Walt Disney Studios Motion Pictures (նախկինում՝ Buena Vista), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է գեղարվեստական ֆիլմերի տեղայնացմամբ։ Այն պատկանում է Ուոլթ Դիսնեյ ընկերությանը։ 1953 թվականին ստեղծված Buena Vista Distribution անվանումով ընկերությունը սկսեց զբաղվել Ուոլթ Դիսնեյ ընկերության, ինչպես նաև դրա ենթաբաժիններ կազմող Walt Disney Pictures-ի, Touchstone Pictures-ի և Marvel Studios արտադրությունների տեղայնացմամբ։ Ներկայիս անվանումն ընկերությունը ստացել է 2007 թվականին։
Walt Disney Studios Motion Pictures | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1953 |
Հիմնադիր | Ռոյ Օլիվեր Դիսնեյ |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | product distribution? |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Մինչ 1953 թվականը Ուոլթ Դիսնեյի արտադրությունների տեղայնացմամբ զբաղվում էին Columbia Pictures-ը, United Artists-ը և RKO Radio Pictures-ը։ Մի շարք վիճելի հարցերի պատճառով, որոնք առաջացել էին «True-Life Adventures» շարքի առաջ տանելու շուրջ, Ուոլթ և Ռոյ Օլիվեր Դիսնեյները 1953 թվականին ստեղծեցին Buena Vista Distribution Company, Inc. (կրճատ՝ DVB) քույր ընկերությունը, որը պետք է ամերիկյան շուկայում զբաղվեր իրենց արտադրության տեղայնացմամբ։ Buena Vista-ի առաջին արտադրանքը դարձավ «The Living Desert» վավերագրական ֆիլմը, որը լույս տեսավ 1953 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը՝ «Toot, Whistle, Plunk and Boom»-ը, որը պաշտոնապես թողարկվեց հենց նույն օրը։ 1956 թվականի սեպտեմբերին BVD-ն զբաղվեց ամերիկյան վարձույթում իր առաջին արտասահմանյան ֆիլմով՝ «Մեծ հարճը»։ Ընկերության համար առաջին ֆիլմը, որը դուրս եկավ Դիսնեյի ստուդիայի կողմից 1958 թվականի մարտին, դարձավ «The Missouri Traveler»-ը։ 1959 թվականի հուլիսին BVD-ն թողարկեց առաջին դիսնեյան ֆիլմը, որը ֆինանսավորվել էր մեկ այլ ըկներության կողմից՝ «The Big Fisherman»։ 1961 թվականին Disney-ը յուրացրեց Buena Vista International-ը։ 1979 թվականի հունվարին BVD-ն առաջին անգամ թողարկեց PG վարկանշով «Take Down» ֆիլմը, որը նկարահանվել էր կողմնակի ընկերության կողմից։
2007 թվականի ապրիլին Disney-ը հրաժարվեց Buena Vista բրենդից որպես իր արտադրանքի տեղայնացնող։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Walt Disney Studios Motion Pictures, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.