Սամարա

Սամարա (ռուս.՝ Самара)՝ քաղաք Ռուսաստանում։ Սամարայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 1 171 598 մարդ (2013)։ 1935-1991 թվականներին կոչվել է Կույբիշև։ Տեղակայված է Վոլգա գետի ձախ ափին ՝ այն հատվածում որտեղ Վոլգա է լցվում Սամարա գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը։

Քաղաք
Սամարա
ռուս.՝ Самара
Դրոշ Զինանշան
Սամարա Սամարա

Սամարա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումԿույբշեվսկի շրջան, Սամարայի շրջան, Լենինսկի շրջան, Ժելեզնոդորոժնի շրջան, Օկտյաբրսկի շրջան, Խորհրդային շրջան, Պրոմիշլենի շրջան, Կիրովսկի շրջան և Կրասնոլինսկի շրջան
Հիմնադրված է1586 թ.
Մակերես541,0 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն1 156 659 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ846
Փոստային դասիչ443000–443999
Պաշտոնական կայքcity.samara.ru (ռուս.)
Սամարա (Ռուսաստան)##
Սամարա (Ռուսաստան)
Սամարա

Բնակչությունը՝ 1 172 348 (2014)։ Բնակչության թվով Ռուսաստանի յոթերորդ խոշոր քաղաքը։ Ագլոմերացիայի շրջանակներում (բնակչության թվով երրորդն է Ռուսաստանում) բնակվում է ավելի քան 2,7 մլն. մարդ։

Խոշոր տնտեսական, տրանսպորտային, գիտակրթական և մշակութային կենտրոն է։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, նավթաարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը։

Սամարան հիմնվել է թագավոր Ֆեոդորի հրամանով 1586 թվականին, որպես Սամարա քաղաքի պահակային ամրոց։ 1935-1991 թվականներին քաղաքը կրում էր Կույբիշև անվանումը՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի պատվին։ Սամարայում է գտնվում Ռուսաստանի ամենաերկար առափնյակը և Եվրոպայում երկաթուղային ամենաբարձր շենքը։ Բացի այդ, Կույբիշևի անվան հրապարակը Եվրոպայի ամենամեծ հրապարակն է։

Սամարան մտնում է Մերձվոլժսկի դաշնային շրջանի մեջ (օկրուգ)։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Աշխարհագրական դիրք

Սամարան գտնվում է Սամարայի Աղեղի դիմաց, Վոլգա գետի ձախ ափին, Սամարա և Սոկ գետերի վտակների միջև։ Քաղաքը հյուսիսում ունի անկանոն կտրտված ձև։ Միջօրեականային ուղղության երկայնությունը կազմում է 50 կմ, իսկ լայնությունը՝ 20 կմ։ Աշխարհագրական կոորդինատներն են (քաղաքի պատմական հատվածը)՝ հյուսիսային լայնության 53°12′ և արևելյան երկայնության 50°06′։ Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է մոտ 541 կմ²։

   Հարևան բնակավայրեր   
 Տոլյատի ~ 79 կմ
Ուլյանովսկ ~ 242 կմ 
 Դիմիտրովգրադ ~ 157 կմ
Կազան ~ 441 կմ 
 Նաբերեժնիե Չելնի ~ 386 կմ
Ուֆա ~ 463 կմ 
 Պենզա ~ 444 կմ
Սարանսկ ~ 470 կմ 
Սամարա   Մագնիտոգորսկ ~ 775 կմ
Չելյաբինսկ ~ 880 կմ 
 Սարատով ~ 484 կմ
Վոլգոգրադ ~ 853 կմ 
 Սամարա  Ուրալսկ ~ 246 կմ
Սամարա  Ատիրաու ~ 751 կմ 
 Օրենբուրգ ~ 407 կմ
Օրսկ ~ 674 կմ 

Ժամային գոտի

Սամարան գտնվում է Սամարայի ժամային գոտում։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) ուղղությամբ տեղաշարժի հարաբերությունը կազմում է +4։00 ժամ։ Մոսկվայի ժամանակի հարաբերությամբ ժամային գոտին ունի +1 ժամ մշտական տեղաշարժ և Ռուսաստանում նշվում է որպես MSK+1։ 2010-2014 թվականները քաղաքում և մարզում գործում էր մոսկովյան ժամանակը։ 2014 թվականի հոկտեմբերի 26-ից տարածաշրջան վերադարձվել է Սամարայի ժամանակը (MSK+1)։

