Դիցաբանություն Մարս

Մարս (լատին․՝ Mārs, ինչպես նաև` լատին․՝ Mārspiter կամ առանձին` Mārs pater «Մարս հայր», սաբինների լեզվով` Māmers), հռոմեական դիցարանի գլխավոր աստվածներից։ Հին հռոմեական դիցաբանության մեջ Մարսն Իտալիայի և Հռոմի հնագույն աստվածներից է, մտել է հռոմեական պանթեոնն ի սկզբանե գլխավորող աստվածների տրիադայի մեջ (Յուպիտեր, Մարս և Կվիրին)։ Այս աստծո անունով է կոչվել Արեգակնայաին համակարգի Արևից հեռավորությամբ չորրորդ տեղում գտնվող Մարս մոլորակը։

Մարս
Դիցաբանություն Մարս
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն, պատերազմի աստված և Sabine deity?
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Երևի համընկնում էԱրես, Budenicus?, Mars?, Camulus?, Q3853003?, Mamerte? և Mamers?
ՀայրՅուպիտեր
ՄայրՅունոնա
ԱմուսինNerio?
ԿողակիցՌեա Սիլվիա և Aemilia?
ԶավակներՀռոմուլոս, Հռեմոս
Ասպարեզպատերազմ և գյուղատնտեսություն
Դիցաբանություն Մարս Mars (god) Վիքիպահեստում

Հռոմեական աստված

Ի սկզբանե համարվել է Հռոմի նախահայրն ու պահապանը։ Հին Իտալիայում Մարսը բերքառատության աստվածն էր։ Համարվում էր, որ նա կարող է կա՛մ ոչնչացնել բերքն ու ընտանի կենդանիներին, կա՛մ ապահովել դրանց առատությունը։ Նրա անունով է կոչվում հռոմեական օրացույցի տարվա առաջին ամիսը, երբ իրականացվում էր ձմեռը քշելու ծես։ Ամիսը կոչվել է մարտ։ Ավելի ուշ նույնացվել է հունական Արեսի հետ և դարձել է պատերազմի աստված։ Արդեն որպես պատերազմի աստված Մարսի տաճարը գտնվել է Մարսի դաշտում, քաղաքային պատերից դուրս, քանի որ զինված զորքը չպետք է մտներ քաղաքի տարածք։ Համարվում է, որ վեստալուհի Ռեյա Սիլվիան Մարսից ունեցել է Հռոմուլոս և Հռեմոս զույգ եղբայրներին։ Որպես Հռոմուլոսի հայր` Մարսը համարվում էր նաև Հռոմի նախահայրն ու պահապանը։ Մարսի խորհրդանիշը նիզակն էր, որը պահվում էր հռոմեական կայսեր պալատում։ Այնտեղ էր գտնվում նաև 12 վահան, որոնցից մեկն, ըստ ավանդության, ընկել էր երկնքից Նումա Պոմպիլիոս կայսեր ժամանակ, այդ պատճառով էլ համարվում էր հռոմեացիների անհաղթելիության գրավականը։ Մնացած 11 վահանները պատրաստված էին կայսեր հրամանով` երկնքից ընկած օրինակի ճիշտ նմանողությամբ, որպեսզի թշնամիները չկարողանային տարբերել ու գողանալ իսկականը։ Պատերազմի մեկնելիս հրամանատարը կանչում էր Մարսին` գործողության մեջ դնելով նիզակն ու վահանները։ Ինքնակամ շարժումը համարվում էր սարսափելի դժբախտությունների նախազգուշացում։ Մարսի կինը ոչ շատ նշանակալի աստվածուհի Ներիոն էր, ում նույնացնում էին Վեներայի և Միներվայի հետ։ Պատմում են, որ մի անգամ Մարսը սիրահարվում է Միներվային և դիմում է ծերացած աստվածուհի Աննա Պերենային` խնդրելով միջնորդի դեր ստանձնել։ Որոշ ժամանակ անց Աննա Պերենան տեղեկացնում է նրան, որ Միներվան համաձայն է դառնալ նրա կինը։ Այդ ժամանակ Մարսը ուղևորվում է հարսնացուի հետևից և բարձրացնելով իրեն ներկայացված աստվածուհու քողը, հայտնաբերում է, որ իր առջև ոչ թե Միներվան է, այլ պառավ Աննա Պերենան։ Մյուս աստվածները երկար ժամանակ զվարճացել են այս կատակով։

Մարսի սրբազան կենդանիները համարվում էին գայլը, փայտփորիկը, ձին և ցուլը։

Մշակույթում

Մարսի հետ կապված սյուժեները տարածվել են եվրոպական գեղանկարչության մեջ Վերածննդի ժանանակաշրջանում, նա դրանց մեջ երբեմն պատկերված է որպես ծաղրանքի առարկա («Մարսը և Վեներան շախմատ են խաղում», Պադովանինո, 1530—1540, Landesmuseum für Kunst und Kulturgeschichte Augusteum, Օլդենբուրգ)։

Կինոյում

  • 1961-«Սաբինուհիների առևանգումը» (Il Ratto delle sabine)-գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր-Ռիշար Պոտտե, Մարսի դերը խաղում է Ժան Մարեն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հղումներ

Դիցաբանություն Մարս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարս (դիցաբանություն)» հոդվածին։

Tags:

Դիցաբանություն Մարս Հռոմեական աստվածԴիցաբանություն Մարս ՄշակույթումԴիցաբանություն Մարս Տես նաևԴիցաբանություն Մարս ԾանոթագրություններԴիցաբանություն Մարս ՀղումներԴիցաբանություն ՄարսԻտալիաԼատիներենԿվիրինՀռոմՄարս (մոլորակ)Յուպիտեր (դիցաբանություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՐաֆֆիԳրոնինգենի թանգարանՍեպսիսԹատրոնի համաշխարհային օրԳորշ արջՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՄոմիկԳրիգոր ԶոհրապՈւղղագրությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԹռչուններՊետրոս ԴուրյանՎանաձորԿոտորակ (մաթեմատիկա)ԵրազահանԳորտերԱպրոքսիմացիաՀայրենական մեծ պատերազմԱլբերտ ԱզարյանԳուրգեն ՄահարիԴերբայական դարձվածՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀրանտ ՄաթևոսյանՄարդու իրավունքներՀնդեվրոպական լեզուներԱրտիստը (Շիրվանզադե)Աշոտ Բ ԵրկաթՊարզ նախադասությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՈրովայնային ցավԿոկորդաբորբՖեյսբուքԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՎիտամին B12 անբավարարությունԵվրոպայի դրոշներՀայկական ֆիլմերի ցանկՄաշկի սնկային հիվանդություններԵրվանդունիների թագավորությունԱլկաններՇեշտԽալազիոնՄայր Հայաստան հուշահամալիրԳայլերՍեռական հարաբերությունԵրկկենցաղներԱրաքսՍտամոքսԴեռահասի հոգեբանությունՊապ թեստԷթիլ սպիրտԱնգլերենի այբուբենԱշխարհի մայրաքաղաքների ցանկԿոմս Մոնտե-ՔրիստոԿանանց միջազգային օրԱրյան շրջանառությունՀայաստանի կենդանական աշխարհՀայկական հարցԲեզոարյան այծՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀարսնացու հյուսիսիցԱշտարակ (քաղաք)Մատյան ողբերգությանԵրաժշտական գործիքներԱրեգակԱրծիվներՔիմիաԹերենս ՋեյՈսկիԲելեԱրվեստԴաշտանային ցիկլՍաուդյան ԱրաբիաՕլիմպիական խաղեր🡆 More