Աբելիզավրայիններ

Աբելիզավրայիններ (լատին․՝ Abelisauridae), տերապոդների ենթակարգի, ցերատոզավրերի ինֆրակարգի դինոզավրերի կլադ (ընտանիք)։ Աբելիզավրայինները ծաղկման են հասել կավճի ժամանակաշրջանում՝ հնագույն հարավային Գոնդվանա սուպերմայրցամաքում։ Ներկա ժամանակներում նրանց բրածո մնացորդները հայտնաբերվել են ներկայիս Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարածքներում, ինչպես նաև Հնդկաստանում և Մադագասկարում։ Հաղորդվում է նաև քարացած առանձնացված ատամների մասին, որոնք հայտնաբերվել են Պորտուգալիայի ուշ յուրայի նստվածքաշերտերում և Ֆրանսիայի ուշ կավճային նստվածքաշերտերում, որտեղ նրանք գոյություն են ունեցել Արկովենատորների (լատին․՝ Arcovenator) հետ։ Աբելիզավրայինները առաջին անգամ հայտնվել են միջին յուրայի երկրաբանական տարեգրություններում, և առնվազն երկու ցեղ (մարրոկոյական Chenanisaurus և մադագասկարյան Majungasaurus) պահպանվել են մինչև մեզոզոյան դարաշրջանի վերջը՝ անհետանալով 66 միլիոն տարի առաջ։

Աբելիզավրայիններ
Աբելիզավրայիններ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Դինոզավրեր (Dinosauria)
Կարգ Մողեսակոնքայիններ (Saurischia)
Ենթակարգ Theropoda
Ինֆրակարգ †Ցերատոզավրեր (Ceratosauria)
Վերնաընտանիք Abelisauroidea
Ընտանիք Աբելիզավրայիններ (Abelisauridae)
Bonaparte & Novas, 1985

Ինչպես տերոպոդների մեծամանասնությունը, աբելիզավրայինները գիչատիչ երկոտանի դինոզավրեր էին։ Նրանց բնորոշ էին ետևի ամրակազմ վերջավորությունները և ակոսներով ու փոսերով խոշոր զարդարանքները՝ գանգերի վրա։ Բազմաթիվ աբելիզավրայինների մոտ, ինչպիսին է կարնոտավրը, առջևի վերջույթները թերաճ են, գանգը կարճ է, իսկ աչքերի վերևում աճում են ոսկրային կատարներ։ Հայտնի աբելիզավրայինների մեծ մասի երկարությունը դունչից մինչև պոչի ծայր՝ 5-ից մինչև 9 մետր է, իսկ Աֆրիկայում՝ Քենիայի Տուրկանայի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնված նոր և դեռ անանուն նմուշը հասնում է 11-12 մետր երկարության։ Մինչ աբելիզավրայինների բավականին լավ ուսումնասիրվելը, նրանց հատվածական մնացորդները երբեմն նույնականացվում էին որպես հնարավոր հարավամերիկյան տիրանոզավրեր։

Նկարագրություն

Առաջին աբելիզավրայինների բրածոները թվագրվում են վաղ կավճի դարաշրջանին (թեև յուրայի դարաշրջանի կեսերով թվագրվող ոսկորները նույնպես կարող են պատկանել աբելիզավրայիններին), և առնվազն մեկ ցեղ (Majungasaurus) ապրել է ուշ կավճի դարաշրջանի վերջում (66 մլն․ տարի առաջ)։

Ինչպես տերոպոդների մեծամանասնությունը, աբելիզավրերը գիչատիչ երկոտանի դինոզավրեր էին։ Աբելիզավրայիններին բնորոշ առանձնահատկություններին կարելի է վերագրել ետևի վերջույթների հաստությունը, գանգի ոսկորների վրա զանազան գոյացությունները՝ ակոսներով և անցքերով։ Բազմաթիվ աբելիզավրայինների մոտ, ինչպես օրինակ կարնոտավրն է, առջևի վերջույթները թերաճ են, գանգը կարճ է, իսկ աչքերի վերևում աճում են ոսկրային կատարներ։ Հայտնի աբելիզավրերի մեծ մասի երկարությունը դունչից մինչև պոչի ծայր՝ 5-ից մինչև 9 մետր է։

Դասակարգում

Աբելիզավրայիններ 
Quilmesaurus

Հնէաբաններ Խոսե Բոնապարտը և Ֆերնանդո Նովասը 1985 թվականին հորինում են Abelisauridae անունը, երբ նրանք նկարագրում էին համանուն Abelisaurus-ին։ Անվանումը ծագում է հնէաբան Ռոբերտո Աբելի ազգանունից, ով գտել է Աբելիզավրի բրածո մնացորդներ, և հունարեն σαυρος (sauros) բառից, որը նշանակում է «հսկա մողես, մողես»։ Շատ տարածված -idae վերջածանցը սովորաբար կիրառվում է կենդանաբանական ընտանիքների համար և ծագում է հունարեն -ιδαι (-idai) վերջածանցից, որը նշանակում է հոգնակի գոյական։

