Ջոն Մարսելուս Հյուսթոն (անգլ.՝ John Marcellus Huston, օգոստոսի 5, 1906(1906-08-05), Նևադա, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 28, 1987(1987-08-28), Middletown, Նյուպորտ շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, նաև դերասան և սցենարիստ։
Ջոն Հյուսթոն John Marcellus Huston | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջ. Հյուսթոն, 1972 թ. լուսանկար | |||||||||||||||
Ծնվել է | 1906 օգոստոսի 5 | ||||||||||||||
Ծննդավայր | Նևադա (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ | ||||||||||||||
Մահացել է | օգոստոսի 28, 1987 | (տարիքը 81)||||||||||||||
Մահվան վայր | Միդլթաուն, Ռոդ Այլենդ, ԱՄՆ | ||||||||||||||
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Abraham Lincoln High School? և Հոլիվուդի ավագ դպրոց | ||||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||||||
Գործունեության տարիներ | 1930-1987 | ||||||||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||||||||
Կրոն | աթեիզմ | ||||||||||||||
Մասնագիտացում | նուար, դրամա, արկածային | ||||||||||||||
Ամուսին | Դորոտի Հարվեյ (1925–1926, ամուսնալուծ.) | ||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||
IMDb | ID 0001379 | ||||||||||||||
Ջոն Հյուսթոն՝ Վիքիպահեստ | |||||||||||||||
|
Դերասան Ուոլտեր Հյուսթոնի որդին, դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հայրը։
Ծնվել է 1906 թ. Միսսուրի նահանգի Նևադա քաղաքում։ Իր ծնողների՝ Ուոլտեր Հյուսթոնի և Ռիա Հյուսթոնի միակ երեխան էր։ 14 տարեկանում թողել է դպրոցը որպեսզի դառնա բռնցքամարտիկ, և մի անգամ նույնիսկ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը թեթև քաշային կարգում։ Ըստ որոշ աղբյուրների, 1945 թ. մի ծեծկռտուքի ժամանակ հարվածել է դերասան Էռոլ Ֆլինին, ինչի հետևանքով նրան տեղափոխել են հիվանդանոց։ 19 տարեկանում սկսել է փոքր դերեր խաղալ թատրոնում հանդես գալով Նյու Յորքում, բայց հետո տեղափոխվել է Մեքսիկա զինվորական ծառայության անցնելով, զբաղվել է ձիերի բուծմամբ և խնամքով։ 1930 թ. հոր հետքերով վերադարձել է Հոլիվուդ և աշխատել որպես սցենարիստ։ Որպես ռեժիսոր առաջին աշխատանքը կինոյում «Մալթյան բազեն» ֆիլմն էր, որն առաջին մեծության աստղ դարձրեց գլխավոր դերակատար Համֆրի Բոգարտին, իսկ ֆիլմում էպիզոդային դերով հանդես է եկել նաև հայրը՝ Ջոն Հյուսթոնը։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Սիերրե Մադրեի գանձերը», «Մարդ, որ ուզում էր դառնալ թագավոր», «Ասֆալտե ջունգլիներ», «Աֆրիկական թագուհին», «Կի Լարգո»։
40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է մոտ 50 ֆիլմում, մոտ 40 ֆիլմի սցենարի հեղինակ։ 5 անգամ ամուսնացած է եղել, ունեցել 3 դուստր, դերասանուհիներ Անժելիկա Հյուսթոն, Դեննի Հյուսթոն և սցենարիստ ու մոնտաժող Ալլեգրա Հյուսթոն։ Նրա լավագույն ընկերներց են եղել Օրսոն Ուելսը, Էռնեստ Հեմինգուեյը և Համֆրի Բոգարտը։ Հյուսթոնի արձանը տեղադրված է Մեխիկոյում։
Մահացել է 1987 թ. թոքաբորբից, որն առաջացել էր շատ ծխելու հետևանքով։
15 անգամ տարբեր անվանակարգերում ներկայացվել է Օսկարի, ստացել 2 Օսկար, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի, 3 անգամ մրcանակ ստացել Վենետիկի կինոփառատոնում։ Հյուսթոնների ընտանիքը դարձավ առաջին կինոյի պատմության մեջ, ում հաջողվեց 3 սերնդի ներկայացուցիչների Օսկար մրցանակ ստանալ (Ուոլտեր Հյուսթոն, Ջոն Հյուսթոն և Անժելիկա Հյուսթոն)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հյուսթոն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջոն Հյուսթոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.