Ավտոբուս, ավտո...
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
և լատին․՝ (omni) bus - բոլորի համարի հասարակական օգտագործման ավտոմոբիլ՝ 9 և ավելի ուղևորներ փոխադրելու համար։ Ըստ նշանակման, ավտոբուսները լինում են քաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային (տուրիստական), տեղական հաղորդակցության և ընդհանուր նշանակման։ ավտոբուսների տարողությունը կախված է նրանց արտաքին չավւերից (հիմնականում երկարությունից)։
Տարածված են նաև մեկուկես և երկհարկանի ավտոբուսները։ Քաղաքային ավտոբուսների համար սահմանված շարժման առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, մերձքաղաքային ու տեղական հաղորդակցության ավտոբուսերինը՝ 80 կմ/ժ, միջքաղաքայիններինը՝ 100 կմ/ժ։
Հայաստանում միջքաղաքային ավտոբուսային երթևեկությունը հիմնվել է 1927 թվականին, իսկ քաղաքայինը՝ 1928 թվականին։ 1971 թվականին Հայաստանում գործում էին 140 քաղաքային, 180 միջքաղաքային, 820 մերձքաղաքային երթուղիներ՝ 32000 Կմ ընդհանուր երկարությամբ։ Երևանի «ԵրԱԶ» ավտոգործարանը պատրաստել է փոքր ավտոբուս, որի պետական փորձարկումը 1971 թվականին արժանացել է բարձր գնահատականի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 640)։ |
Ընթերցե՛ք «ավտոբուս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոբուս» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ավտոբուս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.