Ալյասկա (անգլերեն՝ Alaska), ԱՄՆ-ի՝ տարածքի ընդարձակությամբ ամենամեծ նահանգն է և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքի մակերեսը(ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի կիլոմետր։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։
Ալյասկա անգլ.՝ State of Alaska | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | մայրցամաքային Միացյալ Նահանգներ | |||||
Հիմն | Ալյասկայի դրոշ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ և էքսկլավ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Ջունո | |||||
Խոշորագույն քաղաք | Անքորեջ | |||||
Ամենաբարձր կետ | Մակ-Քինլի | |||||
ԲԾՄ | 580 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Alaska Legislature? | |||||
Դատական մարմին | Alaska Supreme Court? | |||||
նահանգապետ | Բիլ Ուոքեր | |||||
Միության մուտք | հունվարի 3, 1959 (49-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն, Tlingit?, Iñupiaq?, Yupik?, Alutiiq?, Aleut?, Dena'ina?, Deg Xinag?, Holikachuk?, Koyukon?, Upper Kuskokwim?, Gwich’in?, Tanana?, Tanacross?, Hän?, Ahtna?, Eyak?, Haida? և Tsimshian? | |||||
Բնակչություն | ▼733 391 մարդ (ապրիլի 1, 2020) (47 տեղ) | |||||
Տարածք | 1 717 856 կմ² (1 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 3, 1959 թ. | |||||
Սահմանակցում է | Յուկոն, Բրիտանական Կոլումբիա և Չուկոտկայի ինքնավար օկրուգ | |||||
Ժամային գոտի | UTC-9, UTC+14, HAST? և America/Anchorage? | |||||
Հապավում | AK | |||||
Փոխարինեց | Territory of Alaska? | |||||
ISO 3166-2 կոդ | US-AK | |||||
Մականուն | The Last Frontier | |||||
Միության մուտք | հունվարի 3, 1959 (49-րդ) | |||||
alaska.gov(անգլ.) | ||||||
Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկրամաս է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազար կմ2։ 1867 թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան 1959 թ. համարվում է ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։
Նահանգը գտնվում է պետության հյուսիս-արևմուտքում։ Անջատված է Չուկոտկա թերակղզուց (Ռուսաստան) Բերինգյան նեղուցով, արևելքից սահմանակից է Կանադային, արևմուտքից Բերինգի նեղուցի միջոցով մի փոքր մասով սահմանակից է Ռուսաստանին։ Այն կազմված է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից, որոնցից են՝ Ալեքսանդր Արշիպելագը, Ալեուտյան կղզիները, Պրիպիլոֆ կղզիները, Կոդիակ կղզին և Սուրբ Լորենս կղզին։ Այն ողողվում է Արկտիկայի և Խաղաղ օվկիանոսի կողմից։ Դենալի լեռը (6194 մ, նախկինում՝ Մակ-Քինլի) ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում։ Որի մերձակա շրջանում է գտնվում Դենալի ազգային պարկը։ Կան ակտիվ հրաբուխներ։
1912 թ. հրաբխի ժայթքման հետևանքով հայտնվեց տաս հազար աղի հովիտ և նոր հրաբխային լեռ՝ Նովարուպտան։ Նահանգի հյուսիսային մասը ծածկված է տունդրայով։ Հարավային մասում է գտնվում անտառների հիմնական մասը։ Նահանգը ընդգրկում է Քերքենշտայն կղզին (Փոքր Դիոմեդ), որը գտնվում է Ռուսաստանի Ռատմանով կղզուց 4 կմ հեռավորության վրա։
Խաղաղ օվկիանոսի ափին կլիման չափավոր ծովային է և համեմատաբար մեղմ, այլ վայրերում՝ կլիման մայրցամաքային է և սուբարկթիկ մայրցամաքային։
Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-ից ավելին է
Քաղաքներ որոնց բնակչությունը 10.000-ից մինչև 100.000 է
10.000-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքներ
Նահանգի հյուսիսում կատարվում է նավթի, (Պրադրոյի Բեյ և Քանայ թերակղզում, Վալդիս նավահանգստից 1250 կմ երկարությամբ Ալեսկա նավթատարի տարածքում), բնական գազի, ածուխի, պղնձի, երկաթի, ոսկու, ցինկի արդյունահանում, ինչպես նաև զբաղվում են ձկնորսությամբ հյուսիսային եղջերուի աճեցմամբ, փայտամթերման և որսորդությամբ, ունի նաև օդային փոխադրող սարքեր և ռազմական օդային բազաներ։
1970-ական թվականներից նավթի արդյունահանումը մեծ դեր է խաղացել նահանգի համար։ Հանքավայրերի հայտնաբերումից և Թրանս-Ալյասկայի խողովակաշարի տեղադրումից հետո Ալյասկայի նավթային դաշտը համեմատվում է արևմտյան Սիբիրում և արաբական թերակղզում գտնվող նավթի դաշտերի հետ։ 2017 թ. մարտին իսպանական նավթային ընկերությունը հայտնաբերեց` 1.2 միլիարդ նավթային բարելներ Ալյասկայում։
Թեև նահանգը ամենաքիչ բնակեցվածն է երկրում, 1970-ական թվականներին շատ նոր բնակիչներ տեղափոխվել են այստեղ, ներգրավվելով նավթային արդյունաբերության և տրանսպորտի թափուր աշխատատեղերում, իսկ 1980-ականների ընթացքում բնակչության աճը կազմել է ավելի քան 36 %։
Ալյասկայի բնակչությունը վերջին տասնամյակում`
2005 թվականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թվականի համեմատ բնակչությունը աճել է 36 730 մարդով (5,9 %)։ Բնակչության շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են։ Նահանգն ունի մոտավորապես 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսկիմոսներ և ալլեսներ։ Նահանգում կան նաև ռուսների մի քանի ժառանգորդներ։ Հիմնական կրոնական խմբերի մեջ մտնում են` բապտիստներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ և մեթոդիստներ։ Ուղղափառ հավատացյալների քանակը, որը կազմում է 8-10%, ամենաբարձրն է երկրում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկա (նահանգ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 183)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ալյասկա (նահանգ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.