Այս հոդվածը ցանկացած թմրամիջոց պարունակող նյութեր ծխելու մասին է։ Ծխախոտի մասին կարդալու համար տե՛ս Ծխախոտ, ծխելու հետևանքով առաջացած վտանգների համար տե՛ս Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա։
Ծխել (անգլ.՝ smoking) կամ ծխամոլություն, հիմնականում բուսական ծագում ունեցող մի շարք դեղամիջոցների ծխի շնչելը, որոնք, ձուլվելով ներշնչած օդի հոսքին, առաջացնում են դրանց մեջ պարունակվող ակտիվ նյութեր, որոնք հետագայում պատում են թոքերն ու շնչուղիները։ Որպես կանոն, օգտագործվում է թմրամիջոցներ (ծխախոտ, հաշիշ, մարիխուանա, ափիոն, կռեկ և այլն) պարունակող ծխախոտների օգտագործման համար, որոնք հոգեակտիվ հատկությունների շնորհիվ արյան միջոցով արագ հասնում են ուղեղին։
Այլ իմաստով՝ ծխելը կամ խնկարկելը խնկերի կամ անուշաբույր նյութերի այրումը կամ գոլորշիացումն է, որոնք օգտագործում են կրոնական ծեսերում, արոմաթերապիայում և օդի հոտավետության համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ ծխելը սպանում է այն օգտագործողների կեսից ավելիին։
Ծխախոտային համավարակը հանդիսանում է մարդկության առողջությունը վտանգ հասցնող ամենաէական սպառնալիքներից մեկը, որը երբևէ եղել է աշխարհում։
ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ ծխախոտային նոր արտադրանքները՝ այդ թվում էլեկտրոնային ծխախոտը պարունակում են քիմիական նյութեր, որոնք նման են ավանդական ծխախոտային ապրանքատեսակներին, և նույն վնասակար հետևանքներն են թողնում առողջության վրա։
Ծխելու հետևանքով ամեն տարի մահանում է 8 միլիոն մարդ, իսկ ծխախոտի երկրորդական ծխի ազդեցությունից՝ 1 միլիոն մարդ։
Ծխելը, որպես այդպիսին (եթե հաշվի առնենք նաև այրվող բույսերի ծխի ներթափանցումը), հայտնի է եղել շատ վաղուց։ Հնդկական տաճարների որմնանկարներում պատկերված են աստվածների կերպարներ, որոնք շնչում են անուշաբույր խնկի ծուխը։ Ծխամորճերը հայտնաբերել են Եգիպտոսում գտնվող ազնվականների գերեզմանների պեղումների ժամանակ՝ մ.թ.ա. 21-ից 18-րդ դարերում։ Հերոդոտոսը, նկարագրելով սկյութների կյանքը և սովորույթները, գրել է, որ նրանք սովորություն ունեն շնչելու այրված բույսերի ծուխը։ Ինչպես պնդում էր գերմանացի ազգագրագետ Ուգո Օբերմեյերը, ծխամորճի օգնությամբ կանեփ ծխելը, հայտնի է եղել հին գերմանացիներին և կելտերին մ.թ.ա. 1-ին դարում։ Այդ մասին խոսվում է նաև հին չինական գրականությունում։
Ենթադրում են, որ հատուկ բույսերի ծխի ներթափանցման ձևով ծխելը (օրինակ՝ կանեփ), հանդիսացել է ծիսական գործողությունների ատրիբուտ, որն օգնել է ազատել շամանի գիտակցությունը և հասնել ոգու հատուկ վիճակի։
Աշխարհում միակ ծխելու թանգարանը գտնվում է Ֆրանսիայում։ Այն տեղակայված է Փարիզի Պաշ փողոցում՝ Բաստիլի հրապարակի հարևանությամբ։ Ծխախոտի թանգարան գոյություն ունի Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։
1496 թվականի մարտի 15-ին, Կոլումբոսի երկրորդ արշավախմբի «Էլ Նինո» նավը Եվրոպա էր տարել ծխելու համար նախատեսված հատուկ խոտի չոր տերևներ։ Խոտը «ծնունդով» Տոբագո նահանգից էր և եվրոպացիներին ներկայացվել էր «ծխախոտ» անվամբ։ Ամերիկայի հայտնաբերումից մեկ դար անց սկսել էին ծխախոտ աճեցնել Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և Անգլիայում։
