-ական թվականների ավարտին Մագնիտոգորսկն ուներ 311 հազար բնակրչություն։
Շարունակվում է քաղաքի զարգացումը։ 1963 թվականին Մագնիտոգորսկով է անցկացվել Բուխարա-Ուրալ գազատարը, որոնք գազաֆիկացնում է 12000 բնակարաններ, սկսեցին օգտագործվել բնական գազի ջերմային կասթսաները։ 1966 թվականի մայիսի 9-ին բացվել է «Մագնիոտոգորսկի առաջին շինարարներ» հուշարձան-կոթողը։ Հեղինակը ՌԽՍՖՀ-ի վաստակավոր քանդակագործ Լև Գալավինսկին է, ճարտարապետը՝ Եվգենի Ալեքսանդրովը։ Այս հուշարձանը Մագնիտոգորսկի միակ պատմամշակութային ժառանգությունն է։
Մագնիտոգորսկում բացի պողպատից շրջանառության մեջ էին մտել «Կալիբրատոր», «Մետիզնիկ», «Ուսուցիչ» և «Զնամյա» բազմատիրաժթերթերը։ Մագնիտոգորսկում արդատրվում է 461,000 տպաքանակով թերթեր ու ամսագրեր, յուրաքանչյուր հազարերորդ բնակչին հասնում է 1300 թերթ և ամսագիր։
1969 թվականի հունիսի 30-ին Մագնիտոգորսկի 40-րդ տարելիցն էր։ Բնակչության թիվը հասնում էր 365 հազարի։ Մագնիտոգորսկի Լեռնամետալուրգիական համալսարանը ունեցել է 8000 ուսանող և 4000 մանկավարժ։ Քաղաքում եղել են 8 մասնագիտացված հանրակրթական դպոցներ, 15 միջին մասնագիտական դպրոցներ, 92 հանրային դպրոցներ աշակերտների կրթության համար, նոր դրամատիկական թատրոն, հեռուստատեսային կենտրոն, երաժշտական դպրոց, 7 կինոթատրոն, 18 մշակությանի կենտրոն, ակումբներ և ավելի քան 100 գրադարաններ։
Մայիսին քաղաքի Կայարան հրապարակում կառուցվել է «Մետալուրգ» հուշարձանը։ 1959 թվականին Նյու Յորքում ստեղծվել է Խորհրդային տաղավար ցուցահանդեսը «ԽՍՀՄ-ի ձեռքբերումները գիտության և տեխնոլոգիանների ոլորտում» թեմայով։ 1960 թվականին քանդակ զարդարել էր Վիեննայի միջացգային ցուցահանդեսը (Ավստրիա)։ 1963 թվականին ցուցադրվել է նաև Մոսկվայում տեղի ունեցած ցուցահանդեսում։ 1967 թվականի ԽՍՀՄ-ի 50-ամյակի կապակցությամբ Նկարիչների միությունը քանդակը տեղափոխել է Մագնիտոգորսկ քաղաք և տեղադրվել է քաղաքում, վերանվանվելով «Մետալուրգ»։
Մագնիտոգորսկը գտնվում է Չելյաբինսկի երկաթուղային ճանապարհից 420 կմ հեռավորության վրա, մայրուղուց՝ 310 կմ։ Մոսկվայի երկաթուղային ճանապարհից 1916 կմ, Մ5 մայրուղուց մոտ 1800 կմ (Տոլյատի, Ռյազանի միջոցով) և Մ7 մայրուղուց մոտ 1700 կմ (Կազանի, Նիժնի Նովգորոդի միջոցով)։
Քաղաքի տարածքը 392,35 կմ² է, երկարությունը հյուսիսից հարավ 27 կմ, արևելքից արևմուտք 22 կմ, բարձրությունը ծովի մակարդակից 310 մ։
Մագնիտոգորսկ քաղաքը արևմուտքից սահմանակից է Չելյաբինսկ մարզին և Բաշկորտոստանի հանրապետությանը, Ուրալի և Վոլգայի դաշնային շրջաններին։
Քաղաքը գտնվում է Մագնետ լեռան ստորոտին, Հարավային Ուրալի արևելյան լանջին, Ուրալ գետի երկու ափերին (աջ ափը` Եվրոպայում, ձախը` Ասիայում)։ Մագնիտոգորսկը գտնվում է պատմական Բաշկորտոստանի և այս պահին 25 մետր մակերեսով և 42 մետր ավելի խիստ բնակեցված քաղաքն է՝ Ռուսաստանում։
