Silent Night: Սուրբծննդյան հիմն Ավետարանական եկեղեցիներում

Silent Night,(գերմ.՝ Stille Nacht, heilige Nacht) հայտնի Սուրբ ծննդյան երգ, որը ստեղծվել է 1818 թվականին Ֆրանց Գրուբերի կողմից՝ Ջոզեֆ Մորի խոսքերի հիման վրա Օբերնդորֆ-բայ Զալցբուրգ փոքր քաղաքում, Ավստրիա։ 2011 թվականին այն հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Երգը ձայնագրվել է բազմաթիվ երգիչների կողմից տարբեր երաժշտական ժանրերում։ Բինգ Քրոսբիի կողմից կատարված տարբերակը համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սինգլը։

«Silent Night»
սինգլը
ԺանրՍուրբծննդյան երգ
ԵրգահանՖրանց Գրուբեր և traditional?
«Silent Night»
«Silent Night» սինգլի շապիկը (1833)
սինգլը
ԺանրՍուրբծննդյան երաժշտություն
ԵրգահանՖրանց Գրուբեր

Պատմություն

Երգն առաջին անգամ կատարվել է 1818 թվականին Սուրբ ծննդյան նախօրեին Օբերնդորֆի Սուրբ Նիկողայոսի ծխական եկեղեցում, որը գտնվում է ներկայիս Ավստրիայի Զալցախ գետի վրա գտնվող Ավստրիական կայսրության մի գյուղում։ Հայր Ջոզեֆ Մոր անունով մի երիտասարդ քահանա տարիներ առաջ եկել էր Օբերնդորֆ։ Նա գրել էր «Stille Nacht» երգի բառերը 1816 թվականին Մարիափֆարում, որը նրա հոր ծննդավայրն էր, որտեղ Հովսեփն աշխատել էր որպես օգնական։

Երաժշտության հեղինակն է Ֆրանց Գրուբերը, ով Արնսդորֆի մոտակա գյուղում դպրոցի տնօրեն էր և երգեհոնահար։ Սուրբ Ծննդյան նախօրեից առաջ Մորը բերում է բառերը Գրուբերի մոտ և խնդրում է նրան ստեղծել երաժշտություն` կիթառի նվագակցությամբ Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագի համար։ Հայտնի չէ, թե ինչն է ներշնչել Մորին գրել երգի բառերը, կամ ինչն է դրդել նրան ստեղծել նոր երգ։

Ըստ Գրուբերի՝ Կարլ Մաուրախերը, ով երգեհոն պատրաստող էր և ինքն էր գործիքն աշխատացնում Օբենդորֆի եկեղեցում, խանդավառվել էր երգով և տարել էր ստեղծագործությունն իր հետ տուն՝ Ցիլլերտալ։ Այնտեղից ժողովրդական երգիչների ճանապարհորդող երկու ընտանիք՝ Շտրասսերներն ու Ռեյներները, ընդգրկեցին այդ մեղեդին իրենց ելույթների մեջ։ Ռեյներներն արդեն երգում էին այն Սուրբ Ծննդյան շրջանում 1819 թվականին և մեկ անգամ ներկայացրել էին հանդիսատեսի առջև, որոնց թվում էին նաև Ֆրանց II-ը և Ալեքսանդր I-ը, ինչպես նաև երգն առաջին անգամ 1839 թվականին ներկայացրել էին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Մինչ 1840 թվականը երգը հայտնի էր ստորին Սաքսոնիայում և դասվում էր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի սիրված երգերի շարքին։ Այս ժամանակաշրջանի ընթացքում երգի երաժշտությունը փոքր-ինչ փոփոխության ենթարկվեց և դարձավ մոտ այսօրվա երգվող տարբերակին։

Տարիների ընթացքում, օրիգինալ ձեռագրի կորստի պատճառով, Մորի անունը մոռացվեց և չնայած Գրուբերը հայտնի էր որպես երգի կոմպոզիտոր, շատ մարդիկ ենթադրում էին, որ երաժշտության հեղինակը հայտնի կոմպոզիտոր էր, և պարբերաբար վերագրում էին Յոզեֆ Հայդն-ին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ-ին և Լյուդվիգ վան Բեթհովեն-ին։ Այնուամենայնիվ 1995 թվականին հայտնաբերվեց Մորի ձեռքով գրված ձեռագիրը և հետազոտողների կարծիքով թվագրվեց 1820 թվականին։ Այն հաստատում է, որ Մորը գրել է բառերը 1816 թվականին, երբ նշանակվել էր Մարիափֆարի ուխտավոր եկեղեցում և ցույց է տալիս, որ երաժշտությունը ստեղծվել է 1818 թվականին Գրուբերի կողմից։ Սա գոյություն ունեցող ամենահին ձեռագիրն է և միակը Մորի ձեռագրով գրված։ Առաջին հրատարակությունը տպագրվել է Ֆրիզեի կողմից 1833 թվականին «Four Genuine Tyrolean Songs» հավաքածուի մեջ՝ հետևյալ երաժշտական տեքստով.

Silent Night: Պատմություն, Թարգմանություններ, Տեքստ 
Ֆրանց Գրուբեր, նկարված Սեբաստիան Շթիֆի կողմից(1846)
Silent Night: Պատմություն, Թարգմանություններ, Տեքստ d16 b8 | c4. (e4) r8 | c8. [g16] e8 g8. f16 d8 | c4.~ c4 r8 \bar "|." } " data-width="763" data-height="153"> 

Ստորև ներկայացված է ժամանակակից խմբերգականի տարբերակը.

