Եղիպատրուշ: գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Եղիպատրուշ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ Գյուղը գտնվում է Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավարևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։

Գյպւղ
Եղիպատրուշ
Եղիպատրուշ: Պատմական անունը, Պատմական ակնարկ, Բնակչություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՄռավյան
ԲԾՄ2000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն819 մարդ (2011)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0306
Եղիպատրուշ (Հայաստան)##
Եղիպատրուշ (Հայաստան)
Եղիպատրուշ: Պատմական անունը, Պատմական ակնարկ, Բնակչություն
Եղիպատրուշ (Արագածոտնի մարզ)##
Եղիպատրուշ (Արագածոտնի մարզ)
Եղիպատրուշ: Պատմական անունը, Պատմական ակնարկ, Բնակչություն

Պատմական անունը

Խորհրդային Միության տարիներին գյուղն անվանվել է Մռավյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին։ Եղիպատրուշ է վերանվանվել 1991 թվականին՝ պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի (հետագայում եղել է դպրոցի տնօրեն) նախաձեռնությամբ։ Եղիպատրուշ նշանակում է ՝ չհասած ցորենի հասկ։

Պատմական ակնարկ

Գյուղը հազարամյակների պատմություն ունի։ Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են մ.թ.ա. 3-րդ-2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր։ IV-V դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան մի քանի VII-VIII դարերի խաչքարեր։

Եղիպատրուշ: Պատմական անունը, Պատմական ակնարկ, Բնակչություն 
Եղիպատրուշ եկեղեցի

696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին։ Գահակալել է 775-788 թվականներին։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ 1980-1988 թվականներին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունն ամբողջովին վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները՝ գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթարիչ Օշականցին։ Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի՝ Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է։

Եղիպատրուշ: Պատմական անունը, Պատմական ակնարկ, Բնակչություն 
Եղիպատրուշի X-XIII դարերի եկեղեցու գավթի ցուցանակը

Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված (երրորդ հարկ)։ Ընդ որում, Տեղերում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում՝ գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա։ Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի։ Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել։ Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր։ Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են, դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով։ Այժմ գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել։ Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. «զՄխիթարիչս Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ»։ «Ձևայցուց» բառը այստեղ գործածվել է նախագծող-ձևող-քանդակողի իմաստով։

Բնակչություն

Բնակիչների նախնիների որոշ մասը գաղթել են Պարսկաստանից և Ալաշկերտից։ Եղիպատրուշի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի Բնակչություն
1831 252 մարդ
1897 1091 մարդ
1926 1070 մարդ
1939 1170 մարդ
1959 672 մարդ
1970 795 մարդ
1979 677 մարդ
1989 585 մարդ
2001 739 մարդ
2004 725 մարդ
2011 819 մարդ


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, բուժկայան։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի մեջ է գտնվում XIII դարի կաթողիկե եկեղեցիական համալիրը (Սուրբ Աստվածածին եկեղեցի և գավիթ), իսկ դեպի արևելք՝ IV-V դարերի Եղիպատրուշի եկեղեցին (Մռավյան)։

Տես նաև

Գրականություն

Վիկտոր Պետրոսյանց (Տիգրան Պետրոսյանց), Մռավյան (Եղիպատրուշ) գյուղի Աստվածածին եկեղեցին և արձանագրությունները /հոդված։ Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 3 /94/, էջ 289-294/։

Ծանոթագրություններ

Եղիպատրուշ: Պատմական անունը, Պատմական ակնարկ, Բնակչություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիպատրուշ» հոդվածին։

Tags:

Եղիպատրուշ Պատմական անունըԵղիպատրուշ Պատմական ակնարկԵղիպատրուշ ԲնակչությունԵղիպատրուշ ՏնտեսությունԵղիպատրուշ Պատմամշակութային կառույցներԵղիպատրուշ Տես նաևԵղիպատրուշ ԳրականությունԵղիպատրուշ ԾանոթագրություններԵղիպատրուշԱպարանԱպարանի ջրամբարԱրագածոտնի մարզԵրևանՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎահանագեղձՀայաստանի դրոշԹվաբանական պրոգրեսիաԲագրատունիներԽնձորՇունԽոր ՎիրապԱզգային ժողովրդավարական բևեռԸնտանիքՖոտոսինթեզՄիապետությունՏեղերի վանքՄուտացիաՔանդակագործությունՀայկական ատոմային էլեկտրակայանՄեղրԴպրությունՀայաստանի քաղաքներըՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հայոց պատմությունՏարերային աղետներԼևոն ԱրոնյանՓայծաղՄոսկվաՀայկական ազգային հագուստ (տարազ)Առողջ ապրելակերպԱվարայրի ճակատամարտԿառավարում (տնտեսագիտություն)ՄողեսներՅանդեքսSourԿիլիկիայի հայկական թագավորությունՌոբերտ ԱբաջյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԴեղանյութերՈւկրաինաՄարգինալացումԳարեգին ՆժդեհԲազմացումՔարՀիսուսՄաշկային հիվանդություններՄատենադարանՀեշտոցՎանաձորԲադերԱնդրանիկ ՕզանյանԹութակներ (ընտանիք)Կարմիր գլխարկԷկզեմաՀեշտոցային արտադրությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՌուդոլֆ Էրիխ ՌասպեՋորջ ԲայրոնԲույսերՀայ գրերի գյուտՍան Ստեֆանոյի պայմանագիրԶապել ԵսայանՄովսես ԳորգիսյանԹալեաթ ՄեհմեդՍպիտակուցներՊտուղՑեղասպանությունՎրաստանՄարդու իրավունքներՄեծ Հայքի նահանգների ցանկՀովհաննես ԲաղրամյանԲացատրական բառարանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀրանտ ՄաթևոսյանՎիկտոր ՀամբարձումյանՄիսաք ՄեծարենցՏիգրան ՊետրոսյանՖուտբոլՆորավանքԱմերիկայի Միացյալ ՆահանգներՁեռնաշարժությունԾաղկեվանք (Արա լեռ)🡆 More