Ֆիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար

Ռեքվիեմ երազանքի համար (ռուս.՝ Requiem for a Dream), հոգեբանական դրամա` հիմնված Հուբերտ Սելբիի նույնանուն նովելի վրա։ Ռեժիսորը Դարեն Արոնոֆսկին է, գլխավոր դերերում են Էլեն Բյորստինը, Ջարեդ Լետոն, Ջենիֆեր Քոնելին և Մառլոն Ուեյանսը։ Ֆիլմն առաջին անգամ մեծ էկրան է բարձրացել 2000 թվականին։ Ֆիլմը պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն իր սրտի խորքում պահած ունի մի երազանք, որին հասնելու համար օգտագործում են տարբեր միջոցներ` ոմանք կամա, ոմանք էլ ակամա զոհ գնալով այդ միջոցներին։

Ֆիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար
Ռեքվիեմ երազանքի համար
անգլ.՝ Requiem for a Dream
Ֆիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար
ԵրկիրՖիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար ԱՄՆ
Ժանրդրամա[…] և վեպի էկրանավորում
Թեմաթմրամոլություն, Հերոին, Թունամոլություն, Թմրամիջոցների չարաշահում, ինքնաոչնչացնող վարքագիծ, ձախողում և մարմնավաճառություն
ՀիմքRequiem for a Dream?
Թվականհոկտեմբերի 27, 2000, հունվարի 3, 2002, նոյեմբերի 3, 2000 և 2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴարրեն Արոնոֆսկի
ՊրոդյուսերEric Watson?
Սցենարի հեղինակԴարրեն Արոնոֆսկի և Hubert Selby Jr.?
ԴերակատարներԷլեն Բյորստին[…], Ջարեդ Լետո[…], Ջենիֆեր Քոնելի[…], Մառլոն Ուեյանս[…], Քրիստոֆեր ՄաքԴոնալդ, Լուիզա Լասեր, Դևիդ Քիթ, Սյուզան Շեփերդ, Մարկ Մարգոլիս, Բեն Շենքման, Samia Shoaib?, Sean Gullette?, Աջայ Նայդու, Դիլան Բեյքեր, Jimmie Ray Weeks?, Դարրեն Արոնոֆսկի, Hubert Selby Jr.?, Պետեր Մալոնի և Օլգա Մերեդիս
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՔլինթ Մենսել
ՄոնտաժՋեյ Ռաբինովից
Պատմվածքի վայրԲրուքլին, Ֆլորիդա և Քոնի Այլենդ
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունThousand Words? և Protozoa Pictures
Տևողություն97 րոպե
Շահույթ7 400 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Բրայթոն Բիչում ապրում է վաղուց այրիացած մի կին՝ Սառա Գոլդֆարբը։ Նրա ամենասիրելի զբաղմունքը հեռուստացույց դիտելն է։ Նա շարունակ դիտում է հեռուստացույց, մասնավորապես Թեփփի Թիբոնսի գովազդային հոլովակները։ Մի օր նա զանգ է ստանում. Նրան հրավիրում են մասնակցելու իր ամենասիրելի հոլովակին։ Կինը այնքան է ոգևորվում, այնքան է ուրախանում։ Չէ՞ որ իրականանում է իր երազանքը՝ հայտնվել մեծ էկրանին։ Նա սկսում է պատրաստվել։ Երբ ձեռքն է ընկնում որդու՝ Հարիի ավարտական երեկոյի նկարը, նա տեսնում է, թե որքան երիտասարդ ու խնամված էր այդ տարիներին։ Եվ որոշում է ջանք չխնայել՝ երիտասարդ Սառայի ողջ գրավչությունն ու հմայքը փոքր-ինչ վերականգնելու համար։ Նա ներկում է մազերը։ Որպեսզի կարողանա նորից կրել այն կարմիր զգեստը, որը կրում էր որդու ավարտական երեկոյի լուսանկարում, նա անցնում է դիետայի։ Իր նպատակին ավելի շուտ հասնելու համար նա ընդունում է իր ընկերուհու խորհուրդը և ընդունում մի շարք նիհարեցնող դեղեր ողջ օրը, իսկ գիշերն էլ հանգստացնող հաբեր է խմում։ Որդին՝ Հարրին, զգուշացնում է Սառային այդ դեղերից կախվածության և առողջության հնարավոր վնասման մասին, բայց Սառան կտրուկ մերժում է որդուն և ասում, որ իր երազանքն իրականանում է. մեծ էկրանին հայտնվելու հնարավորությունը իրեն ապրելու նոր իմաստ է տվել։ Օրեցօր նա ավելի է շատացնում դեղերի ընդունման չափաբաժինը՝ 2-ից 3, 3-ից՝ 4…. Արդյունքում Սառայի մոտ սկսվում են հալյուցինացիաներ։ Սրանց մասին Սառան պատմում է իր բժշկին։ Վերջինս նոր դեղահաբեր է նշանակում։ Սակայն Սառայի տեսիլքներն ու հալյուցինացիաները ավելի ուժեղ ու նյարդային են դառնում, նա աստիճանաբար կորցնում է կապը իրականության հետ։ Սառայի վիճակը գնալով ավելի է վատթարանում։ Նրա երևակայությունը իրեն տանում է դեպի իր սիրելի շոու, նա պատկերացնում է իրեն՝ հսկայական լսարանի առջև կանգնած։ Այս ողջ ընթացքում նա անհամբեր սպասում է իր սիրելի հեռուստաշոուից նամակի, որով պիտի նրան հայտնեին նկարահանման օրը։ Բայց նամակը չկար…

