Ջորջիա (անգլերեն՝ Georgia), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Ջորջիան գտնվում է ԱՄՆ–ի հարավ–արևելքում, այն չորրորդ նահանգն է, որ ստորագրել է ԱՄՆ Սահմանադրությունը 1788 թվականին։ Մայրաքաղաքը և միաժամանակ խոշորագույն քաղաքը Ատլանտան է, որի բնակչությունը 10 097 343 մարդ է (2014 թ.–ի տվյալներով)։
Ջորջիա անգլ.՝ Georgia | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ | |||||
Հիմն | Georgia on My Mind | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Ատլանտա | |||||
Ամենաբարձր կետ | Brasstown Bald? | |||||
ԲԾՄ | 180 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Georgia General Assembly? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Georgia? | |||||
Միության մուտք | հունվարի 2, 1788 (4-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲10 711 908 մարդ (ապրիլի 1, 2020) (9 տեղ) | |||||
Տարածք | 153 909 կմ² (24 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 2, 1788 թ. | |||||
Սահմանակցում է | Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Ալաբամա և Ֆլորիդա | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | GA և Ga. | |||||
Փոխարինեց | Province of Georgia? | |||||
ISO 3166-2 կոդ | US-GA | |||||
Անվանված է | Ջորջ II | |||||
Մականուն | Peach State | |||||
Միության մուտք | հունվարի 2, 1788 (4-րդ) | |||||
georgia.gov(անգլ.) | ||||||
Մինչ Ամերիկայի գաղութացումը Իսպանիայի կողմից Ջորջիայի տարածքում տիրում էր հնդկական մշակույթը, որը 1540 թվականին նկարագրվել է Էռնանդո դե Սոտոյի կողմից, իսկ հետագայում` 1560 թվականին, ամբողջովին վերացել է։ Որոշ ժամանակ այստեղ կառավարում էին իսպանացիները, 19-րդ դարի վերջերին տարածաշրջանի համար բախումներ են առաջանում անգլիացիների հետ։ 1724 թվականին անգլիացիները տարածաշրջանում հաստատում են իրենց գերիշխանությունը։ Քաղաքական և անկախության համար պայքարում Ջորջիան գլխավոր կենտրոններից էր։
2007 թվականի մարդահամարի տվյալներով Ջորջիա նահանգում բնակվում է 9544750 մարդ։ Ըստ մարդահամարի բյուրոյի՝ սպիտակ ամերիկացիները կազմել են նահանգի բնակչության մոտ 65%, աֆրիկյան ամերիկացիները՝ 29․6%, ասիական ծագում ունեցողները՝ 2․8%։ 2005 թվականի տվյալներով Ջորջիայի բնակչության 90%-ը խոսում է անգլերեն, 5.6%-ը՝ իսպաներեն, 0․8%-ը՝ գերմաներեն, 0․6%-ը՝ վիետնամերեն։ Մինչ Քաղաքացիական պատերազմը Ջորջիայի բնակչության մոտ կեսը սևամորթ ստրուկներ էին։ Պատերազմից հետո իրավիճակը չի փոխվել, այսօր աֆրիկյան ամերիկացիները տարածված են գյուղական համայնքների կենտրոնական և հարավ արևմտյան մասերում։ 1990 թվականից մինչև 2000 թվականը նահանգում ասիական բնակչությունը աճել է 2 անգամ։ Ջորջիայի բնակչության 70%-ը դավանում է բողոքականություն, 12%-ը՝ կաթոլիկ, 3%-ը՝ այլ կրոններ, 13%՝ աթեիստներ։
