Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե

Սոֆիա Չյուռլյոնենե-Կիմանտայտե (լիտ.՝ Sofija Kymantaitė-Čiurlionienė, մարտի 13, 1886(1886-03-13), Joniškis, Լիտվա - դեկտեմբերի 1, 1958(1958-12-01), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի և խորհրդային գրող, բանաստեղծուհի, գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, մանկավարժ, հասարակական գործիչ։ Լիտվական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954)։

Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե
Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե
Ծնվել էմարտի 13, 1886(1886-03-13)
ԾննդավայրJoniškis, Լիտվա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1958(1958-12-01) (72 տարեկան)
Վախճանի վայրԿաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի և գրող
ՔաղաքացիությունՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե Լիտվա
ԿրթությունԿրակովի համալսարան
ԱշխատավայրՎիտովտ Մեծի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՄիկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիս
ԶավակներDanutė Čiurlionytė-Zubovienė?
Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե Sofija Kymantaitė-Čiurlionienė Վիքիպահեստում

Նկարիչ և կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի կինը (1909 թվականից մինչև 1911 թվականը` ամուսնու մահը)։

Կենսագրություն

Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե 
Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսը և իր կինը` Սոֆյան, մոտ. 1911 թվական

Սերում է լիտվական Կիմանտ (լեհ.՝ Kimant, լիտ.՝ Kymantas) ազնվական (շլյախտա) տոհմից։ 1904 թվականին ավարտել է Ռիգայի գիմնազիան։ 1904-1907 թվականներին Կրակովի (Ավստրո-Հունգարիա) Յագելոնյան համալսարանում սովորել է բժշկության, այնուհետև փիլիսոփայության և գրականության բաժիններում։ 1907-1908 թվականներին աշխատել է Վիլնոյի „Viltis“ թերթի խմբագրությունում։

Կովնո և Վորոնեժ քաղաքների գիմնազիաներում (1915-1918, Մ. Իչասի կանանց գիմնազիա, տարհանված Վիլնոյից) աշխատել է որպես լիտվերեն լեզվի ուսուցիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, գտնվելով Վորոնեժում, Չյուռլյոնենե-Կիմանտայտեն (1917 թվականից) աշխատել է լիտվական գրականության պատմության վերաբերյալ ակնարկների վրա, կազմել է լիտվական գրական տեքստերի քրեստոմատիա, ակտիվորեն մասնակցել լիտվական մշակույթի և կրթության տեղական խմբակի գործունեությանը և լիտվական սփյուռքի հասարակական և մշակութային կյանքում։ 1919-1921 թվականներին աշխատել է Երկրամասի պահպանության նախարարության կրթության բաժնում, դասախոսություններ է կարդացել ռազմաճակատում։ 1925-1938 թվականներին եղել է Կաունասի Վիտովտ Մեծի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի լիտվերեն լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ուսուցիչ։

1933-1934 թվականներին խմբագրել է «Gimtoji kalba» («Մայրենի լեզու») ամսագիրը։ Մասնակցել է նաև միջազգային գործունեության` 1929-1937 թվականներին եղել է Ազգերի լիգայում Լիտվայի պատվիրակության անդամ, զբաղվել սոցիալական խնդիրներով։ Հուղարկավորված է Կաունասի Պյատրաշյունյան գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի

Չյուռլյոնենե-Կիմանտայտեն սկսել է հրատարակվել 1905 թվականից։ Վիպակների, պոեմների, պատմվածքների, հեքիաթների, էսսեների, պիեսների հեղինակ է։ Նա իր ռեալիստական կատակերգություններում` «Փողեր» (1918, Կաունասի թատրոն, 1921), «Ամառանոցի զարդարանքը» (1932), «Մեծ տոնավաճառ» (1939) և այլ երգիծական ստեղծագործություններում ծաղրել է բուրժուազիայի և քաղքենիության բարքերը։ Լիտվական բանահյուսության մոտիվներով գրել է «Տասներկու եղբայրներ - սև ագռավներ» հեքիաթ-պիեսը (1931), որը բեմադրվել է Լիտվայի երիտասարդական թատրոններում։

Լիտվական թատրոնի զարգացման գործում նշանակալի դեր են խաղացել Չյուռլյոնենե-Կիմանտայտեի քննադատական աշխատանքները, ինչպես նաև դասական դրամատուրգիայի (Մոլիեր և այլն) լիտվերեն թարգմանությունները։ Թարգմանել է Հոմերոսի «Իլիական»-ը, Ֆլոբերի և այլոց ստեղծագործությունները։ Իր հոդվածներում պնդել է, որ յուրաքանչյուր գրող պետք է ճանաչի ազգի ոգին, որն առավել վառ է արտահայտվում ժողովրդական դիցաբանության մեջ։ Լիտվական գրականությունը նրան թվում էր դասականության հնացած նմանակում։ Ենթարկվելով այլ ժողովուրդների գրականության ազդեցությանը՝ լիտվացի գրողները, ըստ հեղինակի, կորցրել են իրենց յուրահատուկ ոճը, ավելին՝ նեղ հասկացված ռեալիզմը խանգարում էր նրանց։ Նա լիտվական արվեստի ապագան տեսնում էր արևմտաեվրոպական մշակութային նվաճումները յուրացնելու միջոցով։

