Իսլամական Համագործակցության Կազմակերպություն

Իսլամական համագործակցության կազմակերպություն (ԻՀԿ, մինչև 2011թ.՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն), կրոնաքաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանը անդամակցում են 55 իսլամական պետություններ (2003)։ Ադրբեջանական Հանրապետությունը ԻՎԿ անդամ է 1991-ից։ ԻՀԿ բարձրագույն մարմիններն են՝ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը, խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։ Ունի նաև հատուկ հանձնաժողովներ օժանդակ, մասնագիտացված մարմիններ, առընթեր հաստատություններ և այլն։ Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխություն, նրանց միջև ամրագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցություն, վերացնել ռասայական խտրականությունը, համադրել Սրբավայրերի պահպանությանն ուղղված բոլոր միջոցառումները, աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին, նպաստավոր պայմաններ ստեղծել անդամ պետությունների և այլ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման համար և այլն։Թուրքիայի անդամակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպությանը ժամանակավորապես դադարեցվել է

Ղարաբաղյան հակամարտությունը ԻՀԿ-ում

ԻՀԿ գագաթնաժողովներում և նիստերում բազմիցս անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտությանը։ 1991-ի դեկտեմբերին Սենեգալի մայոսքաղաք Դաքարի գագաթնաժողովում ԱՀ դառնալով ԻՎԿ լիիրավ անդամ՝ փորձել է օգտագործել կազմակերպության քաղաքական, տնտեսական և ֆինանսական ներուժը և աջակցություն ստանալ ԼՂ հարցում։ 1992-ի մարտին կազմակերպության հատուկ հանձնախումբն այցելել է Թեհրան, Անկարա, Բաքու, Մոսկվա և Երևան՝ ծանոթանալու Ղարաբաղյան հիմնախնդրի և նրա լուծման հնարավորությունների վերաբերյալ պետությունների ղեկավարների տեսակետներին։ Երևանում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովում և քննարկել Ղարաբաղյան հակամարտության իրավական կողմերը, ՀՀ և իսլամական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը և այլն։ Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։1992-ի հունիսին ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարների Ստամբուլի նիստում ԱՀ և Թուրքիայի պատվիրակությունները՝ ի դեմս արտգործնախարարներ Թ. Գասիմովի և Հ. Ձեթինի, գործունեություն են ծավալել մասնակիցների շրջանում հակահայկական դիրքորոշում ձևավորելու ուղղությամբ։ Ստամբուլում Ղարաբաղյան հակամարտության մասին առանձին բանաձև չի ընդունվել, սակայն ամփոփիչ հայտարարությունում պաշտպանվել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խնդիրը, միջազգային հանրությանը կոչ է արվել «ճնշում գործադրել Հայաստանի վրա», որպեսզի վերջինս երաշխավորի փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը։ Սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության միջազգայնորեն ընդունված սկզբունքներին աջակցելու համատեքստում՝ իսլամական պետությունների արտգործնախարարները համերաշխություն հայտնեցին ԱՀ-ին։ Այս տեսակետը հիմնված էր ԱՀ-ի կանխակալ կարծիքի վրա և անտեսված էր ԱՀ-ի ագրեսիան ՀՀ-ի դեմ։ ԻՎԿ հետագա գագաթնաժողովներում (Կարաչի, 1993, Թեհրան, 1997) և իսլամական պետությունների արտգործնախարների հանդիպումներում (Գվինեա, 1995, Ինդոնեզիա, 1996, Բուրկինա Ֆասո, 1999 և այլն) ընդունված փաստաթղթերը հիմնականում կրկնել են նախկինում ընդունված ձևակերպումները։

ԻՀԿ իր վերաբերմունքն է արտահայտել նաև ԼՂՀ նախագահական (1997 և 2002) և խորհըրդարանական ընտրությունների նկատմամբ՝ դրանք անվանել է «անջատողական շարժում, որը հսկողություն է սահմանել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում»։

ԻՀԿ հակամարտության կարգավորումը դիտարկում է քաղաքական ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով, սակայն հայկական կողմի անվերապահ զիջողներով։

Կազմակերպության շրջանակներում Թուրքիայից բացի, ակնհայտ ադրբեջանամետ գործունեություն են ծավալել նաև Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Բանգլադեշը։

Սկսած 2002-ից՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում կազմակերպության նախկին կոշտ դիրքորոշման մեջ տեղ են գտել որոշ տեղաշարժեր՝ ոչ հօգուտ ԱՀ-ի։ 2002-ի հունիսին իսլամական պետությունների արտգործնախարարների Խարթումի (Սուդան) վեհաժողովում կոչ է արվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով դրացիական հարաբերությունները և միջազգայնորեն ճանաչված սահմանները, միաժամանակ ԱՀ-ին կոչ է արվել՝ հրաժարվելու Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից։

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը։ Այս հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու համար» և սահմանափակել բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ։ Մամեդյարովը այդ երկրներին նաև կոչ է արել չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան:

«Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։ Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան հինգ տասնյակ երկրների արտգործնախարարներից:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ Իսլամական Համագործակցության Կազմակերպություն 

Tags:

196919912003Ադրբեջանական ՀանրապետությունՄարոկկոՌաբաթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀամանուններՂըզըլհաջըլիՊյութագորասՍմբատաբերդՍրտամկանի ինֆարկտՄոնթե ՄելքոնյանԵրիկամՄեր թաղը (պատմվածաշար)Բարդ նախադասությունԱրեգակՓոշոտումԹռչնագիրԷջմիածնի Մայր ՏաճարԱրմավիրՑորենՔարտեզԵգիպտոսԴանթեական առասպելԱնդրանիկ ՕզանյանՎիքիպեդիաԼեոնիդ ԵնգիբարյանՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՌուբեն ՍևակԿրիաներՍանահինի վանական համալիրԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԵրեքնուկBooking.comԷկզեմաԱրարատի մարզԵրվանդ ՔոչարԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԷնվեր փաշաՇուշիի ազատագրումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Աննա ՀակոբյանՕձունի տաճարՏեղի պարագաԹվական անունՎիլյամ ՍարոյանԿարսԴեռահասի հոգեբանությունԱզգային ժողովրդավարական բևեռԽՍՀՄ փլուզումՎրաստանԲրուցելոզՇիրակի մարզՍիլվա ԿապուտիկյանԷվերեստՓսորիազՓոքրիկ իշխանըoginhԿանադաԱռյուծՄրգաշատԱնտառԿիլիկիաԱզատի ջրամբարԲութՊտուղԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԵրեխայի իրավունքներԿաթվածԹորոս ՌոսլինԵղիշե ՉարենցԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄարդու ատամԷրիթրոցիտներԿիպրոսԲառարանԱրտաշատԾաղիկ🡆 More