Հավերժները

«Հավերժները» (անգլ.՝ The Eternals), ռեժիսորը Քլոե Չժաոնի թողարկվելիք ամերիկյան գեղարվեստական ֆիլմը։ Հանդիսանում է Marvel կոմիքսների հրատարակության էկրանավորումներից։ Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմերի քանակաով 25-րդ և չորրորդ գծում երկրորդ ֆիլմն է։

Հավերժները
Հավերժները
անգլ.՝ Eternals
Հավերժները
ԵրկիրՀավերժները ԱՄՆ[…]
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, կինոֆանտաստիկա և դրամա
Թվականնոյեմբերի 4, 2021, նոյեմբերի 5, 2021, նոյեմբերի 3, 2021 և նոյեմբերի 11, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլոյի Չժաո
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՔլոյի Չժաո
ԴերակատարներԱնջելինա Ջոլի, Ռիչարդ Մեդլեն, Սալմա Հայեկ, Կումեիլ Նանջիանի, Լորեն Ռիդլոֆ, Բրայան Թայրի Հենրի, Մա Դոնգ Սոկ, Lia McHugh?, Ջեմմա Չան, Բարրի Քեոգան, Քիթ Հարինգթոն, Հաազ Սլեյման, Զեյն ալ-Ռաֆեա, Լյուսիա Էֆստաթիու, Հարիշ Պատել, Հարրի Սթայլս և Փաթոն Օսվալտ
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժՔրեյգ Վուդ և Դիլան Թիչենոր
Պատմվածքի վայրՄիջագետք, Բաբելոն, Լոնդոն, Ավստրալիա, Մումբայ, Հարավային Դակոթա, Իրաք, Հիրոսիմա, Ալյասկա, Տենոչտիտլան, Չիկագո, Ամազոն և Գուպտա կայսրություն
ԿինոընկերությունMarvel Studios և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն156 րոպե
Բյուջե200 000 000 $
Շահույթ402 064 899 $ և 164 870 234 $
ՆախորդՇան-Չին և տասն օղակների լեգենդը
ՀաջորդՍարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
Պաշտոնական կայքէջ
Հավերժները Eternals (film) Վիքիպահեստում

2018 թվականի ապրիլին Քևին Ֆայգին հայտարարել է «Հավերժները» կոմիքսների ադապտացիայի աշխատանքների վերաբերյալ, որի գլխավոր հերոսներն են Իկարիսը և Սերսին։ Որպես սցենարիստներ հանդես են եկել Մեթյու և Ռայան Ֆիրպոները։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Քլոե Չժաոն։ Դերասանական կազմի մասին հայտարարվել է 2019 թվականին կայացած Comic-Con ֆեստիվալի ժամանակ։ Նկարահանումներն սկսվել են 2019 թվականի հուլիսին Լոնդոնի Pinewood Studios ստուդիայում։

ԱՄՆ-ում ֆիլմը էկրաններին է բարձրանալու 2020 թվականի նոյեմբերի 6-ին։

Սյուժե

Հավերժներ անվանումով սուպերմարդկանց անմահ ռասան, որը ստեղծվել է Ցելեստիալների կողմից՝ ուղևորվում է Երկիր մոլորակ, որպեսզի պաշտպանեն մարդկությանն իրենց չար եղբայրներից՝ Դևիանտներից։

Դերասանական կազմ

Դերասան Դեր
Անջելինա Ջոլի Թենա Թենա
Ռիչարդ Մեդդեն Իկարիս Իկարիս
Կումեյլ Նանջիանի Քինգո Սունեն Քինգո Սունեն
Լորեն Ռիդլոֆ Մաքքարի Մաքքարի
Բրայան Թայրի Հենրի Ֆաստոս Ֆաստոս
Սալմա Հայեկ Աջաք Աջաք Հավերժների առաջնորդը
Լիա ՄքՀյու Սփրայթ Սփրայթ
Դոն Լի Մոռացվածը Մոռացվածը
Բարի Քեոգան Դրուիգ Դրուիգ
Ջեմա Չան Սերսի Սերսի
Քիթ Հարինգթոն Դեյն Վիտման Դեյն Վիտման
Հավերժները 
Հավերժները 
Հավերժները 
Հավերժները 
Հավերժները 
Հավերժները 
Դերասանական կազմը՝ ձախից աջ. Անջելինա Ջոլի, Ռիչարդ Մեդդեն, Կումեյլ Նանջիանի, Լորեն Ռիդլոֆ, Բրայան Թայրի Հենրի, Սալմա Հայեկ, Լիա ՄքՀյու, Դոն Լի

Արտադրություն

Գաղափար

2018 թվականի ապրիլին Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆայգին հայտարարել է Ջեք Կիրբիի ստեղծած «Հավերժները» կոմիքսների ադապտացիայի վրա կատարվող աշխատանքների մասին։ TheWrap-ի տվյալներով Marvel-ն արդեն դիմել էր մի քանի սցենարիստների՝ սյուժեի ստեղծման համար, որի կենտրոնում պետք է լիներ Սերսի անունով հերոսուհին։ Ավելի ուշ սցենարի ստեղծումը վստահվել է Ֆիրպո եղբայրներին, որոնք առաջարկել են սիրային հարաբերություններ Սերսիի և Իկարիս միջև։ Ռեժիսորի պաշտոնը բաժին է հասել Քլոե Չժաոյին։ Նաև Marvel-ը դիտարկել է Նիկոլ Քեսելի, Թրևիս Նայթի, Քրիստինա Գալեգոյի և Սիրո Գերրայի թեկնածությունը։

