Հացահատիկային Բույսեր

Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմն, սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսության կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։

Հացահատիկային Բույսեր
Ցորեն

Տարածում

Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 միլիարդ հա տարածք, որից առայժմ մոտ 1 միլիարդ հա-ը մարդն օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։

Խմբեր

Հացահատիկային Բույսեր 

Բաժանվում են 3 խմբի՝

  • Սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորաև վարսակ, որոնց հատիկներն ունեն

ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ։

  • Կորեկանման հացահատիկային բույսեր՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
  • Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։

Կենսաբանական նկարագիր

Հացահատիկային բույսեր արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն։

Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներ

Հացահատիկային Բույսեր 
Հացահատիկային Բույսեր 
Հացահատիկային բույսեր աշխարհի խոշոր արտադրողներ (2009)
Դասակարգում Երկիր Գումար Դասակարգում Երկիր Գումար
1 Հացահատիկային Բույսեր  Չինաստան 483.679.700 13 Հացահատիկային Բույսեր  Պակիստան 38.373.500
2 Հացահատիկային Բույսեր  ԱՄՆ 419.810.449 14 Հացահատիկային Բույսեր  Թաիլանդ 36.280.383
3 Հացահատիկային Բույսեր  Հնդկաստան 246.774.000 15 Հացահատիկային Բույսեր  Ավստրալիա 34.942.459
4 Հացահատիկային Բույսեր  Ռուսաստան 95.079.470 16 Հացահատիկային Բույսեր  Թուրքիա 33.569.627
5 Հացահատիկային Բույսեր  Ինդոնեզիա 82.028.630 17 Հացահատիկային Բույսեր  Մյանմա 31.950.000
6 Հացահատիկային Բույսեր  Բրազիլիա 71.288.144 18 Հացահատիկային Բույսեր  Մեքսիկա 31.675.966
7 Հացահատիկային Բույսեր  Ֆրանսիա 70.040.000 19 Հացահատիկային Բույսեր  Նիգերիա 30.209.000
8 Հացահատիկային Բույսեր  Գերմանիա 49.748.185 20 Հացահատիկային Բույսեր  Լեհաստան 29.826.471
9 Հացահատիկային Բույսեր  Կանադա 49.059.300
10 Հացահատիկային Բույսեր  Բանգլադեշ 46.812.170 50 Հացահատիկային Բույսեր  Ավստրիա 5.141.838
11 Հացահատիկային Բույսեր  Ուկրաինա 46.906.000 102 Հացահատիկային Բույսեր  Շվեյցարիա 1.006.326
12 Հացահատիկային Բույսեր  Վիետնամ 43.278.900 Ընդհանուրը է աշխարհում 2.489.301.668

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Подгорный П. И. Растениеводство. — 2-е изд. — М., 1963.
  • Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Изд. 3-е, перераб. и доп. — Л.: Колос, 1971. — 752 с.
  • Растениеводство / Под ред. В. Н. Степанова. — 2-е изд. — М., 1965.
  • Пути повышения урожайности зерновых колосовых культур. — М., 1966.
  • Сельское хозяйство СССР. — М., 1967.
  • Гончаров Н. П., Кондратенко Е. Я. Происхождение, доместикация и эволюция пшениц(ռուս.) // Информационный вестник ВОГиС : журнал. — 2008. — Т. 12. — № 1/2. — С. 159—179. — ISSN 1814-554X.
  • Цвелев Н. Н. Род 22. Пшеница — Triticum L. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Федоров. — Л.: Наука, 1976. — С. 160—170. — 788 с. — 2900 экз.
  • «Triticum». The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (accessed 1st January) (անգլերեն). 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  • Невский С. А. Материалы к познанию дикорастущих ячменей // Тр. Ботан. ин-та АН СССР. — 1941. — Сер. I. — Вып. 5. — С. 64—255.
  • Антроповы В. И. и В. Ф. Рожь — Secale L. // Культурная флора СССР. Т. 2. М.; Л.։ ГИЗ колх. и совх. лит-ры, 1936. С. 3—95.
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 187. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 29—33. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Румянцева Е. Е., Жоголев Д. А. Китайская кухня. — М: Мир книги, 2000.
  • Похлёбкин В. В. Национальные кухни наших народов. — М: Центрполиграф, 1999. — 639 с. — ISBN 5-227-00462-5
  • Букасов С. М. Возделываемые растения Мексики, Гватемалы и Колумбии. — Л.: Ин-т растениеводства ВАСХНИЛ, 1930. — С. 109—150. — 470 с.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հացահատիկային Բույսեր 

Tags:

Հացահատիկային Բույսեր ՏարածումՀացահատիկային Բույսեր ԽմբերՀացահատիկային Բույսեր Կենսաբանական նկարագիրՀացահատիկային Բույսեր Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներՀացահատիկային Բույսեր ԾանոթագրություններՀացահատիկային Բույսեր ԳրականությունՀացահատիկային Բույսեր Արտաքին հղումներՀացահատիկային Բույսեր1993ԱշորաԲրինձԳարիԴաշտավլուկազգիներԵգիպտացորենԼոռու մարզԿորեկՀայաստանՀնդկացորենՃարպՄատիտեղազգիներՍորգոՍպիտակուցՎարսակՎիտամիններՑորենՖերմենտներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲրազիլիաԻսլամԵվրոպաԵղիշե ՉարենցՎարդավառԱրարատՀատակումՄանուշակՇիրակի մարզՎիլյամ ՍարոյանՀայկ նահապետԱրշակ ԲԻլհամ ԱլիևԼիմֆոմաԹբիլիսիԱտոպիկ մաշկաբորբԴատաԼեքս22-րդ դարՇվեդիաՀամո ԲեկնազարյանՀայաստանՕհմի օրենքԹոմաս ԷդիսոնԱլմա-Աթայի հռչակագիրՀայկական մշակույթՄարգինալացումԶապել ԵսայանՓիղՍուրբ Յոթ ՎերքՊեպոԱվարայրի ճակատամարտՄիզուղիների ինֆեկցիաներԱռիթմիաԱնտանտՌուսաստանՀայաստանի ազգային հերոսԾիրանի փողըՃապոնիաԱլեքսանդրապոլի պայմանագիրԿոտորակ (մաթեմատիկա)Մարի ԱնտուանետՀայերենԱրյան խումբԴիկլոֆենակՌոբոտՎերածնունդԱնդրանիկ ՕզանյանՄարսողությունԻբուպրոֆենԲանաստեղծությունՏորք ԱնգեղՅուրի ՎարդանյանԱրյան շրջանառությունՀարցական նշանԳրիգոր ՆարեկացիՎիտամին CԱվետիք ԻսահակյանՎիտամին D-ի անբավարարությունՀարկՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՇաքիի ջրվեժԺողովրդավարությունՊետրոս ԴուրյանԼուսանՀեմոգլոբինՎիտամին DՆոյյան տապանԻտալիաԿասկադ համալիրՄարս (մոլորակ)Մարդու իրավունքներԷկոհամակարգԿոկորդաբորբԱրցախյան ազատամարտԵրաժշտական գործիքներ🡆 More