Ականջասնկեր

Ականջասնկեր, կախասունկ տափաստանային, սպիտակ տափաստանային սունկ, կայսերական սունկ (լատին․՝ Pleurotus eryngii), Pleurotaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ, առավել տարածված է ականջասունկ սովորականը (P.

Ականջասնկեր
Ականջասնկեր
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Pleurotaceae
Ցեղ Ականջասնկեր (Pleurotus)
P.Kumm., 1871

ostreatus)։ Հանդիպում է բոլոր մարզերում։ Աճում է խառը և սաղարթավոր անտառներում, կոճղերի կամ ծառերի բների վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (ողջ տարին)։ Գլխարկը (տրամագիծը՝ 5-30 սմ) խոշոր է, ականջանման, լայն ձագարաձև, ներծալված եզրերով, հարթ, խոնավ, սպիտակավուն, մոխրագույն կամ գորշ մակերեսով։ Մազմզուկներով ծածկված ոտիկը գլանաձև է, երբեմն բացակայում է։ Պտղամիսը սպիտակ է, մսալի, թիթեղները՝ լայն, խիտ, սպիտակ, հետագայում՝ մոխրագույն։ Ուտելի է, ունի հաճելի հոտ և համ։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած վիճակում։ Ունի արդյունաբերական նշանակություն, աճեցվում է արհեստականորեն։

Նկարագրություն

Քիչ տարածված ուտելի սունկ է, որի 4-15 տրամագծով սպիտակ, դեղնամոխրագույն գլխարկը հարթ է կամ թեփուկավոր, մսալի տափակ կամ ուռուցիկ, թեթևակի կողքային։ Հաճելի համով և հոտով պտղամիսը սպիտակ է և ամուր։ Մոխրագույն երանգով թիթեղները սպիտակ են, նոսր, լայն և իջնում են ոտիկի վրա։ Ոտիկը 3-5 x 1-2 սմ է, սպիտակավուն, ամուր և ապակենտրոն, երբեմն կողքային։ Անգույն, իլիկաձև, հարթ սպորները 8-14 x 4-5,5 մկմ են։

Տարածվածություն

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Արայի լեռան փեշեր), Երևանի ֆլորիստիկական շրջանում «Խոսրովի անտառ» արգելոցում և Գառնիի շրջակայքում։

Էկոլոգիա

Հայաստանում հանդիպում է հովանոցազգի բույսերի արմատների կամ մահացած ցողուների վրա, անտառազուրկ վայրերում, ապրիլ-մայիս ամիսներին, 1300-1800 մ բարձրություններում։ Հերբոտրոֆ է, մակաբույծ։ Քիչ քանակությամբ արհեստականորեն աճեցվում է որոշ երկրներում։

Պահպանություն

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում։

Ծանոթագրություններ

Ականջասնկեր Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջասնկեր» հոդվածին։
Ականջասնկեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջասնկեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ականջասնկեր 

Tags:

Ականջասնկեր ՆկարագրությունԱկանջասնկեր ՏարածվածությունԱկանջասնկեր ԷկոլոգիաԱկանջասնկեր ՊահպանությունԱկանջասնկեր ԾանոթագրություններԱկանջասնկերԼատիներենՀՀ Կարմիր գիրքՊտղամիս (սունկ)Սունկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական անձնագիրԵկեղեցիՍպիտակուցներՕհմի օրենքՀրազդան մարզադաշտՀակաբիոտիկներԱկսել ԲակունցՄելանոմաԲանակում (հեռուստասերիալ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԼյարդՀարվարդի համալսարանԱռյուծԵրևանՀոգեկան հիվանդություններԱգաթա ՔրիստիԱսորիներԱմբողջ թիվԿովՎագինիզմՄխիթար ԳոշՀովհաննես ՇիրազԻնդոնեզիաԱշխարհի երկրներն ըստ տարածքիՌամադան (ամիս)Կրիշտիանու ՌոնալդուԱռաջնախաղԱրտաշես ԱՖրենկ ՍինատրաԱֆրիկաՕլիմպիական խաղերՀին աստվածներ (դրամա)Գևորգ Մարզպետունի (վեպ)ԿիստաԿենդանիների հատկանիշների ցանկՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՄեքսիկաԱլեքսանդր ԹամանյանԱրյան շրջանառությունՄովսես ԽորենացիՈւղղագրությունԵրկկենցաղներՄարո ՄարգարյանՄեր հայրենիքԱլերգիաՆելսոն ՍտեփանյանԻսրայել ՕրիՄակդիրՓորլուծությունԽտությունՄարդ բանականՔառօրյա պատերազմԼեղապարկԵրկրորդ համաշխարհային պատերազմԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՄետրոպոլիտՍեղան (երկրաչափություն)ԿիպրոսՌուսերենՍահմանական եղանակԷլեկտրական հոսանքՏիեզերքԹաթուլ ԿրպեյանՄարտիրոս ՍարյանԽոսրովի անտառ պետական արգելոցԱրեգակնային համակարգՍիրտՖրեդերիկ ԲանտինգԴարձվածքԳորտերԼեյկոցիտՌիտա ՀեյուորթԿատարակտԸնկուզենիԱրտաշատ🡆 More