Ջոզուե Կարդուչչի

Ջոզուե Կարդուչչի (իտալ.՝ Giosuè Carducci, հուլիսի 27, 1835(1835-07-27), Valdicastello Carducci, Պիետրասանտա, Լուկա, Տոսկանա, Իտալիա - փետրվարի 16, 1907(1907-02-16), Բոլոնիա, Իտալիա), իտալացի բանաստեղծ, 1906 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Ջոզուե Կարդուչչի
իտալ.՝ Giosuè Carducci
Ջոզուե Կարդուչչի
Ծննդյան անունիտալ.՝ Giosuè Alessandro Giuseppe Carducci
Ծնվել էհուլիսի 27, 1835(1835-07-27)[…]
ԾննդավայրValdicastello Carducci, Պիետրասանտա, Լուկա, Տոսկանա, Իտալիա[…]
Վախճանվել էփետրվարի 16, 1907(1907-02-16)[…] (71 տարեկան)
Վախճանի վայրԲոլոնիա, Իտալիա[…]
ԳերեզմանCertosa di Bologna
Գրական անունEnotrio Romano
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գրական քննադատ և բանասեր
ՔաղաքացիությունՋոզուե Կարդուչչի Իտալիայի թագավորություն
Կրթությունconvent of Scolopi? և Scuola Normale Superiore. Classe di Lettere e Filosofia? (1856)
Գիտական աստիճանդափնեկիր (1856)
ԱնդամակցությունԱկադեմիա դելա Կրուսկա, Լինչեի ազգային ակադեմիա, Società reale di Napoli?, Deputazione di Storia Patria per le Venezie?, Lombard Institute Academy of Science and Letters?, Società dantesca italiana? և Deputazione di storia patria per l'Umbria?
ԿուսակցությունHistorical Far Left?
ԱշխատավայրQ116455515?, Liceo Statale Niccolò Forteguerri? և Բոլոնիայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինElvira Menicucci?
ԶավակներBeatrice Carducci? և Libertà Carducci?
Изображение автографа
Ջոզուե Կարդուչչի Giosuè Carducci Վիքիպահեստում

«Առ Սատանան» (1865) պոեմում երգում է ազատությունը, երկրային ուրախությունները, «Յամբեր և էպոդներ» (1865-1879) ժողովածուում ողբում Իտալիայի համար ընկածներին։ Հրատարակել է նաև «Նոր բանաստեղծություններ» (1861-1887) և «Բարբարոսական ներբողներ» (1877-1889) ժողովածուները։ Արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի (1906

