Ազգագրություն (Էթնոգրաֆիա՝ հունարեն «ἔθνος» (ժողովուրդ) և «γράφω» (գրում եմ)), պատմագիտական գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդներին, նրանց ծագումնաբանությունը, վերաբնակեցման կազմը, նյութական և հոգևոր մշակույթը, համայնքային առանձնահատկությունները, այդ թվում նաև կենցաղը, սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։ Այն սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլոգիայի, լեզվաբանության, մարդաբանության, բնագիտության, աշխարհագրության, երաժշտության հետ։
Ազգագրության ուսումնասիրության հիմնական առարկան աշխարհի ժողովուրդների, նրանց հոգևոր և նյութական մշակույթի, պատմական զարգացման ուսումնասիրությունն է։ Կարևոր նշանակություն ունի էթնոգենեզի՝ այս կամ այն էթնոսի ծագման պատմության, սոցիալական ինստիտուտների կայացման ուսումնասիրությունը։ Մեծ ուշադրություն է դարձրվում նաև միջէթնիկ հարաբերություններին։
Այս երկու հասկացությունների ճակատագիրը հիմնականում ուղեկցվել է որոշակի պատմական պայմաններով։ Այսպիսով, XVIII-XIX դարերում հիմնականում կիրառվել է «ազգագրություն» («Էթնոգրաֆիա») հասկացությունը, այն դեպքում, երբ արևմտյան Եվրոպայում կիրառվում էր «Մարդաբանություն» («Անթրոպոլոգիա») և ազգաբանություն («էթնոլոգիա») հասկացությունները։
Նիկոլայ Խարուզինը (1865—1900 թթ.) ազգագրությունը սահմանել է որպես գիտություն, «որն ուսումնասիրում է առանձին ցեղերի և ժողովուրդների կենցաղը, ձգտում է հայտնաբերել այն կանոնները, որոնցով ընթացել է մարդկության զարգացումը՝ մշակույթի ստորին աստիճաններից սկսած»։ Տերմինը լայնորեն սկսել է օգտագործվել 1920-1930-ական թվականներին՝ հանդես գալով որպես ժողովուրդների մասին գիտություն և պատմագիտական օժանդակ գիտակարգ։
Դեռևս XIX դարում առաջ են գալիս առաջին փորձերը բացատրելու համար, թե ինչ են նշանակում «էթնոս», «ժողովուրդ» հասկացությունները։ Առաջիններից մեկը փորձեց Ադոլֆ Բաստիանին։ Նա եկավ այն եզրակացությանը, որ էթնոսի գոյության տեսակներ են ցեղը, ազգը, էթնիկ խմբերը՝ որպես ինքնաբավ, ինքնաստեղծ կազմավորումներ՝ ստեղծված էթնիկական ինքնագիտակցության վերարտադրման և էթնիկական միասեռ ամուսնությունների ճանապարհով։ Այսպիսի բացատրությունը չէր կարող բավարարել հետազոտողներին, քանի որ հաշվի չէին առնվում տարբեր գործոններ, ինչպես օրինակ՝ էթնոմշակութային և լեզվական ասիմիլացիաները։ Էվոլյուցիանիստների, ինչպես նաև Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ազդեցությամբ առաջ է գալիս նոր տեսություն. էթնոսները՝ որպես պատմության ընթացքում առաջացած սոցիալական խմբեր։
Խորհրդային Միությունում նույնպես անցկացվել են հետազոտությունները «էթնոս» հասկացության բնույթի վերաբերյալ։ Տեսական հիմնական դրույթներից մեկը առաջադրել է Յուլիան Բրոմլեյը՝ առանձնացնելով «էթնիկոս» հասկացությունը՝ որպես էթնոս լոկալ իմաստով և էթնոսը՝ որպես էթնոսոցիալական օրգանիզմ։ Ըստ նրա՝ «էթնիկոսները և էթնոսոցիալական օրգանիզմները էթնիկական հանրույթների հիմնական տեսակներն են։ Բայց դրանցով մարդկության էթնիկական կառուցվածքը չի սպառվում։ Շատ էթնոսներ, հատկապես խոշորները, հաճախ իրենք են կազմված լինում, այսպես կոչված ենթաէթնոսներից կամ ազգագրական խմբերից։ Այս տերմիններով ընդունված է անվանել էթնոսի այն տարածական մասերը, որոնք առանձնանում են խոսակցական լեզվի, մշակույթի, կենցաղի լոկալ առանձնահատկությամբ, ունեն իրենց ինքնաանվանումը և այսպես կոչված երկակի ինքնագիտակցությունը։ Ազգագրական խմբերը երբեմն ծագում են էթնոսի սոցիալ-կրոնական տարբերակման արդյունքում, ինչպես նաև էթնիկական տարածքի խոշոր ընդլայնման դեպքում, երբ էթնոսի գաղթող մասերն ընկնում են բնական տարբեր միջավայր, փոխազդում հարևան տարբեր էթնոսների հետ և այլն»
