Ճէյմս Մայթլենտ Սթիուըրտ, (անգլերէն՝ James Stewart, մականունը՝ Ճիմմի Սթիուըրտ), ամերիկացի դերասան, Օսքարի կրկնակի դափնեկիր, Ամերկեան շարժապատկերի ակադեմիոյ կողմէն հրապարակուած, Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 մեծագոյն աստղերու ցանկին 3-րդ պատուաւոր տեղը գրաւողը։
Ճէյմս Սթիուըրտ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ James Maitland Stewart |
Ծնած է | 20 Մայիս 1908[1][2][2][…] |
Ծննդավայր | Ինդիանա, Փենսիլվանիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
Մահացած է | 2 Յուլիս 1997[1][4][5][…] (89 տարեկանին) |
Մահուան վայր | Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6][7][8] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Կրօնք | պրեսբիտերականներ? |
Ուսումնավայր | Princeton University School of Architecture? Mercersburg Academy? |
Տեսակ | արկածախնդրական |
Մասնագիտութիւն | Հեռատեսիլի դերասան, Շարժապատկերի դերասան, սպայ, օդաչու, բնավորության դերասան, հեռուստառեժիսոր, հեղինակ, զինուորական, թատրոնի դերասան, բանաստեղծ, Հնչիւնաւորող, ժապաւէնի բեմադրիչ, դերասան |
Կուսակցութիւն | Ամերիկայի Հանրապետական Կուսակցութիւն |
Ամուսին | Gloria Hatrick McLean? |
Ծնողներ | մայր՝ Elizabeth Ruth Stewart?[9] |
Կայքէջ | jimmy.org(անգլերէն) |
Ստորագրութիւն |
Ճէյմս Մայթլենտ Սթիուըրտ ծնած է 20 Մայիս 1908-ին Ինտիանա նահանգի Փենսիլվանիա քաղաքին մէջ։ Հայրն ու նախահայրերը խանութպաններ էին. հայրը կը փափաքէր, որ որդին շարունակէր իրենց ընտանեկան գործը, սակայն Ճէյմս կը նախընտրէ դերասան դառնալ։ 1928-ին կ'աւարտէ Փրինսթընի համալսարանը՝ ստանալով ճարտարապետի որակաւորում: Ուսանողութեան տարիներուն հանդէս կու գայ սիրողական բեմերու վրայ եւ երաժշտական ակումբներու մէջ, ցուցաբերելով դերասանական տաղանդը: Զինք միշտ կը հրաւիրէին խաղալու համալասրանին կողմէ կազմակերպուող սիրողական ներկայացումներուն։
1932-ին կը տեղափոխուի Նիւ Եորք եւ կը բնակի իր ընկերոջ՝ ամերիկացի նշանաւոր թատրոնի դերասան եւ բեմադրիչ Ճոշուա Լոկանի հետ։ Վերջինիս խումբին մէջ աշխատելու ընթացքին կը ծանօթանայ ամերիկեան այդ օրերու մէկ այլ նշանաւոր դերասան Հենրի Ֆոնտային։
1949-ին կ'ամուսնանայ նախկին նկարահանման տիպար՝ Կլորիա Մաքլինի հետ եւ կ'որդեգրէ անոր երեխաները։
Ճէյմս Սթիուըրտ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցութեան անդամ էր։
1995-ին իր սիրած քաղաքին՝ Ինտիանայի մէջ, բացուած է Ճէյմս Սթիուըրտ թանգարանը։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ճէյմս Սթիուըրտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.