Օրգանիզմ

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Օրգանիզմ
Աղիքային ցուպիկ

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։

Ոչ կենդանի բնությունից տարբերություններ

Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է։ Ահա կենդանու հիմնական հատկանիշները.

  • շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
  • սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
  • արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
  • շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
  • աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում կենսասինթեզ գործընթացների հաշվին
  • զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
  • գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն։
  • բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
  • ժառանգականություն` սերունդներին իր հատկանիշների փոխանցման ունակություն
  • Քիմիական բաղադրության առանձնահատկությունները և միասնականությունը` Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնում են քիմիական այն տարրերը, ինչ որ անկենդան բնության առարկաների մեջ։

Հատուկ դասակարգում

  • Ըստ միջավայրի անհրաժեշտ թթվայնության մակարդակի տարբերում են՝ ացիդոֆիլ և ացիդոֆոբ օրգանիզմներ
  • Ըստ կենագործունեության համար անհրաժեշտ թթվածնի աէրոբ և անաէրոբ օրգանիզմներ
  • Ըստ կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի սինթեզման ունակության՝ աուկսոտրոֆ, աուտոտրոֆ, հետերոտրոֆ և միկսոտրոֆ օրգանիզմներ
  • Ըստ շրջակա միջավայրի աղայնության անհրաժեշտ մակարդակի առանձնացնում են՝ գալոֆիլ և գալոֆոբ օրգանիզմներ
  • Ըստ տարբեր աղիության պայմաններում գոյատևելու ունակության՝ հետերոգալիական և հոմոգալիական օրգանիզմներ
  • Ըստ ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում գոյատևման հնարավորության՝ կրիոֆիլ և թերմոֆիլ օրգանիզմներ
  • Ըստ մարդու հետ կապի՝ սինանտրոպ և ոչ սինանտրոպ օրգանիզմներ
  • Ըստ շրջակա միջավայրի աղիության զգալի փոփոխություններին դիմանալու ունակության՝ ստենոգալ և էվրիգալ օրգանիզմներ
  • Ըստ ջերմաստիճանի զգալի տատանումներին դիմանալու ունակության՝ ստենոթերմ և էվրիթերմ օրգանիզմներ
  • Ըստ խիստ որոշակի կենսատոպերում բնակության՝ ստենոտոպ և էվրիտոպ օրգանիզմներ
  • Ըստ խիստ որոշակի հողաշերտում բնակության՝ ստենոէդաֆիկ և էվրիէդաֆիկ օրգանիզմներ
  • Ըստ երկրագնդի վրա բնակության՝ ցիրկումպոլյառ և ցիրկումտրոպիկ օրգանիզմներ
  • Ըստ աղտոտված ջրամբարներում բնակության հարմարվողականության՝ սապրոբ և ոչ սապրոբ օրգանիզմներ
  • Ըստ օրգանիզմը կազմող բջիջների քանակի՝ միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ
  • Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները։ Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ՝ կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր։

Tags:

ԲջիջԿորիզավոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կառլես ՊուչդեմոնՖեյսբուքԱրագիլներՊարբերական աղյուսակՍննդային ալերգիաԵրեխայի իրավունքներՍամուրայԿողմնացույցՆարցիսիզմՀայկական ազգային հագուստ (տարազ)Սերգեյ ՓարաջանովԱզատի ջրամբարՍև խոռոչՀին աշխարհի յոթ հրաշալիքներՍուր բրոնխիտՀուլիոս ԿեսարՄիզուղիների ինֆեկցիաներՄովսես ԽորենացիԿիստաՆոյյան տապանԵրկրաշարժԲարդ ստորադասական նախադասությունԹբիլիսիՊեպոԷջմիածնի Մայր ՏաճարՄամփրե արքանՀեշտոցային արտադրությունՋեմալ փաշաՆորավանքԼյուդվիգ վան ԲեթհովենԱշխարհի երկրներն ըստ տարածքիԴերանունԵվրոպաՌոբերտ ԱբաջյանԱրևելյան ՀայաստանՍաշուր ՔալաշյանՍպիտակավոր վանքԱլեքսանդր ՊուշկինՕյկոֆոբիաՀայաստանի Հանրապետության նախագահԿոչականՈւրց44-օրյա պատերազմՀեշտոցի սնկային վարակԶինվորական կոչումներ1915ՄակերեսՊատմություն Հայոց (Խորենացի)ԶատիկՀարավային ԿորեաՄիքայել ՆալբանդյանՄեղուներԷլեկտրոնիկի արկածներըԵղանակՓառնավազ I (Վիրքի արքա)Բյուզանդական կայսրությունՀրանտ ԴինքԼյարդԿռունկներՍայաթ-ՆովաԿարսԱղերԲնական թիվՀայոց լեզվի պատմությունԽաչքարՍամվել (վեպ)ՆոյԴաշտանային ցիկլԹուրք-հայկական պատերազմ (1920)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներԲագրատ ԳալստանյանՀովհաննես ՇիրազՎիքիպեդիաԽորանարդՀայաստանի Հանրապետության բնակչությունՅակով Զարոբյան🡆 More