Պատմվածք

Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից մեկը, սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Պատմվածքն իր արմատներով կապվում է բանահյուսության հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը՝ պատմելու, վիպելու գիծը։ Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե՛ բովանդակության և թե՛ ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների։

Վեպի համեմատությամբ պատմվածքն ընդգրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, այստեղ քանակով ավելի քիչ են կերպարները, սահմանափակ՝ դեպքերն ու գործողությունները։ Սակայն բարձրարժեք պատմվածքներում նույնպես արտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացում կերպարների միջև (օրինակ՝ Նար-Դոսի «Մեր թաղը», Հովհ. Թումանյանի «Գիքորը», Ավ. Իսահակյանի «Գարիբալդիականը», «Համբերանքի չիբուխը», Ա. Բակունցի «Ալպիական մանուշակը», «Նամակ ռուսաց թագավորին»)։

Պատմվածքի օրինակ է Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»։ Այդ պատմվածքը հայ գյուղացու ծանր կյանքի նկարագիրն է՝ առանց դեպքերի լայն ծավալման, դեպքերը զարգանում են մի գծով՝ կապված ձիահավաքի հետ, կերպարներն էլ ընդամենը մի քանիսն են։

Իր ժանրային առանձնահատկություններով պատմվածքն ընդհանուր շատ գծեր ունի նորավեպի հետ (նովել), բայց և որոշ կողմերով տարբերվում է նրանից։ Ի տարբերություն նորավեպի, պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ զարգանում են ավելի սովորական հանդարտ ընթացքով։ Նովելում գործողություններն ավելի սրընթաց են, իսկ վերջավորությունը՝ անսպասելի։ Պատմվածքում հեղինակը երբեմն շեղումներ է կատարում, պատկերում բնության տեսարաններ, հոգեվիճակներ, այնինչ նորավեպում գործողությունները զարգանում են անշեղորեն, առանց նման միջարկումների։ Պատմվածքում հանգույցը լուծվում է ոչ թե նորավեպի նման անսպասելի ու հանկարծակի, այլ ավելի սովորական ձևով։

Աղբյուր

  • Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 178։

Ծանոթագրություններ

Tags:

Գրականություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ջրի աղտոտումԱրագիլներՄեծ ՀայքԿոմիտասՆեմեսիս գործողությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱրարատի մարզՔաոս (վեպ)Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԻսպանիաՅոհաննես ԼեփսիուսՏիգրան ՀամասյանԷրեբունի ամրոցԱրտաշատՕյկոֆոբիաԳեղարքունիքի մարզՕսկար ԱյզեկԱնմոռուկ (խորհրդանիշ)ԹրաֆիքինգԽոսքի մասերՄեղուներԴեռահասի հոգեբանությունԹմկաբերդի առումըԼյարդի հիվանդություններՀոգնակի թիվՀայկ և ԲելԿասկադ համալիրԲրազիլիաՀյուսիսային ԱմերիկաՎիլյամ ՍարոյանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայկական բանակ (1918-1920)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Վահագն ԴավթյանԿռունկ (երգ)Կապույտ հազՀոգեբանությունԱնդրեյ ԲիտովԹոքաբորբԱլեքսանդր ՄակեդոնացիՀաղորդակցային գործընթացՇուշիի ազատագրումԳագիկ ԱԴերբայական դարձվածԷջմիածնի Մայր ՏաճարԱրցախյան ազատամարտՃապոնիաԴաշտանՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀարադրությունՀեպատիտ CՎարդանանց պատերազմ1915 (ֆիլմ)Վիտամին B12 անբավարարությունԳորտերՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրիտասարդ թուրքերՆոյյան տապանԿարեն ԱսրյանՏեղերի վանքՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Սննդային ալերգիաՊաղպաղակԳարեգին ՆժդեհԱրեգակԿրիշտիանու ՌոնալդուԱրմեն Տիգրանյան (երգահան)ԳլաուկոմաՀայաստանի ազգային հերոսԱրևելյան ՀայաստանԹանաՎինսենթ վան Գոգ🡆 More