Ժամանակակից ազգաբանության և ազգագրության մեջ կարևորագույն է համարվում «էթնիկություն» հասկացությունը՝ որպես լեզվական, մշակութային և հատկանիշների համագումար, որը տարբերում է մի սոցիումը մյուսից։
Յուրաքանչյուր գիտություն, այդ թվում՝ ազգագրությունը հետազոտություն իրականացնելու համար մշակված հետազոտական միջոցների, գործիքների կիրառման կարիք ունի. խոսքը մեթոդների մասին է։ Ճիշտ ընտրված մեթոդը հանդես է գալիս որպես ինքնատիպ կողմնացույց, որի միջոցով հնարավոր է հասնել ճշմարիտ լուծման՝ խուսափելով հնարավոր սխալներից։ Ֆրենսիս Բեկոնը մեթոդը համեմատում էր «ջահի հետ, որը մթության մեջ լուսավորում է ճանապարհը», իսկ օրինակ հոգեբան Լև Վիգոտսկին «մեթոդը համեմատում էր կենդանի օրգանիզմում եղած ոսկորների հետ, որի վրա պահվում է ողջ օրգանիզմը»։
Հարկ է շեշտել, որ սկզբնական շրջանում գիտնականները օգտագործում էին դաշտային դիտման, նկարագրման, քարտեզագրման մեթոդները և այլն։ Ազգագրություն գիտության ձևավորման և զարգացման հարցում կարևոր ներդրում ունեն էվոլյուցիոնիստական, դիֆուզիոնիստական, ֆունկցիոնալիստական, ամերիկյան մարդաբանական դպրոցները, որոնց շնորհիվ մշակվեցին մի շարք մեթոդներ և գիտական մոտեցումներ։ Այսպես օրինակ էվոլյուցիոնիստական և դիֆուզիոնիստական դպրոցների կողմից մշակվեց պատմահամեմատական մեթոդը, որը չնայած այսօր գրեթե չի կիրառվում։ Մշակվեցին մշակույթի ուսումնասիրության մոտեցումներ և օրինաչափություններ, առաջ քաշվեց վերապրման մեթոդը, իսկ ավելի ուշ ի հայտ եկան համալիր հեետազոտության մեթոդները և մշակութային անհատականացման մոտեցումները։ Խորհրդային ազգագրությունում մեծ տեղ էր հատկացվում դաշտային ազգագրական նյութերի՝ ԴԱՆ-ի հավաքմանը և նկարագրմանը, որոնք սահմանվում էին հետևյալ կերպ. ԴԱՆ-ը ռեալ իրականությունից, կոնկրետ բանասացների գրառած նյութերն են, որոնք ազգագրագետների մոտ հայտնի է նաև «աշխատանք դաշտում» անունով։
Ժամանակակից ազգագրության գիտական վերլուծության համար օգտագործվում են վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական տեքստերը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը։ Առավել կարևոր են իրականացված դիտարկումները։ Նման բազմազան նյութերի մշակումը և վերլուծությունը պահանջում է տարբեր մեթոդների կիրառում։
Ազգագրության հիմնական մեթոդը հանդիսանում է ժողովուրդների և կյանքի ուղղակի դիտարկումը, նրանց վերաբնակեցումը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները և դրանց հետագա վերլուծությունը։ Քանի որ ազգագրությունն ուսումնասիրում է ոչ միայն ժամանակակից ազգերի գոյություն ունենալը, այլև նրանց պատմական և մշակութային զարգացումը, էթնոգենեզում և պատմության մեջ նրանց սոցիալական ինստիտուտ դառնալը, ապա պետք է ասել, որ օգտագործվում է նաև գրավոր և նյութական աղբյուրները։ Ազգագրական հետազոտությունների կարևորությունը նրանում է, որ իրականացվում են հետազոտական տարածքում և անվանում են ազգագրական դաշտային հետազոտություններ։
Դաշտային ազգագրություն – հետազոտություն է, որն իրականանում է գոյություն ունեցող ազգերի շրջանում՝ նպատակ ունենալով՝ հավաքագրելու ազգագրական առաջնային տվյալներ ավանդական-կենցաղային մշակույթի և նրա՝ որպես որոշակի համակարգի, գործառնության առանձին կառուցվածքային բաղադրիչների մասին։
Առանձնացվում են դաշտային ազգագրական հետազոտությունների երկու տեսակներ.
Դաշտային ազգագրական հետազոտություններում մեջ օգտագործվում են ազգագրական մեթոդների մեկ ամբողջական համալիր, ինչպես օրինակ՝ դիտման, հարցազրույցի, հարցմա, հարցաթերթային մեթոդները։
Կարելի է առանձնացնել ազգագրական հետազոտության երեք հիմնական կատեգորիաներ.
