Հիվանդախնամներ (նաև հայտնի են որպես հոսպիտալյերներ, Մալթայի միաբանություն, Սուրբ Հովհաննեսի հովանավորության Երուսաղեմի, Հռոդոսի և Մալթայի հյուրընկալների ինքնավար միաբանություն Ordre souverain militaire hospitalier de Saint-Jean, de Jérusalem, de Rhodes et de Malte ), հիմնադրվել է 1080 թ.
որպես Ամալֆի քաղաքի հոսպիտալ նրանց հիմնական գործունեությունը եղել է Սուրբ Երկրում ուխտավորների պաշտպանումը, վիրավորներին օգնություն ցուցաբերելը և աղքատներին օգնելը։ Երբ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում քրիստոնյաներին հաջողվեց գրավել Երուսաղեմը, 1099 թ. կազմակերպությունը դարձավ ռազմա-կրոնական միաբանություն սեփական կանոնադրությամբ։ Միաբանության վրա դրվեց առաքելություն պաշտպանել Սուրբ Երկիրը։ Մուսուլմանների կողմից Երուսաղեմի գրավումից հետո Հիվանդախնամները հաստատվեցին Հռոդոս կղզում, ապա Մալթայում։
Հիվանդախնամների միաբանություն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Հոգևոր ասպետական միաբանություններ և hospitaller order? |
Ենթարկոում | Հռոմի Պապ |
Ներառնում է | Knight Hospitaller?, Knight Grand Commander of the Order of Hospitallers? և hospitaller? |
. | |
Տեղաբաշխում | Երուսաղեմ |
Անվանված է | Հովհաննես Մկրտիչ և Երուսաղեմ |
Մականուն | The "Religion", La Religion և La Religión |
Կարգախոս | Pro Fide, Pro Utilitate Hominum |
Գույներ | Սև թիկնոց վրան սպիտակ խաչ, կարմիր թիկնոց վրան սպիտակ խաչ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1099 |
Հիմնադիր | Blessed Gerard? |
Ճակատամարտեր | Խաչակրաց արշավանքներ, Աքքայի պաշարում (1189-1191), Մալթայի մեծ պաշարում, Հռոդոսի պաշարում (1480) |
Լուծարվեց | 1799 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ժան Պարիզո դե լա Վալետ |
Հիվանդախնամների ռազմա-կրոնական միաբանություն ստեղծվել է 1099 թ. Ժեռար Տենի կողմից։ Տենը իր միաբանության համար թագավորության տարածքում գնում էր հողեր։ Նրան հաջորդած Ռայմոն դը Պյուին Սուրբ Հարության տաճարի մոտ կառուցեց առաջին նշանակալի հիվանդանոցը։ Հիվանդախնամները և Տաճարականները միասին կառուցել են բազմաթիվ պաշտպանական ամրություններ։ 12-րդ դարի կեսերին միաբանությունը բաժանվեց եղբայր-մարտիկների և եղբայր բժիշկների միջև։ Երուսաղեմի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում հիվանդախնամներին էր պատկանում 140 բնակավայր և 7 խոշոր բերդ։
1187 թ. ընկնում է Երուսաղեմը, իսկ 1291 թ. Աքքան։ Հիվանդախնամները նախ հաստատվեցին Կիպրոսում, ապա Հռոդոսում։ Հռոդոսը անընդհատ ենթարկվում էր հյուսիսաֆիկյան ծովահենների ասպատակություններին։ XV դարում հիվանդախնամները կասեցրեցին երկու ներխուժում։ Նախ 1444 թ. Եգիպտոսի սուլթանը, իսկ 1480 թվականին հարձակվեց Մեհմեդ II-ը։ 1522 թ. Հռոդոսում ափանեց թուրքական 100 հազ. բանակը սուլթան Սուլեյմանի հրամանատարությամբ կղզին շրջապատել էին 400 նավեր։ Միաբանության առաջնորդ Ֆիլիպ Վիլյեն 7000 մարտիկների հետ միասին վեցամսյա դիմադրություն ցույց տվեցին թուրքերին, ովքեր կորցրել էին իրենց ուժերի ավելին քան մեկ երրորդ մասը, քաղաքը հանձնելու բանակցությունների ընթացքում Հիվանդախնամները ստացան հնարավորություն անվնաս լքելու կղզին։
1522 թ Հռոդոս կղզու կորստից հետո, ողջ մնացած ասպետներին թույլատրվեց դուրս գալ կղզուց նրանք նախ գնացին Կիպրոս, իսկ այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V նրանց նվիրեց Մալթա կղզին նրանք հաստատվեցին Մալթայում։ Տեղափոխվելուց հետո նրանք վերանվանվեցին Մալթայի միաբանության։
1798 թ. Նապոլեոն Բոնապարտին հաջողվեց գրավել Մալթան։ Հիվանդախնամների մեծ մասը ցրվեց, սակայն միաբանությունը շարունակեց գոյատևել։ Ռուս կայսր Պավել I-ը ապաստան տվեց շատ հիվանդախնամների Սանկտ-Պետերբուրգում։ Ռուսաստանում ապաստամ գտած հիվանդախնամները առաջնորդ ընտրեցին Պավելին։ Հիվանդախնամները շարունակեցին թուլանալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ հիվանդախնամները մարդասիրական, բժշկական և բարեգործական առաքելություն ծավալեցին։
Ներկայումս գործում է Մալթայի ինքնիշխան միաբանությունը, երբեմն դիտարկվում է, որպես գաճաճ պետություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիվանդախնամների միաբանություն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հիվանդախնամների միաբանություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.