Բույս Փրփրուկ: բույսերի ցեղ

Փրփրուկ
Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Փրփրուկ (Filipendula)
Mill.

Փրփրուկ, գինարբ, հարսի պսակ (լատին․՝ Filipéndula), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Փրփրուկ թեղանման (F. ulmaria = F. megalocarpa),
  • Փրփրուկ վեցաթերթ (F. hexapetala)
  • Փրփրուկ խոշորապտուղ (F. megalocarpa

Առաջինը տարածված է Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է գետափերին, խոնավ մարգագետիններում, անտառի բացատներում և այլն։

Երկրորդը՝ բոլոր մարզերում՝ չոր մարգագետիններում, թփուտներում, տափաստանային թեքություններում։

Ջրովի մարգագետիններում, լեռնային մացառաթփուտներում, անտառային բացատներում աճում է ծաղկահյութով և ծաղկափոշով հարուստ փրփրուկը։ Տարածված է նաև չոր մարգագետիններում և սարալանջերին, տափաստաններում։

Տարածված են Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում։ Մարոկկոյում, Եվրոպայում, Փոքր Ասիայում և Ասորիքում (Սիրիա) հաճախ հանդիպող բույսերից է F. ulmaria տեսակը (Փրփրուկ ծփատերև)։

Անվանում

Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ 
Փրփրուկ։ Ծաղկի դիագրամը

Այլ անվանումներն են՝ գինարբ, ծաղկի պսակ։ Լատիներեն գիտական անվանումն է՝ Filipendula, բարդ բառ է՝ filum = թել և Pendulus = կախված։ Անվանումը կապված է շեղ աճող կոճղարմատից դուրս եկող բարակ արմատների վրա աճող պալարների հետ։ Պալարները հաճախ անվանում են գետնընկույզ, դրանք ունեն հաճելի համ, հարուստ են օսլայով և դաբաղանյութով։

Կենսաբանական նկարագիր

Կախված պայմաններից՝ բարձրությունը կարող է տատանվել 20-150 սմ, աճում է միայնակ կամ կազմում մարգագետիններ։ Ցրտադիմացկուն, լուսասեր բույս է, դիմանում է երաշտին, նախընտրում է չափավոր խոնավ կլիման, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցողունը ուղղաձիգ է, մերձարմատային տերևները՝ խոշոր երկարավուն, փետրաձև կտրտված՝ տերևաթիթեղով։ Ցողունային տերևները մանր են, նոսր տեղակայված, նույնպես փետրաձև կտրտված, տրորելիս արձակում են սուր հոտ։

Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ 
Filipendula kamtschatica

Ծաղկաթերթիկները հինգն են (երբեմն՝ վեցը՝ F.hexapetala), առէջքները ավելի երկար են (մինչև 2 անգամ), քան թերթիկները։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երբեմն՝ բաց վարդագույն՝ հավաքված հուրանանման կամ վահանաձև ծաղկաբույլերում, ունեն հեռվից լսելի մեղրի բույր՝ բույսի անգլերեն անվանումն է՝ Meadowsweet = մարգագետնային բուրմունք։

Խավապատ պտուղը բաղկացած է 10-15 միասերմ՝ պարուրաձև ոլորված հատվածներից։ Ծաղկում է՝ մայիս-օգոստոս, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։

Քիմիական կազմ

Պարունակում է կումարին, ֆլավոն, թթուներ (էլլագի և սուրճի), կատեխին, վանիլին, կամֆորա, սալիցիլային ալդեհիդ, մեթիլսալիցիլատ։ Արմատը պարունակում է (30 մգ՝ 100 գ հումքի մեջ) գլիկոզիդներ գաուլտերին և սպիրեին, տերևները՝ մի փոքր ավելի շատ, և նաև կապտաթթվի (ցիանի միացություն) հետքեր, կարոտին, ասկորբինաթթու, եթերային յուղեր, տանիդներ։ Սերմում կա մինչև 6 տոկոս ճարպայուղեր։ Ընդգրկված է մի շարք արևմտաեվրոպական երկրների դեղաբանական ձեռնարկներում։

Կիրառություն

Սկանդինավյան երկրներում օգտագործում են գարեջրի և գինու արտադրությունում։ Մատղաշ ճյուղերը և պալարներն ուտելի են։ Խոտը լավ անասնակեր է։ Կիրառվում է կաշեգործության մեջ՝ որպես դաբաղող և ներկանյութ։ Դեղաբույս է. կանաչ զանգվածի պատրաստուկները միզամուղ, ճիճվամուղ, հականեխիչ, արյունահոսությունը դադարեցնող միջոց են, կոճղարմատի պատրաստուկները՝ կապող, միզամուղ և քրտնաբեր։ Գեղագարդիչ է և մեղրատու։ Թեղանման փրփուրի պալարներն ուտելի են։