Մագնիտոգորսկ քաղաքը, ինչպես նաև Չելյաբինսկի մարզը գտնվում է Եկատերինբուրգի ժամային գոտում՝ UTC է +5: 00. Իսկ ինչ վերաբերվում է Մոսկվայի ժամային գոտուն, այն մշտապես տատանման մեջ է +2 ժամ, և նախատեսած է Ռուսաստանի MSK + 2 համար։
Մագնիտոգորսկի կլիման խիստ ցամաքային է, գտնվում է Ուրալի հարավային տափաստանային գոտում (հայտնի է ցուրտ ձմեռներով և չոր ու տաք ամառներով)։ Մեծ դեր է խաղում սիբիրյան հակացիկլոնը ձմռան եղանակին, որը առաջացնում է փոթորիկ Արկտիկայի ճակատաում։ Հաճախ եղանակը ազդում է հարավային ցիկլորնների տեխափոխման վրա, որ գալիս է Սև, Կասպից և Արալյան ծովերից։
Ամենացուրտ ամիսը հունվարն է, ամսվա միջին ջերմաստիճանը -14,1° է։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46° է։ Ամառները տաք են լինում, հատկապես վերջին մի քանի տարիներին։ Հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը + 19,2° է։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը +39° է։ Չսառեցեղ շրջանի միջին տևողությունը 105 օր է՝
Տարեկան միջին ջերմաստիճանը +2.8
Տարեկան քամու միջին արագությունը -4.7 մ/վ
Տարեկան միջին խոնավությունը 70%
Բուսականությունը՝
Մագնիտոգոսկի տուրիստական կենտրոններից է Հարավային Ուրալը։ Տուրիստական մեժ արժեք են իրենցից ներկայացնում երկաթե և պողպատե աշխատավայրերը (զբոսաշրջային արդյունաբերությունը), ռուս ուղղափառ եկեղեցու գահի տեղապահի մահվան և թաղման վայրը, ով մահացել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, եզակի ճարտարապետությունը՝ «Ուրալի առաջին խորհրդային քաղաքը», մշակութային հաստատություններ, պատմական և հնագիտական վայրեր, ինչպիսիք են՝ Արկայիմը, Վերնեուրալսկը, Կապովի քարանձավը, Մագնիտնայան, լեռնադահուկային հանգստավայրերը և հանգստյան գոտիները։ Զբոսաշրջիկներին գրավելու համար նկարահավել է քաղաքը ցուցադրող տեսանյութ։
Օդի աղտոտվածություն՝
Օդը աղտոտվում է արտանետումներ հետևանքով, միջին կոնցենտրացիաներն են՝ ֆորմալդեհիդ-4.4 ՍԹԿ, բենզո(ա) պիրեն-7.2 ՍԹԿ, ազոտի երկօքսիդի- 1.7 ՍԹԿ, կասեցվել հարցերը-2.4 ՍԹկ։
Քաղաքի օդի աղտոտվածության համար կատարվել են 4 անշարժ դիտարկումներ։
Ամսական առավելագույն կոնցետրացիան հասնում է բենզ(ա) պիրեն-24 ՍԹԿ, կասեցման հարցերը-6.6 ՍԹկ, ազոտր երկօքսիդը-3.6 ՍԹԿ, ֆորմալդեհիդը-6.4 ՍԹկ։
Ամենաբարձր համակենտրոնացումներ նկատվել է բարձր նորմաններով՝ կախյալ նյութեր-6.4 անգամ, կապար-4 անգամ, երկաթ-1.9 անգամ, ազոտի երկօքսիդի-8.2 անգամ, և ածխածնի օքսիդը-2 անգամ, ֆենոլային-7.2 անգամ, ծծմբաջրածնային-11 անգամ, ֆորմալդեհիդ-6.4 անգամ, ծծմբի երկօքսիդի-1.3 անգամ։
Ծրագրի հիմնական ներդրումը արտաներում է այդ նյութերը մթնոլորտում, նպաստում է ԲԲԸ «Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը» (երկաթի օքսիդ-99.5%, բենզ(ա) պիրեն-95.5%, ազոտի երկօքսիդ-94.3%, ֆորմալդեհիդ-100%, կախյալ նյութեր-93%, ածխածնի օքսիդ-99.4%, կապար-82,5%, ֆենոլ-100%, սուլֆիտ-99.6%)։
