Բազիդիավոր Սնկեր

Բազիդիավոր սնկեր, բազիդիոմիցետներ (լատին․՝ Basidiomycetes), բարձրակարգ սնկերի դաս, որոնք ունեն բազմացման հատուկ օրգաններ՝ բազիդիումներ (ձևավորվում են սեռական պրոցեսի ընթացքում)։ Հայտնի է շուրջ 30 հազար, ՀՀ-ում՝ մոտ 1500 տեսակ, հիմնականում՝ գլխարկավոր սնկեր։

Բազիդիավոր սնկերը լինում են ուտելի (սպիտակ սունկ, կաթնասունկ, ականջասունկ, յուղասունկ, ագարիկոն և այլն), թունավոր (կարմիր և դժգույն ճանճասպան, կեղծ կոճղասունկ և այլն), ծառերի և խոտաբույսերի մակաբույծներ, գյուղատնտեսական բույսերի և ծառատեսակների հիվանդությունների հարուցիչներ (ժանգասնկեր, մրիկասնկեր, տնային սունկ և այլն)։ Այդ սնկերի որոշ տեսակներ մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին, իսկ որոշներն էլ միկոռիզային են (միկոռիզ՝ սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատների փոխշահավետ համակեցություն)։

Տարածվածությունը Հայաստանում

Լայնորեն տարածված են ՀՀ բոլոր մարզերի մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում, անտառներում և այլ ֆիտոցենոզներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բազիդիավոր Սնկեր 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208 Բազիդիավոր Սնկեր 

Tags:

Լատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրկաթԿոսովոյի հուշարձաններԲնական թիվՄոլորակՑրված սկլերոզԿրիաներԿիպրոս (կղզի)Նեմեսիս գործողությունԿոնֆլիկտՎագինիզմՀանրապետության հրապարակ (Երևան)Պարբերական հիվանդությունՕլիմպիական խաղերՀովհաննավանքՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԵվրոպաՃապոնիաԱբու-Լալա Մահարի (պոեմ)Հայաստանի դրոշՍեպսիսԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀայաստանի զինված ուժերՆախադասությունՄարդու իրավունքներԼիտրՀենրիխ ՄխիթարյանՄարդու ատամՎայոց ձորի մարզԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՀրեաներՀաշվապահական հաշվառումՀակոբ ՊարոնյանՈւիլյամ ՇեքսպիրԱրշակ ԲՊելեԸնձառյուծՍիրիաԲնավորությունՕհմի օրենքԲագրատունիների թագավորությունՖինլանդիաՁկներՎաղարշապատԼևոն ՇանթՅուԹյուբՊարացետամոլՄուտացիաԳուրգեն ՄահարիԳենետիկաՊարզ նախադասությունՍպիտակի երկրաշարժՈւսուցման մեթոդներԱռյուծՈրոշիչՊապ թեստԿատուներՕլիմպոսի աստվածներԿարմրուկՋրծաղիկՀայոց պատմությունԱրյան խումբՀնդկաստանԱֆրիկաՍիամանթոԴեղանյութերԴեռահասի հոգեբանությունԱնտարկտիդաՀայկական դրամԱտոմՍասնա ծռերԼեղապարկՍյունիքի մարզՇիզոֆրենիաԱստվածԱնգլիաԱլբանիաՆախադասության գլխավոր անդամներՓոքրիկ իշխանը🡆 More