Ունի լայն կիրառում ժողովրդական բժշկության մեջ։

Տեսակներ

Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ 
Filipendula vulgaris
  • Filipendula angustiloba (Turcz.) Maxim. [syn. Filipendula intermedia (Glehn) Juz.]
  • Filipendula camtschatica (Pall.) Maxim.
  • Filipendula denudata (J.Presl & C.Presl) Fritsch
  • Filipendula glaberrima Nakai [syn. Filipendula koreana (Nakai) Nakai] [syn. Filipendula yezoensis Hara]
  • Filipendula megalocarpa Juz.
  • Filipendula palmata (Pall.) Maxim.
  • Filipendula stepposa Juz.
  • Filipendula ulmaria (L.) Maxim.
  • Filipendula vulgaris Moench (1794) [syn. Spiraea filipendula L. (1753)] [syn. Filipendula hexapetala Gilib. (1781)]
    Այլ տեսակներ
  • Filipendula occidentalis (S.Watson) Howell
  • Filipendula purpurea Maxim.,
  • Filipendula rubra Juz.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 336, 368, 369. — ISBN 9-87317-128-9
  • Дадыкин В. Чай из трав на каждый день // Наука и жизнь : журнал. — 2010. — № 6. — С. 132—134. — ISSN 0028-1264.
  • Таволга // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Юзепчук С. В. Род 754. Лабазник — Filipendula Adans. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин и С. В. Юзепчук. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1941. — Т. X. — С. 279—289. — 673 с. — 5000 экз.
  • Пояркова А. И. Род 718. Таволга — Spiraea L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Редактор тома С. В. Юзепчук. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. IX. — С. 283—305. — 540 + XIX с. — 5200 экз.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ 
Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ (բույս)» հոդվածին։
Բույս Փրփրուկ: Անվանում, Կենսաբանական նկարագիր, Քիմիական կազմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ (բույս)» հոդվածին։

Tags:

Բույս Փրփրուկ ԱնվանումԲույս Փրփրուկ Կենսաբանական նկարագիրԲույս Փրփրուկ Քիմիական կազմԲույս Փրփրուկ ԿիրառությունԲույս Փրփրուկ ՏեսակներԲույս Փրփրուկ ԾանոթագրություններԲույս Փրփրուկ ԳրականությունԲույս Փրփրուկ Արտաքին հղումներԲույս Փրփրուկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀՕշինդրԹորոս ՌոսլինՍիֆիլիսՀեպատիտ CՔարային շինանյութերՀորոսկոպԹալեաթ ՄեհմեդԱլբերտ ԱզարյանՆոյյան տապանԵզդիներՀովհաննես ՇիրազՇվեդիաԲրազիլիաՎարդենիսԱրամ ԽաչատրյանԵրևանի մետրոպոլիտենՍրտամկանի ինֆարկտՀին ՀռոմՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱծխաթթու գազՈրոշիչՍտեփանակերտԵրևանի բուսաբանական այգիԹմրամիջոցՍումգայիթի ջարդերԵրկրապահ կամավորականների միությունՍրտի բնածին արատներՀայկական կինոԱդենոմիոզԱպրիլի 23Հայկական անմոռուկԱլավերդիՀրամայական եղանակԷնդոմետրիոզՊարացետամոլՀամաչափությունՍեռական բազմացումԵռանկյունԿենդանակերպի նշաններՄովսես ԽորենացիԴանթեական առասպելԲազմացումԱրշակ ԿարապետյանՆախադասությունՆերարգանդային պարույրԱրմեն Տիգրանյան (երգահան)ՆապաստակներԵղնջացանԱվշային հանգույցների բորբոքումԱմբերդ (ամրոց)ՕձերԱլեքսանդր ՇիրվանզադեԼեոնարդո դա ՎինչիՊրենատալ զարգացումՓսորիազԲնական թիվԷկոհամակարգՕքեյՎանաձորՀայաստանի ձկների ցանկՉինաստանԵրկկենցաղներԴիկլոֆենակՌուսաստանի քաղաքների ցանկԸնկուզենիԵրազՄոլորակՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայ գրերի գյուտԳրիգոր Լուսավորիչ🡆 More