Առագաստանավ, շարժման համար քամու ուժն օգտագործող նավ։ Քամին ուռեցնում է նրա խոշոր պաստառները՝ առագաստները։ Առագաստային զբոսանավերը զբոսանքի կամ մրցարշավի համար նախատեսված նավակներ կամ ոչ մեծ նավեր են։ Դրանց մեծ մասի անձնակազմը բաղկացած է 1–2 մարդուց, սակայն խոշոր առագաստանավերի անձնակազմում հաճախ աշխատում են 20 և ավելի նավաստիներ։
Հնում առագաստները սովորաբար պատրաստում էին պարուսինից (առագաստակտոր)։ Մեր օրերում այդ նպատակով օգտագործում են լայն տարածում ստացած այնպիսի ամուր և թեթև արհեստական նյութեր, ինչպիսիք են նայլոնն ու տերիլենը։ Առագաստի գործողության սկզբունքը շատ բանով հիշեցնում է ինքնաթիռի թևի աշխատանքը։ Օդը, շրջահոսելով առագաստը, նրա մի կողմում ստեղծում է բարձր ճնշում և հրող ուժ, իսկ փոխելով քամու նկատմամբ առագաստի անկյունը՝ ղեկորդը առագաստանավի շարժման համար կարող է օգտագործել նաև կողմնային ճնշումը։ Ղեկորդը առագաստանավը ղեկավարող մարդն է, իսկ նրան օգնող նավաստիները կազմում են անձնակազմը։ Որպեսզի առագաստանավը ընթանա անհրաժեշտ ուղղությամբ, նավաստիները փոփոխում են առագաստների փոխադարձ դիրքը, և քամին սահում է դրանց մակերևույթով։ Օգտագործելով այս երևույթը՝ ծովագնացները կարող են առագաստներով լողալ քամու գրեթե ցանկացած անկյան դեպքում։
Երկայնական, մեծ ողնուցը առագաստանավը պահպանում է շրջվելուց, երբ այն ընթանում է կողով դեպի քամին։ Առագաստանավերը կարող են լողալ համընթաց կողային քամու և նույնիսկ հանդիպակաց թույլ քամու ժամանակ։ Խուսանավելու (ոլորաձև շարժվելու) շնորհիվ առագաստանավն ի վիճակի է ընթանալ նաև քամուն հակառակ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առագաստանավ կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 523)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Առագաստանավ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.