Հարրիի կերպարը

Հարրին Սառայի որդին է։ Նա վարում է արկածային ու խենթ կյանք իր ընկերուհու՝ Մերիոն Սիլվերի և լավագույն ընկերոջ՝ Թայրոն Լավի հետ։ Այս երեքը ներգրավված են թմրանյութի բիզնեսի մեջ։ Թայրոնը որոշում է օգնել իր ընկերներին և առաջարկում մուտք գործել թմրանյութի ապօրինի առք ու վաճառքի մեջ։ Գործարքը հաջող իրականացնելու դեպքում նրանց մեծ գումար էր սպասում։ Այս գումարի հետ ընկերներից յուրաքանչյուրը իր մի երազանքն էր կապում. Հարրին և Մերիոնը ուզում էին բացել իրենց սեփական հագուստի մոդելավորման խանութը և փախչել Մերիոնի ճնշող ու խիստ ծնողներից, Թայրոնը ուզում էր իր ընտանիքի՝ ցածր եկամուտ բերող շրջապատից, պատվել իր հանգուցյալ մոր հիշատակը և ամուր բիզնես հիմնել։ Սակայն շուտով Թայրոնը ձերբակալվում է՝ բռնվելով թմրավաճառքի պահին։ Հարրին վատնում է իրենց ողջ փողերը` ընկերոջը գրավի դիմաց ազատելու համար։

Այսպես, չունենալով այլևս գումար` 3 ընկերների համար առավել դժվար է դառնում հերոին գտնելը։ Նրանք չէին կարող երկար դիմանալ առանց թմրանյութի, նրանք թմրամոլներ էին։ Չկա գումար, չկա թմրանյութ։ Հարրին Մերիոնին առաջարկում է գումար վաստակելու միակ միջոցը այդ պահին՝ մարմնավաճառություն։ Մերիոնը սեռական կապի մեջ է մտնում իր հոգեբույժի հետ և այդպես կարողանում ինչ-որ չափով փրկել իրեն ու իր ընկերներին՝ հայթայթելով գումար թմրանյութի համար։ Բայց Հարրին կարծես չի գնահատում այս ամենը։ Նա ինքը Մերիոնին դրդում է նման քայլի և ապա սկսում է չնկատել աղջկան։ Նրանց միջև անդունդ է առաջանում, և նրանց հարաբերությունները կամաց-կամաց սկսում են խզվել։ Հարրին և Թայրոնը գնում են մի թմրավաճառի մոտ, սակայն այնտեղ ծեծկռտուք է սկսվում, և նրանք այդպես էլ չեն կարողանում գնել իրենց հերոինը։ Վերադառնալով առանց թմրանյութի՝ Հարրին սկսում է վիճել Մերիոնի հետ և նրան է տալիս մեկ այլ թմրավաճառի՝ «Փոքրիկ Ջոնի» հեռախոսահամարը, որը պատրաստ էր թմրանյութեր տրամադրել սեռական հարաբերությունների դիմաց։

Սառան դեռ շարունակում է մնալ նույն գերլարված հոգեկան վիճակում։ Նա տեսնում է իրեն իր երազանքերի շոուն վարելիս, բայց մյուս աստղերն ու հանդիսատեսները ծիծաղում են և ծաղրում նրան՝ իր անբարենպաստ կենսական պայմանների համար։ Հալյուցինացիները հասնում են իրենց գագաթնակետին։ Սառան ճամփա է ընկնում դեպի հեռուստաընկերություն։ Անհանգստանալով կնոջ անկանոն հոգեվիճակի համար՝ ստուդիայի անվտանգության աշխատակիցը դիմում է բժիշկներին։ Սառան ակամա հայտնվում է հոգեբուժական բաժանմունքում, որտեղ ենթարկվում է անհաջող բժշկական բուժման։ Նա ենթարկվում է էլեկտրաշոկի թերապիայի՝ գոնե վերջնականապես իր խելքը կորցնելու համար։

