Բարրի Մարշալ

Բարրի Ջեյմս Մարշալ (անգլ.՝ Barry James Marshall, սեպտեմբերի 30, 1951(1951-09-30), Kalgoorlie, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի բժիշկ, Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակակիր, Կլինիկական մանրէաբանության պրոֆեսոր և Արևմտյան Ավստրիալյիայի համալսարանի կազմում գտնվող «Մարշալ» կենտրոնի համահիմնադիր։ Բարրի Մարշալը և Ռոբին Ուորենն ապացուցել են, որ Հելիկոբակտեր Պիլորի (H.Pylori) բակտերիան մեծ դեր ունի պեպտիկ խոցերի առաջացման գործում՝ մարտահրավեր նետելով բժշկության մեջ տարիներ շարունակ գոյություն ունեցող այն տեսությանը, ըստ որի խոցերի առաջացման առաջնային պատճառներն են սթրեսը, գրգռող սնունդը և ստամոքսի գերթթվայնությունը։ Այս հայտնագործությունը թույլ տվեց բացահայտել հելիկոբակտեր պիլորիի և ստամոքսի քաղցկեղի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը։

Բարրի Մարշալ
անգլ.՝ Barry James Marshall
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1951(1951-09-30)[…] (72 տարեկան)
ԾննդավայրKalgoorlie, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
ՔաղաքացիությունԲարրի Մարշալ Ավստրալիա
ԿրթությունԱրևմտյան Ավստրալիայի համալսարան (1974) և Newman College, Perth?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունբժիշկ, պրոֆեսոր, կենսաբան, մանրէաբան և ինքնակենսագիր
ԱշխատավայրRoyal Perth Hospital?, Վիրջինիայի համալսարան, Փենսիլվանիա նահանգի համալսարան և Արևմտյան Ավստրալիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ավստրալիայի շքանշանակիր Հարյուրամյակի մեդալ

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Գայդների միջազգային պարգև

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

Հեյնիկեն բժշկական մրցանակ

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

Keio Medical Science Prize?

Florey Medal?

Buchanan Medal?

Fellow of the Australian Academy of Health and Medical Sciences?

Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ

Հոնկոնգի չինական համալսարանի պատվավոր դոկտոր

Macfarlane Burnet Medal and Lecture?

Մահիդոլ արքայազնի մրցանակ

և

Warren Alpert Foundation Prize?

ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Chinese Academy of Engineering? և Ավստրալիայի գիտությունների ակադեմիա
Բարրի Մարշալ Barry Marshall Վիքիպահեստում

Կրթություն և կյանքի վաղ փուլեր

Մարշալը ծնվել է Արևմտյան Ավստրալիայի քաղաք Կալգուրլիում, այնուհետև 8 տարեկան հասակում տեղափոխվել է քաղաք Պերտ։ Հայրը կատարել է բազմապիսի աշխատանքներ, իսկ մայրը եղել է բուժքույր։ Բարրին եղել է ընտանիքի 4 երեխաներից ամենամեծը։ Նա շարունակել է կրթությունը Նյումանի քոլեջում, այնուհետ ընդունվել է Արևմտյան Ավստրալիայի Բժշկական համալսարան՝ ավարտելով այն 1974 թվականին։ Ամուսնացել է Ադրիենի հետ 1972 թվականին, ունեցել 4 երեխա։

Գործունեություն և հետազոտություն

Պերտի արքայական հիվանդանոցում աշխատելու տարիներին նա հանդիպել է Ռոբին Ուորենին, ով զբաղվում էր գաստրիտների հետազոտությամբ։ Միասին նրանք սկսել են հետազոտել սպիրալաձև բակտերիայի և գաստրիտի առաջացման կապը։ Առաջադրել են հիպոթեզ, որը նվիրված էր ստամոսքի խոցի և քաղցկեղի առաջացման բակտերիալ պատճառագիտությանը։ Այս տեսության հրապարակումից անմիջապես հետո ենթարկվել է ծաղրի գիտնականների և բժիշկների կողմից, ովքեր չէին հավատում, որ որևէ բակտերիա կարող է գոյատևել ստամոքսի թթվային միջավայրում։ Իր հարցազրույցներից մեկում Մարշալը նշում է «Բոլորը դեմ էին ինձ, սակայն ես գիտեի, որ ճիշտ եմ»։

1982 թվականին Մարշալը և Ուուրենը իրենց տեսության ճշմարտացիությունը ապացուցելու համար սկսել են փորձանմուշների մանրէաբանական ցանքսի հետազոտությունները։ Ընդհանուր 100 փորձանմուշներից առաջին 30-ը չեն արդարեցրել նրանց հույսերը․ ոչ մի նմուշում չէր հայտնաբերվել Հելիկոբակտեր Պիլորի բակտերիայի ցանքսի աճ։

Լաբորատորիայի աշխատակիցները բակտերիալ ցանքսի ուսումնասիրման այդժամ ընդունված եղանակի համաձայն յուրաքանչյուր փորձանմուշի բակտերիալ միկրոֆլորայի աճը գնահատում են և վերջնական եզրակացություն տալիս 2 օրվա ընթացքում։ Սակայն այս հետազոտության 31-րդ փորձանմուշը եղավ բեկումնային։ Աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով լաբորատորիայի մանրէաբանները, չհասցնելով գնահատել փորձանմուշի բակտերիալ աճը 2 օրվա ընթացքում, գնահատում են այն նմուշառումից մոտ 4 օր անց և, ի զարմանս բոլորի, հայտնաբերում են Հելիկոբակտեր Պիլորիի աճը։

