Սիգար

Սիգար (իսպ.՝ cigarro), ծխախոտի տերևներից փաթաթված ծխագլան, որը կարելի է ծխել այն տեսքով, ինչպես որ այն կա։ Սիգար ծխելու հիմնական նպատակն՝ ծխախոտի բուրմունքից հաճույք ստանալը։

Սիգար
Կիսահերմետիկ փողակով սիգար և երկակի գիլոտինյան տիպի կտրոց

Ժամանակակից սիգարի անմիջական նախատեսակները՝ ծխախոտի տերևի առաջին փաթեթները կիրառվում էին Հարավային և Կենտրոնական Ամերիկայի բնակիչների կողմից եվրոպացիների ժամանումից շատ առաջ։ Առաջին սիգարները հանրաճանաչելիություն են սկսել ունենալ դեռ 18-րդ դարում՝ իսպանացի կոնկիստադորներից շրջանակներում, իսկ հարյուր տարի անց հայտնվել են նաև Եվրոպայում։ 1817 թվականին կուբայական ծխախոտի իսպանական մենաշնորհի չեղարկումից հետո կուբայական ծխախոտը տարածվել է ողջ աշխարհով։ Այսօր սիգարների հանրաճանաչ մարկաները արտադրվում են Կուբայում, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետությունում, Հոնդուրասում և Կարիբյան ավազանի այլ երկրներոխմ։ Եվրոպայում սիգարներ են արտադրվում Շվեյցարիայում, Իտալիայում և Իսպանիայի Կանարյան կղզիներում։

Անվանման ծագումը

«Սիգար» անվանումը ծագում է իսպաներեն cigarro բառիցը, որը, հավանաբար, առաջացել է sik’ar (կամ sic’ar) բառից, որն էլ իր հերթին մայաների յուկատեկերենով նշանակում էր ծխախոտի ծխելու գործընթացը.

Պատմություն

Տերևներից պատրաստված փաթեթի ծխելու եղանակը Եվրոպա է եկել հնդկացիներից՝ Քրիստափոր Կոլոմբոսի արշավների արդյունքում։ 1492 թվականի հոկտեմբերին Հարավային Ամերիկայում ափ իջած եվրոպացիներ նկատել են, որ ծիսակատարությունների ժամանակ ներշնչելու համար տեղաբնիկները օգտագործում են «cohiba» բույսի տերևների շուրջ փաթաթված մայիսի (եգիպտացորենի) վառած տերևները, որի այրման արդյունքում ստացվում է բուրավետ ծուխ է առաջանում։ Հետագայում այդ բառով Կուբայում անվանել են սիգարի հայտնի ապրանքանիշ։ Իսկ ծխախոտ ծխած առաջին եվրոպացիներ էր Կոլոմբոսի ուղեկից կապիտան Ռոդրիգո դե Խերեսը, ով հետագայում այնքան է հակվել ծխախոտով, որ Իսպանիա վերադառնալուց հետո «ծուխ խմելու» ունակությունների հրապարակային ցուցադրումներից հետո իշխանությունների կողմից բանտ է նետվել, քանի որ նրանք կարծել են, որ դե Խերեսը տարված է սատանայով։

Ծանոթագրություններ

Սիգար Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգար» հոդվածին։

Tags:

Իսպաներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական մշակույթՏեսողության խանգարումՍևրի պայմանագիրԿայծակՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)ՈրոշիչԱրցախի ՀանրապետությունԷլենի օրագիրըՇաղկապԱգաթա ՔրիստիՎիլյամ ՍարոյանՏավուշի մարզՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Տեղեկատվական տեխնոլոգիաներԱրայի (լեռ)Մագելի քարանձավԹաիլանդՀայերեն ՎիքիպեդիաԳառնի (գյուղ)Գևորգյան հոգևոր ճեմարանՁիթողցոնց տուն-թանգարանQR-կոդԱռիթմիաՎարդանանց պատերազմԼեոնարդո դա ՎինչիԳլաուկոմաՄարմնի ջերմաստիճանՌուբեն ԲաբայանԷվերեստԲաղադրյալ թիվՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ԱֆրիկաՀետանցքի ճաքՀառիճի վանքՇվեդիաՔրիստոնեությունԱրեգակնային համակարգՀայաստանի անկախության հռչակագիրՀայկական գորգԱվելուկՋեկ ԼոնդոնԵվրոպական միությունՆորավանքՀարսնացու հյուսիսիցՆամակԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԳեղարդԱրտաշեսյանների թագավորությունՀակաբիոտիկներՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՍտեփան Զորյան (գրող)Կոտայքի մարզՍեռական հարաբերությունՀարթագյուղՓողԴեղանյութերԱմոքսիցիլինՄեսրոպ ՄաշտոցՖուտբոլՊեպտիկ խոցՀերպեսԱլեքսանդր ՊուշկինՕշինդրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿեչառիսի վանական համալիրՀեշտոցային արտադրությունՍրտամկանի ինֆարկտԲերանաբորբՀայկական սփյուռքՍտորոգյալՓրփրուկ (բույս)Ղարաքիլիսայի ճակատամարտՀամաստեղություններՍիֆիլիսԵվրատեսիլ 2023 երգի մրցույթ🡆 More