Ռելիեֆ

Քաղաքը տեղակայված է նոր (կայնոզոյան) գոյացությունների վրա, որոնք ընկած են պերմյան և քարաածխային հանքատեսակների վրա, որոնք գոյացել են 240-300 միլիոն տարի առաջ։ Արխեյան դարաշրջանի բյուրեղային հիմքը ընկած է 1400-1600 մ խորության վրա։ Քաղաքի ռելիեֆը չափավոր լեռնային է։ Առավելագույն բարձրությամբ աչքի է ընկնում քաղաքի հյուսիսային մասը (Կրասնոգլինսկի շրջան), որի կազմի մեջ մտնում են Սոկոլի լեռները։ Տեղանքի ամենաբարձր կետը, որը մտնում է Սամարայի վարչական քաղաքային սահմանների մեջ, Տիպ Տյավ լեռը՝ ծովի մակարդակից 286 մ։ Հարավ-արևմուտքում, Վոլգա գետի երկայնքով, որոշ վայրերում կիրճերով բաժանված տեղանքը աստիճանաբար նվազում է մոտավորապես մինչև Հեղափոխության հրապարակը, ինչից հետո արագորեն նվազում է մինչև բարձրության նվազագույն մակարդակը, որը ծովի մակարդակից 28 մ է և համընկնում է Վոլգա գետի մակարդակի հետ։ Հարավում և հարավ-արևելքում, ընդհուպ մինչև Հաղթանակի փողոցը տեղանքը ավելի կտրուկ է նվազում, այնուհետև շատ դանդաղ նվազում է ընդհուպ մինչև նվազագույն բարձրությունը, որը համընկնում է Սամարա գետի մակարդակի հետ (նույնպես ծովի մակարդակից 28 մ)։

Վոլգա գետի կողմից գերակշռում են ավազոտ հողերը, իսկ Սամարա գետի կողմից՝ կավահողերը։

Կլիմա

Կլիման չափավոր մայրցամաքային է։ Քաղաքային շրջանի հյուսիսից մինչև հարավ առավել արտահայտված է մայրցամաքային չոր կլիման, ինչը պայմանավորված է Վոլգայի գետային օդային հոսքի ազդեցությամբ։ Միջին ամսական ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում է 31 °C, իսկ բացարձակ էքստրեմումների տարբերությունը՝ 83 °C։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է հուլիսին և հունիսին։ Ձմռանը գերակշռում են հարավային, գարնանը և ամռանը՝ հյուսիսային, աշնանը՝ հարավարևմտյան և հարավային քամիները։

  • Տարեկան միջին ջերմաստիճանը +5,7 °C
  • Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,3 մ/վ
  • Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 74%։

Սամարայում օդի ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը (1936 թվականից տարվող օդերևութաբանական դիտարկումների ժամանակահատվածի ընթացքում) կազմում է 39,9 °C ստվերում (օգոստոսի 2, 2010)։ Նախկին ռեկորդը կազմում էր 39,0 °C ստվերում (1984 թվականի հուլիս)։

Օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը նույն ժամանակահատվածում գրանցվել է 1942 թվականի հունվարի 22-ին և կազմում է -43 °C։

Սամարաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 4.2
(39.6)
6.8
(44.2)
15.8
(60.4)
31.1
(88)
34.4
(93.9)
39.6
(103.3)
40.4
(104.7)
39.9
(103.8)
34.2
(93.6)
26.0
(78.8)
14.0
(57.2)
7.3
(45.1)
40.4
(104.7)
Միջին բարձր °C (°F) −6.8
(19.8)
−6.1
(21)
0.4
(32.7)
12.1
(53.8)
20.8
(69.4)
25.4
(77.7)
26.9
(80.4)
25.0
(77)
18.6
(65.5)
9.9
(49.8)
0.1
(32.2)
−5.4
(22.3)
10.1
(50.2)
Միջին օրական °C (°F) −10.1
(13.8)
−9.8
(14.4)
−3.5
(25.7)
6.9
(44.4)
14.8
(58.6)
19.6
(67.3)
21.4
(70.5)
19.2
(66.6)
13.2
(55.8)
5.8
(42.4)
−2.4
(27.7)
−8.3
(17.1)
5.6
(42.1)
Միջին ցածր °C (°F) −13.1
(8.4)
−13.1
(8.4)
−7.0
(19.4)
2.6
(36.7)
9.4
(48.9)
14.4
(57.9)
16.3
(61.3)
14.2
(57.6)
8.9
(48)
2.7
(36.9)
−4.7
(23.5)
−11.0
(12.2)
1.6
(34.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −43.0
(−45.4)
−36.9
(−34.4)
−31.4
(−24.5)
−20.9
(−5.6)
−4.9
(23.2)
−0.4
(31.3)
2.0
(35.6)
2.3
(36.1)
−3.4
(25.9)
−27.3
(−17.1)
−28.1
(−18.6)
−41.3
(−42.3)
−43.0
(−45.4)
Տեղումներ մմ (դյույմ) 50
(1.97)
41
(1.61)
33
(1.3)
38
(1.5)
36
(1.42)
57
(2.24)
58
(2.28)
47
(1.85)
43
(1.69)
53
(2.09)
51
(2.01)
50
(1.97)
557
(21.93)
Միջ. անձրևոտ օրեր 4 3 5 11 14 15 14 12 14 14 10 6 122
Միջ. ձնառատ օրեր 24 20 14 4 1 0.1 0 0 0.3 4 15 22 104.4
% խոնավություն 83 80 79 67 58 64 67 69 73 76 83 83 73
Միջին ամսական արևային ժամ 65.1 100.8 148.8 213.0 303.8 303.0 310.0 275.9 189.0 108.5 48.0 46.5 2112,4
Աղբյուր #1: Pogoda.ru.net
Աղբյուր #2: Hong Kong Observatory

