Դիցաբանություն Յուպիտեր

Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն.

նույնացվել է Զևսի հետ։ Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։ Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր։ Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները։ II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին)։ Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը։ Հելիուպոլիս քաղաքի (այժմ՝ Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ)։ Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը։ Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։

Յուպիտեր
Դիցաբանություն Յուպիտեր
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն, գերագույն աստված և աստված
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Լատինական գրաձևJupiter
Այլ մշակույթներումԶևս, Արամազդ, Ահուրամազդա
Երևի համընկնում էԶևս, Պերուն, Թոր և Jupiter?
ՎայրՀռոմեական կայսրություն
ՀայրՍատուրն
ՄայրOps?
Քույր/ԵղբայրՅունոնա, Վեստա, Պլուտոն, Նեպտուն և Կերես
ԱմուսինՅունոնա
ԿողակիցԼատոնա և Juturna?
ԶավակներՎուլկան, Դիանա, Հերկուլես, Բախուս, Յուվենտա, Մարս, Բելլոնա, Միներվա, Ապոլլոն, Iarbas?, Մերկուրի և Պրոզերպինա
Հատկանիշներկայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը
Դիցաբանություն Յուպիտեր Iupiter Վիքիպահեստում

Յուպիտերի բազմակերպարությունը

  • Յուպիտեր Տոնանս (Jupiter Tonans), (որոտացող) ուղարկում էր անձրև և որոտ։
  • Յուպիտեր Ֆուլգուր (Jupiter Fulgur), (կայծակնային) ուղարկում էր կայծակներ։
  • Օպտիմուս Մակսիմուս Սոտեր (Optimus Maximus Soter), Լավագույն, Հզորագույն, Փրկիչ։
  • Յուպիտեր Վիկտոր (Jupiter Victor), պարգևում էր հաղթանակ։
  • Յուպիտեր Լատիարիս (Jupiter Latiaris), լատիանակն ցեղերի միության աստված։
  • Յուպիտեր Դապալիս, բերքատվության աստված։
  • Յուպիտեր Տերմինոս (Jupiter Terminus), սահամանների պահպանության հովանավոր։
  • Յուպիտեր Լիբերտաս (Jupiter Libertas), ազատության հովանավոր։
  • Յուպիտեր Փերետրիոս (Jupiter Feretrius), պատերազմի և հաղթանակի աստված։
  • Յուպիտեր Յուպիտոն (Jupiter Yupiton), բարձունքի հասնելու աստված։
  • Յուպիտեր Ստատոր (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը։
  • Յուպիտեր Վերսոր (Խափանիչ), թշնամուն մատնում էր փախուստի։
Դիցաբանություն Յուպիտեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուպիտեր (դիցաբանություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 134 Դիցաբանություն Յուպիտեր 

Tags:

2-րդ դար3-րդ դարԱմոնԲաալբեկԶևսԼիբանանԿոմմագենեՀելիուպոլիսՀռոմՖլամիններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿատուներՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԶուգահեռագիծBooking.comՀապավումՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՄիզուղիների ինֆեկցիաներԱյբուբենՎարդգես ՍուրենյանցԿարմիր գլխարկԵրիկամՀիսուսի ծնունդԼեոնիդ ԱզգալդյանԵրազՀարավային ԿովկասՄիջատներԿապանԱրյան խումբԱնգլերենԱղերԱլեքսանդրապոլի պայմանագիրՄետաղՑեղին սիրտը (ժողովածու)Դեռահասի հոգեբանությունՎիտամին EԳլանԿարսԵնթակաՈւրցԿանաչ դաշտը (պատմվածք)Բրոնխիալ ասթմաՀայկական դրամԱլմա-Աթայի հռչակագիրՎարդԱրքիմեդի օրենքԵռանկյունՌուսաստանԱրցախյան ազատամարտԿենդանակերպի նշաններՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՖեյսբուքՀայաստանի տնտեսությունԱրիստոտելԿանադաՔիշ (կղզի)Վանի թագավորությունԱլեքսանդր ՍպենդիարյանԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԲարդիԱրևածաղիկՎայոց ձորի մարզՀայաստանի դրոշԴանթեական առասպելՄխիթարյան միաբանությունՍահմանական եղանակՀայկական ճարտարապետությունԾաղիկԷլեկտրական հոսանքԱդրբեջանՀայկական մանրանկարչությունԱղտոտումՍատուրն (մոլորակ)Խոսրովի անտառ պետական արգելոցՀայկական ազգային հագուստ (տարազ)Ածական անունՖոտոսինթեզՊտուղՄեջքի ցավԵվրոպական միությունԳայլերՔրոմոսոմԱռողջ ապրելակերպՏողադարձԱծանցյալԷվոլյուցիա🡆 More