Շառլոտենբուրգյան Պալատ

Շառլոտենբուրգյան պալատ (գերմ.՝ Schloss Charlottenburg), Գերմանիայում բարոկկո ոճի ճարտարապետության հիասքանչ օրինակներից։ Տեղակայված է Բեռլինի նույնանուն թաղամասում։ Պալատը կառուցվել է Պրուսիական թագավորության թագավոր Ֆրիդրիխ առաջինի կնոջ՝ Սոֆիա Շառլոտտի կարգադրությամբ։ Սկզբնական շրջանում կոչվել է Լիտցենբուրգյան (գերմ.՝ Lietzenburg) և եղել է ամառային նստավայր, սակայն աստիճանաբար ընդարձակվել և դարձել է ծավալուն կառույց։

Շառլոտենբուրգյան Պալատ
Շառլոտենբուրգյան պալատ
Շառլոտենբուրգյան Պալատ
Նկարագրություն
Տեսակշատո, ամառանոց և թանգարան
ՏեղագրությունGardens of Charlottenburg Palace?
ՀասցեSpandauer Damm 10-22, 14059 Berlin
Վարչական միավորՇարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ և Բեռլին
ԵրկիրՇառլոտենբուրգյան Պալատ Գերմանիա
Կազմված է մասերիցNeuer Pavillon? և Gardens of Charlottenburg Palace?
Կառուցված1791
ՃարտարապետJohann Arnold Nering?, Johann Friedrich Eosander von Göthe?, Գեորգ Կնոբելսդորֆ և Կառլ Գոթհարդ Լանգհանս
ՊատվիրողՍոֆի Շառլոթ Հանովերացի
Անվանված էՍոֆի Շառլոթ Հանովերացի
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն, ռոկոկկո և նեոդասական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Prussian Palaces and Gardens Foundation Berlin-Brandenburg?
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ և հետպատերազմյան վերակառուցում
Կայքspsg.de/schloesser-gaerten/objekt/schloss-charlottenburg-altes-schloss/
Շառլոտենբուրգյան Պալատ Charlottenburg Palace Վիքիպահեստում
Շառլոտենբուրգյան Պալատ
Շառլոտենբուրգի պալատ
Շառլոտենբուրգյան Պալատ
Շառլոտենբուրգի այգի
Շառլոտենբուրգյան Պալատ
Շառլոտենբուրգի տեսքը լճակի կողմից

Կառուցվածք

Շառլոտեբուրգ պալատի գլխավոր մուտքն ունի 48 մետրանոց գմբեթ, որի վրա Ֆորտունայի ոսկեզօծ արձանն է։ Պալատի գլխավոր թևում տեղակայված են Ֆրիդրիխի սենյակները։ Հատկապես հետաքրքիր է ընդունելությունների դահլիճը՝ հսկայական տարածք բարձր կամարներով, որմնախորշերով և հարթաքանդակներով։ Արևմտյան թևի վերջնամասում գտնվում է ճենապակյա դահլիճը, որտեղ կա չինական ճենապակու սքանչելի հավաքածու։

Պալատի արևմտյան կողմում է գտնվում մեծ ծաղկաջերմոցը, որը կառուցվել է 1709-1712 թվականներին։ Ձմռանը այնտեղ ցուցադրվել են հազվագյուտ բույսեր, իսկ ամռան ամիսներին այնտեղ անցկացվել են տոնական ցուցադրություններ։ Պալատը քանդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերականգնողական աշխատանքներից հետո այնտեղ այժմ անցկացվում են հանդիսավոր երեկոներ, համերգներ։

Արևելյան կողմում տեղակայված են իտալական ոճով ամառային տնակը` Շինկելի տաղավարը (Schinkel Pavillon)։ Կառլ Ֆրիդրիխ Շինկելը այդ ժամանակաշրջանի առաջատար ճարտարապետն էր և այդ տունը կառուցել է 1825 թվականին, այժմ այդտեղ է գտնվում փոքր, բայց այցելությունների արժանի թանգարան, որտեղ ցուցադրվում են 1800-ական թվականների նկարիչների նկարներ և գծանկարներ։ Որոշ գեղանկարների հեղինակ է հենց ինքը՝ Շինկելը։

Պալատի ձևավորմանը մասնակցել է քանդակագործ Գուստավ Հերման Բլեզերը, ով քանդակել է Դանթեի, Պետրարկայի, Տասսոյի և Արիոստոյի մարմարե կիսանդրիները։

Թագավորական ընտանքի դամբարաններ

Պալատական այգում գտնվում է դամբարան, որը կառուցվել է 1810 թվականին, և այնտեղ են թաղված Պրուսիայի թագուհի Լուիզան, նրա ամուսին Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը և թագավորական ընտանիքի մյուս անդամները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Շառլոտենբուրգյան Պալատ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտենբուրգյան պալատ» հոդվածին։

Tags:

Շառլոտենբուրգյան Պալատ ԿառուցվածքՇառլոտենբուրգյան Պալատ Թագավորական ընտանքի դամբարաններՇառլոտենբուրգյան Պալատ ԾանոթագրություններՇառլոտենբուրգյան Պալատ Արտաքին հղումներՇառլոտենբուրգյան ՊալատԲարոկկոԲեռլինԳերմաներենԳերմանիաՇառլոտենբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷպիլեպսիաԿանդիդոզՄարո ՄարգարյանՖուտՀոգեբանությունՄիջուկային զենքՇրջակա միջավայրԿրծքագեղձի քաղցկեղԳենետիկաՄեքսիկաՖարինգիտԱլբանիաԱմբողջ թիվՀայերԱֆրիկաՎարդանանք (պատմավեպ)Պարբերական հիվանդությունԱնկախ պետությունների դրոշներՀայկական դրամՄիգրենՏուն ջրվեժի վերևումՀրազդան մարզադաշտՔեոփսի բուրգՎանԻսրայելՀովհաննես ՇիրազԿտավատՄողեսներԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍանկյուլոտներԱլեքսանդր ԹամազովԶատկի ավանդույթներԵրևանի պատմությունՍինուսիտՇախմատՄարս (մոլորակ)Հրանտ-Լեոն ՌանոսՌուբեն Գրիգորյան (գործարար)ՄետրոնիդազոլՋրծաղիկԸնկալումԶևսԱսպիրինԶատիկը ՀայաստանումԵղվարդՀայաստանի զինված ուժերԱռաջավորասիական ընձառյուծՄարդու առնանդամԿոտայքի մարզՀարցական նշանՄոսկվաԽաչքարՀեշտոցԼուիզիանաՄեր հայրենիքԿուսաթաղանթՍիմվոլիզմԱշոտ ՆավասարդյանԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱրագիլանմաններՀունգարիաՄեսրոպ ՄաշտոցՖրանսիաԲորիս շունԼեղապարկԳեղարդի վանքՎահագն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԲանակում (հեռուստասերիալ)ԱստիգմատիզմՍրտի ռիթմի խանգարումներԱրագածոտնի մարզԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԿոնֆլիկտԿարբոնաթթուներՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԿաթոլիկ եկեղեցիՄիջին ականջի բորբոքումՎագինիզմ🡆 More