2013 թվականի հուլիսի 1-ին Ռոսստատը հրապարակել է քաղաքների 60 ցանկ, որոնք ավելի բարենպաստ վիճակում են։ Այդ ցուցակում Մագնիտոգորսկը տասներորդ տեղում է, ըստ արդյունքների 2012 թվականին 255.7 հազար տոննա արտաետում է եղել, Կրասնոյարսկ (233.8 հազար տոննա) և Չելյաբինսկ (233.4 հազար տոննա)։ Հիմնականում դա պայմանավորված է Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանի գործունեությամբ, դա պայմանավորված է նրանով, որ շրջակա միջավայրի քաղաքականությունը առավել կարևոր է համարում Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը, արդեն 2012 թվականին շրջակա միջավայրի ազդեցությունը նվազում է ամեն տարի :
Վերջին տարիների ընթացում, ակտիվորեն կառուցվում է արդյունաբերական գործարաններ, հատկապես հեռավոր հարավային և արևմտյան շրջաններում։
Մագնիտոգորսկ քաղաքի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 1969 թվականի հունիսի 20-ին ընդունել է թիվ 275-Ա որոշումը, որով հաստատվել է Մագնիտոգորսկ քաղաքի զինանշանը, ըստ Նիկոլայ Աբրամովի ծրագրի. «Ֆոնի վրա կարմիր վահանով, զինանշանի ներքև հատվածը օվալաձև է, ընդհանուր տեսքը ուղղանկյուն է, դրոշի վրա պատկերված է մոխրագույն մագնիս, որով ուրվագծված է Մագնիտ լեռը։ Կենտրոնում մագնիսը ցույց է տալիս մի սև ուրվագիծ, որը առաջացել է լեռնային պայթյունների հետևանքով»։
Իրենից ներկայացնում է մի պատկեր՝ արծաթե դաշտում հեռալդական վահան, հավասարակողմ եռանկյունի սև գույնով, որը խորհրդանիշ է երկաթե հանքաքարի մագնիտային լեռների առաջին վրանի։ Վահանի վերևի մասում սպիտակ ֆոնի վրա արծաթե տառերով «Մագնիտոգորսկ» մակագրությունը։ Վահանի պսակը արծաթե աշտարակի թագն է երեք ատամներով, որը ասում է քաղաքը տարածաշրջանաիյի ենթակայության է (Չելյաբինսկ քաղաքի զինանշանը մի տագ՝ հինգ ատամներով)։ Վահանի ետևի մասում երկու խաչաձև ոսկյա մուրչերեն են երեք գույնի ժապավենորով, միահյուսված խոսում է այն մասին, որ քաղաքը պատկանում է Ռուսաստանին և ապահովում է իր արդյունաբերական պոտենացյալը՝ տնտեսական ուժով։
Մագնիտոգորսկ քաղաքի զինանշանը 1993 թվականի տարբերակն է, հեղինակը հաստատվել է զինանշանների մրցակցության արդյունքում-Գալինա Լոգվինենկոյի նախաձեռնությամբ։ Զինանշանը հաստատվել է 1993 թվականի հունիսի 17-ին «Զինանշանի կանոնակարգը»-1993 թվականի հունիսի 15-ին։ Զինանժանը պատկերված է բոլոր պաշտոնական բլանկների և ինքնակառավարման ձևերի, հիմնարկների ևև կազմակերպությունների, քաղաքային գույքի, պաշտոնական բնակարանների, քաղաքի իշխանությունների և շրջակա տարածքների, քաղաքի մուտքի աֆիշներին, հիմնական ճանապարհների, ծրարների, պիտակների արտադրության, դիպլոմերի, հոբելյանական մեդալների, հուշանվերների, քաղաքում արտադրվող մի շարք ապրանքատեսակների վրա և այլն։ Զինանշանի ստանդարտ խորհրդանիշը (հեղինակային տարբերակը) պահվում է քաղաքի տանգարանում։
