Բայազիդ Ii

Բայազիդ II (օսմ.

Բայազիդ II
օսման.՝ بايزيد ثانى
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1447
ԾննդավայրԱմասիա, Թուրքիա
Մահացել էմայիսի 26, 1512 (64 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանԲայեզիդ
Մայրենի լեզուօսմաներեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱյշե Խաթուն, Գյուլբահար Սուլթան, Ֆերահշադ Խաթուն, Գյուլռուհ Խաթուն, Շիրին Խաթուն, Նիգյար Խաթուն, Bülbül Hatun? և Hüsnüşah Hatun?
Ծնողներհայր՝ Մուհամմեդ II, մայր՝ Էմինե Գյուլբահար
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության սուլթան
ԵրեխաներՍելիմ I, Շեհզադե Ահմեդ, Շեհզադե Քորքուդ, Ayşe Sultan?, Aynışah Sultan?, Şehzade Alemşah?, Selçuk Sultan?, Fatma Sultan?, Hundi Sultan?, Hümaşah Sultan?, Kamerşah Sultan?, Hatice Sultan?, Gevhermülük Sultan?, Şah Sultan?, İlaldı Sultan? և Şehzade Şehenşah?
Ստորագրություն
Изображение автографа
Բայազիդ Ii Bayezid II Վիքիպահեստում

Մուհամմեդ II-ի որդին է։

Իր կառավարման ընթացքում Բայազիդը հզորացրեց Օսմանյան կայսրությունը, ճնշեց Սեֆյանների ապստամբությունը, որից հետո նրան գահընկեց արեց իր որդին` Սելիմ I-ը։ Նա նաև նշանավորվել է նրանով որ Ալհամբրայի ակտի ընդունումից հետո վերաբնակեցրել է Իսպանիայից վտարված հրեաներին կայսրության տարածքում։

Բայազիդ Ii
Բայազիդը մարտընչում է իր որդի Սելիմ I-ի հետ:

Վաղ կյանք

Բայազիդը Մեհմեդ II-ի (1432–81) և Էմին Գյուլբահար խաթունի զավակն է։

Բայազիդը ամուսնացել է Գյուլբահար խաթունի հետ, ով նրա ավագ որդու Շեհզադե Ահմետի մայրն էր, ով պետք է լիներ Բայազիդի իրավահաջորդը։

Պայքար գահի համար

Բայազիդը ստիպված էր պայքարել իր եղբոր Ջեմի դեմ, ով ցանկանում էր տիրանալ գահին` ռազմական դաշինք կնքելով եգիպտական Մամլուքների հետ։ Պարտություն կրելով իր եղբոր բանակներից Ջեմը օգնություն խնդրեց Հիվանդախնամների միաբանությունից Հռոդոսում։ Միևնույն ժամանակ ասպետները նրան հանձնեցին Հռոմի պապ Իննոկենտիոս VIII-ին (1484–1492): Հռոմի պապը որոշեց Ջեմին օգտագործել որպես գործիք թուրքերին Եվրոպայից հեռու պահելու համար, սակայն պապական խաչակրաց արշավանքը ձախողվելուց հետո Ջեմը տեղափոխվեց Նեապոլի բանտ, որտեղ մնաց մինչև մահը։ Բայազիդ II-ը վճարում էր Հիվանդախնամների միաբանությանը և Հռոմի պապին, որպեսզի Ջեմը մնար բանտարկված։

Կառավարում

Բայազիդ II-ը դարձավ Օսմանյան կայսրության կայսր 1481 թվականին։ Իր հոր նման Բայազիդը արևմտյան և արևելյան մշակույթների կրող էր։ Ի տարբերություն այլ սուլթաններին, նա շատ էր աշխատում սեփական երկրի համար։ Իր կառավարման տարիներին Բայազիդը մեծ քանակությամբ արշավանքներ կատարեց դեպի Վենետիկի հանրապետություն, որպեսզի առավելության հասներ միջերկրական ծովում և նրա նավատորմը գերիշող դիրք ստանար։ 1499–1503 թվականների պատերազմից հետո Բայազիդի իշխանության տակ անցավ ամբողջ Պելոպոնեսը։ Ապստամբություններ սկսվեցին արևելքում, ինչպիսիք էր Քիզիլբաշը, որոնք կազմակերպում էր պարսից շահ Իսմայիլ I-ը, ով ցանկանում էր տարածել Շիիզմը օսմանյան տարածներում։ Անատոլիայում ապստամբները սպանեցին Բայազիդի գլխավոր վեզիր Ալի Փաշային։