Ծխախոտի այդպիսի արագ տարածման պատճառներից մեկը դարձել էր այդ ժամանակ տիրող այն խորը համոզմունքը, որ ծխախոտն ունի բուժիչ հատկություններ։ 1571 թվականին իսպանացի բժիշկ Նիկոլաս Մոնդարեսը հրապարակել էր Ամերիկայի բուժիչ բույսերի վերաբերյալ մի աշխատանք, որտեղ նա նշել էր, որ ծխախո
ոտը կարող է բուժել 36 հիվանդություն։ Ծխախոտի տարածման գործին նպաստել էին նաև պետական պաշտոնյաները։ Ժան Նիկոն Եկատերինա Մեդիչիին խորհուրդ էր տվել ծխել՝ որպես գլխացավից բուժման միջոց։ Ֆրանսիական դատարանում այն օգտագործել էին ատամնացավը, ոսկորների ցավը և ստամոքսի խանգարումը բուժելու նպատակով։ Մարքիզուհի դե Պոմպադուրը եղել է մոլի ծխող և ունեցել է ավելի քան 300 ծխամորճ։ Ծխախոտը համարվում էր միջոց ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։ Այն ոչ միայն շնչում էին, այլև ծամում և ծխում էին։ Ծխախոտի «Նիկոտին» գիտական անունը տրվել է ի պատիվ Ժան Նիկոյի։
Տարբեր երկրների կառավարությունները փորձել են պայքարել ծխելու դեմ։ 16-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում և Օսմանյան կայսրությունում ծխողներին համեմատում էին կախարդների հետ և պատժում էին «գլխատելով»։ XVII դարում՝ Ռուսաստանում Միխայիլ Ֆեոդորովիչ ցարի օրոք ծխողները ծեծի էին ենթարկվում փայտերով, իսկ 1634 թվականի մոսկովյան հրդեհից հետո ծխողներին սկսել էին մահապատժի ենթարկել։ 1697 թվականին Պետրոս I-ի՝ Եվրոպայից հայրենիք վերադառնալուց հետո չեղարկել էր ծխելու վերաբերյալ արգելքը։ Եվրոպայում նա վերածվել էր մոլի ծխողի։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծխախոտը դարձել էր զինվորների սննդի անփոխարինելի մասը. նյարդերը հանգստացնելու համար խորհուրդ էին տալիս ծխել։
Առաջին ծխախոտ ծխողների պատկերները, որոնք հայտնաբերվել էին Կենտրոնական Ամերիկայի հին տաճարներում, հիշատակվում են մ.թ.ա. 10-րդ դարից։ Ծխախոտը գնահատվում էր տեղի դեղագործների կողմից։ Դրան վերագրում էին բուժիչ հատկություններ, իսկ ծխախոտի տերևները օգտագործում էին որպես ցավազրկող միջոց։
Ծխախոտ ծխելը օգտագործվել էր նաև Ամերիկայի հին քաղաքակրթությունների կրոնական ծեսերում։ Համարում էին, որ ծխախոտի ծուխը շնչելը օգնում է հաղորդակցվել աստվածների հետ։ Մշակվել էր ծխախոտ ծխելու երկու եղանակ՝ Հյուսիսային Ամերիկայում՝ ծխամորճերի, իսկ Հարավային Ամերիկայում՝ սիգար ծխելու միջոցով, որոնք փաթեթավորված էին ծխախոտի ամբողջական տերևներով։ Այդ սիգարները ժամանակակից ծխախոտների նախատիպն են։
ԱՀԿ-ն տեղեկացնում է՝ «Ծխախոտային համաճարակը մարդկության առողջությանը վտանգ հասցնող ամենաէական սպառնալիքներից մեկն է, որը երբևէ եղել է աշխարհում»։
Ծխախոտային նոր արտադրանքները պարունակում են քիմիական նյութեր, որոնք նման են ավանդական ծխախոտային ապրանքատեսակներին և նույն վնասակար հետևանքներն են թողնում առողջության վրա։
ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխախոտի օգտագործումը մեծացնում է աղքատությունը։ Ծխող մարդու համար դժվար է նվազեցնել ծխախոտի ծախսերը, քանի որ ծխախոտը չափազանց մեծ կախվածություն է առաջացնում։