Մագնիտոգորսկի պատգամավորների խորհուրդը 2003 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցած ժողովում որոշեց փոփոխության ենթարկել զինանշանը, որին պատգամավորների ժողովը տվեց 14 հավանում և արդյունքում զինանծանի արծաթե դաշտը փոխարինվեց սև բուրգի։ Զինանշանի վահանակը կարելի է զարդարել Լենինի շքանշանով պատկերված ժապավենով և Աշխատանքային Կարմիր դրոշով։
Հեղինակների խումբը Գալինա Լոգվինենկոյի զինանշանի գաղափարը տվեց Կոնստանտին Մոնչենկոյի մշակմանը. Գալինա Տունիկը հիմնավորեց սիմվոլիկան։ Զինանշանը Ռուսաստանի Դաշնության պետական ռեգիստրի կողմից ներդրվել է № 1134 թվով։
2011 թվականի ապրլիլ 26-ին Մագնիտոգորսկ քաղաքի ավագանին և պատգամավորները ընդունել են հետևյալ որոշումը՝ «Ուղղանկյուն վահանակի արծաթագույն դաշտի հարաբերակցությունը պետք է լինի 2:3, կենտրոնում սև եռանկյուն, որը վերցրված էր քաղաքի զինանշանի բազայից, եռանկյունը զբաղեցնում է ընդնուր դրոշի 2/3 մասը»։
2011 թվականի մայիսի 31-ին Մագնիտոգորսկում կայացած ժողովում, որոշվել է, որ «Մագնիտիկա» երգը Մագնիտոգորսկ քաղաքի հիմն է, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Պախմուտովայի, խոսքերը՝ բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովի։
Մագնիտոգորսկում ագլոմերացիա տարածված է Ագապովսկում, Կարռալինսկում, Վերխնեուրալսկում, Նագայբակսկում, Լիզլիսկում, Չելյաբինսկի շրջանում, ինչպես նաև Աբզելիլովսկում, Բելորեցկում, Ուչալինսկում, Բայմակսկում։ Ըստ փորձագետների ագլոմերացիայի թվաքանակը հասնում է 633,7 հազար մարդու։
1931 | 1939 | 1956 | 1959 | 1962 | 1967 | 1970 | 1973 | 1976 | 1979 | 1982 | 1986 | 1989 | 1992 | 1996 | 1998 |
64 100 | 146 000 | 284 000 | 311 101 | 333 000 | 357 000 | 364 209 | 379 000 | 393 000 | 406 074 | 416 000 | 425 000 | 440 321 | 409 593 | 411 880 | 414 897 |
2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | |
441 200 | 425 300 | 426 100 | 427 900 | 428 200 | 419 000 | 418 500 | 416 000 | 416 700 | 413 200 | 410 500 | 409 000 | 409 000 | 407 775 | 407 895 |
Ազգային կազմ
Ըստ 2010 թվականի մարդահամարի՝
Ժողովուրդ | Մարդկանց թվաքանակ | %-ային թվականաք |
---|---|---|
ռուսներ | 331 595 | 84,74 % |
թաթարներ | 20 433 | 5,22 % |
բաշկիրներ | 15 172 | 3,88 % |
ուկրաինացիներ | 6101 | 1,56 % |
ղազախներ | 4130 | 1,05 % |
տաջիկներ | 1993 | 0,51 % |
բելառուսներ | 1473 | 0,38 % |
հայեր | 1216 | 0,31 % |
չուվաշչիներ | 1210 | 0,31 % |
ադրբեջանցիներ | 1024 | 0,26 % |
ուրիշ ազգություններ | 6967 | 1,78 % |
Ընդհանուր թվաքանակը | 391 314 | 100,00 |
Մագնիտոգորսկ շրջանի ամբողջ բնակչությունը | 407 775 |