Սյուժեի հետագա զարգացումը

Հարրին և Թայրոնը մեկնում են Մայամի` այնտեղ ինչ-որ գումար աշխատելու։ Սակայն ճանապարհին Հարրիի վիճակը վատանում է, և նրան տեղափոխում են հիվանդանոց Ջորջիայում։ Բժիշկը նկատում է թմրամոլության ախտանիշներ։ Հարրիին և Թայլոնին ձերբակալում են։ Թայրոնը ստիպված էր դիմակայել որպես պատիժ հարկադրված աշխատանքին, ռասիստ բանտակիցների ճնշումներին և առանց թմրադեղերի ապրելուն։ Հարրին բանտախցից տեղափոխվում է հիվանդանոց, որպեսզի բժիշկները կարողանան անդամահատել նրա ձեռքը, որն արդեն լիովին քայքայվել էր թմրանյութերից ու սրսկումներից։ Մերիոնը կապվում է Հարրիի տված հեռախոսահամարի տեր «Փոքրիկ Ջոն» թմրավաճառի հետ և իրեն զոհաբերելով՝ սեռական հարաբերությունների մեջ է մտնում տարբեր մարդկանց հետ և կարողանում է թմրանյութեր գտնել իր համար։

Ֆիլմի ավարտը

Ֆիլմն ավարտվում է հերոսներից յուրաքանչյուրի՝ իր երազած ապագային ուղղված հայացքով։ Սառան երազում է, թե ինչպես է շահում մեծ մրցանակը։ Այդ պահին նրա որդին հայտնվում է և ջերմորեն շնորհավորում էկրանների թագուհի դարձած մորը։ Իր երևակայության մեջ Հարրին նշանված է Մերիոնի հետ։ Սառան ու Հարրին գրկում են միմյանց, հանդիսատեսը ծափահարում է, բեմը շողում է լույսերով։

Դերասանական կազմ

  • Էլեն Բյորստին` Սառա Գոլդֆարբի դերում
  • Ջարեդ Լետո` Հարրի Գոլդֆարբի դերում
  • Ջենիֆեր Քոնելի` Մերիոն Սիլվերի դերում
  • Մառլոն Ուեյանս` Թայրոնի դերում
  • Քրիստոֆեր Մք. Դոնալդ` Թեփփի Թիբբոնսի դերում
  • Մարկ Մարգոլիս` Պրն. Ռաբինովիցի դերում
  • Լուիս Լասսեր` Ադայի դերում
  • Մարցիա Ջին Կուրց` Ռաեի դերում
  • Սին Գուլլեթի` Առնոլդի` Մերիոնի հոգեբույժի դերում
  • Կեյֆ Դեյվիդ` Փոքրիկ Ջոնի դերում
  • Դայլան Բեյքըր` բժշկի դերում
  • Աջայ Նաիդու
  • Բեն Շենքմեն` բժիշկ Սփենսերի դերում
  • Հյուբերտ Սելբի` ծիծաղող պահակի դերում
  • Դարեն Արոնոֆսկի՝ այցելուի դերում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ֆիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար ՍյուժեՖիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար Դերասանական կազմՖիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար ԾանոթագրություններՖիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար Արտաքին հղումներՖիլմ Ռեքվիեմ Երազանքի Համար2000Դարեն ԱրոնոֆսկիԴրամաԷլեն ԲյորստինՄառլոն ՈւեյանսՆովելՋարեդ ԼետոՋենիֆեր ՔոնելիՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վեներա (մոլորակ)ԵղիպատրուշԿրիշտիանու ՌոնալդուԱլկոհոլային հարբեցումԱքիսՍպորտԹուղթ (նյութ)ԹոքաբորբԲարդիՀայաստանի բուհերի ցանկԿրիաներՀայաստանի կուսակցությունների ցանկՍասունցի ԴավիթԺառանգական հիվանդություններՍեռական հերպեսՀայկական առածներ և ասացվածքներԴրաստամատ ԿանայանԱյրին (նորավեպ)Նախադասության գլխավոր անդամներԳևորգ ՉաուշՔութեշՀատկացուցիչՄեղուներՀամացանցՈրդան կարմիրԽաչակրաց արշավանքներՎիտամինԵրերույքի տաճարԱնհանգիստ ոտքերի համախտանիշՊահանջվում է միլիոնատերՈրովայնային ցավՍողոմոն ԹեհլիրյանՄոնա ԼիզաԳառնիկ Դանիելյան (քաղաքական գործիչ)Հակոբ ՊարոնյանԳրականությունՍպանված աղավնի (վիպակ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրկադի Տեր-ԹադևոսյանԱնկլավ և էքսկլավԵրևանի եկեղեցիների ցանկՍերժ ՍարգսյանԱլեքսանդր ՍպենդիարյանԵպիսկոպոսՆոյԿիրանց վանքՄԻԱՎ/ՁԻԱՀՍերմնահեղուկՖիմոզՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱնահիտ ՊարսամյանՄողեսներՀայոց ցեղասպանությունԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱրագածՇառլ ԱզնավուրՀովհաննես ԱդամյանՄեղրատու մեղուԲնությունՄայիսի 5Ռոբերտ ԷմմիյանՄայիսի 1 (տոն)ԿոչականԵրվանդունիների թագավորությունՀովհաննավանքԴաունի համախտանիշՀովհաննես ԲաղրամյանՁվարանի կիստաԱմբերդ (ամրոց)Մեծ Հայքի նահանգների ցանկՍոս ՍարգսյանՍուրբ ծնունդԶատիկԿարեն ԴեմիրճյանԾիրանի փողըԱրքիմեդի օրենք🡆 More