Մի ուսումնասիրության մեջ նշված է, որ ծխող տղամարդիկ և կանայք միջին հաշվով կորցնում են իրենց կյանքից համապատասխանաբար 13.2 և 14.5 տարի:Մեկ այլ ուսումնասիրության մեջ ծխելու հետևանքով կյանքի տևողության կրճատումը գնահատվում է 6.8 տարի։ Յուրաքանչյուր ծխախոտի օգտագործումը կրճատում է կյանքի տևողությունը 11 րոպեով։ 60-70 տարեկան ծխողների շրջանում գրանցված մահերի թիվը 3 անգամ ավելի է, քան՝ չծխողներինը։
ԱՀԿ-ն պնդում է, որ ամբողջ աշխարհում երեխաների մոտ կեսը հասարակական վայրերում պարբերաբար շնչում է այն օդը, որը աղտոտված է ծխախոտի ծխով։
ԱՀԿ-ն պնդում էր, որ պասիվ ծխողների համար ծխի անվտանգ ազդեցություն գոյություն չունի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ ծխախոտ ծխելը սպանում է այն օգտագործող մարդկանց կեսին։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ծխախոտի ամենօրյա օգտագործումը տարեկան ավելի քան 8 միլիոն մահվան դեպքերի պատճառ է դառնում։ Ավելի քան 7 միլիոն մահվան դեպք է տեղի ունենում ներկայումս և նախկինում ծխախոտ չարաշահողներիի շրջանում, նաև ավելի քան 1.2 միլիոն պասիվ ծխողների շրջանում։
ԱՀԿ-ի տվյալներով. «Յուրաքանչյուր 6 վայրկյանում ծխախոտից մահանում է մեկ մարդ», «20-րդ դարում ծխախոտը 100 միլիոն մահվան դեպքերի պատճառ է դարձել»։ Եթե 21-րդ դարում ընթացիկ միտումները շարունակվեն, ապա դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կհասնի 1 միլիարդի։ Եթե համապատասխան միջոցներ ձեռք չառնվեն, ապա 2030 թվականին ծխախոտի օգտագործման հետևանքով տարեկան մահացությունների թիվը կգերազանցի 8 միլիոնը։ Այս դեպքերի ավելի քան 80%-ը տեղի կունենա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Ծխելը հանդիսանում է մահվան առաջատար պատճառներից մեկը ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում տարեկան մոտ 500.000 մահվան դեպքեր կապված են ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների հետ, իսկ վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Չինաստանի տղամարդկանց 1/3-ի մոտ ծխելու պատճառով զգալիորեն կնվազի կյանքի տևողությունը։
2008-ի ապրիլի 3-ին, Պետական դումայի առողջապահության հանձնաժողովի նիստում կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Գերասիմենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանում ծխելու հետևանքով առաջացած մի շարք խնդիրների պատճառով ամեն տարի մահանում է մինչև կես միլիոն մարդ։
Ծխախոտը և ծխախոտի ծուխը պարունակում են ռադիոակտիվ տարր՝ պոլոնիում-210 (անգլ.՝ polonium-210), ինչի մասին ծխախոտ արտադրողները նախընտրում են լռել։ «Ծխախոտ արտադրողները այդ տարրը հայտնաբերել են ավելի քան 40 տարի առաջ. այն առգրավելու փորձերը անհաջող են եղել»,- ասվում է Սթենֆորդի համալսարանի և Ռոչեսթերի (Մինեսոտա) Մայո կլինիկայի հետազոտողների հոդվածներում։
