Ջեյմս Ստյուարտ

Ջեյմս Մայթլենդ Ստյուարտ, (անգլ.՝ James Stewart, մականունը՝ Ջիմմի Ստյուարտ, մայիսի 20, 1908(1908-05-20), Ինդիանա, Փենսիլվանիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 2, 1997(1997-07-02), Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում գտնվում է պատվավոր 3-րդ տեղում։

Ջեյմս Ստյուարտ
Ջեյմս Ստյուարտ
Ջեյմս Ստյուարտ
«Զանգում է. Նորտսայդ 777» ֆիլմի լուսանկար
Հասակը1,91 մ
Ծնվել է1908 մայիսի 20
ԾննդավայրԻնդիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 1997(1997-07-02) (տարիքը 89)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունPrinceton University School of Architecture? (1932) և Mercersburg Academy? (1928)
ՔաղաքացիությունՋեյմս Ստյուարտ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ
Այլ անուն(ներ)Ջիմմի Ստյուարտ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1932-1991
Ժանրերվեսթեռն
Ծնողներմայր՝ Elizabeth Ruth Stewart?
Ամուսին(ներ)Գլորիա Ստյուարտ (1949-1994, մինչև մահը)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000071
jimmy.org

Կենսագրություն

Ջեյմս Մայթլանդ Ստյուարտը ծնվել է 1908 թվականի մայիսի 20-ին Ինդիանա նահանգի Փենսիլվանիա քաղաքում։ Նրա հայրը խանութպան էր, և նրա նախնիները նույնպես խանութպան էին։ Հայրը ցանկանում էր, որ որդին շարունակի իրենց ընտանեկան գործը, սակայն Ջեյմսը ընտրում է դերասանի ուղին։ 1928 թվականին նա ավարտում է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով ճարտարապետի որակավորում, սովորելու տարիներին հանդես գալով սիրողական բեմերում և երաժշտական ակումբներում։ Նրա դերասանական տաղանդը դրսևորվում է հենց ուսանողական տարիներին. նրան միշտ հրավիրում էին խաղալու համալասրանի կողմից կազմակերպվող սիրողական ներկայացումներում։

1932 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և բնակվում իր ընկեր, ամերիկացի հայտնի թատրոնի դերասան և ռեժիսոր Ջոշուա Լոգանի հետ։ Իսկ նրա խմբում աշխատելու ժամանակ ծանոթանում է ամերիկյան այդ ժամանակների մեկ այլ հայտնի դերասան Հենրի Ֆոնդայի հետ։

1949 թվականին ամուսնանում է նախկին ֆոտոմոդել Գլորիա Մակլինի հետ և որդեգրում նրա երեխաներին։ Ջեյմս Ստյուարտը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ էր և նույնիսկ դրա հետ կապված նա երբեմն տարաձայնություններ է ունենում իր լավագույն ընկերոջ՝ Հենրի Ֆոնդայի հետ։

1995 թվականին նրա հարազատ քաղաքում՝ Ինդիանայում, բացվել է նրա թանգարանը։

Զինվորական ծառայություն

Ջեյմս Ստյուարտ 
Ջեյմս Ստյուարտը զինվորական համազգեստով

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ջեյմս Ստյուարտը անդամագրվում է զինված ուժեր և մեկնում ռազմաճակատ։ Նա համարվում է առաջին ամենահայտնի կինոաստղը, ով մասնակցել է պատերազմի։ Ստյուարտը ուներ կործանիչ-օդաչուի որակավորում և սկզբնական շրջանում աշխատում էր որպես օդաչուների պատրաստման հրահանգիչ։

Այնուհետև պետության ղեկավարների կամքին հակառակ նա մեկնում է ռազմաճակատ՝ Անգլիա և սկսած 1943 թվականից մասնակցում ռազմական գործողությունների։ Կատարել է ոչ պակաս 20 մարտական թռիչք դեպի Գերմանիա։ Նա ստանում է գնդապետի կոչում, դառնալով մեկն այն սակավաթիվ ամերիկացիներից, ով մասնակցելով պատերազմին որպես շարքային, հասնում է նման բարձր կոչման։ Ծառայության ժամանակ նրա ղեկավարած ստորաբաժանումում էր ծառայում ապագայում դերասան դարձած Ուոլտեր Մատաուն։

Պատերազմից հետո, որպես պահեստային զինվորական նա ակտիվ մասնակցություն է ունենում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զարգացման գործում։ Պաշտոնապես ավարտել է զինվորական կարիերան 1968 թվականին՝ ստանալով բրիգադի գեներալի կոչում։ Այսպիսով՝ Ջեյմս Ստյուարտը դառնում է ԱՄՆ պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող արվեստի գործիչը։

