Քաղդեացիներ

Քաղդեացիները սեմական անասնապահ ցեղեր են, որոնք մ․թ․ա․ I հազարամյակի 1-ին կեսի տարաբնակվել են Բաբելոնիայի ծայրագավառներում (Պարսից ծոցի հյուսիսարևմտյան ափին)։ Ենթադրում են, որ ունեն արամեական կամ, որ ավելի քիչ հավանական է՝ հարավ արաբական ծագում։ Լեզվական պատկանելությունը վիճելի է, քանի որ քաղդեացիների ավագանին արագ բաբելականացվել է և կրել աքքադական անուններ, իսկ քաղդեական գրավոր հուշարձաններ չկան (Աստվածաշնչում և ետաստվածաշնչյան ավանդություններում քաղդեերեն է անվանվել բաբելա-արամեական խոսվածքը)։ Հաստատվելով Միջագետքի հարավում քազդեացիները աստիճանաբար անցել են նստակեցության և ստեղծել մի շարք իշխանություններ։ Դաշնակցելով Էլամի հետ, մ․թ․ա․ IX դարից քաղդեացիները պայքարել են Ասորեստանի դեմ՝ Բաբելոնին տիրելու համար, որի հետևանքով քաղդեացի իշխանները մ․թ․ա․ VIII դ․ 2-րդ կեսին - VII դ․ սկզբին բազմիցս զավթել են բաբելական գահը։ Մ․թ․ա․ 626-538 թվականին Բաբելոնում կառավարել է քաղդեական դինաստիան (Նաբոպալասար, Նաբուգոդոնոսոր II և ուրիշներ), որն ստեղծել է Նոր Բաբելոնյան հզոր թագավորությունը։ Հին Հունաստանում և Հին Հռոմում քաղդեացիներին անվանել են բաբելական ծագում ունեցող քրմեր, գուշակներին։ XIX դ.

վերջին — XX դ․ սկզբին քաղդեացիներ տերմինը սխալմամբ գործածվել է շումերների վերաբերմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Քաղդեացիներ
ՔաղդեացիներՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղդեացիներ» հոդվածին։

Tags:

ԲաբելոնՊարսից ծոց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կիպրոսի դրոշՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)1-ին տիպի շաքարային դիաբետՄարմնի զանգվածի ինդեքսՀոգեկան հիվանդություններԱրագիլներՀունգարիաՀայկական դրամՍիֆիլիսՍյունիքի մարզԱլեն ՍիմոնյանՀռոմեական կայսրությունՀայաստանի զինված ուժերԱստղաշուշանԿարմիր գիրքԶուգահեռագիծԱվետիք ԻսահակյանԽաղողՀովհաննես ԱյվազովսկիԱլեքսանդր ԹամազովՍինուսիտՕրալ սեքսԿորած մոլորվածը ՀայաստանումՆախադասության գլխավոր անդամներՄեր հայրենիքՄեղուներՄիսաք ՄեծարենցHarleys in HawaiiԱռաջավորասիական ընձառյուծԲոտուլիզմՉինաստանՍակավարյունությունԳարեգին ՆժդեհՄոլորակՀայկական լեռնաշխարհՊարբերական հիվանդությունՆախադասությունԲուդդայականությունՎատիկանԾաղիկԴիլիջանԿոնֆլիկտՄաշկի սնկային հիվանդություններՁվարանի կիստաԽնկո ԱպերՎահե ՇահվերդյանՄուրացանՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՄարքեթինգԲանակում (հեռուստասերիալ)Արշակ ԲՀարավային ԿորեաԱրա ՀարությունյանԱլերգիաԾաղկազարդՄուտացիաՀուդայականությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿտավատSaudi AramcoՈւղիղ խնդիրԱլեքսանդրիայի կամուրջԱրգենտինաՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՌոմեո և ՋուլիետԱյծեղջյուրԱրցախի ՀանրապետությունԵռանկյունՀին աստվածներ (դրամա)Լիոնել ՄեսսիՈւկրաինաԴաունի համախտանիշԹոքերՏնտեսագիտություն🡆 More