Քանի որ ներշնչած ծուխը այրում է լորձաթաղանթները և պարունակում է մեծ քանակությամբ վնասակար նյութեր (բենզպիրեն, նիտրոամիններ, ածխածնի մոնօքսիդ, մրի մասնիկներ և այլն), այդ իսկ պատճառով ծխելը (անկախ օգտագործվող դեղամիջոցից) մեծացնում է թոքերի, բերանի և շնչուղիների քաղցկեղի առաջացման վտանգը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) հանդիսացող, հոգեկան, սրտանոթային և այլ հիվանդությունների առաջացումը։ Ներկայումս ծխելու հետևանքով առաջացող ամենատարածված հիվանդություններից են՝ ԹՔՕՀ-ը և շնչառական համակարգում տարբեր ուռուցքների առաջացումը։
ԱՀԿ-ի տվյալներով ծխողների մոտ թոքերի քաղցկեղ ունենալը 22 անգամ ավելի հավանական է դառնում, քան չծխողների մոտ։ Երկրորդական ծխի ներշնչման հետևանքով չծխողների շրջանում թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը 30%-ով ավելի է։
Ծխախոտի ծխում առկա են ավելի քան 250 քիմիական նյութեր, որոնցից 69-ը համարվում են քաղցկեղածին և մեծ վնաս են հասցնում առողջությանը։
Մինչև 85 տարեկան տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղից մահանալու վտանգը կազմում է 22.1%, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ՝ 11,9%: Եվրոպական ծագում ունեցող, մինչև 85 տարեկան չծխող տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղից մահանալու վտանգը ողջ կյանքի ընթացքում կազմում է 1,1%, իսկ կանանց մոտ՝ 0,8%:
Ներկայումս թոքերի քաղցկեղի չարորակ ուռուցքի առաջացման 90 % դեպքերը կապված են ծխելու հետ, ինչը հիվանդների 60 %-ի մոտ հանգեցնում է մահվան։ Դեռահասների շրջանում ծխելը հանգեցնում է թոքերի անդառնալի գենետիկ փոփոխությունների և մեծացնում է թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը, նույնիսկ եթե տվյալ անձը հետագայում թողնում է ծխելը։ Ծխող տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը ողջ կյանքի ընթացքում կազմում է 17,2%, կին ծխողների շրջանում՝ 11.6%: Այդ վտանգը անհամեմատ ցածր է չծխողների մոտ. տղամարդկանց մոտ՝ 1.3%, կանանց մոտ՝ 1.4%: Ծխելու հետևանքով առաջացած դեպքերի ճնշող մեծամասնությունը պատճառ է դառնում կոկորդի քաղցկեղի չարորակ ուռուցքի առաջացման համար, իսկ հիվանդության 3-րդ փուլում ապրելու հավանականությունը կազմում է 63-67%:
Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է հանդիսանում շնչառական վարակների համար։ Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է այնպիսի շնչառական հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղը, տուբերկուլյոզը, բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն-ը (ԹՔՕՀ) ուղեկցվում է շնչառության, հազի և լորձի արտադրությամբ։ Յուրաքանչյուր 5-րդ ծխողի մոտ, իր կյանքի տևողության ընթացքում զարգանում է ԹՔՕՀ, և ԹՔՕՀ-ից մահվան դեպքերի մոտ կեսը կապված է ծխելու հետ։ Այն անձը, ով մանկության տարիներին հաճախակի է ներշնչում ծխախոտի ծուխը, հասուն տարիքում ենթարկվում է ԹՔՕՀ-ի առաջացման վտանգին։
CARTA-ի մեծամասշտաբ ուսումնասիրության արդյունքներով մենդելյան պատահականության մեթոդի օգտագործումը ցույց է տվել այն պատճառահետևանքային կապը, որը առկա է ծխելու և սրտի անբավարարության զարգացման միջև, ինչը, անգամ հանգիստ վիճակում առաջացնում է սրտի ռիթմի ավելացում։ Սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկային գոտում առանցքային դեր է խաղում հենց նիկոտինը, որի ներգործումը մեծացնում է սրտի կծկումների հաճախությունը և փոխում է հարթ մկանային մանրաթելերի կրճատումը՝ դրանով իսկ սրտանոթային ամբողջական համակարգի վրա առաջացնելով ծանրաբեռնվածություն։