Ազգագրական հետազոտությունն ընթանում է նախապես սահմանված փուլերով։ Առաջին փուլում սահմանվում է հետազոտական խնդիրը։ Երկրորդ փուլում որոշվում են հետազոտական գործիքները և մեթոդները։ Երրորդ փուլում արդեն սահմանված մեթոդներով իրականացվում է բուն հետազոտությունը։ Ազգագրական հարցազրույցների ժամանակ տրվում են երեք տեսակի հարցեր՝ նկարագրական, կառուցվածքային և հակադիր։ Չորրորդ փուլում հավաքված նյութերը և կատարված դիտարկումները ենթարկվում են վերլուծության։
Ազգագրական հետազոտությունների արդյունքների վերլուծության համար անհրաժեշտ է ունենալ մանրամասնված գրառումներ կամ սղագրություններ։ Գրառումները որպես կանոն պետք է պարունակեն տեղեկություններ.
Ըստ Հ. Ուոլքոթի՝ ազգագրական հետազոտությունը պետք է անցնի վերլուծության երեք մակարդակներ.
Դեռևս Հին Եգիպտոսում գոյություն ունեին ազգագրական հետազոտություններ, որոնցում նկարագրվում էին հարևան ազգերը։ Ավելի ուշ ի հայտ են գալիս դիտարկումներ Միջագետքից և վաղ աստվածաշնչյան տեքստերի հետազոտություններ։
Ազգագրական հարուստ տեղեկություններ ենք ստանում ենք Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից. Ստրաբոն, Դեմոկրիտ, Հիպոկրատ, ով նկարագրում էր ազգերի տարբերությունները՝ պայմանավորված աշխարհագրական տարածքով։
Շատ կարևոր աշխատանք է կատարել Հուլիոս Կեսարը, ինչպես օրինակ՝ Գալլական պատերազմի մասին գրառումներում զորավարը, դիտարկելով կելտերի ռազմական պոտենցիալը, համեմատում է գերմանական ցեղերի հետ։
Ազգագրական հարուստ նյութ է հավաքագրել հռոմեացի պատմաբան Կոռնելիոս Տացիտը։ Արդեն իր վաղ աշխատանքներում նա փորձում է համակարգել տեսածը՝ օրինակ՝ ե՞րբ, որտեղի՞ց են ծագել Բրիտանիայի ժողովուրդները, ինչո՞վ է բացատրվում նրանց պատմա-ազգագրական բազմազանությունը։ Առավելապես կարևոր է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղադրության մասին» աշխատությունը։
Հռոմեական կայսրության անկումից (476 թվական) հետո գիտության կենտրոնը դառնում է Բյուզանդիան։ Այս շրջանը հայտնի է այնպիսի հեղինակներով, ինչպիսիք են Պրոկոպիոս Կեսարացին, ով բավական տեղեկություններ է հաղորդել սլավոնների մասին՝ նկարագրելով նրանց մշակույթը, արտաքին տեսքը, կենցաղը, Աննա Կոմնինը և այլք;
Գիտության զարգացման համար մեծ նշանակություն ունեին խաչակիրների նկարագրությունները, ինչպես նաև միջնադարյան, արևմտյան Եվրոպայի ժամանակագրությունները։
Հարուստ նախապատմություն ունենալով՝ Ազգագրությունը որպես գիտություն հանդես է եկել 18-19-րդ դարերում, կապիտալիզմի զարգացման և մոդեռնիստական գաղափարների տարածման արդյունքում, ինչպես մի շարք այլ գիտակարգեր և գիտական տեսություններ։ Գիտության ձևավորումը ընթացել է մի քանի փուլերով, որոնց ընթացքում ազգագրության ուսումնասիրության առարկան և օբյեկտը փոփոխվել են։ Եթե սկզբնական փուլում ազգագրության ուսումնասիրության առարկան էկզոտիկ մշակույթներն էին և նրանց կրողները, ապա կապիտալիզմի և մոդեռն ժամանակաշրջանում՝ եվրոպական մշակույթները և մշակութային միջավայրերը Агаев А. Г. К вопросу о теории народности. Махачкала, 1965:
Էվոլուցիոն դպրոցի հիմնադիրը համարվում է Էդուարդ Թեյլորը (1832-1917 թվականներ)։ Նրա հիմնական աշխատությունը կոչվում է «Նախնադարյան մշակույթ», որտեղ հեղինակը գալիս է հետևյալ եզրակացություններին.
Թեյլորին է պատկանում նաև այնպիսի հասկացության ներմուծումը, ինչպիսին է «վերապրուկ»։ Օրինակ՝ «կոտրված հայելին ռուդիմենտար բնույթ ունի, բայց, այնուամենայնիվ, անհաջողության նկատմամբ հավատը պահպանվում է»։
Այս դպրոցի ներկայացուցիչներից էին նաև Հերբերտ Սպենսերը, Լյուիս Մորգանը, Յոհան Բախովենը և այլք։
Խորհրդային դպրոցը սկսեց կիրառել «ազգագրություն» տերմինը 20-րդ դարի 60-ականներին։ Այս դպրոցը հիմնադրվել է ինչպես արտասահմանյան հետազոտությունների այնպես էլ հայրենական դպրոցի հիման վրա։ Դեռ Կոնստանտին Կավելինը Թեյլորից 10 տարի առաջ ներմուծել է «վերապրուկ» հասկացությունը։
Ընթերցե՛ք «ազգագրություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգագրություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 103)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ազգագրություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.