Ռուբեն Հախվերդյան: հայ հեղինակ, երգիչ, կոմպոզիտոր, գրող

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (դեկտեմբերի 3, 1950(1950-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։

Ռուբեն Հախվերդյան
Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 3, 1950(1950-12-03) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի ԽՍՀՄ և Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի Հայաստան
Ժանրերքաղաքային ֆոլկլոր
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, գրող և կիթառահար
Գործիքներվոկալ և կիթառ
Գործունեությունսկսած 1968 թ.
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967)
Պարգևներ
Կայքrubenhakhverdian.com
Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի Ruben Hakhverdyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։

Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։

1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ։

Ընտանիք

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։

Ստեղծագործական ուղի

1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։

Առաջին հեռուստաբեմադրությունն է Ի․ Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»։

Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։

1985 թ. Փարիզում թողարկվել է Հախվերդյանի «Սիրո և հույսի երգեր» ձայնասկավառակը։ 1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։

Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։

Համերգներ

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Հարավսլավիայում, Իտալիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։

1991 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։

Ֆիլմեր

Պարգևներ և մրցանակներ

  • Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
  • 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
  • 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին» ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։

Ստեղծագործություններ

Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի 
Համերգի ժամանակ (2016)

Ալբոմներ

  • Սիրո և հույսի երգեր . Փարիզ 1985թ. Վինիլ (LP)
  • The Best of Ruben Hakhverdyan (1985)
  • Ռուբեն, Լիլիթ և Վահան (1989)
  • Ճակատագիր (1994)
  • Կեսգիշեր (1997)
  • Սա Երևանն է (1997)
  • Երգը նաև աղոթք է (2000)
  • Երգ (2000)
  • Anthology (2001)
  • 0-100 տարեկան երեխաներին (2002)
  • Որ սարերը չմնան անտեր (2014)
  • Testament (2017)

Երգեր

  • Մեր սիրո աշունը
  • Հեքիաթ
  • Կուրորտային սեր
  • Ես հիշում եմ
  • Աշուն
  • Ես սպասում եմ քեզ հայրիկ
  • Խմբային լուսանկար
  • Հին ընկեր
  • Ռեքվիեմ
  • Երնեկ թե այս նոր տարին
  • Իմ փոքրիկ ընկեր
  • Իմ քաղաք
  • Իրիկուն
  • Կեսգիշեր
  • Ծառը
  • Եթե իմանայիր
  • Իմ անիծյալը
  • Կապույտ նժույգներ
  • Հոգու հաշտություն
  • Արամիկ
  • Չի կարելի
  • Գիշերվա աստղազարդ նկարում
  • Հանգչի լռությունը
  • Ջանիման
  • Նախագահական ընտրություններ
  • Սարդոստայն
  • Շաբաթվա օրերը
  • Տխուր սատանա
  • Ուրվականը
  • Սա Երևանն է
  • Իմ տունն անիվների վրա
  • Կենսագրություն
  • Կիթառ
  • Բարի լույս տիկին Արուս
  • Խոսքեր
  • Եվ իջավ իրիկուն
  • Երբ չկային բարձրահարկ շենքեր
  • Արտագաղթ
  • Օ սա իմ հին փողոցն է
  • Որ սարերը չմնան անտեր
  • Նավակ
  • Մենակ ճամփորդ եմ
  • Որքան արագ է պտտվում
  • Ես ու լուսինը միասին
  • Փոքրիկ իշխան
  • Դեղին այգին
  • Քա ճամփան
  • Լուռ քայլում էր տղան
  • Գազանանոց
  • Ում ձեռքից են ուտում էս շները
  • Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
  • Սպիտակ աղավնին
  • Տես պատուհանից այն կողմ
  • Երջանկություն
  • Շոգ կիրակի
  • Ձյուն
  • Կանչիր ինձ քո դղյակը
  • Նա է միակ իմ սերը
  • Շատախոս անձրև
  • Սիրուն կռունկ
  • Շիրիմիս վրա
  • Երևանի գիշերներում
  • Սարերի քամին
  • Երազ
  • Այս աշխարհը

Գրականություն

  • Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արզաքանյան, Երևան։ Բյուրոկրատ, 2011- 536 էջ, ISBN 978-9939-9046-0-3:
  • Խոսքեր։ [Երգարան] / Ռ․ Հախվերդյան․ 138 էջ։
  • 0-100 տարեկան երեխաներին / Ռ․ Հախվերդյան․ Երևան, 2002։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։
Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։
Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ռուբեն Հախվերդյան: Կենսագրություն, Ընտանիք, Ստեղծագործական ուղի 

Tags:

Ռուբեն Հախվերդյան ԿենսագրությունՌուբեն Հախվերդյան ԸնտանիքՌուբեն Հախվերդյան Ստեղծագործական ուղիՌուբեն Հախվերդյան ՀամերգներՌուբեն Հախվերդյան Պարգևներ և մրցանակներՌուբեն Հախվերդյան ՍտեղծագործություններՌուբեն Հախվերդյան ԳրականությունՌուբեն Հախվերդյան ԾանոթագրություններՌուբեն Հախվերդյան Արտաքին հղումներՌուբեն Հախվերդյան1950Դեկտեմբերի 3ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՕստեոարթրոզՀեշտոցի սնկային վարակԵգիպտոսԵրվանդ ԱզատյանԱլբանիաՀրեաներԱզատի ջրամբարՖուտբոլՀամախառն ներքին արդյունքԱնիՈրոշիչԲյուրականի աստղադիտարանՀայաստանի առաջին հանրապետությունՀեպատիտ CԻլոն ՄասկՆատրիումի քլորիդՄինաս ԱվետիսյանՇեշտՀարակատար դերբայԷրեկտիլ դիսֆունկցիաԱսկարիդոզԻրավագիտությունԱռիթմիաՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BՀայերենի այբուբենՀամո ՍահյանՆիկոլա ՏեսլաՍիլվա ԿապուտիկյանՀայաստանի զինված ուժերՀյուսիսային ԿորեաՄարիխուանաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԶատիկը ՀայաստանումՀեքիաթՈւսուցման մեթոդներ և հնարներԳեղարդՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Դանթեական առասպելՄոնղոլական կայսրությունՈրոնողական ռոբոտԱբորտԵվրոպաԿոմս Մոնտե-ՔրիստոՑորենՏիգրան ԵրվանդյանՎանԱռաջին համաշխարհային պատերազմԹոքի քաղցկեղԱվշային համակարգՀիրիկԱսիաՄատյան ողբերգությանԽորանարդՄեդիագրագիտությունՀեռուստատեսային կենտրոնՍիսիանԴավիթ ԲեկԱռանց ընտանիքի (վիպակ)Հովհաննես ԹումանյանՍրտի ռիթմի խանգարումներՔաղաքագիտությունՄիքայել ՆալբանդյանԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԴուայթ ԷյզենհաուերԲանակում (հեռուստասերիալ)Ռամադան (ամիս)Մեծ պասՔիմիաՀյուսիսային ԱմերիկաՆերգործական սեռՇաքարային դիաբետՀոգեբանությունՆևրոզներԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)ԹութքՏրդատ Գ🡆 More