Brigham and Women’s Hospital-ից (Բոստոն, Մասաչուսեթս) ամերիկացի սրտաբանը բացահայտել է, որ ծխելը հանգեցնում է սրտի ձախ փորոքի զանգվածի և հիպերտրոֆիայի ավելացման՝ սրտամկանի հաստացման հաշվին, ինչը մեծացնում է սրտային անբավարարություն վտանգը։ Սա հանգեցնում է սրտի ֆունկցիայի վատթարացման։
Հետազոտողները նշում են ծխելու և իմպոտենցիայի միջև հարաբերակցությունը։ Օրական երկու տուփ ծխախոտ օգտագործող տղամարդկանց մոտ իմպոտենտ դառնալու ռիսկը 40 %-ով ավելի է, քան չծխողների մոտ։ Օրական 20 գլանակ ծխող տղամարդկանց մոտ իմպոտենտ դառնալու հավանականությունը չծխողների համեմատ 24 %-ով ավելի է։ Նրանք, ովքեր օրական 20 գլանակից ավելի են ծխում, այդ թիվը հասնում է մինչև 39 %-ի։ Պատճառը արյունատար անոթներում նիկոտինի և խեժի պարունակությունն է։
Անգամ ծխելը թողնելուց հետո իմպոտենտ դառնալու վտանգը մնում է առկա։ Նարգիլեի օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել իմպոտենցիայի։
Հետազոտությունները հաստատել են, որ ծխելը նպաստում է նաև սերմնահեղուկի որակի վատթարացմանը։ Ծխողների սերմնահեղուկը ավելի շատ վնասված ԴՆԹ է պարունակում, և նրանց գործունեությունը զգալիորեն ավելի ցածր է, քան ոչ ծխողներինը։
Կանանց մոտ ծխելը կամ ծխախոտի ծխի շնչելը կարող է անպտղության պատճառ դառնալ։ Ծխող կանանց մոտ անպտղության հավանականությունը 60 %-ով ավելի է, քան՝ չծխողների։ Մասնավորապես նիկոտինը, մի շարք այլ քիմիական վնասակար նյութերը ծխի հետ խառնվելով, ներթափանցում է մարմին և խանգարում է օրգանիզմին ձվազատման (օվուլյացիա) էստրոգեն հորմոնը սինթեզելուն։ Ծխելը նաև խանգարում է ներարգանդային արյան մատակարարմանը։ Ծննդաբերության շրջանում հասցված որոշ վնասներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել, այդ իսկ պատճառով ծխելու դադարեցումը անհրաժեշտ է հետագա վնասները կանխելու համար։
Ծխելը վտանգավոր գործոն է հանդիսանում ստամոքսի խոցերի և տասներկումատնյա աղիքի համար, այն մեծացնում է ոչ միայն հիվանդության վտանգը, այլ նաև հետագա վերականգնման տևողությունը։
Բազմակի սկլերոզով ուղեկցվող ապաճումը և պաթալոգիական գործընթացը (ուղեղի և ողնաշարի սպիտակ նյութի ոչնչացում), ի տարբերություն չծխողների, առավել ցայտուն է արտահայտված այն հիվանդների մոտ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առնվազն 6 ամիս ծխել են։
Ծխողների շրջանում շիզոֆրենիայի և դեպրեսիվ խանգարումների դեպքերի բարձր ցուցանիշը հայտնաբերվել է վաղուց. դեպրեսիայով հիվանդ մարդկանց շրջանում դիտվել էր ծխելու բարձր ցուցանիշ։ Այնուամենայնիվ, չէր բացատրվել, որ շիզոֆրենիան կամ դեպրեսիան հանգեցնում են ծխելու աճի, կամ ծխելը հանգեցնում է հոգեկան հիվանդությունների զարգացմանը։ Մենդելեևի պատահականության արդյունքներով ցույց էր տրվել, որ հենց ծխելն է էապես նպաստում շիզոֆրենիայի և դեպրեսիայի զարգացմանը։ Շիզոֆրենիայի համար ծխելը մեծացնում է այս հիվանդության զարգացման ռիսկը 2.27 անգամ, դեպրեսիաների համար` 1.99 անգամ։ Նիկոտինը, որը գործում է նիկոտինային խոլիներգիկ ընկալիչի վրա, խթանում է նյարդափոխադրիչների ազատ արձակումը, ինչպիսիք են դոպամինը և սերոտոնինը, մինչդեռ փորձարարական տվյալները ցույց են տվել, որ սերոտոնինի երկարատև խթանումը հանգեցնում է դեպրեսիվ խանգարումների զարգացմանը։