2007 թվականին պետական համախառն արտադրանքը կազմում էր 396 մլրդ ԱՄՆ դոլար, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր 33, 499 դոլար։ Նահանգի գյուղատնտեսական հիմնական մթերքներից են՝ թռչնամիս, ձու, պեկան ընկույզներ, գետնանուշ, դեղձ, եգիպտացորեն, խոզի միս, բանջարեղեն և ծխախոտ։ Ջորջիայում հիմնվել են հետևյալ կորպորացիաները՝ Կոկա-կոլա ընկերություն (սննդի արդյունաբերություն), The Home Depot (մանրածախ), United Parcel Servise (փոստային ծառայություններ և լոգիստիկա), Aflas (ֆինանսական ծառայություններ), Southern Company (էներգիա), AT & T Mobility (հեռահաղորդակցություն), SunTrust Banks (ֆինանսական ծառայություններ), Intercontinental Exchange (ֆինանսական ծառայություններ), Coca-Cola Enterprises (սննդի արդյունաբերությունը), Genuine Parts (մեքենաշինության ), AGCO (մեքենաշինության), Rock-Tenn (թուղթ և փաթեթավորոման արդյունաբերություն), Newell Rubbermaid (սպառողական ապրանքներ), Georgia-Pacific (թուղթ և փաթեթավորման արդյունաբերություն), Arby's (հանրային սննդի արդյունաբերություն), Chilk-fil-A (հանրային սնունդ ), First Data (ֆինանսական ծառայություններ), NCR Corporation (էլեկտրոնիկա), Synovus Financial (ֆինանսական ծառայություններ), Waffle House ( հանրային սնունդ) և Oxford Industries (առևտուր)։ Ջորջիայում կա 2 միջուկային էլեկտրակայաններ։
Ջորջիայում գործում են 1244 մղոն միջպետական մայրուղիներ, հիմնական մայրուղին ներառում է I-95, I-75, I-16, I-85, I-20։ Նահանգի միջով անցնում է 2 հիմնական երկաթուղային գծերը՝ ծառայելով ուղևորային գնացքին։ Մեկ այլ մասնաճյուղ անցնում է Նյու Յորքով։ Ատլանտա օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկն է։ Հիմնական օդանավակայաններից է՝ Savannah / Hilton Head միջազգային օդա- նավակայանը և DeKalb Peachtree օդանավակայանը (Չամբլի)։
Օրենսդիրը՝ գլխավոր ասամբլեան կազմված է պետական սենատից և պալատի ներկայացուցիչներից։ Պետական Սենատը բաղկացած է 56 անդամից, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով։ Ներկայացուցիչների պալատը կազմված է 180 անդամից։ Նահանգի կառավարումը իրականացվում է Ջորջիայի նահանգապետի և լատենանտ նահանգապետի կողմից։ Ջորջիան բաղկացած է 159 կոմիտատներից։ Տեղական ինքնակառավարումը իրականացնում են պալատի կոմիսարները։ 2012 թվականի մարտին Ջորջիայի նահանգապետը՝ Նատան Դիլը ստրագրեց էֆտանազիայի օրենսգիրքը։
1886 թվականի մարտին Ջորջիայում՝ Ջոն Պեմբերտոնը հայտնագործել է Կոկա կոլան։ Ամեն օր համաշխարհային շուկայում ներմուծվում են ընտանի թռչուններ։ Ամբողջ աշխարհում Գեյնսվիլը ճանաչում են, որպես «Հավերի քաղաք»։ Հարկ է նշել, որ Ատլանտում տեղական օրենքը չի թույլատրում թռչնամիսն ուտել պատառաքաղի օգնությամբ։ Այստեղ Մարգարետ Միտչելը գրել է «Քամուց քշվածները» վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին՝ Պերսիկովոյ թաղամասում։ Այստեղ է գտնվում նաև «The Dump» անվանումով թանգարանը։ Այս անվանումը մտածել է գրողը։ Անտլանտում նույնպես կա Հոլոքոստ թանգարան, որտեղ պահվում են 600 փաստագրական լուսանկարներ և Աննա Ֆրանկի հայտնի օրագիրը։
30 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներ 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ջորջիա նահանգի մականուններից մեկը «Դեղձի նահանգ» անվանումն է, այդպես է կոչվում, քանի որ դեղձի մատակարարմամբ առաջատարն է։ Ջորջիան կոչվում է նաև «Ընկույզի նահանգ» և Գետնանուշի նահանգ։ Նահանգի օրհներգը դարձավ «Georgia On My Mind» («Ջորջիան իմ մտքում է») երգը, որը գրել է Գովարդոմ Կարմայկլովը։ Ջորջիայի նահանգի օրհներգը պաշտոնապես խորհրդանիշ դարձավ 1979 թվականի ապրիլի 24-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջորջիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.