Անձինք, որոնց էթնիկական կամ ազգային տվյալները չկան, կազմում են քաղաքի ընդհանուր բնակչության 16.461 մարդ կամ 4.04 %:
Քաղաքը բաժանվում է վարչական 3 շրջանների՝
Օդային երթևեկությունը իրականացվում է Մագնիտոգորսկի միջազգային օդանավակայանում։
Արտաքին վերգետնյա տրանսպորտ՝
Ներքին մակերևութային տրանսպորտ՝
Մագնիտոգորսկի սեփական արդյունաբերական ապրանքների առաքումը, աշխատանքային և ծառայությունների ընդհանուր բյուջեն 201 թվականին կազմել է 398.4 միլիարդ ռուբլի (2010 թվականին 244,81 միլիարդ ռուբլի)։
Այդ թվում տնտեսական գործունեության (2010)`
Նոր կինոթատրոն։ Բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ունի 3 կինոսրահ, 4 նորագույն 3D տեխնիկայով հագեցած սենյակ։
6 կինոսրահ, կինոգիլմերի նախագծումների և ձայնային սարքավորումներով։ Երկու կինոսրահներ թվային և 3D ձևաչափով հագեցած գիլմերի ցուցադրության համար։
Լայնֆորմատ կինոթատրոն 600 հոգու համար, մակերեսը 1444 մ²։ Բացվել է 1969 թվականի օգոստոսի 27-ին Խորհրդային կինոյի 50-ամյակի կապակցությամբ։ Երկու անգամ վերակառուցվել է և վերաբացվել է 2012 թվականի մարտի 8-ին։
Բացի այդ քաղաքն ունի մի շարք կինոթատրոններ, որոնց գործունեությունը դադարեցվել է՝
Քանդվել է։
Գտնվում է կոմերիտմիության 16 փողոցում։ Ներկայումս չի գործում։ Գեղեցիկ շենք է, որը նախագծված է ստալինյան ոճով։ Այժմ վերականգնվել է և հանվել է վաճառքի։ Վերականգնման աշխատանքները չեն ավարտվել, և շենքին կից թատերական այգին վատ վիճակում է։ Ներկայումս տարածքում կառուցվել է մի տաճար՝ «Չար սրտերը փափկեցնող»։
Ներկայումս որպես կինոթատրոն գործելու փոխարեն, գործում է որպես մթերային խանութ։
Այս կինոթատրոնը բացվել է 1954 թվականի օգոստոսի 28-ին։ 2013 թվականին կինոթատրոնի շենքը վերականգնվում է և շենքում բացվում է առևտրի կենտրոն։ Նախկին շենքը պատսպարել է հազարավոր մարդկանց ռմբակոծության ժամանակ։
Քաղաքի առաջին սպորտը համարվում է հոկեյը։ Քաղաքի առաջին հոկեյի հավաքականը ստեղծվել է 1949 թվականին, խումբը ձևավորվել է ֆիզիկական կրթության քոլջին ուսանողներով։ Մակ տարի անց, եղել են մի քանի հավաքականներ, այդ թվում «Մետալուրգը», որը հետագայում դարձել է Ռուսաստանում և Եվրոպայում կայացած բազմաթիվ առաջնություւների չեմպիոն։
Խորհրդային տարիներին մեծ հաջողությունների է հասել Մագնիտոգորսկի ֆուտբոլի հավաքականը։ 1974 թվականին «Մետալուրգ» գուտբոլային ակումբը հաղթել է ՌՍՖՍՀ-ում։ Բայց հիմա Մագնիոտոգորսկի ֆուտբոլը գտնվում է անկման շրջանում, հիմնականում կայուն ֆինանսավորման բացակալության պատճառով։
Քաղաքում եղել է բասկետբոլային ակումբ՝ «Մետալուրգ-համալսարան»ը, որը խաղացել է Ռուսաստանի սուպեր լիգայում։ Մագնիտոգորսկի սպորտային թիմերն են`
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնիտոգորսկ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մագնիտոգորսկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.