Ծխելը կարող է թունավոր ազդեցություն ունենալ ցանցաթաղանթի վրա և մակուլոդեգեներացիայի զարգացման պատճառ դառնալ։
Ծխախոտից կախվածությունը կարող է լինել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական։ Հոգեբանական կախվածության ժամանակ, երբ մարդը գտնվում է ծխողների միջավայրում կամ սթրեսի մեջ, մտավոր գործունեությունը խթանելու համար ձգվում է դեպի ծխախոտը։ Մշակվում է որոշակի սովորություն՝ «ծխելու ծես», առանց որի մարդը չի կարող լիարժեք ապրել։ Երբեմն այդպիսի մարդիկ ծխելու պատրվակ են փնտրում, ծխում են որևէ հարցի քննարկման ժամանակ կամ պարզապես զրուցելու ընթացքում, երբեմն էլ ժամանակ «սպանելու» համար կրկին ձգվում են դեպի ծխախոտը։
Ֆիզիկական կախվածության ժամանակ նիկոտինի չափաբաժնի նկատմամբ մարմնի պահանջարկն այնքան ուժեղ է դառնում, որ ծխողի ողջ ուշադրությունը կենտրոնոնում է ծխախոտ գտնելու վրա, ծխելու ցանկությունը դառնում է այնքան մոլուցքային, որ այլ կարիքների մեծ մասը (աշխատանքի վրա կենտրոնանալը, քաղցը բավարարելը, հանգստանալը, քնելը և այլն) անցնում են հետին պլան։ Ծխախոտից բացի, որևէ այլ բանի վրա կենտրոնանալը դառնում է անհնարին, առաջանում է ապատիա։
Հղիության ընթացքում ծխելը, երեխայի մոտ կարող է առաջացնել Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ։
Գիտնականները ապացուցել են, որ հղիության ընթացքում ծխելը փոփոխություններ է առաջացնում գենետիկ մակարդակում։ Տուժում է ավելի քան վեց հազար ԴՆԹ. սպիտակուցների մակերեսին հայտնվում են հատուկ «պիտակներ», որոնք կարող են հանգեցնել այդ գեների գործողության խանգարմանը։
Գերմանացի գիտնականները պարզել են, որ նիկոտինի ազդեցությանը ենթարկված երեխաները, ուղեղում լսողական ապարատի ոչ նորմալ զարգացման հետևանքով կարող են ունենալ լսողական խնդիրներ։ Սա ուղեղի այն հատվածն է, որն օգտագործվում է ձայնային օրինաչափությունները վերլուծելու համար։ Իսկ լսողության խանգարումը դժվարություններ է առաջացնում խոսքում և ուսումնական գործընթացում։ Բժիշկները նաև պնդում են, որ ծխելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ մինչև 1 տարեկան երեխաների մոտ՝ մահվան։
Չինացի հետազոտողները իրականացրել են մետա-ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ այն երեխաների մոտ, որոնց հայրերը ծխում են, իսկ մայրերը համարվում են պասիվ ծխողներ, սրտի բնածին արատով ծնվելու վտանքը բազում անգամ ավելի մեծ է լինում։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վաղաժամ ծննդաբերության հավանականությունը 1 %-ով ավելի մեծ է այն կանանց մոտ, ովքեր հղիության ընթացքում ծխում են։