Չյուրլիոնենե-Կիմանտայտեի ստեղծագործությունները լույս են տեսել Վիլնյուսում երեք հատորով (1956)։

Մատենագիտություն

  • Lietuvoje, kritikos knyga. — Vilnius, 1910
  • Kas ir kaip skaityti, skaitymo vadovėlis. — Vilnius, 1911
  • Iš mūsų literatūros, literatūros kritikos straipsnių rinkinys. — Kaunas, 1913
  • Pinigėliai, pjesė, 1918 m., [Kaunas], [1941]
  • Vaikų teatras. — Vilnius, 1918
  • Komedijėlės: Cyp… cyp… cyp… Miau… miau… miau… .Grybų barnis. Barbutė piemenėlė. — S. l., 1918
  • Lietuvių literatūros istorijos konspektas. — Voronežas, 1918
  • Kalinys: (tikras Lietuvos istorijos atsitikimas: skiriamas jaunuomenei vaidinti). — Vilnius, 1919
  • Komedijos. Kaunas, 1920 .
  • Laiškai kareiviui. — Kaunas, 1920
  • Komedijos. — Vilnius = Kaunas, 1920 .
  • Dolpelis ministerijoje tarnauja: monologas ir laiškai. — Tilžė, 1920
  • Kalėjime: sketch with violin and chimes/ Pilka — Vanagaitis. Knygnešys: monologue. — Camden, 1920
  • Aušros sūnūs, pjesė. — Kaunas, 1923, pastatyta 1926 .
  • Dvylika brolių juodvarniais laksčiusių, pjesė, 1932 m., — Kaunas, 1945
  • Šventmarė, apysaka, 1937 m., — Vilnius, 1969
  • Giria žalioji, поэма
  • Vaiva, поэма
  • Mūsų jauja, поэма
  • Rinktiniai raštai. — Vilnius, 1956
  • Žemaitiška poema: ištraukos: [plokštelė]. — Ryga, 1980
  • Raštai: penki tomai. — Vilnius, 1986—1988
  • Tie metai: 3 veiksmų ir epilogo tragedijos kronika. — Kaunas, 1992
  • Giria žalioji: penkių giesmių poema. — Vilnius, 1997
  • Pasijuokime kartu su Stefa Navardaitiene:- Kaunas, 1997
  • Vilniaus skrajojamas teatras «Vaidila»/ Lietuvos teatro, muzikos ir kino muziejus, Lietuvos teatro istorijos ir tradicijų draugija. — Vilnius, 2001

Գրականություն

  • Театральная энциклопедия. Том 5 / Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1967.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ramutis Karmalavičius (2006 թ․ օգոստոսի 31). «Kymantáitė-Čiurliónienė». Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն). Mokslo ir enciklopedijų leidybos centras. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  • Чюрленене-Кимантайте (Kymantaitė-Čiurlionienė) София (1886—1958)
Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե» հոդվածին։

Tags:

Սոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե ԿենսագրությունՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե Ստեղծագործական ուղիՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե ՄատենագիտությունՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե ԳրականությունՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե ԾանոթագրություններՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե Արտաքին հղումներՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե18861958d:Q847715ԲանաստեղծԳրականագիտությունԳրողԴեկտեմբերի 1ԴրամատուրգիաԼիտվաԼիտվական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼիտվացիներԼիտվերենԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿաունասՄարտի 13

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարսողական համակարգԲառակապակցությունՆԱՏՕԱրտաշատՄարդու իրավունքներՍամվել (վեպ)Ուղղանկյուն եռանկյունԱնանիա ՇիրակացիՀնդկաստանի մշակույթԱծանցյալՍատուրն (մոլորակ)Սանահինի վանական համալիրՄուշեղ ԳալշոյանԶանգվածի պահպանման օրենքՎերածնունդԸղձական եղանակԵրևանի թանգարանների ցանկՀովազներԲնական թիվԷյֆելյան աշտարակՈրոշիչԿասկադ համալիրԵրկրորդ համաշխարհային պատերազմՕձերՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԳետային խեցգետիններԳաստրիտԿոնքի բորբոքային հիվանդությունՏոլմաԱրաբական Միացյալ ԷմիրություններԹաթուլ ԿրպեյանԱրմավիրի մարզԲնությունՎազգեն ՍարգսյանԲարդ համադասական նախադասությունՍայաթ-ՆովաԱպրիլի 26ԱղտոտումԱծխաջուրՖոտոսինթեզՆոր ՆախիջևանԲառարանԱյրվածքԱսիաԿիլիկիայի հայկական թագավորությունՍյունիքի մարզԿենդանակերպԱմառՎարդանանք (պատմավեպ)ԼենկթեմուրՕդtgpa2Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԴվինԿռունկներՃապոնիաՄաշկ (մարդ)ՄակբայՄոլորակՆապոլեոն ԲոնապարտՍերմՍևրի պայմանագիրԲութԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԵրկիր ՆաիրիԱրքիմեդի օրենքԱնմոռուկ (խորհրդանիշ)ՎարդՍողոմոն ԹեհլիրյանԳուսան ԱշոտՀայկական խոհանոցՀամբարձում (տոն)Մի խելագարի պատմություն (ֆիլմ)🡆 More