Դիահերձում կամ աուտոպսիա, դիահատում՝ դիակի ախտաբանա-անատոմիական կամ դատաբժշկական ուսումնասիրության նպատակով։ Դիակի ախտաբան-անատոմիական ուսումնասիրմամբ զբաղվում են ախտաբան անատոմները՝ քաղաքային կամ շրջանային հիվանդանոցներին կից դիահերձարաններում, հիմնականում՝ մահվան պատճառները, հիվանդագին պրոցեսի ախտորոշումը ճշտելու կամ գիտահետազոտական նպատակներով։ Դատաբժշկական փորձաքննությունն իրագործվում է դատաքննչական մարմինների պաշտոնական որոշման համաձայն։ Դիահերձումը պարտադիր է, երբ մահը վրա է հասել հիվանդանոց ընդունվելուց հետո 2 ժամվա ընթացքում, բռնի մահվան, հանկարծամահության, նորածինների մահվան (որդեսպանություն), անհայտ դիակների, հիվանդությունն ախտորոշված չլինելու, բռնի մահվան կասկածների, սխալ բուժման, վիրահատման կամ ախտորոշման վերաբերյալ բուժանձնակազմի դեմ բողոքների դեպքում, երբ մահը տեղի է ունեցել տնային պայմաններում՝ առանց բժշկական անձնակազմի հսկողության։ Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ընթանում է 4 փուլով․
Դիահերձման ժամանակ պարտադիր բացում են գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչները, ուսումնասիրում բոլոր օրգանները, ինչպես նաև կատարում օրգանների և պարունակությունների նմուշների լրացուցիչ լաբորատորային (հյուսվածաբանական, մանրէաբանական, դատաքիմիական, քրեագիտական, ֆիզիկատեխնիկական, դեղաբանական, կենսաբանական և ռենտգենաբանական) հետազոտություններ։ Դիակի և լաբորատոր ուսումնասիրությունների հիման վրա կազմվում է արձանագրություն կամ ակտ, որի եզրակացության մասում փորձագետը պատասխանում է դատաքննչական մարմիններին հետաքրքրող բոլոր հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 373)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դիահերձում, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.