Պարզվել է, որ բժիշկների, երեխաների և դեռահասների կրթությունն ու խորհրդատվությունը դրական ազդեցություն են թողնում ծխելու վտանգը նվազեցնելու վրա։ Համակարգային ակնարկները ցույց են տվել, որ հոգեսոցիալական միջամտությունները կարող են օգնել ծխող կանանց հղիության ուշ շրջանում թողնել ծխելը։
Ծխողների մեծամասնությունը ցանկանում է թողնել ծխելը, երբ իմանում է դրա վատ հետևանքների մասին։ Բժշկի հետ խորհրդակցելը և դեղամիջոցների նշանակումները կարող են կրկնապատկել ծխելը թողնելու հնարավորությունները։
2016 թվականի կոկրավոնյան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թմրանյութերի բուժման և վարքագծային աջակցության համադրությունն ավելի արդյունավետ է, քան նվազագույն միջամտությունները կամ սովորական բուժումը։
23 երկրներում (աշխարհի բնակչության մոտավորապես 32%-ը) մի շարք անվճար ծառայություններ ստանալու միջոցով հնարավորություն կա ամբողջությամբ կամ մասնակիորեն բուժվել ծխախոտի կախվածությունից։ Քիչ մարդիկ են տեղեկացված ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող վտանգներին։ Չինաստանում, մեծահասակների՝ ծխախոտի օգտագործման գլոբալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծխողների 26.6 %-ը գիտի, որ ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, սրտի հիվանդությունների և ինսուլտի։
Նիկոտինային կախվածությունից ազատվելու համար օգտագործվում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «Վարենիկլին»-ը և «Բուպրոպիոն»-ը։
Ծխախոտի գովազդի արգելումը նվազեցնում է դրա սպառումը։ Լրատվամիջոցները (ԶԼՄ) կարող են նպաստել ծխախոտի պահանջարկի նվազեմանը։
CHRNA5-CHRNA3-CHRNB4 գենետիկ կլաստերի պոլիմորֆային տարբերակները զգալի ասոցացում ունեն նիկոտինից կախվածության զարգացման հետ։ CHRNA5 գենի պոլիմորֆիզմները նույնպես կապված են թոքերի քաղցկեղի զարգացման, թոքային քրոնիկական խոչընդոտող հիվանդության, շիզոֆրենիայի հետ, хронической обструктивной болезнью лёгких: Հայտնաբերվել են նաև CHRNA5 պոլիմորֆիզմի էական ազդեցություններ, որոնք նպաստում են կյանքի երկարակեցությանը։ Նման ազդեցությունը տարբեր հիվանդությունների վրա բացատրվում է պոլիմորֆային տարբերակ ունեցողների շրջանում ծխախոտի միջին սպառման աճով։ Շրջակա միջավայրի ազդեցության փոփոխության շնորհիվ այս գենը հանդիսանում է ուսումնասիրված մարկերներից մեկը, որն օգտագործվում է Մենդելյան պատահականության և ծխելու պատճառահետևանքային կապերը հաստատելու համար։
Տարբեր երկրներում, ազգային օրենսդրության համաձայն, ծխախոտային մթերքների վաճառքի և սպառման մի շարք սահմանափակումներ կան։
Ըստ «մեծահասակների շրջանում իրականացված ծխախոտի օգտագործման գլոբալ հարցման» արդյունքների (GATS), Ռուսաստանում ծխում են՝
Ընդհանուր առմամբ, ծխում են 43.9 միլիոն մեծահասակներ, ինչը կազմում է երկրի բնակչության գրեթե 40 %-ը։ Ռուսաստանի քաղաքացիների 18-ից 44 տարիքային խմբում ծխում է գրեթե կեսը։ 7.3 միլիոն մարդ սկսել է ծխել մինչև 18 տարին լրանալը։
Ռուսաստանում ծխելու բարձր ինտենսիվություն է հայտնաբերվել։ Ծխախոտի օրական միջին քանակը՝
Ռուսաստանի բնակչության մոտ 80 %-ը ենթարկվում է երկրորդական ծխի ազդեցությանը.