Որպես եզրակացություն պարզ են դառնում հետևյալ դրույթները

  • Միայն Հելիկոբակտեր Պիլորի բակտերիան է դիմակայում և բազմանում ստամոքսի թթվային բակտերիասպան միջավայրում։
  • Հ․ Պիլորիի աճի համար հարկավոր է ավելի երկար ժամանակահատված,առավել քան 2 օր։

1983 թվականին Բարրի Մարշալը և Ռոբին Ուորենը ներկայացնում են իրենց հետազոտության արդյունքները Ավստրալիայի Գաստրոէնտերոլոգների Ասոցիացիայում ,սակայն Ասոցիացիան հետազոտության արդյունքները գնահատում է ոչ բավարար։

Հելիկոբակտեր Պիլորի վարակի ինքնափորձարկում

Խոզուկներին Հելիկոբակտեր պիլորիով վարակելու անհաջող փորձերից հետո, Մարշալը դիմում է անձնազոհության։ Ստուգիչ էնդոսկոպիա անցնելուց հետո, որպեսզի ֆիքսեն գաստրիտի նշանների բացակայությունը, անձամբ է խմում Հելիկոբակտեր Պիլորիներ պարունակող հեղուկը՝ նպատակ ունենալով տարիներ անց առաջացնել խոց։ Սակայն որքան մեծ է լինում զարմանքը, երբ 3 օր անց իր մոտ նկատվում են գաստրիտի առաջին նշանները՝ սրտխառնոց, փսխում և հալիտոզ (տհաճ հոտ բերանի խոռոչից, որը Հ. Պիլորի հետևանքով առաջացած աքլորհիդրիային զուգակցող ախտածին բակտերիաների աճի և իրենց կենսագործունեության արգասիքների հետևանք է)։ 8-րդ օրը կրկնակի էնդոսկոպիան հաստատում է Գաստրիտի առաջացումը, իսկ բիոպսիան ապացուցում է Հելիկոբակտեր պիլորիի առկայությունը ստամոքսում։ 14-րդ օրը եռակի էնդոսկոպիայից հետո Մարշալը սկսում է ընդունել Հակաբիոտիկներ։ Ենթադրվում էր, որ բնածին իմուն համակարգը կարող է ռադիկացնել Հելիկոբակտեր Պիլորիի սուր վարակը, սակայն Բարրի Մարշալի մոտ հակամարմիններ չէին հայտնաբերվել։ Մարշալի հիվանդության և ապաքինման մասին հոդվածը մինչև հիմա Ավստրալիայի Բժշկական ամսագրի ամենակարդացված հոդվածների շարքում է։

Ֆրեմենտալի և Պերթի արքայական հիվանդանոցներում աշխատելուց հետո, Մարշալը հետազոտություններ է անցկացրել նաև ԱՄՆ-ի Վիրջինյայի համալսարանում։ Մարշալը շարունակելով հետազոտությունները ղեկավարում է նաև Հելիկոբակտեր Պիլորիի Հետազոտական լաբորատորիայի աշխատանքները Արևմտյան Ավստրալիայի Համալսարանում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բարրի Մարշալ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Մարշալ» հոդվածին։

Tags:

Բարրի Մարշալ Կրթություն և կյանքի վաղ փուլերԲարրի Մարշալ Գործունեություն և հետազոտությունԲարրի Մարշալ ԾանոթագրություններԲարրի Մարշալ Արտաքին հղումներԲարրի Մարշալ1951d:Q202136d:Q329503ԱնգլերենԱվստրալիաԱվստրալիացիներԱրևմտյան Ավստրալիա (նահանգ)Արևմտյան Ավստրալիայի համալսարանԲժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկՀելիկոբակտեր պիլորի վարակՄանրէաբանությունՊեպտիկ խոցՍեպտեմբերի 30ՍթրեսՍտամոքսի քաղցկեղ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿռունկներՀեռուստատեսային կենտրոնՀապավումՀյուսիսային ԿորեաԳիզայի բուրգերԿարմրախտԱդրբեջանՈւսուցման մեթոդներՀայերեն ՎիքիպեդիաՄոլորակԽոսրովի անտառ պետական արգելոցԱրյան շրջանառությունՄետրոնիդազոլՀայ գրերի գյուտԱվստրիաՄիզոպրոստոլԲրոնխիալ ասթմաԿատաղությունԳևորգ ՉաուշՎահե ՇահվերդյանԱմոթույքԿովԼոգիստիկաՀին ՀունաստանՌապոնեՀաննիբալԴեղաբույսերՏիգրան ԵրվանդյանՀաղորդակցային գործընթացՏողադարձՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԻրաքԻրավագիտությունԲնությունԲուդդայականությունՀայաստանի ձկների ցանկՖրանսիաՄիքայել ՆալբանդյանԲագրատունիների թագավորությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Կանանց միջազգային օրՓոքրիկ իշխանըԶատկի ավանդույթներԿիպրոսՄիսաք ՄեծարենցԿենդանիների հատկանիշների ցանկԻսրայելՄարմնի զանգվածի ինդեքսՇվեդիաՍասնա ծռերՀայերեն հայհոյախոսությունԱմերիկաԲելառուսՏավուշի մարզՀամակարգային կարմիր գայլախտ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱբորտՈւկրաինաՆյարդային համակարգՏիգրան ՊետրոսյանՀռոմեա-սելևկյան պատերազմԱբու-Լալա Մահարի (պոեմ)Արյան ճնշումԳենդերային ինքնությունԼիոնել ՄեսսիՀիրիկՊարբերական հիվանդությունԱլեքսանդր ԹամազովՄեծ Հայքի նահանգների ցանկՎիտամին DՋուրՀեշտոցի սնկային վարակԲարդ ստորադասական նախադասությունՇրջակա միջավայրՈրդանման ելունի բորբոքումԵրազահան🡆 More