Հրեաների և մուսուլմանների ներգաղթ

1492 թվականին Իսպանական կայսրությունը որոշեց երկրի հրեա և մուսուլման բնակչությանը արտաքսել երկրից։ Բայազիդ II-ը 1492 թվականին Օսմանյան նավատորմը ադմիրալ Քեմալ Ռեյսի գլխավորությամբ ուղարկեց Իսպանիայի ափեր նրանց տարհանելու համար։ Նա հրամայեց իր տարածաշրջանային կառավարիչներին ջերմ ընդունել ներգաղթյալներին։ Նա նաև երաշխավորեց, որ ներգաղթյալները կդառնան օսմանյան կայսրության քաղաքացիներ։ Նա քննադատեց Ֆերդինանդ II-ին և Իզաբելլա I-ին, որ հրաժարվում են իրենց երկրի համար շատ օգտակար ժողովուրդներից։

Կառավարման վերջ

1509 թվականի սեպտեմբերի 14-ին Կոստանդինուպոլսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Բայազիդի երկու որդիներ` Սելիմ I-ը և Ահմետ սկսեցին պայքարել գահի համար։ Ահմետը անսպասելի նվաճեց օսմանյան Կարաման քաղաքը և սկսեց շարժվել դեպի Կոստանդնուպոլիս։ Իր անվտանգությունից վախենալով` Սելիմը ապստամբություն կազմակերպեց Թրակիայում, բայց պարտություն կրեց Բայազիդից և արտաքսվեց Ղրիմի թերակղզի։ Բայազիդը վախենալով, որ Ահմետը կսպանի իրեն, թույլ չտվեց նրան մուտք գործել Կոստանդնուպոլիս։

Սելիմը հետ կանչվեց Ղրիմից և Ենիչարների օգնությամբ կարողացավ գահընկեց անել Բայազիդին 1512 թվականի ապրիլի 25-ին։ Բայազիդը աքսորվեց իր հայրենի Դեմոտիկա, սակայն այդպես էլ տեղ չհասնելով մահացավ իր գահընկեցությունից մեկ ամիս անց։ Բայազիդը թաղված է Ստամբուլի Բայազիդ մզկիթում։

Ծանոթագրություններ

Բայազիդ Ii Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայազիդ II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 263 Բայազիդ Ii 

Tags:

Բայազիդ Ii Վաղ կյանքԲայազիդ Ii Պայքար գահի համարԲայազիդ Ii ԿառավարումԲայազիդ Ii Կառավարման վերջԲայազիդ Ii ԾանոթագրություններԲայազիդ Ii144714811512Ամասիա (քաղաք)Դեկտեմբերի 3ԹուրքերենԹուրքիաՄայիսի 26ՍուլթանՍտամբուլՕսմաներենՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կլիմաքս (ֆիզիոլոգիա)Ռոբերտ ՔոչարյանԾխելՓոքրիկ իշխանըԿարսի պայմանագիրՔարային շինանյութերԳևորգյան հոգևոր ճեմարանՆյարդային համակարգՀայաստանի լեռներՓրփրուկ (բույս)44-օրյա պատերազմԱնկախ պետությունների դրոշներՀայաստանի առաջին հանրապետությունՍիֆիլիսՊարզ թիվՇուշիՄովսես ԽորենացիՄանրանկարչությունԿոտրվածքԱպրիլի 29ԿենդանակերպՍտեփանավանի դենդրոպարկՄեր հայրենիքՍննդային ալերգիաԼենկթեմուրՊատարագ (եկեղեցական)Սիլվա ԿապուտիկյանՀովհաննես ՇիրազԱստիգմատիզմԽրիմյան ՀայրիկՏոտոԳեյմինգԴանիել ՎարուժանԾավալՄայիսի 1 (տոն)Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանԳևորգ Մարզպետունի (վեպ)Աշտարակ (քաղաք)ԻրավագիտությունԺենգյալով հացԱլեքսանդր ՇիրվանզադեԽոսրովի անտառ պետական արգելոցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀաղպատի վանական համալիրՇիրակի մարզԼևոմեկոլՀիպերթիրեոզՔիմիական տարրերի ցանկՀայկական ճարտարապետությունՎիտամինԱծանցՆապաստակներԹոքաբորբԱտամհատիկԵվրոպական միությունՃողվածքՇնչառությունՀայաստանի զինանշանԵրեք հրացանակիրներԲուրգ (երկրաչափություն)Արտաշես ԱՎագինիզմՄարմնի ջերմաստիճանԵրևանՋեկ ԼոնդոնՏիգրան ԱվինյանԱնանուխՇախմատԿուսաթաղանթԴՆԹԱզատի ջրամբարՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԼինուքսՄերկուրի (մոլորակ)ՆեյմարԽոսքի մասերՓարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)🡆 More