Պասիվ ծխողների մոտ երկրորդային ծխի ազդեցությունը 60 %-ով մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը։
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի մարտի սկզբին, Ռուսաստանում, հակածխախոտային օրենսդրության կիրառման արդյունքում, 2013 թվականից ի վեր ծխողների թիվը նվազել է 17 %-ով։
Տղամարդկանց շրջանում մահվան դեպքերի 23 %-ը, իսկ կանանց շրջանում՝ 4 %-ը, կապված են ծխելու հետ։ Առավել աշխատունակ տարիքում (30-59 տարեկան), տղամարդկանց մահվան դեպքերի 40 %-ը, իսկ կանանց՝ 20 %-ը կապված է ծխելու հետ։
Ծխելու հետևանքով մահացությունների վաղաժամ դեպքերը կապված արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջացման հետ՝
Աշխատանքային տարիքում (30-59 տարեկան) այդ ցուցանիշները համապատասխանաբար 55 % և 32 % են՝
Ծխելը 90 % դեպքերում հանդիսանում է քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդության զարգացման պատճառ։
«Ծխախոտը սահմանափակելու մասին» դաշնային օրենքը մշակվել սկսել է 1998 թվականին, ընդունվել 2001 թվականին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարից։ 2013 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտի հետևանքներից մարդկանց առողջության պաշտպանության մասին» Դաշնային օրենքը։
Բելառուսի Հանրապետությունում արգելվում է ծխախոտի արտադրանքի գովազդը ԶԼՄ-ներում, պաստառների և գովազդային վահանակների վրա։ Չի կարելի ծխախոտ վաճառել սրճարաններում և մանկական սրճարաններում, ուսումնական հաստատություններում, մարզական հաստատություններում։ Արգելվում է ծխախոտ վաճառել մինչև 18 տարեկան անձանց (կասկածելի դեպքերում վաճառողը պետք է պահանջի գնորդի տարիքը հաստատող փաստաթուղթ)։
Ծխելը արգելվում է (բացառությամբ՝ ծխելու համար նախատեսված հատուկ վայրերի)՝
Արգելված վայրերում ծխելու համար տուգանգքը 4-ից 30 բազային միավոր է (եվրոյի վերածած՝ 40-ից 303՝ 2017 թվականի փոխարժեքով)՝
Ծխելու համար նախատեսված հատուկ վայրերը արգելվում է տեղակայել՝
Երկրում (2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ) 15-ամյա երեխաների ավելի քան 20 %-ը ծխում է։
Ծխախոտի արտադրանքի գովազդն արգելվում է։
Ուկրաինայի Գերագույն ռադայում ծխելու սենյակները փակ են։
Ծխախոտի օգտագործումն ամբողջովին արգելված է՝
Բացի ծխելու համար նախատեսված հատուկ վայրերից՝ արգելվում է նաև ծխել՝
Արգելվում է՝
Ընդունվել է օրենք, որի համաձայն ծխելը թույլատրվում է միայն փողոցում։ Մինչև 2013 թվականը ապամոնտաժվել են ծխախոտ վաճառող մեքենաները։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխել» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ծխել, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.