Silent Night: Պատմություն, Թարգմանություններ, Տեքստ [d16] b8 | c4. (e4) r8 | c8. [(g16)] e8 g8. [f16] d8 | c4.~ c4 r8 \bar "|." } " data-width="763" data-height="153"> 

Թարգմանություններ

1859 թվականին եպիսկոպոսական եկեղեցու քահանա Ջոն Յանգը, ով այդ ժամանակ Նյու Յորքի Երրորդություն եկեղեցու սպասավոր էր, գրեց և հրատարակեց երգի անգլերեն թարգմանությունը, որն էլ այսօր շատ հաճախ երգվում է։ Երաժշտության տարբերակը, որն այսօր ընդհանրապես օգտագործվում է դանդաղ, օրորոցային երգ է կամ հովվերգություն, որն էլ փոքր-ինչ տարբերվում է Գրուբերի օրիգինալ տարբերակից (հատկապես ավարտական եղանակը) : Այսօր երգի բառերն ու երաժշտությունը պատկանում են հանրության սեփականությանը։

Երգը թարգմանվել է ավելի քան 140 լեզուներով։

Տեքստ

Silent Night: Պատմություն, Թարգմանություններ, Տեքստ 
(1860) Ֆրանց Գրուբերի կողմից գրված երգը
Երգչախմբային տարբերակը
Սոպրանո սոլո
Գործիքային տարբերակը՝ դաշնամուրի վրա
    Գերմաներեն երգի բառերը Յանգի անգլերեն երգի բառերը

    Stille Nacht, heilige Nacht,
    Alles schläft; einsam wacht
    Nur das traute hochheilige Paar.
    Holder Knabe im lockigen Haar,
    Schlaf in himmlischer Ruh!
    Schlaf in himmlischer Ruh!

    Stille Nacht, heilige Nacht,
    Hirten erst kundgemacht
    Durch der Engel Halleluja,
    Tönt es laut von fern und nah:
    Christ, der Retter ist da!
    Christ, der Retter ist da!

    Stille Nacht, heilige Nacht,
    Gottes Sohn, o wie lacht
    Lieb' aus deinem göttlichen Mund,
    Da uns schlägt die rettende Stund'.
    Christ, in deiner Geburt!
    Christ, in deiner Geburt!

    Silent night, holy night,
    All is calm, all is bright
    Round yon virgin mother and child.
    Holy infant, so tender and mild,
    Sleep in heavenly peace,
    Sleep in heavenly peace.

    Silent night, holy night,
    Shepherds quake at the sight;
    Glories stream from heaven afar,
    Heavenly hosts sing Alleluia!
    Christ the Savior is born,
    Christ the Savior is born!

    Silent night, holy night,
    Son of God, love's pure light;
    Radiant beams from thy holy face
    With the dawn of redeeming grace,
    Jesus, Lord, at thy birth,
    Jesus, Lord, at thy birth.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Silent Night ՊատմությունSilent Night ԹարգմանություններSilent Night ՏեքստSilent Night ԾանոթագրություններSilent Night Արտաքին հղումներSilent Night18182011Ամենաշատ վաճառված սինգլների ցանկԱվստրիաԲինգ ՔրոսբիԳերմաներենՅՈՒՆԵՍԿՕՍուրբծննդյան երաժշտությունՖրանց Գրուբեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շաքարային դիաբետԼիտրԳուրգեն ՄելքոնյանԲանակում (հեռուստասերիալ)Պարզ նախադասությունՍաուդյան ԱրաբիաՍեռական հարաբերությունԿաթնասուններԿապ (խոսքի մաս)ԻտալիաՀաղպատի վանական համալիրԿենդանակերպի նշաններԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԲացահայտիչՑրված սկլերոզՀիսուսի հարությունՀարրի Փոթեր (վիպաշար)Պաբլո ԷսկոբարԵրազահանԿելտական խաչՄարդու պապիլոմավիրուսԼևոն ՇանթՀաճախասրտությունՀիդրոցեֆալիաՄինաս ԱվետիսյանԿուսակցությունՖինանսական իրավունքՀրայր ԴժոխքԲառակապակցությունՍտատուտ (այլ կիրառումներ)Գորշ արջԴաշտանադադարՍև անգղԿրիշտիանու ՌոնալդուԼիպոմաՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀամակարգային կարմիր գայլախտՀոգեբանությունԷդգար ՂազարյանՎլադիմիր ԳասպարյանՋոդի Ֆոսթեր44-օրյա պատերազմՄարդ բանականԱրտաշեսյանների թագավորությունԱրաբական Միացյալ ԷմիրություններՊապ թեստՄիզուղիների ինֆեկցիաներԱլեքսանդր ՅանվարյովՀովհաննես ՇիրազԳրիգոր ԼուսավորիչԱստվածՇիրակի մարզԽատուտիկՀեպատիտ CՖուտԳեղարդԵզդիներԷնդոմետրիոզԱծանցյալՀելլենիստական մշակույթՍեղան (երկրաչափություն)Նիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՍասունցի ԴավիթՀնդկաստանՎեներա (մոլորակ)Սրտի ռիթմի խանգարումներՍայաթ-ՆովաԹվական անունԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԽոսրովի անտառ պետական արգելոցԱրգանդի վզիկի քաղցկեղՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՊյութագորասի թեորեմԲարորակ ուռուցքներԻնքնաթիռ🡆 More