Abelisauridae-ն Կառլ Լիննեյի կողմից դասակարգված ընտանիք է, հիմնված աստիճանակարգով, ներառված Abelisauroidea վերնաընտանիքի մեջ, որը պատկանում է ցերատոզավրերի ինֆրակարգին, և իր մեջ ներառում է նաև Noasauridae ընտանիքը։ Կլադան մի քանի սահմանումներ է ունեցել ֆիլոգենետիկ տաքսոնոմիայի մեջ։ Ի սկզբանե այն սահմանվել է որպես հանգույցների վրա հիմնված տաքսոն, ներառյալ Աբելիզավրը, Կարնոտավրը, նրանց ընդհանուր նախահայրը և բոլոր հետնորդները։

Աբելիզավրայիններ 
Աուկազավրի համեմատությունը մարդու հետ
Աբելիզավրայիններ 
Կարնոտվարի կմախքի վերակազմություն

Հետագայում այն վերասահմանվում է որպես ցողունային տաքսոն՝ ներառելով բոլոր կենդանիներին, որոնք ավելի սերտ են կապված աբելիզավրի հետ (կամ ավելի ամբողջական կարնոտավրի հետ) հետ, քան Նոազավրի։ Հանգույցի վրա հիմնված սահմանումը չի ներառում այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են Ռուգոպսը կամ Իլոկելեզիան, որոնք համարվում են ավելի բազալ, քան աբելիզավրը, և սահմանման մեջ ներառված են ցողունի հիման վրա։ Աբելիազավրայինների մեջ առանձնանում է Carnotaurinae խումբը, իսկ Carnotaurinae-ը ներառում է Carnotaurini կլադան, որին է պատկանում են աուկազավրը և կարնոտավրը։

Ընդհանուր բնութագրեր

Ամբողջական բրածո կմախքներ նկարագրվել են միայն ավելի բարձր տիպի աբելիզավրայինների մոտ (ինչպիսիք են՝ կարնոտավրը և աուկազավրը), ինչը դժվարացնում է կմախքի որոշիչ հատկանիշների որոշելը ամբողջ ընտանիքի համար։ Սակայն, նրանց մեծ մասը հայտնի են գանգի առնվազն մի քանի բրածո մնացորդներից, այդ իսկ պատճառով ընդհանուր հատկանիշները հիմնականում վերաբերում են նրան։

Ծանոթագրություններ

Աբելիզավրայիններ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելիզավրայիններ» հոդվածին։
Աբելիզավրայիններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելիզավրայիններ» հոդվածին։

Tags:

Աբելիզավրայիններ ՆկարագրությունԱբելիզավրայիններ ԴասակարգումԱբելիզավրայիններ Ընդհանուր բնութագրերԱբելիզավրայիններ ԾանոթագրություններԱբելիզավրայիններԱֆրիկաԲրածո կենդանիներԳոնդվանաԴինոզավրերԼատիներենԿավճի ժամանակաշրջանԿլադՀարավային ԱմերիկաՀնդկաստանՄադագասկարՄեզոզոյան դարաշրջանՅուրայի ժամանակաշրջանՊորտուգալիաՍուպերմայրցամաքՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՋուրՍտեփան Զորյան (գրող)ԲույսերՍիֆիլիսՀարցական նշանԱշտարակ (քաղաք)ՎիքիպեդիաԻմ անունն Արամ էՀրամայական եղանակՍակավարյունությունՇուշիի ազատագրումԵրազահանԱրհեստական բանականությունԱրտույտների ագարակըՈրոշիչՄիավորված ազգերի կազմակերպությունԿաթվածԳեղարքունիքի մարզԵրակների վարիկոզ լայնացումԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱղվան ՎարդանյանԱնմոռուկ (խորհրդանիշ)ԵլակՄակբայՎարդավառԵրկիրՆոր ՆախիջևանԿրիաներԴաշտանային ցիկլԱծխաջուր22-րդ դարՊարզ թիվԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Թաջ ՄահալՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԱրագածԱշխարհի բնակչությունՊետական կառավարման ձևԱրյան շրջանառությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԿոորդինատային համակարգՔարտեզԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Աշոտ Գ ՈղորմածՁվարանի կիստաԲրոնխաբորբԱնասնապահությունԿոկորդաբորբՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՊարագաներԼևոն ՇանթՏարերային աղետներԱմբողջ թիվՀայկական մանրանկարչությունՌոբերտ ԱբաջյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱղմուկ ականջներումՍերմնահեղուկՎլադիլեն ԲալյանՄոսկվաՄարսողական համակարգԱլբերտ ԱյնշտայնՄողեսներԱշոտ Բ ԵրկաթՏիգրան ՊետրոսյանՄրգաշատԵրկրաշարժԱծանցյալԻրանԻրավունքՄինչամուսնական սեքսՀայկական լեռնաշխարհԳուլիվերի ճանապարհորդություններըՍյունիքի մարզ🡆 More