Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն

Ներկայումս կան 44 պետություններ, որոնք ելք չունեն դեպի բաց ծով։ Ամենաշատ պետությունները գտնվում են Աֆրիկայում (16 պետություն) և Եվրոպայում (14 պետություն)։ Ասիայում 12 պետություններ ելք չունեն դեպի բաց ծով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 2:

Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն
2011 թվականի դրությամբ դեպի ծով ելք չունեցող երկրները։ Մանուշակագույնով նշված են Ուզբեկստանը և Լիխտենշտայնը, որոնք ոչ միայն ելք չունեն դեպի ծով, այլ նաև շրջապատված են դեպի ծով ելք չունեցող երկրներով։

Միայն Ուզբեկստանը և Լիխտենշտայնը սահմանակից են դեպի բաց ծով ելք չունեցող պետությունների հետ։ Լիխտենշտայնը անկախացել է 1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության տապալումից հետո։ Անշլյուսի ժամանակ, Լիխտենշտայնը կորցրել է այդ կարգավիճակը, քանի որ Երրորդ Ռայխը ելք է ունեցել դեպի բաց ծով։ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ուզբեկստանը դարձել է երկրորդ երկիրը։

Երեք պետություններ ամբողջապես գտնվում են այլ երկրի տարածքում։ Սան Մարինոն և Վատիկանը սահմանակից են Իտալիային, Լեսոտոն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ 9 պետություններ սահմանակից են միայն երկու պետությունների՝ Մոնղոլիան, Նեպալը, Բութանը, Սվազիլենդը, Լիխտենշտայնը, Անդորրան, Մոլդովան, մասնակի ճանաչված Հարավային Օսիան և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։ Սրանցից միայն Մոնղոլիան է տարածքով մեծ։

Եթովպիան, որտեղ բնակվում է 93,8 մլն մարդ, համարվում է բնակչությամբ ամենամեծ պետությունը, որը ելք չունի դեպի համաշխարհային օվկիանոս։ Բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող խոշոր պետություններ են նաև Ուգանդան (34,7 մլն), Ուզբեկստանը (31,1 մլն) և Նեպալը (30,4 մլն)։

Տարածքվ ամենամեծ պետությունը, որը ելք չունի դեպի բաց ծով, Ղազախստանն է (2 724 900 կմ²)։ Տարածքով խոշոր են նաև Մոնղոլիան (1 566 500 կմ²), Չադը (1 284 000 կմ²), Նիգերը (1 276 000 կմ²), Մալին (1 240 000 կմ²), Եթովպիան (1 104 300 կմ²), Բոլիվիան (1 098 581 կմ²)։

Դեպի ծով ելք չունեն նաև նախկին խորհրդային 15 հանրապետություններից 9-ը։ Ընդ որում, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիա, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքները չեն պատկանում ջրային որևէ ավազանի։

Մասնակի ճանաչված Մալթական Ուխտը, որը գտնվում է Հռոմի տարածքում, ինչպես Վատիկանը, 1998 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է Մալթայի Սանտ Անջելո ծովամրոցը։

Դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրները

Դեռևս Ադամ Սմիթ իր «Ազգերի հարստություն» աշխատության մեջ նշում էր, որ երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը դեպի ծով ելք ունենալն էր, որն ապահովում էր առևտրաշրջանառության իրականացումը։ Ժամանակի ընթացքում ցամաքային տրանսպորտի զարգացումը նպաստեց, որ դեպի ծով ելք չունեցող պետությունների կախվածությունը ելք ունեցողներից կրճատվի։ Սակայն, ծովային բեռնափոխադրումները շարունակեցին մեծ դերակատարում ունենալ։ Սակայն ռազմական բախումների պատճառով, այդ երկրները կարող են խնդիրներ ունենալ դեպի ծով ելք ունենալու հետ։

Դեպի ծով պետությունների ելք ունենալու իրավունք

Համաձայն Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, դեպի ծով ելք չունեցող պետությունները իրավունք ունեն ելք ունենալու դեպի բաց ծով։ Այդ իրավունքը իրականացվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերով և պայմանագրերով։

Դեպի ծով ելք չունեցող պետությունները կարող են ունենալ նավեր՝ իրենց դրոշներով, որոնք կարող են տեղակայված լինել այլ պետությունների նավահանգիստներում (օրինակ՝ Չեխիայի նավերը կայանված են Լեհաստանի Շեցին նավահանգստում).

