Քեթրին Հեփբըրն (անգլ.՝ Katharine Hepburn, մայիսի 12, 1907(1907-05-12), Հարթֆորդ - հունիսի 29, 2003(2003-06-29), Օլդ Սեյբրուք), ամերիկացի դերասանուհի, 12 անգամ ներկայացվել է Օսկարի և արժանացել 4 Օսկարի Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, ինչը կինոյի պատմության մեջ ռեկորդ է, դերասան-դերասանուհիներից ամենաշատը հենց նա է ստացել Օսկար մրցանակ։
Քեթրին Հեփբըրն անգլ.՝ Katharine Hepburn | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1907[…] |
Ծննդավայր | Հարթֆորդ |
Մահացել է | հունիսի 29, 2003[…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Օլդ Սեյբրուք |
Գերեզման | Cedar Hill Cemetery |
Կրթություն | Բրին Մոր քոլեջ և Kingswood-Oxford School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Թոմաս Նորվել Հեփբերն, մայր՝ Քեթրին Մարթա Հյութոն Հեփբորն |
Ամուսին(ներ) | Ludlow Ogden Smith? |
Համատեղ ապրող(ներ) | Սփենսեր Թրեյսի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1 տեղում։
Քեթրին Հեփբըրնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ում, Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Հայրը մասնագիտությանբ բժիշկ, ուրոլոգ վիրաբույժ Թոմաս Նորվալ Հեփբըրնն էր, մայրը սուֆրաժիստուհի Քեթրին Մարթա Հյութոնը։ Նա ընտանիքի 6 երեխաներից 2-րդն էր։ Ուսում ստացել է Bryn Mawr քոլեջում։ Դպրոցական տարիներին նա ամաչկոտ էր և դժվար էր ձեռք բերում նոր ընկերներ։
12 տարեկանից սկսած նա խաղում է սիրողական ներկայացումներում։ 1928 թվականին կայանում է նրա նորամուտը Բալթիմորի թատրոնում, իսկ մեկ տարի անց խաղում է արդեն Բրոդվեյում։ Հենց այդ ժամանակ էլ ամուսնանում է Ֆիլադելֆիա քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բրոքեր Օգդեն Սմիթի հետ։ Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևում և նրանք 1934 թվականին բաժանվում են։
1942 թվականին «Տարվա կինը» ֆիլմի նկարահումների ժամանակ ծանոթանում է դերասան Սփենսեր Թրեյսիի հետ, ում հետ ունենում է երկարատև սիրավեպ՝ գրեթե 30 տարի և միասին նկարահանվում են ևս 9 ֆիլմում։ 1962-ից 1967 թվականներին Քեթրին Հեփբըրնը չի նկարահանվում ֆիլմերում և խնամում է անկողնային հիվանդ Սփենսեր Թրեյսիին, ով իր օրինական կնոջից (ում հետ ամուսնացած էր 1928 թվականից) առանձին էր ապրում։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը Սթենլի Կրամերի «Գուշակիր, ով է գալու ճաշին» ֆիլմն էր։ Միայն Թրեյսիի մահից հետո Քեթրին Հեփբըրնը վերադառնում է կինո և թատրոն։ Սփենսեր Թրեյսի-Քեթրին Հեփբըրն զույգը համարվում է Հոլիվուդյան ամենանշանավոր դերասանական աստղային զույգերից մեկը։
Քեթին Հեփբըրնը մահացել է 2003 թվականի հունիսի 29-ին 96 տարեկան հասակում Կոնեկտիկուտ նահանգի Օլդ-Սեյբրուկ քաղաքում գտնվող իր առանձնատանը։
Քեթրին Հեփբըրնի նորամուտը կինոյում կայացել է 1932 թվականին «Բիլլին ամուսնալուծության մասին» ֆիլմում։ Դերասանուհին փայլում է դերասանական խաղով 1933 թվականին նկարահանված իր հաջորդ երկու «Վաղ փառք» և «Փոքրիկ կանայք» ֆիլմերում։ 1938 թվականին Քերի Գրանտի հետ նկարահանվում է «Փոքրիկի դաստիարակությունը» ֆիլմում, որը սակայն հաջողություն չի ունենում և այդ ֆիլմի տապալումից հետո Հեփբըրնը 2 տարի չի նկարահանվում կինոյում հրաժարվելով բոլոր առաջարկներից։ Դերասանուհին կինո վերադառնում է միայն 1943 թվականին խաղալով «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում։ Դրանից հետո նկարահանվում է կինոյում խաղալով իր ժամանակի ամերիկացի նշանավոր ռեժիսորների ֆիլմերում ընկերակցելով մյուս հայտնի դերասաններին։
Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում
Առավել նշանավոր ֆիլմերն են։
տարեթիվ | ֆիլմի անվանում | օրիգինալ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1933 | Վաղ փառք | Morning Glory | Լոուել Շերման | Դուգլաս Ֆերբենքս |
1933 | Փոքրիկ կանայք | Little Women | Ջորջ Կյուկոր | |
1935 | Էլիս Ադամս | Alice Adams | Ջորջ Սթիվենս | |
1938 | Փոքրիկի դաստիարակություն | Bringing Up Baby | Հովարդ Հոուքս | Քերի Գրանտ |
1940 | Ֆիլադելֆյան պատմություն | The Philadelphia Story | Ջորջ Կյուկոր | Ջեյմս Ստյուարտ Քերի Գրանտ |
1942 | Տարվա կինը | Woman of the Year | Ջորջ Սթիվենս | Սփենսեր Թրեյսի |
1944 | Վիշապի սերունդները | Dragon Seed | Հարոլդ Բուկե Ջեք Կոնուեյ | Ակիմ Թամիրով |
1945 | Առանց սիրո | Without Love | Հարոլդ Բուկե | Սփենսեր Թրեյսի |
1947 | Խոտի ծով | The Sea of Grass | Էլիա Կազան | Սփենսեր Թրեյսի |
1947 | Սիրո երգը | Song of Love | Ժան Ժենե | |
1949 | Ադամի կողը | Adam's Rib | Ջորջ Կյուկոր | Սփենսեր Թրեյսի |
1951 | Աֆրիկական թագուհին | The African Queen | Ջոն Հյուսթոն | Համֆրի Բոգարտ |
1952 | Փիթը և Մայքը | Pat And Mike | Ջորջ Կյուկոր | |
1956 | Ամառ | Summertime | Դևիդ Լին | |
1956 | Անձրևի վաճառողը | The Rainmaker | Ջոզեֆ Էնթոնի | Բերտ Լանկաստեր |
1962 | Երկար օրը գնում է գիշեր | Long Day's Journey into Night | Սիդնի Լյումետ | Ռալֆ Ռիչարդսոն |
1967 | Գուշակիր, ով է գալու ճաշին | Guess Who's Coming to Dinner | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի |
1968 | Առյուծը ձմռանը | The Lion In Winter | Էնթոնի Հարվի | Պիտեր Օ'Թուլ |
1981 | Ոսկե լճի վրա | On Golden Pond | Մարկ Ռայդելլ | Հենրի Ֆոնդա |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Հեփբըրն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քեթրին Հեփբըրն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.