Քևին Ֆայգին խոստովանել է, որ Marvel ստուդիայի մոտ միանգամից միտք է հայտնվել սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանելու մասին, այլ ոչ թե բոլոր կերպարներին մեկ քրոսովերում միավորելու մասին, ինչը եղել է «Վրիժառուներ» ֆիլմի առաջին մասում։ Նաև պրոդյուսերը ցանկացել է, որ կերպարները լինեն այնպիսի հերոսները, որոնց մասին շատ քչերն են լսել։

Նախապատրաստում

2019 թվականի մարտին Անջելինա Ջոլին բանակցությունների մեջ է ներառվել ֆիլմում նկարահանվելու համար, հետո դերասանական կազմում ընդգրկվել են Կումեյլ Նանջիանին և Դոն Լին։ Հետո բանակցությունների մեջ ներառվել են Ռիչարդ Մեդդենը և Սալմա Հայեկը։ Հուլիսին Variety ամսագիրը հայտնել է, որ դերասանական կազմին միացել է Միլի Բոբի Բրաունը։ Սակայն հետո դերասանուհին չեղարկել է ֆիլմում իր մասնակցությունը։ 2019 թվականի Սան Դիեգոյի Comic-Con ֆեստիվալում հայտարարվել է դերասանական կազմի մասին, որոնց մեջ եղել են Անջելինա Ջոլին՝ Թենայի, Նանջիանին՝ Կինգոյի, Լին՝ Մոռացվածի, Մեդդենը՝ Իկարիսի, Հայեկը՝ Աջաքի դերերով։ Նաև դերասանական կազմին միացել են Լորեն Ռիդլոֆը՝ Մաքքարիի, Բրայան Թայրի Հենրին՝ Ֆաստոսի և Լիա ՄքՀյուն՝ Սփրայթի դերերով։

Նկարահանումներ

Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2019 թվականի հուլիսին բրիտանական Pinewood Studios ստուդիայում։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Բեն Դևիսը։ Օգոստոսին Ջեմա Չանը, որը կատարել էր բժիշկ Միներվայի դերը՝ «Կապիտան Մարվել» ֆիլմում և Բարի Քեոգանը ներառվել են նկարահանման բանակցություններում։ 2019 թվականին կայացած D23 ցուցահանդեսի ժամանակ հայտնի է դարձել, որ Չանը և Քեոգանը կատարելու են համապատասխանաբար՝ Սերսիի և Դրուիգի դերերը։ Նաև հայտարարվել է, որ Քիթ Հարինգթոնը ֆիլմում կատարելու է Դեյն Վիտմանի դերը։

Վարձույթ

«Հավերժները» ֆիլմը ԱՄՆ-ի վարձույթում է հայտնվելու 2020 թվականի նոյեմբերի 6-ին։ Հունվարի սկզբին Fandango տոմսերի վաճառքի հիման վրա ֆիլմը հայտնվել է 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցանկի երրորդ հորիզոնականում։

Ծանոթագրություններ

Հավերժները Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավերժները» հոդվածին։

Tags:

Հավերժները ՍյուժեՀավերժները Դերասանական կազմՀավերժները ԱրտադրությունՀավերժները ՎարձույթՀավերժները ԾանոթագրություններՀավերժներըMarvel ComicsMarvel կինեմատոգրաֆիական տիեզերքի կերպարներԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարտի 28Թատրոնի համաշխարհային օրՀայաստանի զինանշանԶատկի ավանդույթներԿատաղությունԿարեն ԴեմիրճյանԳլխուղեղի ուռուցքԿրծքագեղձի քաղցկեղՅուրի ԳագարինՆավթՀեպատիտ CՎիտամին D-ի անբավարարությունՄեդիագրագիտությունԱնահիտԴեն ՍյաոպինՀայերենի կետադրությունՄեծ Հայքի նահանգների ցանկՏուն ջրվեժի վերևումԲելլեՍտորակետՍամվել (վեպ)ՁիՄշակույթՀայերեն հայհոյախոսությունՀամբարձում (տոն)ՎարդավառԸնտանիքԱմբոխները խելագարվածՀիմնական գույներԱրյան շրջանառությունԽորվաթիաԲարդ նախադասությունԱրգանդի վզիկի քաղցկեղԽաչակրաց արշավանքներՖարինգիտՍպիտակուցներԱրամ ԱսատրյանԾրագրավորումԱրմավիրԿարիճներՀաշվապահական հաշվառումՎիկտոր ՀամբարձումյանCOVID-19 համավարակԱռաջավորասիական ընձառյուծԻոսիֆ ՍտալինՍահմանական եղանակԿանդիդոզՍողուններՏողադարձԹվական անունԴաշտանԱնանիա ՇիրակացիԵրվանդ ԱզատյանՇաքարային դիաբետՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՇվեդիաՁայնՏաթևի վանքԹիթեռներԱգաթա ՔրիստիԽենթըԱստվածային կատակերգությունԱրագածոտնի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունՇտերնի անվան կոնսերվատորիաԶևսՄարմնի զանգվածի ինդեքսՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Գևորգ ՉաուշՀինգերորդ շարասյունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՏուբերկուլոզՊետությունՆերգործական սեռ🡆 More