Բաց ծովում այդ պետությունները ունեն բոլոր հավասար իրավունքները։ Նրանք ունեն նավագնացության, ձկնորսության, թռչող սարքերի թռիչքների և այլ իրավունքներ։

Դեպի ծով ելք չունեցող պետությունների ցանկ

Ասիա

  1. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ադրբեջան
  2. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Հայաստան
  3. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Աֆղանստան
  4. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Բութան
  5. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ղազախստան
  6. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ղրղզստան
  7. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Լաոս
  8. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Մոնղոլիա
  9. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Արցախի Հանրապետություն՝ չճանաչված պետություն
  10. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Նեպալ
  11. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Տաջիկստան
  12. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Թուրքմենստան
  13. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ուզբեկստան

Աֆրիկա

  1. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Բոթսվանա
  2. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Բուրկինա Ֆասո
  3. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Բուրունդի
  4. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Զամբիա
  5. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Զիմբաբվե
  6. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Լեսոտո
  7. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Մալավի
  8. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Մալի
  9. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Նիգեր
  10. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ռուանդա
  11. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Սվազիլենդ
  12. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ուգանդա
  13. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
  14. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Չադ
  15. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Եթովպիա
  16. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Հարավային Սուդան

Եվրոպա

  1. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Ավստրիա
  2. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Անդորրա
  3. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Բելառուս
  4. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Վատիկան
  5. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Հունգարիա
  6. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Կոսովո՝ մասնակի ճանաչված պետություն
  7. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Լիխտենշտայն
  8. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ չճանաչված պետություն
  9. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Լյուքսեմբուրգ
  10. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Հյուսիսային Մակեդոնիա
  11. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Մոլդովա
  12. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն՝ չճանաչված պետություն
  13. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Սան Մարինո
  14. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Սերբիա
  15. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Սլովակիա
  16. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Չեխիա
  17. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Շվեյցարիա
  18. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Հարավային Օսիայի Հանրապետություն՝ մասնակի ճանաչված պետություն

Հարավային Ամերիկա

  1. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Բոլիվիա
  2. Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն  Պարագվայ

Փաստեր

  • Բոլիվիան, ելք չունենալով դեպի ծով, ունի ռազմածովային ուժեր։ Բոլիվիայում տոնում են ծովի օրը։
  • Մոլդովայում գրանցված է 485 նավ, որը երկրին բերում է տարեկան մոտ 10 միլիոն մոլդովական լեու։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպի ծով ելք չունեցող պետություն» հոդվածին։

Tags:

Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն Դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներըԴեպի Ծով Ելք Չունեցող Պետություն Դեպի ծով պետությունների ելք ունենալու իրավունքԴեպի Ծով Ելք Չունեցող Պետություն Դեպի ծով ելք չունեցող պետությունների ցանկ[5]Դեպի Ծով Ելք Չունեցող Պետություն ՓաստերԴեպի Ծով Ելք Չունեցող Պետություն ԾանոթագրություններԴեպի Ծով Ելք Չունեցող Պետություն Արտաքին հղումներԴեպի Ծով Ելք Չունեցող ՊետությունԱսիաԱֆրիկաԵվրոպաՀարավային Ամերիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱծանցԵրվանդ ՔոչարՀայաստանի Ազգային ժողովԿաթնասուններԿատուներՖաշիզմՀնդկաստանի մշակույթՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Էջմիածնի Մայր ՏաճարՖեյսբուքՀայաստանի Կարմիր գիրքԱծխածինՀականիշՀայ գրերի գյուտՆապաստակներԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի կուսակցությունների ցանկԺենգյալով հացԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՆախադասության գլխավոր անդամներԹաթուլ ԿրպեյանՂազարոս ԱղայանՔարային շինանյութերԱղերԱնմոռուկՀայ-վրացական պատերազմՀիսուսԱյբուբենՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդԵրևանի պետական համալսարանՓիլիսոփայությունԿիրանց (Տավուշի մարզ)ՍինգապուրԱլեքսանդրապոլի պայմանագիրԲույսերՀեշտոցԲագրատունիների թագավորությունԱտոպիկ մաշկաբորբԴեղանյութերԿոստանդնուպոլիսԶինվորական կոչումներԲաթումի պայմանագիրԶվարթնոցի տաճարՄանկական և պատանեկան հանրագիտարաններԷկոհամակարգՎիտամինՀովհաննես ԱդամյանՀայոց պատմությունԳագիկ ԱԲնության պահպանությունՑորենՈւրբաթագիրքՇաղկապԳեղարքունիքի մարզԽատուտիկԱպրիլի 24Խոսրովի անտառ պետական արգելոցՀարկԵս և նաԱլգորիթմԲացահայտիչՔարՕրենսդիր իշխանությունՕսմանյան կայսրությունՄատյան ողբերգությանԱլեքսանդր ՍպենդիարյանԾիծեռնակներՈրոշիչՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱմառՇեշտԳլխավոր էջԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն🡆 More