Կինոկարիերա

Առաջին քիչ թե շատ նշանավոր դերը ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Ծնված է պարելու համար» մյուզիքլում էր, որից հետո սկսվում է Ֆրենկ Կապրայի և Ջեյմս Ստյուարտի ստեղծագործական համատեղ աշխատանքը։ Նրանց առաջին համատեղ ֆիլմը՝ 1938 թվականին նկարահանված «Քեզ հետ չես տանի» համարվում է Հոլիվուդի «Ոսկե» դասական ֆիլմերից մեկը։ Նրանց հաջորդ՝ «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» ֆիլմը նույնպես մեծ հաջողություն է ունենում, իսկ Ջեյմս Ստյուարտը Օսկարի է ներկայացվում լավագույն դերասան անվանակարգում։

Ֆրենկ Կապրայից բացի Ջեյմս Ստյուարտը համագործակցել է նաև ռեժիսորներ Էնթոնի Մենի և Ալֆրեդ Հիչքոքի հետ, ովքեր նույնպես բարձր են գնահատել նրա դերասանական խաղը։

Իսկ Օսկար Ջեյմս Ստյուարտը ստանում է 1940 թվականին «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմի համար, որտեղ նրա խաղընկերներն էին Քեթրին Հեփբորնը և Քերի Գրանտը։ Պատմում են, որ նա իր Օսկարի արձանիկը նվիրել է հորը, որը տեղադրել է այն իր խանութի ցուցանակներում, որպեսզի դրանով գրավի հաճախորդներին։

Ջեյմս Ստյուարտի ամենահայտնի ֆիլմերից մեկը Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմն է, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ և ընդգրկված է ամերիկյան ֆիլմերի տարբեր վարկանիշային ցանկերում։

Ֆիլմագրություն

Ջեյմս Ստյուարտ 
Ջեյմս Ստյուարտը և Դոննա Ռիդը «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում
Ջեյմս Ստյուարտ 
Ջեյմս Ստյուարտի աստղը Հոլիվուդի փառքի ծառուղում

Ջեյմս Ստյուարտի խաղացանկը հասնում է գրեթե 100 ֆիլմի։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • Կինն ընդդեմ քարտուղարուհու - 1936
  • Քո հետ չես տանի - 1938
  • Դեստրին կրկին թամբին - 1939
  • Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն - 1939
  • Ֆիլադելֆյան պատմություն - 1940
  • Անկյունի վրայի խանութը - 1940
  • Այս հրաշալի կյանքը- 1946
  • Պարան - 1948
  • Հարվի - 1950
  • Աշխարհի մեծագույն շոուն - 1952
  • Մերկացված սուսեր - 1953
  • Բակ նայող լուսամուտը - 1954
  • Մարդը, ով չափազանց շատ բան գիտեր - 1956
  • Գլխապտույտ - 1958
  • Զանգ, գիրք և մոմ - 1958
  • Սպանության անատոմիա - 1959
  • Մարդը, ով կրակեց Լիբերտի Վելանսին- 1962
  • Ինչպես է նվաճվել Արևմուտքը - 1962
  • Փյունիկի թռիչքը - 1965
  • Օդանավակայան 777 - 1977

Մրցանակներ և փաստեր

Իր դերասանական կարիերայի ընթացքում 26 տարբեր կինոմրցանակներ է ստացել և ներկայացվել է մրցանակների ևս 19 անգամ։

Օսկարի է ներկայացվել 5 անգամ, «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» (1940), «Ֆիլադելֆյան պատմություն» (1941), «Այս հրաշալի կյանքը» (1947), «Հարվի» (1950) և «Սպանության անատոմիա» (1960) ֆիլմերի համար, իսկ «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմի համար ստացել է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։

2 անգամ ստացել է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, Ոսկե Գլոբուս մրցանակի կրկնակի դափնեկիր է։ Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի և BAFTA մրցանակների։