Բնակչություն

Բնակչության թվաքանակը
1646167018111840185118561863
317700440013 70014 92024 40034 100
1875189719001911191319141923
54 72290 000109 640153 200106 800143 800147 400
1926193119331939194319561959
176 000222 308259 100390 488640 000760 000806 356
1962196719701973197519761979
881 000992 0001 044 8491 117 0001 150 0001 150 0001 216 233
1982198519861987198919901991
1 243 0001 229 0001 226 0001 280 0001 254 4601 226 0001 244 000
1992199319941995199619971998
1 239 0001 232 0001 223 0001 201 0001 192 0001 170 0001 178 000
1999200020012002200320042005
1 168 0001 156 1001 146 4001 157 8801 157 9001 144 2001 133 400
2006200720082009201020112012
1 143 3001 138 9941 135 4221 134 7161 164 6851 166 7101 169 184
2013201420152016201720182019
1 171 5981 172 3481 171 8201 170 9101 169 7191 163 3991 156 644

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 13 Սամարա 
Սամարա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարա» հոդվածին։

Tags:

Սամարա Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրՍամարա ԲնակչությունՍամարա Քույր քաղաքներՍամարա ԾանոթագրություններՍամարաՌուսաստանՌուսերենՍամարա (Վոլգայի վտակ)Սամարայի մարզՎոլգա (գետ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արաբական Միացյալ ԷմիրություններԷնդոմետրիոզԹութքՍրտամկանի ինֆարկտՀատապտուղՋերմաստիճանԱնահիտ ՊարսամյանԱրարատԿադմիումՍննդային թունավորումներՁյունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԷպիլեպսիաԷրիթրոցիտներԱնգլիաՀայ պատմիչներՀյուսիսային ԱմերիկաՆԱՏՕՍիամանթոՇեշտՄենինգիտԳևորգ ԿասպարովՀայկական խոհանոցՍասնա ծռերՔիմիական տարրերի ցանկԱմինաթթուԱրգենտինաԼիբանանՀայաստանի ՍահմանադրությունԺենգյալով հացԲուլինգԱղասի ԱյվազյանՕրգազմՆախադասության գլխավոր անդամներՄոսկվաԳնարբուկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻմպրեսիոնիզմԷկոլոգիական գործոններՎահագն ԴավթյանԺամանակի պարագաՄարտիրոս ՍարյանՄոնա ԼիզաԱնորոշ դերբայԱվարայրի ճակատամարտԱռիթմիաԿաուչուկներԾծմբական թթուԱվշային հանգույցԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՎիրուսներՋոն Մեյնարդ ՔեյնսՍասունԳուլիվերի ճանապարհորդություններըԱռաջին համաշխարհային պատերազմԻբուպրոֆենՀամացանցԱրհեստական բանականությունՀաղորդակցային գործընթացԱվանդությունՄուշեղ ԳալշոյանԼոռու մարզՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳևորգ ԷմինՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲաթումի պայմանագիրՕքեյԵղիշե ԿիրակոսյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱղտոտումԱրծիվներՇաքիի ջրվեժԱծականի համեմատության աստիճաններԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԾաղկազարդ🡆 More