Կենսագրություն

Կարդուչչին ծնվել է Վալդիկաստելլոյում (Լուչչա նահանգում փոքր քաղաք)։ Հայրը բժիշկ էր։ Նա կողմնակից էր Իտալիայի միավորմանը։ Նման քաղաքական դիրքորոշում ունենալու պատճառով ընտանիքը ստիպված է լինում մի քանի անգամ փոխել ապրելավայրը։ Վերջ ի վերջո նրանք բնակություն են հաստատում Ֆլորենցիայում։ Քոլեջում սովորելու ընթացքում Կարդուչչին հիացած էր Հունական և Հռոմեական հին ժամանակների սահմանափակ ոճով։ Նրա սկզբնական աշխատանքներում արտացոլված է սահմանափակ դասական ոճը։ Կարդուչչին իտալերեն է թարգմանել Հոմերի Իլլիականի 9-րդ գիրքը։ 1856 թվականին նա ավարտում է Պիզայի դպրոցը և սկսում է դասավանդել դպրոցում։ Հաջորդ տարվա ընթացքում Կարդուչչին հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին հավաքածուն (Ոտանավորներ)։ Կարդուչչիի համար շատ դժվար տարիներ էին. նրա հայրը մահանում է, իսկ եղբայրը ինքնասպան է լինում։ 1859 թվականին նա ամուսնանում է Էլվիրա Մենիկուչչիի հետ։ Նրանք ունենում են 4 երեխա։ Կարճ ժամանակ Կարդուչչին հունարեն է դասավանդում Պիստոիայի տեղի դպրոցում, իսկ այնուհետև Բոլոնիայի համալսարանում աշխատում է որպես պրոֆեսոր։ Կարդուչչիի ուսանողներից էր Ջիովաննի Պասկոլին, ով ավելի ուշ դառնում է գրող։ Կարդուչչին հայտնի դասախոս և գրականության և հասարակության քննադատ էր։ Նա աթեիստ էր։ Նրա հակա-եկեղեցական հեղափոխական եռանդը երևում է "Սատանային նվիրված օրհներգ" հայտնի բանաստեղծությունում։ Բանաստեղծությունը ստեղծվել է 1863 թվականին՝ սկզբում որպես ճաշի սեղանի շուրջ արված բաժակաճառ, լույս է տեսել 1865 թվականին, իսկ 1869 թվականին վերահրատարակվել է Բոլոնիայի "Իլ Պոպոլո" (Il Popolo) ռադիկալ թերթում։ 1890 թվականին Կարդուչչին հանդիպում է ապագա պոետ Աննի Վիվանտիին. նրանց միջև սիրային ինտրիգ է ձևավորվում։ 2004 թվականին հրատարակվում է նրանց անցենզուր նամակները։ Մինչդեռ "Սատանային նվիրված օրհներգ"-ը ունեցավ բավական հեղափոխական ազդեցություն, Կարդուչչի ամենալավ բանաստեղծությունները ծնվեցին ավելի ուշ։ Նրա լավագույն գործերը ներառված են "Նոր ոտանավորներ" և "Բարբարոս Ձոներգեր" ժողովածուներում։ Կարդուչչին առաջին իտալացի գրողն է, ում շնորհվել է նոբելյան մրցանակ 1906 թվականին։ Նա նաև ընտրվել է Իտալիայի սենատոր։ Կարդուչչին մեծ մասամբ հայտնի է որպես բանաստեղծ, սակայն նա նաև գրել է արձակ գործեր։ Կարդուչչին նաև հիանալի թարգմանիչ էր. նա իտալերեն է թարգմանել Գյոթեի և Հեյնի մի շարք գործեր։ Նա մահացել է Բոլոնիայում 71 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

Ջոզուե Կարդուչչի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզուե Կարդուչչի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 316 Ջոզուե Կարդուչչի 

Tags:

18351907d:Q43440d:Q56687351ԲանաստեղծԲոլոնիաԻտալերենԻտալիաԼուկա (գավառ)Հուլիսի 27Նոբելյան մրցանակՊիետրասանտաՏոսկանաՓետրվարի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կրծքավանդակի ցավՓիլիսոփայությունԲրոնխաբորբՀայկական պարԼուսինԿոռուպցիաԲանակում (հեռուստասերիալ)Փոքրիկ իշխանըԻտալիաՆիդերլանդներՀամեմատությունՍոս ՍարգսյանԵրազահանՏերունական աղոթքԱլեքսանդր ՊուշկինՍահմանական եղանակՔրիստոնեությունԿաթնասուններՍեռական բազմացումԴերբայական դարձվածԱրջերՓիղՍեղան (երկրաչափություն)ԹուրքիաՍևանի իշխանԳևորգ ՉաուշԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԵրեքնուկԱզգային ժողովրդավարական բևեռԵրկիրՀամանուններԽտությունԹոնդրակյաններՏիգրան ՊետրոսյանՍողուններՀականիշԴերբայԵրաժշտությունՇունՀայկական ատոմային էլեկտրակայանՇիկացման լամպԱՄՆ-ի նախագահների ցանկՍննդային ալերգիաԳրիգոր ՆարեկացիԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՏիգրան ՄեծԱնահիտԵղջերուԱմենայն Հայոց ԿաթողիկոսԴաշտանային ցիկլՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԱնտառՆոյյան տապանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀաղթանակի օրՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՀայկական բանակ (1918-1920)Լևոն ԲԹբիլիսիԵրազՍասունցի ԴավիթԿենդանիներՄոսկվաՊարբերական հիվանդությունՀայ ֆիդայիներՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀովհաննես ԹումանյանԳենետիկ հիվանդություններՇեշտՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրկրորդ համաշխարհային պատերազմԹթուներԱուտիզմՎիկտոր ՀամբարձումյանԱղբյուր ՍերոբՓոքր ՄհերՀայկական խոհանոց🡆 More