Կոստանդնուպոլիս

Կոստանդնուպոլիս (հուն․՝ Κωνσταντινούπολις, Կոստանդնուպոլիս, կամ ἡ Πόλις — «Քաղաք»),(օսման.՝ قسطنطينيه , թուրքերեն՝ Konstantinopolis, լատին․՝ Constantinopolis), քաղաք, որ ժամանակին հանդիսացել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը (330–395), Բյուզանդիայի մայրաքաղաքը (395-1204 և 1261-1453), Լատինական կայսրության մայրաքաղաքը (1204-1261) և Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453-1922)։

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Տեսակքաղաք և վարչատարածքային միավոր
ՄայրցամաքԵվրոպա և Ասիա
ԵրկիրԿոստանդնուպոլիս Բյուզանդական կայսրություն, Կոստանդնուպոլիս Լատինական կայսրություն, Հին Հռոմ, Կոստանդնուպոլիս Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս Թուրքիա
ՎարչատարածքԵվրոպա, Բյուզանդական կայսրություն, Օսմանյան կայսրություն և Ասիա
Անվանված էԿոստանդիանոս Ա Մեծ
Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիսը Բյուզանդական շրջանում մանրամասն քարտեզ Արխիվացված 2007-03-11 Wayback Machine.

324 թվականին հնագույն քաղաք Բյուզանդիոնը վերանվանվեց «Նոր Հռոմ» և հռչակվեց Հռոմեական կայսրության մայրաքաղաք Կոստանդիանոս Ա Մեծի կողմից, ում պատվին քաղաքը 330 թվականի մայիսի 11-ին անվանեցին Կոստանդնուպոլիս։ 5-րդ դարի կեսերից մինչև 13-րդ դարի սկիզբը Կոստանդնուպոլիսն Եվրոպայի ամենախոշոր և ամենահարուստ քաղաքն էր։ Քաղաքը հայտնի դարձավ իր ճարտարապետական հուշարձաններով, ինչպիսիք էին Սուրբ Սոֆիայի տաճար, որը Արևելյան ուղղափառ եկեղեցու տաճար էր և ծառայում էր որպես Տիեզերական պատրիարքության նստավայր, Կայսերական պալատը, որտեղ ապրում էին կայսրերը, Գալաթայի աշտարակը, Հիպոդրոմը, պարիսպները և այլ հանրահայտ շինություններ։ Կոստանդնուպոլսի համալսարանը հիմնադրվել է հինգերորդ դարում և ուսուցվում էր գրականություն և արվեստ մինչև ավերվելը 1204 և 1453 թվականներին, ներառյալ մեծ Կայսրեական գրադարարանը որտեղ նաև պահվում էին Ալեքսանդրիայի գրադարանի մնացորդները և ուներ մոտ 100,000 գիրք։ Քաղաքը Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն էր և պահվում էր քրիստոնեության սրբազան իրերից Քրիստոսի Փշե պսակը և Իրական Խաչը։

Կոստանդնուպոլիսը հայտնի էր իր զանգվածային և բարդ ամրություններով, որը համարվում էր իր դարաշրջանի պաշտպանողական ճարտարապետության եզակի օրինակ։ Թեոդոսյան պարիսպները ներառում էին զույգ պարիսպներ՝ փռված առաջին պատից 2 կմ դեպի արևմուտք։ Կոստանդնուպոլսի դիրքը Ոսկեղջյուրից մինչև Մարմարա ծով բաժանվում էր պաշտպանողական պարիսպնեով։ Քաղաքը սկզբում կառուցվել էր որպես Հռոմիի մրցակից և որոշ որոշումներ փոխ էր առնված Հռոմից։ Կարևոր պաշտպանական համակարգի մեջ էին մտնում մեծ պալատները, ջրամնարները և աշտարակները և Կոստանդնուպոլիսը համարվում էր երկու մայրցամաքների (Եվրոպա ու Ասիա) և երկու ծովերի (Միջերկրական ու Սև) դարպաս։ Չնայած քաղաքը պաշարվել է բազմաթիվ անգամ տարբեր բանակների կողմերից, այն անառիկ է մնացել մոտ ինը հարյուր տարի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Կոստանդնուպոլիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդնուպոլիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 616 Կոստանդնուպոլիս 

Tags:

Բյուզանդական կայսրությունԹուրքերենԼատինական կայսրությունԼատիներենՀունարենՀռոմեական կայսրությունՕսմաներենՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ես և նաՀայաստանի ՍահմանադրությունԿապ (խոսքի մաս)Գևորգ Ե ՍուրենյանցՉինաստանՇնչառությունԿենդանակերպի նշաններԱրագածոտնի մարզՀամո ԲեկնազարյանՖրանսուա ՌաբլեԿաթվածԲաթումի պայմանագիրՖրանսիաԿենդանակերպԱլբերտ ԱյնշտայնՍուրբ ծնունդՎանաձորՆյութափոխանակությունԱդոլֆ ԱնդերսենԱրծիվներՍերմՇաքարային դիաբետՀամբարձում (տոն)Հայկական խոհանոցԳրիգոր ՆարեկացիՏեղերի վանքՔարերի սիմֆոնիաԱղիների բորբոքային հիվանդությունՄոլորակԽոյ (կենդանակերպի նշան)ՀովհաննավանքՆյու ՅորքՍեղան (երկրաչափություն)Դեռահասի հոգեբանությունՄթնոլորտԲացահայտիչPornhubՎիտամին B12 անբավարարությունԱտոպիկ մաշկաբորբԵրիկամաքարային հիվանդությունՇաղկապՄաշկի սնկային հիվանդություններՔրոմոսոմԿարմրուկՄթնշաղի անուրջներԵրիկամի քրոնիկ հիվանդությունՄարդու պապիլոմավիրուսԱրցախյան շարժումԿոտորակ (մաթեմատիկա)ՀարադրությունՍեռական բազմացումԼեյկոցիտԼեհաստանԷրիթրոցիտներՄատյան ողբերգությանԱրհեստական բանականությունՄիքայել ՆալբանդյանԱյրին (նորավեպ)Լեռնային ՂարաբաղԱվանդությունՀայաստանի լեռներԱվշային հանգույցների բորբոքումՄհեր ՄկրտչյանՀայաստանի ազգային հերոսԱլցհայմերի հիվանդությունՀայերենի կետադրությունՀայաստանի անկախության հռչակագիրԶանգվածի պահպանման օրենքՀովհաննես ԱդամյանՉինգիզ խանՎանի հերոսամարտԽոր ՎիրապԿադմիումՁյունՀայկ նահապետԴանթեական առասպելԱլեքսանդր Թամանյան🡆 More