1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։

Պատկերներ

Գրականություն

  • Jim Beaver. "James Stewart." Films in Review, October 1980.
  • Bowman, Martin (1979). B-24 Liberator 1939-1945, London: Patrick Stephens Ltd. ISBN 1-85260-073-X
  • Coe, Jonathan. James Stewart: Leading Man. London: Bloomsbury, 1994. ISBN 0-7475-1574-3.
  • Collins, Thomas W. Jr. "Stewart, James." American National Biography Online. "Stewart, James." Retrieved: February 18, 2007.
  • Cox, Stephen. It's a Wonderful Life: A Memory Book. Nashville, Tennessee: Cumberland House, 2003. ISBN 1-58182-337-1.
  • Eliot, Mark. Jimmy Stewart: A Biography. New York: Random House, 2006. ISBN 1-4000-5221-1.
  • The Jimmy Stewart Museum Home Page. The Jimmy Stewart Museum Home Page, Access date: February 18, 2007.
  • Fonda, Henry as told to Howard Teichmann. Fonda: My Life. New York: A Signet Book, New American Library, 1981. ISBN 0-451-11858-8.
  • Houghton, Norris. But Not Forgotten: The Adventure of the University Players. New York: William Sloane Associates, 1951.
  • Jackson, Kenneth T., Karen Markoe and Arnie Markoe. The Scribner Encyclopedia of American Lives (5). New York: Simon and Schuster, 1998. ISBN 0-684-80663-0.
  • Jones, Ken D., Arthur F. McClure and Alfred E. Twomey. The Films of James Stewart. New York: Castle Books, 1970.
  • Maurer, Maurer (1983). Air Force Combat Units of World War II. Washington, D.C.: Office of Air Force History. ISBN 0-912799-02-1
  • McGowan, Helene. James Stewart. London: Bison Group, 1992, ISBN 0-86124-925-9.
  • McGowan, Sam (2012). «From Private to Colonel». WWII History. 11 (July): 40–47.
  • Pickard, Roy. Jimmy Stewart: A Life in Film. New York: St. Martin's Press, 1992. ISBN 0-312-08828-0.
  • Prendergast, Tom and Sara, eds. "Stewart, James". International Dictionary of Films and Filmmakers, 4th edition. London: St. James Press, 2000. ISBN 1-55862-450-3.
  • Prendergast, Tom and Sara, eds. "Stewart, James". St. James Encyclopedia of Popular Culture, 5th edition. London: St. James Press, 2000. ISBN 1-55862-529-1.
  • Robbins, Jhan. Everybody's Man: A Biography of Jimmy Stewart. New York: G.P. Putnam's Sons, 1985. ISBN 0-399-12973-1.
  • Smith, Starr. Jimmy Stewart: Bomber Pilot. St. Paul, Minnesota: Zenith Press, 2005. ISBN 0-7603-2199-X.
  • Thomas, Tony. A Wonderful Life: The Films and Career of James Stewart. Secaucus, New Jersey: Citadel Press, 1988. ISBN 0-8065-1081-1.
  • Wayne, Jane Ellen.The Leading Men of MGM. New York: Carroll & Graf Publishers, 2004. ISBN 0-7867-1475-1.
  • Wright, Stuart J. An Emotional Gauntlet: From Life in Peacetime America to the War in European Skies – A History of 453rd Bomb Group Crews. Milwaukee, Wisconsin: University of Wisconsin Press, 2004. ISBN 0-299-20520-7.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջեյմս Ստյուարտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ստյուարտ» հոդվածին։

Tags:

Ջեյմս Ստյուարտ ԿենսագրությունՋեյմս Ստյուարտ ԿինոկարիերաՋեյմս Ստյուարտ ՖիլմագրությունՋեյմս Ստյուարտ Մրցանակներ և փաստերՋեյմս Ստյուարտ ՊատկերներՋեյմս Ստյուարտ ԳրականությունՋեյմս Ստյուարտ ԾանոթագրություններՋեյմս Ստյուարտ Արտաքին հղումներՋեյմս Ստյուարտ19081997d:Q102462d:Q1184769Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերԱնգլերենԲևեռլի ՀիլզԼոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ԿալիֆոռնիաՀուլիսի 2Մայիսի 20ՓենսիլվանիաՕսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹոնդրակյաններՄարդու ատամԿենդանիներԴրաստամատ ԿանայանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀամեմատությունԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԿիլիկիայի հայկական թագավորությունԹուրք-հայկական պատերազմ (1920)Հայերեն հայհոյախոսությունԽատուտիկ սովորականՎերաբերական (խոսքի մաս)Սրտային անբավարարությունՌոբերտ ԱբաջյանԼենկթեմուրԱլեքսանդր ՄակեդոնացիՓորլուծությունԿտավատԿունիլինգուսՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԹռչնագիրՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵռանկյան բարձրությունՍեղան (երկրաչափություն)Հաղթանակի օրԷպոսՂըզըլհաջըլիԵվրոպայի դրոշներՖաշիզմՀնձանՀայկական ճարտարապետությունՔարային շինանյութերԿարմրուկՈրդան կարմիրԴիլիջանՍելեկցիաՍերգեյ ՓարաջանովՀամացանցԼևոն ԲԴաունի համախտանիշՄիքայել ՆալբանդյանՎիտամին DՀրանտ ՄաթևոսյանՄարսողական համակարգԽոսրովի անտառ պետական արգելոցԼեյկոցիտՍեռական հարաբերությունՀայկական առածներ և ասացվածքներԱնահիտ ՊարսամյանՄթնշաղի անուրջներԹութքՊղինձՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱրյան ճնշումԴեղանյութերՄայրցամաքԼեոնիդ ԵնգիբարյանՍմբատ Ա ՆահատակՀայաստանի լեռներՄեր հայրենիքՇիրակի մարզԱրման ԾառուկյանԵրազահանՀայաստանի Ազգային ժողովՄանրանկարչությունԷկզեմաՀաստատուն բաղադրության օրենքՎբեթԱրծվաշենԱռաքյալը (Մուրացան)Կոնքի բորբոքային հիվանդությունՅուպիտեր (մոլորակ)Որովայնային ցավԶանգվածի պահպանման օրենքՍինդրիկՄոնթե Մելքոնյան🡆 More