Շինզո Աբե

Շինզո Աբե (ճապ.՝ 安倍 晋三, Աբե Շինզո, սեպտեմբերի 21, 1954(1954-09-21), Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 2022(2022-07-08), Նարա բժշկական համալսարանի հոսպիտալ, Կաշիհարա, Ճապոնիա), ճապոնացի պետական և քաղաքական գործիչ, Ճապոնիայի վարչապետ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2006-2007 և 2012-2020 թվականներին։ Ճապոնիայի պատմության մեջ այդ երկրի վարչապետի պաշտոնն ամենաերկար ժամանակ զբաղեցրած անձն էր։ Սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին։

Շինզո Աբե
Շինզո Աբե
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սեյկեյի համալսարան, USC Sol Price School of Public Policy?, Սեյկեյի տարրական դպրոց և Սեյկեյի բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝ պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգություն Ճապոնացիներ
Դավանանք սինտոիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1954(1954-09-21)[…]
Ծննդավայր Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա
Վախճանի օր հուլիսի 8, 2022(2022-07-08)[…] (67 տարեկան)
Վախճանի վայր Նարա բժշկական համալսարանի հոսպիտալ, Կաշիհարա, Ճապոնիա[…]
Թաղված Kirigaya Funeral Hall
Քաղաքացիություն Շինզո Աբե Ճապոնիա
Հայր Շինթարո Աբե
Մայր Յոկո Աբե
Ամուսին Աքիե Աբե
 
Կայք՝ s-abe.or.jp
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է Տոկիո քաղաքի Սինձյուկու հատուկ շրջանում՝ քաղաքական անցյալ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Շինթարո Աբեն Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն է եղել․ պապը հոր կողմից՝ Քան Աբեն ևս քաղաքական գործիչ է եղել։ Շինզո Աբեի մայրը՝ Յոքո Քիշին 1957 թվականից մինչև 1960 թթ. Ճապոնիայի վարչապետ Նոբուսուքե Քիշիի դուստրն է։ 1930-ական թվականներին Նոբուսուքե Քիշին ազդեցիկ քաղաքական և տնտեսական գործիչ է եղել Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջուրիայում, ապա զբաղեցրել է մի շարք պաշտոններ Հիդեկի Տոձիոյի կառավարության մեջ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Պատերազմի ավարտից հետո Քիշին ձերբակալվել է ամերիկյան օկուպացիոն ուժերի կողմից իբրև ենթադրյալ ռազմական հանցագործ, սակայն երեք տարի անց ազատ է արձակվել և կրկին քաղաքական գործունեություն է ծավալել։

Շինզո Աբեն հանրային կառավարում և քաղաքագիտություն է ուսանել Տոկիոյի Սեյկեյ համալսարանում, որն ավարտել է 1977 թվականին։ Երեք կիսամյակ սովորել է ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, այնուհետ վերադարձել է Ճապոնիա և գործի ընդունվել «Կոբե Ստիլ» պողպատագործական ընկերությունում։ 1982 թվականին թողել է ընկերությունը և անցել կուսակցական և քաղաքական գործունեության․ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մեջ պաշտոններ է զբաղեցրել և աշխատել է իբրև իր հոր՝ այն ժամանակ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի քարտուղարը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Շինզո Աբե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինզո Աբե» հոդվածին։

Tags:

19542022d:Q11445184d:Q132345ԿաշիհարաՀուլիսի 8ՃապոնացիներՃապոներենՃապոնիաՍեպտեմբերի 21ՍինձյուկուՏոկիո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դաունի համախտանիշԱլբերտ ԱյնշտայնԱրայի (լեռ)ԲայՈւիլյամ ՇեքսպիրՔըրք ՔըրքորյանՕրալ սեքսԱրշակ ԿարապետյանԽրիմյան ՀայրիկՀայաստանի զինանշանՄազաթափությունՍահմիԱրամ (ֆիլմ)ԵրկիրԸնձառյուծՀնդկաստանՂարաքիլիսայի ճակատամարտՓառնավազ I (Վիրքի արքա)ԱուտիզմԲեղմնավորումԿոկորդաբորբԵղջերուՀայ ֆիդայիներԶվարթնոցի տաճարՀոլոքոստՀայ գրերի գյուտԱգաթա ՔրիստիԷպիլեպսիաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԾաղկեվանք (Արա լեռ)Իլհամ ԱլիևՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀարցական և հարաբերական դերանուններՀայոց ցեղասպանության ժխտումՊարզ նախադասությունԼյարդԱնմոռուկՎանի թագավորության արքաների ցանկԱրամ ԱսատրյանՄանդակՄատենադարանԴերբայական դարձվածԹլպատումՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայկական հարցՇոկոլադԽոնարհումԹաթուլ ԿրպեյանՀարկադրական եղանակԿոմիտասՎիլհելմ ՍտեյնիցՀեշտոցային արտադրությունԵրկիր ՆաիրիՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՉարլի ՉապլինԿարմիր կիրակիԱրցախյան շարժումԳուրգեն ՄահարիԲագրատ ԳալստանյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԱծանցԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Պարզ թիվՁկներՀայաստանի ազգային հերոսԱրարատի մարզԱրարատԹվաբանական պրոգրեսիաԲարդ նախադասությունԴիլիջանՏաթևի վանք1915Մաշկ (մարդ)ՄակարավանքՀաղպատի վանական համալիրԵվրոպայի դրոշներՄիացյալ Թագավորություն🡆 More